Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/712

Այս էջը հաստատված է

Համամիութենական գիտական բժշկական ընկերություններ, բժիշկների, առողջապահության ասպարեզի այլ մասնագետների կամավոր միավորումներ։ Ստեղծվում են ըստ բնագավառների։ (1984-ին4 ավելի քան 500 հզ․ անդամ)։ Խոշոր ընկերություններն հրատարակում են մասնագիտական հանդես կամ ամսագիր։ Ս Ս Տ Մ գիտատեխնիկական ընկերություններ (ՍՍՀՄ ԳՏԸ), գիտնականների, ինժեներների, տեխնիկների, բանվոր նորարարների, գյուղ, մասնագետների միավորումներ։ Կազմակերպվել են ըստ արտադրական ճյուղերի (1983-ին՝ 24 ընկերություն, ավելի քան 11 մլն անդամ)։ Ղեկավարում են շուրջ 660 հզ․ հասարակական ԳՀԻ, լաբորատորիա, տեխ․ ինֆորմացիայի բյուրո են։ Ինքնուրույն և առանձին գերատեսչությունների հետ հրատարակում են 79 անուն գիտատեխ․ և գիտաարտադրական ամսագիր ու հանդես։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով (1973)։ Գյուտարարների և նորարարների համամիութենական ընկերություն (ԳՆՀԸ), ստեղծվել է 1958-ին, աշխատում է արհմիությունների ղեկավարությամբ։ Գլխ․ խնդիրներն են․ աշխատավորությանն ընդգրկել տեխ․ ստեղծագործության ոլորտը, հսկել գյուտերի ու նորարարական առաջարկների մշակմանն ու ներդրմանը։ Ավելի քան 105 հզ․ սկզբնական կազմակերպություններում (1983) ընդգրկված են 13 մլն մարդ (ավելի քան 6 մլն բանվոր)։ Գործում են հանրապետական, երկրամասային ու մարզային խորհուրդներ։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով (1973)։

«Գիտելիք» համամիութենական ընկերություն, տարածում է քաղ․ և գիտ․ գիտելիքներ, նպաստում աշխատավորության կոմունիստական դաստիարակությանը։ Ստեղծվել է 1947-ին (մինչե 1963-ը՝ Քաղ․ և գիտ․ գիտելիքների տարածման համամիութենական ընկերություն)։ համանուն ընկերություններ են գործում միութենական ու ինքնավար հանրապետություններում, մարզերում ու երկրամասերում, քաղաքներում ու շրջաններում (գործում է մոտ 146 հզ․ սկզբնական կազմակերպություն)։ Անդամների թիվը՝ ավելի քան 3,2 մլն (1983)։ Ունի հրատարակչություն 

