Աղյուսակ 3 Անաս ունների և թռչունների գլխաքանակը (տարվա սկզբին հզ–ներով) 1941 1971 1983 խոշոր եղջերավոր անասուններ 27855 51602 58500 այդ թվում՝ կով 14250 20595 22200 Խոզ 12091 33225 37800 Ոչխար և այծ 51235 66964 64800 Թռչուն, մլն 135,2 358,2 570500 Աղյուսակ 4 Անասնաբուծության հիմնական մթերքների արտաղր ությունը 1940 1970 | 1982 Կաթ, մլն иг 17,8 45,4 46,9 Միս (սպանդային քաշ), հզ․ in 2373 6213 7500 Զու, մլրդ հատ 6,6 23,6 41,8 Թուրդ, հզ т 98,0 209,1 217 (1966 թ․) և Ոչ սևահողային (1971 թ․) բաժանմունքներով, ԱԱՀՄ մանկավարժական գիտությունների, գեղարվեստական ակադեմիաները, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց բաժանմունքների, լաբորատորիաների և կայանների հսկա ցանցով։ Աշխատավորության կոմունիստական դաստիարակության գործում կարևոր դեր ունեն մշակութային հաստատությունները։ 1980-ին ՌՍՖՍՀ–ում եղել է 324 թատրոն, 24 սիմֆոնիկ նվագախումբ, ժող․ գործիքների 42 նվագախումբ, անսամբլ, 19 երգչախումբ։ Ստեղծված է 17 կինոստուդիա, գործում է 87,7 հզ․ կինոսարք, 77,5 հզ․ ակումբ, այդ թվում 67,8 հզ․՝ գյուղական վայրերում։ ՌՍՖՍՀ–ում կա 62,1 հզ․ մասսայական գրադարան՝ 980,4 մլն գրքային ֆոնդով։ 1913-ին եղել է 9,3 հզ․ գրադարան՝ 6,7 մլն գրքային ֆոնդով։ Հանրապետությունում գոյություն ունի 740 թանգարան, պատկերասրահ, մեմորիալ տուն–թանգարան։ Բուռն տեմպով է զարգանում մամուլի և գրքի հրատարակման գործը։ 1980-ին լույս է տեսել 49,6 մլն գիրք (1393,2 մլն տպաքանակով), 3960 ամսագիր (2488 մլն տարեկան տպաքանակով), հրատարակվել է 4413 անուն թերթ (29245 մլրդ տպաքանակով), որից 4109 անունը՝ ռուսերեն, 296-ը՝ ՍԱՀՍ ժողովուրդների լեզուներով։ ՌԱՖԱՀ տարածքում տրվում են համամիութենական, հանրապետական և տեղական (558,6 ժամ) ռադիոհաղորդումներ, տեղական հաղորդումներ 46 լեզուներով (402 ժամ)։ Հեռուստատեսային հաղորդումները կազմում են 990 ժամ։ 1980-ին ՌՍՖՍՀ–ում գործում էր 12472 հիվանդանոցային հիմնարկ՝ 1801,9 հզ․ մահճակալով (1940-ին եղել է 8477 հիվանդանոց՝ 482 հզ․ մահճակալով)։ Նրանցում աշխատել է 559,2 հզ․ բժիշկ, 1560,6 հզ․ միջին բուժ, անձնակազմ (1940-ին՝ 90,8 հզ․ բժիշկ և 290,4 հզ․ միջին բուժ, աշխատող)։ Հանրապետության տարածքում գործում են բազմաթիվ առողջարաններ՝ Սեծովյան գոտի, Հս․ Կովկասյան հանքային ջրերի խումբ և ուրիշներ Սիբիրում, Ուրալում ու այլուր։
