Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/707

Այս էջը սրբագրված չէ

վագույն կոլեկտիվները իրենց մակարդակով մոտեցել են պրոֆեսիոնալ թատրոններին, անսամբլներին, երգչախմբերին՛։ 1959-ից լավագույնները կոչվել են «ժողովըրդական» (թատրոն, անսամբլ Ան)։ Բազմաթիվ մշակույթի պալատներին կից կան ժող․ պարի, երգի–պարի անսամբլներ, երգչախմբեր։ Մեծ տարածում են գտել նաև բուհերի մշակույթի տներին կից ուսանողական թատրոնները, երիտասարդական թատրոնները։ Գործում են նաև երաժշտ․ ժող․ թատրոններ, օպերային Մոսկվայի երկաթուղայինների, Լենինգրադի Կիրովի անվ․, Տաշքենդի տրանսպորտային մեքենաշինության գործարանի մշակույթի տներին կից, բալետային՝ Լենինգրադի Գորկու անվ․ մշակույթի տանը կից թատրոնները են։ ՍՍՀՄ–ում անց են կացվում ինքնագործ գեղարվեստական ստեղծագործության համամիութենական փառատոներ (5 տարին մեկ)։ Առաջինը (1975–77) նվիրվել է Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակին։ Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են կերպարվեստի և կիրառական արվեստի, լուսանկարչական արվեստի համամիութենական, հանրապետական, երկրամասային, մարզային, քաղաքային և շրջանային ցուցահանդեսներ, սիրողական ֆիլմերի, երգչախմբերի, փողային և էստրադային նվագախմբերի, վոկալ–գործիքային անսամբլների, դրամատիկ․ կոլեկտիվների և ժող․ թատրոնների, ժող․ գործիքների նվագախմբերի, ժող․ պարի անսամբլների մեներգիչների, ասմունքողների են մրցույթներ, ստուգատեսներ։ 1930-ից ԱԱՀՄ–ում գործել է 1 մլն–ից ավելի գեղարվեստական ինքնագործունեության կոլեկտիվ, որոնց մասնակցել է 20 մլն–ից ավելի մարդ։ Կինոն Սոցիալիստ, դարաշրջանի ծնունդ սովետական կինոարվեստը Աովետական Միության բազմազգ մշակույթի կարևորագույն մասերից է, արտացոլում է սովետական հասարակության զարգացումը։ Այն մեծ ավանդ է մուծում համաշխարհային մշակույթի գանձարանը։ Իր սոցիալ․ ֆունկցիաներով, կոմունիստական գաղափարայնությամբ, հումանիստական ուղըղվածությամբ և գեղ․ արժանիքներով սովետական կինոարվեստն աշխարհում ամենաառաջավորն է։ Կինեմատոգրաֆի հայտնադործումից (1895) հետո, Պետերբուրգում և Մոսկվայում, այնուհետև Ռուսաստանի այլ քաղաքներում կայացել են առաջին կինոսեանսները։ 1896–97-ին նկարահանվել են մի քանի փաստագրական ժապավեններ։ 1903-ից երևան են եկել մշտական «էլեկտրաթատրոններ», ուր ցուցադրվել են առաջին կինոնկարները։ Ֆրանս․ «Պատե» և «Հոմոն» կինոընկերություններին զուգընթաց ակտիվ գործունեություն են ծավալել նաև ռուս կինոձեռնարկատերերը, դրանց թվում՝ Ա․ Դրանկովը և հատկապես Ա․ 1սանժոնկովը, որը 1906-ին բացել է կինոժապավեններ և սարքավորումներ վաճառող գրասենյակ, 1912-ին Մոսկվայում կառուցել այդ ժամանակի համար ամենախոշոր կինոարվեստանոցը։ Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Ուկրաինայի