Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/71

Այս էջը սրբագրման կարիք չունի

մարմնավորվել է հասարակության հոգևոր կյանքում երևույթ դարձած խոշոր կտավներում (Բրյուլլովի «Պոմպեյի վերջին օրը», Իվանովի «Քրիստոսի հայտնությունը ժողովրդին»)։ XIX դ․ կեսին առաջատար է դարձել ժանրային գեղանկարչությունը, որն իր լավագույն նմուշներով հասել է հասարակության սոցիալբարոյական արատների մերկացման (Պ․ Ա․ Ֆեդոտովի նկարները)։

XVIII դ․–XIX դ․ 1-ին կեսի դեկորատիվ արվեստը զարգացել է ճարտ–յան հետ ներդաշնակ։ XVIII դ․ կեսից սկսվել է ռուս, ճենապակու պատրաստումը, վերելք է ապրել գեղարվեստական ապակեգործությունը։

Շարունակվել է հին ավանդույթներին կռվանած ժողովրդական արվեստի զարգացումը։

XIX դ․ 2-րդ կեսին XX դ․ սկզբին Ռուսաստանի՝ կապիտ․ ուղիով զարգացումը շատ բանով փոխել է գեղարվեստական մշակույթի բնույթը։ Այդ դարաշրջանում ճարտարապետությունը կորցրել է գեղագիտական առաջատար նշանակությունը, որդեգրել ոճավորումն ու էկլեկտիկան։ XIX–XX դդ․ սահմանագծում քաղաքների դիմագծում որոշակի փոփոխություններ են մտցրել «մոդեռն» ոճի կառույցները (ճարտ–ներ՝ Ֆ․ 0․ Շեխտել, Ի․ Ի․Ռերբերգ և ուրիշներ)։ XIX դ․ 2-րդ կեսի կերպարվեստում առաջատար դեր է խաղացել դեմոկրատական ռեալիստական շարժումը, որն առավել հետևողական մարմնավորում է գտել Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության (հիմնադրվել է 1870-ին) անդամների՝ Վ․ Գ․ Պերովի․ Ն․ Ն․ Դեի, Ի․ Ն․ Կրամսկոյի և այլոց գործերում։ Պերեդվիժնիկները ստեղծել են սոցիալ–վերլուծական ժանրային պատկերի յուրօրինակ տիպ (Գ․ Գ․ Մյասոյեդովի, Կ․ Ա․ Սավիցկու, Ն․ Ա․ Ցարոշենկոյի և այլոց աշխատանքները), բնանկարն օժտել նոր, հասարակայնորեն նշանակալի բովանդակությամբ (Ա․ Կ․ Սավրասովի, Վ․ Դ․ Պոլենովի, Ֆ․ Ա․ Վասիլևի, Ի․ Ի․ Շիշկինի և այլոց ստեղծագործությունը), պատմ․ ժանր ներմուծել ռուս, բանահյուսական կերպարներ (Վ․ Մ․ Վասնեցովի նկարները)։ Պերեդվիժնիկության գաղափարները բացառիկ վառ մարմնավորում են գտել Ի․ Ե․ Ռեպինի գործերում, որոնցում հանդես է եկել որպես հոգեբանական դրամայի վարպետ («Չէին սպասում», «Իվան Ահեղը և նրա որդի Իվանը»), ժամանակակից թեմաներով սուր սոցիալական երկերի («Վոլգայի նավաքարշները») և բնորդի անձնական ու սոցիալ–տիպաբանական առանձնահատկությունների բարդ միահյուսումներով բազմաթիվ դիմանկարների հեղինակ։ XIX դ․ ռուս, պատմ, գեղանկարչությունը բարձրակետի է հասել պատմության անհաշտ ուժերի բախումը մարմնավորող Վ․ Ի․ Սուրիկովի գործերում, իսկ բնանկարչության արվեստը՝ Ի․ Ի․ Լևքւտանի՝ կյանքի մասին խոր ու բարդ խորհրդածություններով ներթափանցված կտավներում։ 1890–1910-ական թթ․, դասակարգային պայքարի սրման դարաշրջանում, որն ավարտվեց սոցիալիստական հեղափոխությամբ, դեմոկրատական արվեստը հակադրվել է ոչ միայն ինքնակալության պաշտոն, գաղափարախոսությանը, այլև արվեստի հասարակական խնդիրներից հրաժարվող մի շարք նոր գեղարվեստական հոսանքներին։ Արդիականության սոցիալ–քաղ․ խնդիրներին դիմելը բնորոշ է բազմաթիվ պերեդվիժնիկների (Ս․ Ա․ Կորովին, Ա․ Ե․ Արխիպով, Ն․ Ա․ Կասատկին)։ ժող․ կյանքի բանաստեղծական աշխարհն են մարմնավորել Ռուս, արվեստագետների միության վարպետները (Մ․ Վ․ Նեստերով, Ա․ Պ․ Ռյաբուշկին և ուրիշներ)։ Ռեալիստական արվեստի նոր հատկանիշները վառ կերպով արտացոլվել են Վ․ Ա․ Սերովի՝ գեղարվեստական տեսադաշտի ամբողջականությամբ բացառիկ ստեղծագործություններում։ Իր երփնագրերում և գրաֆիկական գործերում առարկաներին և երևույթներին ներքին ոգեշնչվածություն է հաղորդել Մ․ Ա․ Վռուբելը։ Իրականության «էսթետիզացման» սկզբունքները բնորոշ են եղել «Միր իսկուստվա» խմբակցության անդամների (Ա․ Ն․ Բենուա, Ե․ Ե․ Լանսերե, Կ․ Ա․ Մոմով, Լ․ Ս․ Բակստ, Մ․ Վ․ Դոբուժինսկի և ուրիշներ) ստեղծագործության նեոռոմանտիկական ուղղվածությանը։ 1905–07-ի հեղափոխության շրջանում բազմաթիվ վարպետներ իրենց ներդրումն են կատարել քաղ․ պայքարում (Սերովի, Բ․Մ․ Կուստոդիևի, Դոբիժինսկու գրաֆիկան, Ա․ Ս․ Գոլուբկինայի, Ս․ Տ․ Կոնյոնկովի դիմաքանդակները ևն)։ 1907–17-ին ռեալիստական ավանդույթները շարունակվել են բնանկարներում (Լ․ Վ․ Տուրժանսկի, Ի․ է․ Գրաբար և ուրիշներ), դիմանկարներով(Ա․ Վ․ Սալյուտին), Կ․ Ֆ․ Ցուոնի, Կուստոդիևի և մյուսների ժանրային գործերում։ Քանդակագործության ասպարեզում իմպրեսիոնիզմի ազդեցությունների (Պ․ Պ․ Տրուբեցկոյ) զուգընթաց կատարվել են կերպարների պլաստիկ, ամբողջականության որոնումներ (Ա․ Տ․ Սատվեև, Կոնյոնկով)։ Գեղարվեստական նորագույն խմբավորումներին բնորոշ է եղել հակասական միտումների միահյուսվածությունը («Գոլուբայա ռոզա», <Բուբնովի վալետ» ևն)։ 1910-ական թթ․ կեսերիս հանդես են եկել աբստրակտ արվեստի առաջին ներկայացուցիչները (Կ․ Ս․ Մալևիչ, Վ․ Վ․ Կանդինսկի)։