Ուկրաինական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն Ուկր․ ՍԱՀ–ն (Ուկրաինա, ՈւԱԱՀ), գտնվում է ԱԱՀՄ եվրոպ․ մասի հվ–արմ–ում։ Սահմանակից է արմ–ում Լեհաստանին և Չեխոսլովակիային, հվ–արմ–ում՝ Հունգարիային և Ռումինիային։ Հվ–ում ողողվում է Սև և Ազովի ծովերի ջրերով։ Տարածքը 603,7 հզ․ կմ2 է, բն․ 50681 հզ․ մարդ (1984)։ Ազգ․ կազմը (1979-ի մարդահամարով, հզ․ մարդ), ուկրաինացիներ՝ 36489, ռուսներ՝ 10472, հրեաներ՝ 634, բելոռուսներ՝ 406, մոլդավացիներ՝ 294, լեհեր՝ 258, բուլղարացիներ՝ 238 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ2 վրա 83,6 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Կիև (2411 հզ․ մարդ)։ Խոշոր քաղաքները․ Խարկով (1536), Դնեպրոպետրովսկ (1140), Օդեսա (1113), Դոնեցկ (1064), Զապորոժիե (844), Լվով (728), Կրիվոյ ռոգ (680), ժդանով (520), Վորոշիլովգրադ (485), Նիկոլաև (474), Մակեևկա (446), Վիննիցա (350), Դոռլովկա (339), Խերսոն (337), Սևաստոպոլ (328), Աիմֆերոպոլ (324, բոլորը 1 հունվ․, 1984)։ Կառուցվել են նոր քաղաքներ․ Սևերոդոնեցկը (120 հզ․), Նովայա Կախովկան (58 հզ․), Նովովոլինսկը, Վատուտինոն և ուրիշներ։ Վարչականորեն ՈւՍՍՀ բաժանված է 25 մարզի։ Միավորված է Դոնեց–Մերձդնեպրյան, Հարավ–Արևմտյան, Հարավային տնտեսական շրջաններում։ Հանրապետությունն ունի 479 շրջան, 417 քաղաք, 908 քտա։ Սովետական իշխանություն հաստատվել է 1917-ի նոյեմբեր–1918-ի հունվարին։ ՈւՍԱՀ կազմավորվել է 1917-ի դեկտ․ 12(25)-ին։ 1918–20-ին ուկր․ ժողովուրդը կարմիր բանակի աջակցությամբ ջախջախել է հակահեղափոխ․ Կենտր․ ռադան, Դիրեկտորիան, սպիտակգվարդիականներին, ավստրո–գերմ․ և անգլո–ֆրանս․ զավթիչներին։ 1922-ի դեկտ․ 30-ին ՈւՍՍՀ մտել է ՍՍՀՄ կազմի մեջ։ 1939-ի նոյեմբերին ՈւԱԱՀ–ին վերամիավորվեց Արմ․ Ուկրաինան։ 1940-ի օգոստ․ 2-ին ՈւԱԱՀ կազմ մտան Բեսարաբիայի մի շարք գավառներ և Հս․ Բուկովինան։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ իրականացված ինդուստրացման, գյուղատնտ․ կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ ՈւՍՍՀ–ում հիմնականում կառուցվեց սոցիալիստ, հասարակարգ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանա–ֆաշիստ․ զորքերը օկուպացրել են Ուկրաինան (1941–44)։ Ծավալվել է պարտիզանական շարժում։ Մինչև 1943-ի աշուն սովետական զորքերն ազատագրեցին Ձախակողմյան Ուկրաինան, 1944-ի հոկտեմբերին՝ ողջ հանրապետությունը։ 1945-ի հունիսին Անդրկարպատյան Ուկրաինան վերամիավորվեց ՈւՍԱՀ–ի հետ։ 1954-ին նրա կազմի մեջ մտավ Ղրիմը։ 1945-ին ՈւԱԱՀ դարձավ ՄԱԿ–ի անդամ։ 1983-ի հունվ․ 1-ին Ուկրաինայի կոմկուսի շարքերում կար 2936404 կուսանդամ և 101577 թեկնածու, ՈւԼԿԵՄ շարքերում՝ 6,7 մլն կոմերիտական։ Հանրապետությունում կա 25,34 մլն արհմիութենական։ ՈւԱԱՀ ժողովուրդները, ԱԱՀՄ բոլոր ժողովուրդների հետ միասին, ետպատերազմյան հնգամյակներում հասել են զգալի հաջողությունների կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ ՈւԱԱՀ պարգևատրվել է Լենինի 2 (1954, 1958), Հոկտեմբերյան հեղափոխության (1967) և ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։ Աոցիալիստ․ շինարարության տարիներին ՈւՍՍՀ դարձել է բարձր զարգացած ինդուստրիալ–ագրարային հանրապետություն, զարգացած տնտ․ կապեր ունի ՍՍՀՄ բոլոր հանրապետությունների հետ։ 1980-ին նրա արդյունաբերության արտադրանքի ծավալը գերազանցել է 1940 թ․ մակարդակը 14, 1913-ինը՝ 104 անգամ։ Արդ․ արտադրության առանձին տեսակների թողարկման մասին տես աղյուսակ 1։ Հանրապետության արդյունաբերությունը հենվում է հզոր վառելիքաէներգետիկ բազայի վրա, հատկապես Դոնբասի քարածուխը, ինչպես նաև բնական գազն ու նավթը։ Խոշորագույններից են Ուգլեգորսկի, Զապորոժիեի, Կրիվոյ ռոգի II, Բուրշտինսկի, Զմիևկայի, Զուևոյի, Մերձդնեպրյան, Վորոշիլովգրադի, Ատարոբեշևի ջերմակայանները։ Դնեպրի վրա ըստեղծված է հէկերի կասկադ։ 1977-ից հոսանք է տալիս Չեռնոբիլի ԱԷԿ–ը, կառուցվում են (1983) Հարավ–Ուկրաինական, Խմելնիցկիի, Զապորոժիեի են ԱԷԿ–ները։ ՈւՍՍՀ ունի հզոր սև մետալուրգիա (Դոնցեկ–Մերձդնեպրյան շրջան)։ Գունավոր մետալուրգիան արտադրում է թեթև մետաղներ, սնդիկ ևն։ Հատկապես զարգացած է ծանր, էներգետիկ, տրանսպորտային մեքենաշինությունը, տրակտորների և գյուղատնտ․ մեքենաների, սարքերի արտադրությունը (Նովոկրամոտորսկի և ժդանովի ծանր մեքենաշինական, Խարկովի տրակտորի և «էլեկտրոտյաժմաշ», Վորոշիլովգրադի ջերմաքարշաշինական, Գոռլովկայի լեռնաարդյունահանման սարքերի են)։ Քիմ․ արդյունաբերությունը թողարկում է հանքային պարարտանյութեր, քիմ․ թելեր, սինթետիկ խեժեր, պլաստմասսաներ, ներկեր, ռետինե իրեր ևն։ Զարգացած են սննդի և թեթև արդյունաբերությունները։ Զարգանում է մանրէաբանական սինթեզի արդյունաբերությունը։
Գյուղատնտ․ համախառն արտադրանքը 1980-ին 1940-ի համեմատությամբ աճել է 2,1 անգամ։ 1980-ին գյուղատնտեսության մեջ աշխատում էր 408,8 հզ․ տրակտոր (1940-ին՝ 94,6 հզ․), 89,9 հզ․ կոմբայն (33,4 հզ․), 230,8 հզ․ բեռնատար ավտոմեքենա (54,9 հզ․)։ ՈւՍՍՀ գյուղատնտ․ հողերը 42,1 մլն հա էին (տարածքի 70%–ը), այդ թվում ցանքերը՝ 33,3 մլն հա, խոտհարքները՝ 2,1 մլն Лш, արոտավայրերը՝ 4,6 մլն հա (1983)։ Ոռոգելի հողատարածությունը 1980-ին 2014 հզ․ հա էր։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ դաշտավարության բաժինը 45% է, անասնապահությանը՝ 55% ։ Զգալիորեն աճել է պտղատու այգեգործությունը և խաղողագործությունը։ Չորացված հողերը 1980-ին կազմել են 2539 հզ․ հա։ Գյուղատնտ․ կուլտուրաների ցանքատարածությունների համախառն բերքատվության և անասնապահության մասին տվյալ–