Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/706

Այս էջը սրբագրված չէ

վել են կոպիտ էւ աբստրակտ դիմակներից, ստեղծել նոր կերպարներ (Սև Ալեքսեև, Կարանդաշ, Կ․ Բերմանդ Բ․ Վյատկին և ուրիշներ)։ Կրկեսային արվեստում նշանակալից ներդրում ունեն վարժեցնողներ Ա․ Բուսլաևը, Ի․ Բուգրիմովան, Վ․ և Յու․ Դուրովները, Ն․ Դլադիլշչիկովը, Բ․ էդերը, աճպարար է․ Կիոն, ձիավար Լ․ Խոջաևան, լարախաղացներ Զ․, Կ․ Ա Մ․ Կոխ քույրերը, ռեժիսորներ Ա․ Առնոլդը, Գ․ Վենեցիանովը, Ն․ Զինովևը, Ա․ Ֆեոդորովիչը, Բ․ Շախետը, ինչպես Ա կրկեսային ու էստրադային արվեստի պատմաբան և տեսաբան Ե․ Կուզնեցովը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) կրկեսի գործիչները նույնպես ելույթներ են ունեցել զինվորական զորամասերում։ Ինչպես մինչպատերազմյան, այնպես էլ ետպատերազմյան տարիներին ստեղծվել են ազգ․ կրկեսային կոլեկտիվներ՝ գնչուական (1939), լիտվ․ (1940), ուզբեկ․ (1942), ադրբ․ (1945), հայկ․ (1956), ուկր․ (1956), վրաց․ (1957), բելոռուս․ (1959), ղազախ․ (1976) են։ Համամիութենական և միջազգային ճանաչում են վայելում կիրգ․ ակրոբատների անսամբլը (ղեկ․ Ե․ Զանիբեկով), ռուս. ակրոբատների կոլեկտիվը (ղեկ․ Վ․ Բելյակով), Դաղսաանի «Ցովկրա» լարախաղացները (ղեկ․ Ռ․ Աբակարով), օսեթ․ «Իրիսթոն» (ղեկ․ Դ․ Տուգանովա) և ուզբեկ․ (ղեկ․ Խ․ Զարիպով) ձիարշավորդները և ուրիշներ։ 1950–60-ական թթ․ ձևավորվել են նորարարական կոլեկտիվներ, համարներ և ատրակցիոններ՝ «Արջի կրկես», «Կրկես սառույցի վրա», «Կրկես ջրում» ևն։ 1960–70-ական թթ․ համաշխարհային համբավ են վայելել օդային մարմնամարզիկներ Բուբնովները, Վ․ Նիսինը, Ե․ Սինկովսկայան, Ռ․ և Ի․ Նեմչինսկիները, լարախաղացներ՝ Աբակարովները, Վ․ Արզումանյանը, Վոլժանսկիները, Հաջիկուրբանովները, Տաշկենբաևները, ծաղրածուներ է․ Ենգիբաոյանռ, Գ․ Մակովսկին և Գ․ Ռոամանը, Յու․ Նիկուլինը, Մ․ Շույդինը, Օ․ Պոպովը, վարժեցնողներ Ի․ Բուգրիմովան, Վ․ Ֆ․ և Վ․ Կ․ Իվանովները, Ս․ Իսահակյանը, Մ․Նազարովան, Տիխոնովները, լարաէկվիլիբրիստուհի Վ․ Սերբինան, էկվիլիբրիստ–ժոնգլյորներ Կիսսը, Չեռնյաուսկասը, Ն․ Շիրայը, Ս․ Իգնատովը, աճպարարներ Կիոն, Յու․ Ավյերինոն և շատ ուրիշներ։ Կրկեսի առաջատար ռեժիսորներից են Ն․ Բաումանը, Վ․ Դոլովկոն, Ռ․ Դրիլյեն, Վ․ Լիսինը, Ա․ Շիրայը և ուրիշներ։ 1926-ին Մոսկվայում ստեղծվել է Կրկեսային արվեստի արվեստանոց (1961-ից՝ Կրկեսային և էստրադային արվեստի պետ․ ուսումնարան), 1928-ին՝ Կրկեսային արվեստի թանգարան, 1930-ին՝ Նոր կրկեսային համարներ պատրաստելու արվեստանոց (երկուսն էլ՝ Լենինգրադում)։ ՍՍՀՄ–ում գործում են (1980)՝ 101 կրկեսային ձեռնարկություն, այդ թվում՝ 64 մշտական կրկես։ Էստրադան ՍՍՀՄ Ժողովուրդների էստրադային արվեստն ակունքներով կապված է ժող․ երաժիշտների, սրախոսների, տիկնիկավարների, ժոնգլյորների, վարժեցնողների, ակրոբատների (գուսաններ՝ հայերի, բերիկաոբա՝ վրացիների, սկոմորոխներ՝սլավոնների, մասխարաբոզներ՝ ուզբեկների և տաջիկների մոտ ևն) ստեղծագործությանը։ XVII –XIX դդ․ օպերա–բալետային և դրամատիկական թատրոնների դիվերտիսմենտներում ներկայացվել են էստրադային համարներ։ XX դ․ սկզբին ստեղծվել են մանրապատումների թատրոններ (Մոսկվայում՝ «Չղջիկ», Լենինգրադում՝ «Ծուռ հայելի» ևն)։ Նշանավոր կատարողներ էին կուպլետիստ Դ․ Մոլոդցովը, երգիչներ՝ Ա․ Վյալցևան, Ա․ Վերտինսկին, կոնֆերանսիեներ Ն․ Բալիևը (Բալյան), Ա․Այեքսեևը, Կ․ Գիբշմանը և ուրիշներ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո էստրադային խաղացանկը նորացվել է, ստեղծվել են նոր ժանրեր։ Քաղ․ հրատապ ֆելիետոններով են հանդես եկել Ն․ Սմիռնով–Սոկոլսկին, Գ․ Աֆոնինը, կուպլետներով՝ Լ․ Ուտյոսովը։ 1920-ական թթ․ ստեղծվել են «կապույտ բաճկոնավորների» խմբերը, որոնք զուգակցել են լրագրային հրապարակախոսությունը և թատերային արտահայտչականությունը։ Դրական մոնտաժներում Ա․ Զակուշնյակը (ժանրի հիմնադիրը) և Վ․ Յախոնտովը հասել են սուր քաղ․ հրապարակախոսության։ Մեծ ճանաչում են գտել Պետ․ էստրադային նվագախումբը (ղեկ․ Լ․ Ուտյոսով, 1929), Հայաստանի էստրադային նվագախումբը (1938, գեղարվեստական ղեկ․ Ա․ Այվազյան, 1956-ից՝ Կ․ Օրբելյան) և այլ հանրապետությունների նվագախմբերը։ էստրադային քնարական ժանրում հանդես են եկել Թ․ Ծերեթելին, Ի․ Յուրևան։ 1930-ական թթ․ ստեղծված մասսայական և քնարական երգերը (Ի․ Դունաևսկի և ուրիշներ) նպաստել են էստրադային երգարվեստի զարգացմանը։ Հանդես են եկել երգիչերգչուհիներ Կ․ Շուլժենկոն, Լ․ Ռուսլանովան, Ռ․ Բեյբուտովը, երգիծական ժանրի արտիսներ Վ․ Խենկինը, Բ․ Բորիսովը, Ի․ Նաբաթովը, կոնֆերանսիե Մ․ Գարկավին, զուգախաղի վարպետներ՝ Լ․ Սիրովը և Ե․ Դարսկին (ապա՝ Մ․ Նովիցկի), Մ․ Միրոնովան և Ա․ Մենակերը 1940-ական թվականներից՝ Յու․ Տիմոշենկոն ու Ե․ Բերեզինը և ուրիշներ։ Նշանակալից հաջողությունների է հասել էստրադային պարը (վարպետների թվում նաև՝ երգչուհի Թամարա Խանում)։ 1939-ին ստեղծվել է Լենինգրադի մանրապատումների թատրոնը (գեղարվեստական ղեկ․ և առաջատար կատարող Ա․ Ռայկին)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 – 1945) էստրադային արտիստները ելույթներ են ունեցել ռազմաճակատային բրիգադներում, հոսպիտալներում ևն։ 1950-–1960-ական թթ․ երևան են եկել նոր էստրադային կոլեկտիվներ Վրաստանում, Հայաստանում, մերձբալթյան հանրապետություններում ևն, Սարատովի, Մոսկվայի, Օդեսայի մանրապատումների թատրոնները, Մոսկվայի, Լենինգրադի մյուզիք–հոլերը։ Ստեղծվել են վոկալ անսամբըլներ՝ «Բարեկամություն» (1955), «Պեսնյարի» (1969), «Օրերա» ևն։ Հանրահայտ են երգիչներ Լ․ Զիկինան, Մ․ Բեռնեսը, Մ․ Մագոմաևը, Օ․ Վորոնեցը, Մ․ Կրիստալինսկայան, է․ Պիեխան, Ա․ Պուգաչովան, Դ․ Մինասյանը, Բ․ Դարբինյանը, Ռ․ Մկրտչյանը, աշխարհի ժողովուրդների պարերի կատարող Մ․ էսամբաևը, պարոդիստ–ֆելիետոնիստ Դ․ Խազանովը, կոնֆերանսիե Բ․ Բրունովը, Օ․ Միլյավսկին և շատ ուրիշներ։ 1960–80-ական թթ․ սկզբին զարգացել են էստրադային արվեստի բազմազան ժանրեր (այդ թվում՝ Ս․ Օբրազցովի տիկնիկներով համերգային համարները), վերածնվել մնջախաղի արվեստը։ էստրադայի համար ստեղծագործություններ են գրել գրողներ Վ․ Մասսը, Մ․ Չերվինսկին, կոմպոզիտորներ Տ․ Խրեննիկովը, Ա․ Բաբաջանյանը, Ա․ Օստրովսկին, Օ․ Ֆելցմանը, Ա․ Պախմուտովան, Դ․ Թուխմանովը և ուրիշներ։ Մեծ նշանակություն է տրվում ռեժիսուրային։ Մոսկվայի թատերարվեստի ինստ–ին կից կազմակերպվել է էստրադային ռեժիսորների բաժին (ղեկ․ Կ․ Շարոև)։ ՍՍՀՄ–ում գործում են ստուդիաներ, ուսումնարաններ (Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Սվերդլովսկում), ուր կրթվում են էստրադային արտիստներ։ Կազմակերպվում են արտասահմանյան էստրադային արտիստների համերգներ։ Սովետական արտիստները հաջողությամբ ելույթներ են ունենում արտասահմանում, մասնակցում մրցույթների, փառատոների։