մի շարք քաղաքներում տեղի կինոսիրողները 1905-ից նկարահանել են փաստագրական, 1916-ից՝ գեղարվեստական (խաղարկային) ֆիլմեր։ Ռուսաստանում առաջին խաղարկային ֆիլմը «Ատենկա Ռագինը և իշխանուհին» էր (1908, ռեժ․ Վ․ Ռոմաշկով), իսկ առաջին լիամետրաժ կինոժապավենը՝ «Աևաստոպոլի պաշտպանությունը» (1911, ռեժ․ Վ․ Գոնչարով և Իոսնժոնկով)։ Ռեժ․ և օպերատոր Վ․ Ատարևիչը մշակել է տրյուկային նկարահանումների տեխնիկան և 1911 – 13-ին ստեղծել աշխարհում առաջին ծավալային մուլտիպլիկացիոն ֆիլմերը։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո սկսվել է սովետական բազմազգ կինեմատոգրաֆիայի զարգացումը։ Վ․ Ի․ Լենինը, բարձր գնահատեյով կինեմատոգրաֆի հնարավորությունները, որպես ագիտացիայի ամենագործուն ձև և գիտելիքների մասսայականացման միջոց, ընդգծել է, որ «․․․Բոլոր արվեստներից մեզ համար ամենակարևորը կինոն է»։ 1917-ից սկսել է գործել սովետական առաջին պետ․ կինոկազմակերպությունը՝ լուսժողկոմատի կինոենթաբաժինը, 1918-ին՝ Մոսկվայի և Պետրոգրադի կինոկոմիտեները։ 1919-ի օգոստ․ 27-ին ՌԱՖԱՀ ժողկոմխորհի՝ Վ․ Ի․ Լենինի ստորագրած դեկրետով լուսանկարչական և կինեմատոգրաֆիական արդյունաբերությունն ու առևտուրը հանձնվել է լուսժողկոմատի տնօրինությանը։ Ազգայնացված կինոֆաբրիկաների, պրոկատի գրասենյակների և կինոթատրոնների աշխատանքը գլխավորել է Համառուսաստանյան ֆոտոկինոբաժինը, որը վերակազմավորվել է «Պետկինոյի» (1923, 1926-ից՝ «Աովկինո»)։ Մյուս հանրապետություններում նույնպես ստեղծվել են համանման կազմակերպություններ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին (1918–20) դասախոսությունները, զեկուցումները ուղեկցվել են ռազմաճակատի իրադարձություններին վերաբերող կինոխրոնիկայի ցուցադրմամբ։ Չ․ Վերտովի գլխավորությամբ վավերագրողների խումբը ուղի է հարթել խրոնիկայից դեպի «կերպարային հրապարակախոսությունը»։ 1920-ական թթ․ բնորոշ են՝ Վերտովի վավերագրական «Քայլի՛ր, Աովետ», «Աշխարհի վեցերորդ մասը» (երկուսն էլ՝ 1926), է․ Շուբի պատմահեղափոխական «Ռոմանովների դինաստիայի անկումը» (1927) ֆիլմերը, Վ․ Տուրինի «Թուրքսիբ» կինոպոեմը (1929) ևն։ «Հիդրոտորֆ» ֆիլմով (1920, ռեժ․ Յու․ ժելյաբուժսկի) սկզբնավորվել է ուսումնաարտադրական և գիտահանրամատչելի կինոն։ Մոսկվայում, Պետրոգրադում, Կիևում և Օդեսայում 1918–1921–ին թողարկվել են խաղարկային ագիտֆիլմեր, որոնք նպաստել են գեղ․ կինեմատոգրաֆիայի ստեղծմանը։ 1920-ական թթ․ գեղ․ կինոն (հաճախ էկրանավորում) սկսել է զարգանալ Վրաստանում, Հայաստանում, Բելոռուսիայում․ առաջին ֆիլմերից են՝ «Արսեն Ջորջիաշվիլի» (1921, ռեժ․ Ի․ Փերեսթիանի), «Նամուս» (1925, ռեժ․ Հ․ Բեկնազարյան), «Անտառային եղելություն» (1927, ռեժ․ Յու․ Տարիչ) ևն։ Վրաստանում ստեղծված «Կարմիր սատանայի ճտերը» (1923, ռեժ․ Փերեսթիանի) հեղափոխական–արկածային