Ռուս, առաջադիմական արվեստը բարերար ազդեցություն է գործել Ռուսաստանի այլ ժողովուրդների արվեստների վրա, նպպստել Պովոլժիեի, Կովկասի, Միջին Ասիայի ժողովուրդների գեղարվեստական մշակույթի միջնադարյան մնացուկների հաղթահարմանը։

հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ստեղծեց պատմ․ նոր տիպի, սոցիալիստական հասարակարգի՝ ժողովրդի կյանքին սերտորեն առնչվող, գաղափարական և դաստիարակչական ակէոիվ ուժ հանդիսացող արվեստի զարգացման պայմաններ։ Սովետական իշխանության առաջին իսկ տարիներին դրսևորվեց ճարտ–յան սոցիալական նոր Էությունն ու հումանիստական ուղղվածությունը (Մոսկվայի և Լենինգրադի հատակագծերի մշակումը, բանվորների համար բնակելի զանգվածների, բանվորական ակումբների կառուցում ևն)։ Գաղափարագեղարվեստական մեծ ուժով է ներթափանցված 1920-ական թթ․ կանգնեցված Վ․ Ի․ Լենինի դամբարանը (ճարտ․՝ Ա․ Վ․ Շչոէսև)։ 1920–30-ական թթ․ առաջատար դեր են խաղացել հիմնականում ֆունկցիոխալ–կոնստրուկտիվիստական գաղափարներ զարգացնող հոսանքները (Վեսնին եղբայրների, Ի․ Ա․-և Պ․ Ա․ Գոլոսովների և մյուսների կառույցները), մյուս ճարտ–ները կիրառել են դասական օրդերայրն ճարտ–յան սկզբունքները՝ երբեմն դրանք մոդեռնացնելով ժամանակակից ոգով (Ի․ Վ․ ժոլտովսկի, Ի․ Ա․ Ֆոմին և ուրիշներ)։ 1930-ական թթ․ կեսին կտրուկ մեծացել են արդ․ շինարարության և քաղաքների սոցիալիստական վերակառուցման մասշտաբները։ Այդ շրջանի լավագույն կառույցներին հատուկ էր մոնումենտալությունը, կերպարի ռոմանտիկ ոգին (Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան Մոսկվայում, ճարտ․՝ Լ․ Վ․ Ռուդնև), որոշ շինություններում՝ դեկորատիվ