Դեղարվե ստական ինքնագործունեությունը

Ինքնագործ կոլեկտիվներ երևան են եկել անմիջապես Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Լուսժողկմատի թատերական բաժնին կից 1919-ին ստեղծվել է բանվորագյուղացիական թատրոնի ենթաբաժին, որն զբաղվել է թատերական ինքնագործունեության զարգացման խընդրով։ Տարածված էին «Կենդանի լրագիր», «Կապույտ բաճկոնավորներ» (քաղաքում), «Կարմիր շապիկավորներ» (գյուղում) կոլեկտիվները։ 1930-ին հաշվվել է շուրջ 70 ինքնագործ, կիսապրոֆեսիոնալ Բանվոր–երիտասարդության թաարոն։ Դրանց և ինքնագործ խմբերի հիման վրա ստեղծվել են մի քանի պրոֆեսիոնալ թատրոն՝ Լենինյան կոմերիտմիության անվ․ Մոսկվայում, Լենինգրադում և այլ քաղաքներում, ինչպես և դրամատիկ, ու երաժշտադրամատիկ թատրոններ Ղազախստանում, Ուզբեկաոանում և այլուր։ 1936-ին Մոսկվայում հիմնվել է Ն․ Կրուպսկայայի անվ․ ժող․ ստեղծագործության տուն։ 1940-ից այդպիսի տներ են ստեղծվել նաև բոլոր հանրապետություններում և մարզերում (ՀՍՍՀ–ում՝ 1937-ին, Երևանում)։ ՍՍՀՄ ԺԿԽ–ին կից արվեստի կոմիտեի կազմում ստեղծվել է գեղարվեստական ինքնագործունեության բաժին և

ՀԱՄԿԽ–ում՝ սեկտոր։ 1930-ական թթ․ վերջին ինքնագործ խմբերին օգնել են արվեստի խոշոր վարպետները (Ի․ Մոսկվին, Մ․ Թարխանով և ուրիշներ)։ Երևան են եկել երաժշտ․ ինքնագործ թատրոններ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) ինքնագործ կոլեկտիվները ելույթ են ունեցել ռազմաճակատում, հոսպիտալներում ևն։ Համամիութենական ստուգատեսներում (1948, 1951, 1954) ինքնագործ կոլեկտիվները ցուցադրել են բարձրարվեստ գործեր։ 1950-ական թթ․ վերջին ինքնագործ լա–