ֆիլմը կինոարվեստի նշանակալի երևույթ էր։ Մտեղծագործող կադրեր կրթելու համար 1919-ին, Մոսկվայում ստեղծվել է կինոյի բնագավառում աշխարհում առաջին պետ․ ուսումնական հաստատությունը՝ 1-ին պետկինոդպրոցը (1925-ից՝ կինեմատոգրաֆիայի պետ․ տեխնիկում՝ ԿՊՏ), որը ղեկավարել է Գարդինը։ Իր աշակերտների հետ նա ստեղծել է «Մուրճ և մանգաղ» (1921) հեղափոխ․ թեմայով առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը։ Կինեմատոգրաֆիայի զարգացմանը մեծապես նպաստել է ռեժիսոր և սովետական առաջին կինոտեսաբաններից Լ․ Կուլեշովը, որն իր աշակերտների հետ կիրառելով կինոմոնտաժի, բեմադրական են նոր մեթոդներ, նկարահանել է «Միստր Վեստի անսովոր արկածները բոլշևիկների երկրում» (1924), «Ըստ օրենքի» (1926) և այլ ֆիլմեր։ Աովետական կինոարվեստի նորարարական էությունը ամենամեծ ուժով արտահայտվել է ռեժ․ Ա․ էյզենշտեյնի ««Պոտյոմկին» զրահանավը», «Գործադուլ» (երկուսն էլ՝ 1925), «Հոկտեմբեր» (1927), «Հինը և նորը» (1929) և այլ ֆիլմերում։ Ռեժիսոր–նորարար Վ․ Պուդովկինը էկրանավորել է Գորկու «Մայրը» (1926), որը համաշխարհային կինոյի լավագույն էջերից է։ Պատմահեղափոխ․ թեմայի զարգացումը Պուդովկինը շարունակել է իր «Աանկտ–Պետերբուրգի վերջը» (1927) և «Չինգիզ խանի ժառանգորդը» (1929) ֆիլմերում։ Համր կինոյի պատմության մեջ նկատելի հետք է թողել Գ․ Կոզինցևի և Լ․ Տրաուբերգի «Նոր Բաբելոն» (1929), Ա․ Ցոսոկևիչի «ժանյակներ» (1928), Բ․ Բառնետի «Տունը Տրուբնայայի վրա» (1928), Ֆ․ էրմլերի «Կայսրության բեկորը» (1929), Ցու․ Ռայզմանի «Հողը ծարավի է» (1930), Ա․Ռոոմի «Ուրվական, որ չի վերադառնում» (1930) և այլ կինոնկարներ։ Հեղափոխ․ պայքարին և նոր կենցաղի կազմավորմանն են նվիրված ավագ սերնդի ռեժիսոր Պրուոազանովի «Նրա կոչը» (1925), «Քառասունմեկերորդը» (1927), «Դոն Դիեգոն և Պելագեյան» (1928) և այլ ֆիլմեր։ Սովետական կինեմատոգրաֆիական դպրոցի կազմավորումը սերտորեն կապված է սովետական առաջին կինոդրամատուրգների (Ն․ Աղաջանովա, Գ․ Գրեբներ, Ջ․ Զաբարլի, Ն․ Զարխի, Վ․ Մայակովսկի, Վ․ Շկլովսկի և ուրիշներ), օպերատորների (Ա․ Գոլովնյա, Ա․ Մոսկվին, է․ Տիսսե), դերասանների (Ն․ Բաւոալով, Օ․ ժիզնևա, Ի․ Իլյինսկի, Ե․ Կուզմինա, Վ․ Մարեցկայա, Ֆ․ Նիկիսփն, Վ․ Ֆոգել, Ն․ Աիմոնով, Մ․ Շտրաուխ և ուրիշներ) ստեղծագործության հետ։ Ուկր․ խոշորագույն ռեժիսոր Ա․ Դովժենկոյի ստեղծած ֆիլմերում («Զվենիգորա», 1928, «Արսենալ», 1929, «Հողը», 1930 ևն) իր վարպետությունը կատարելագործել է օպերատոր Դ․ Դեմուցկին։ Կիևի և Օդեսայի կինոստուդիաներում նկարահանվել են ուկր․ դերասաններ Ի․ Զամիչկովսկին, Ա․ Բուչման և ուրիշներ։ Իր գործունեությունն սկսելով նախահեղափոխ․ ռուս, կինոյում՝ Հ․ Բեկնազարյանը 1920-ական թթ․ ակտիվորեն հանդես է եկել իբրև հայկ․, վրաց․, ադրբ․ կինոյի կազմակերպիչ և ռեժիսոր (1966-ից