(«Գիտելիք») և տարբեր հրատարակություններ։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով (1972)։ Կարմիր խաչի և Կարմիր կիսալուսնի ՝ ՍՍՀՄ ընկրությունների միություն, հիմնվել է 1923-ին։ 11 միութենական հանրապետություններում գործում են կարմիր խաչի, Ադրբեջանում, Տաջիկստանում, Թուրքմենիայում և Ուզբեկաոանում՝ կարմիր կիսալուսնի ընկերություններ։ Ընդգրկում է 106 մլն մարդ (1980)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1967)։ ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ (ՍՍՀՄ բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերություն), հիմնվել է 1951-ին (1927–48-ին՝ ՊԱՋԸԱՎԻԱՔԻՄ, 48–51-ին՝ բանակին, ավիացիային, նավատորմին աջակցող առանձին–առանձին ընկերություններ)։ 1983-ին ունեցել է 355 հզ․ սկզբնական կազմակերպություն (103 մլն անդամ)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի (1947) և Լենինի (1977) շքանշաններով։ Բնության պահպանության ընկերություններ (ԲՊԸ), համագործակցում են բնության պահպանության պետ․ միջոցառումներին։ Հնագույնը Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր (1974) բնության պահպանության համառուսաստանյան ընկերությունն է (1924)։ 1948–66-ին ստեղծվել և գործում են միութենական բոլոր հանրապետություններում, միավորում են ավելի քան 60 մլն մարդ (1982)։ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ընկերություններ, համագործակցում են հուշարձանների պահպանության պետ․ մարմիններին, հայտնաբերում են հուշարձաններ, կատարում դրանց նախնական հաշվառումը, մասնակցում բարեկարգմանը են։ 1959–70-ին ստեղծվել են միութենական բոլոր հանրապետություններում (ՀՍՍՀ–ում՝ 1962-ին)։ Մարզերում, երկրամասերում ու խոշոր քաղաքներում գործում են բաժանմունքներ։ Գրքասերների համամիտ․- թենական կամավոր ընկերություն (ԳՀԿԸ), նպատակն է պրոպագանդել գիրքը, նրա օգնությամբ նպաստել քաղ․, գիտ․, տեխ․ գիտելիքների տարածմանը։ Հիմնադրվել է 1974-ին։ Միավորում է միութենական հանրապետությունների 15 ընկերություն, ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի և ավելի քան 4 հզ․ քաղաքների ու շրջանների բաժանմունքներ։ Ստեղծագործական միությունները ՍՍՀՄ ճարտարապետների միություն, միավորում է սովետական ճարտարապետներին։ Ստեղծվել է 1932-ին (մինչև 1955-ը՝ Սովետական ճարտարապետների միություն)։ ճարտարապետների միություններ են գործում միութենական հանրապետություններում, տեղական կազմակերպություններ՝ ինքնավար հանրապետություններում, երկրամասերում, մարզերում ու քաղաքներում։ 1983-ին՝ 17 հզ․ անդամ։ ճարտարապետների միջազգային միության հիմնադիր անդամ է (1948), պարգևատրվել է Լենինի շքանշանով (1970)։ ՍՍՀՄ Ժ ու ռեալիստների միություն (ՍՍՀՄ ԺՄ), միավորում է պրոֆեսիոնալ լրագրողներին, հեռուստատեսության, ռադիոյի, ինֆորմացիոն գործակալությունների , հրատարակչությունների աշխատողներին։ Ստեղծվել է 1959-ին։ 1982-ին ունեցել է ավելի քան 76 հզ․ անդամ։ Միութենական և ինքնավար հանրապետություններում գործում են միություններ, մարզերում, երկրամասերում ու քաղաքներում՝ տեղական կազմակերպություններ, խմբագրություններում, հրատարակչություններում՝ սկզբնական կազմակերպություններ։ ժուռնալիստների միջազգային կազմակերպության անդամ է։ ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն, միավորում է կինոարվեստի գործիչներին։ Ստեղծվել է 1965-ին (1957–65-ին գործել է կազմկոմիտեն)։ Միութենական հանրապետություններում (բացի ՌՍՖՍՀ–ից) գործում են հանրապետ․ միություններ, ինքնավար հանրապետություններում, երկրամասերում, մարզերում ու խոշոր քաղաքներում՝ բաժանմունքներ։ 1983-ին՝ 6186 անդամ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1971)։ ՍՍՀՄ կոմպոզիտորների միություն, միավորում է ՍՍՀՄ կոմպոզիտորներին ու երաժիշտներին։ Ստեղծվել է 1932-ին (մինչև 1957-ը՝ Սովետական կոմպոզիտորների միություն)։ Միություններ են գործում միութենական ու ինքնավար հանրապետություններում, բաժանմունքներ ու կազմակերպություններ՝ երկրամասերում, մարզերում, Մոսկվայում, Լենինգրադում և մի շարք խոշոր քաղաքներում։ 1983-ին՝ 2334 անդամ։ Ունի հրատարակչություն («Սովետսկի կոմպոզիտոր»)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1968)։ ՍՍՀՄ գրողների միություն (ՍՍՀՄ ԳՄ), ստեղծվել է 1934-ին։ Միավորում է ՍՍՀՄ Ժողովուրդների գրողներին, գրականագետներին, գրական քննադատներին, գեղարվեստական գրականության թարգմանիչներին։ Գրողների միություններ են ստեղծվել միութենական բոլոր հանրապետություններում։ Մարզերում, երկրամասերում, քաղաքներում գործում են բաժանմունքներ ու սեկցիաներ։ 1983-ին ՍՍՀՄ ԳՄ ունեցել է 9107 անդամ։ Ունի հրատարակչություն՝ «Սովետսկի պիսատել»։ Հրատարակում է 17 անուն թերթ (ՍՍՀՄ ժողովուրդների 15 լեզվով) և 120 անուն ամսագիր ու հանդես (ՍՍՀՄ ժողովուրդների և արտասահմանյան լեզուներով)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1967)։ ՍՍՀՄ նկարիչների միություն, միավորում է սովետական նկարիչներին և արվեստաբաններին։ Ստեղծվել է 1957-ին (միութենական ու ինքնավար հանրապետություններում, երկրամասերում, մարզերում ու քաղաքներում՝ միություններ ու տեղական կազմակերպություններ ստեղծվել են 1932-ից)։ 1983-ին՝ 18,2 հզ․ անդամ։ Ունի հրատարակչություն՝ («Աովետսկի խուդոժնիկ)։ ՆՄ տնօրինության տակ են ցուցահանդեսների դիրեկցիաները, «Ագիտպլակատը», փորձարարական ստուդիան, գեղարվեստական ֆոնդը։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1968)։ (Տես նաև ՍՍՀՄ հասարակական կազմակերպությունների և ստեղծագործական միությունների մասին համապատասխան հոդվածները)։ Թատերական ընկերություններ, միավորում են թատեր․ գործիչներին։ Բազմակողմանի օգնություն են ցույց տալիս թատեր․ կոլեկտիվներին, նպաստում սովետական թատեր․ արվեստի զարգացմանը։ Հնագույնը համառուսաստանյան թատեր․ ընկերությունն է (ՀԹԸ, 1877, Պետերբուրգ)։ 1940-ական