1940 | 1970 | 1980 | 1982 | |
---|---|---|---|---|
Էլեկտրաէներգիա, մլրդ կվտ.ժ | 0,6 | 34,7 | 61,5 | 62,8 |
Հանքային պարարտանյութեր, մլն տ | - | 0,4 | 1,3 | - |
Տրակտորներ, հզ. հատ | - | 8,1 | 46,6 | - |
Տրիկոտաժե սպիտակեղեն, մլն. հատ | 0,1 | 37,4 | 67,3 | - |
Տրիկոտաժե վերնազգեստ, մլն հատ | 0,2 | 23,9 | 28,3 | - |
Կաշվե կոշկեղեն, մլն զույգ | 1,2 | 27,8 | 30,2 | 30,4 |
Պահածոներ (մլն պայմանական տուփ) | 30 | 303 | 411 | 403,1 |
Միս, հզ. տ | 97 | 525 | 608 | 733,4 |
Բուսական յուղ, հզ. տ | 5 | 62 | 84 | - |
Շաքարավազ, հզ. տ | 71 | 176 | 272 | 269,9 |
Կուլտուրաներ | 1940 | 1970 | 1980 | 1982 |
---|---|---|---|---|
Ամբողջ ցանքատարածությունները | 6809 | 30970 | 36390 | 39298,1 |
Հացահատիկներ, այդ թվում՝ | 5817 | 22603 | 25340 | 25390,6 |
Ցորեն | 3447 | 17400 | 17094 | 16500,4 |
Կորեկ | 903 | 716 | 833 | - |
Բրինձ | 28 | 82 | 131 | - |
Տեխնիկական կուլտուրաներ | 341 | 406 | 388 | 410,8 |
Այդ թվում՝ բամբակ | 102 | 118 | 127 | 126,3 |
Շաքարի ճակնդեղ | 15 | 70 | 78 | - |
Արևածաղիկ | 165 | 93 | 103 | - |
Կարտոֆիլ | 100 | 193 | 191 | - |
բանջարեղեն | 23 | 51 | 66 | - |
Կերային կուլտուրաներ | 494 | 7675 | 10363 | 10192,8 |
Համախառն արտադրանքը, հզ. տ | - | |||
Հացահատիկ | 2516 | 22240 | 27506 | - |
Այդ թվում՝ ցորեն | 1644 | 17173 | 18613 | - |
Բրինձ | 56 | 277 | 613 | - |
Կարտոֆիլ | 394 | 1896 | 2239 | - |
Բամբակ | 93 | 276 | 358 | - |
Շաքարի ճակնդեղ | 385 | 2223 | 2223 | - |
1941 | 1971 | 1981 | 1982 | |
---|---|---|---|---|
Խոշոր եղջերավոր անասուններ | 3356 | 7285 | 8693 | 9017,1 |
Այդ թվում՝ | ||||
Կով | 1259 | 2533 | 2985 | 3111,5 |
Խոզ | 451 | 2266 | 3093 | 2863,7 |
Ոչխար և այծ | 8132 | 31776 | 35208 | 35640,9 |
Ձի | 897 | 1245 | 1300 | 1386,4 |
Ուղտ | 103 | 130 | 121 | - |
Թռչուններ, մլն | 6,7 | 29,5 | 48,1 | - |
հայրենական մեծ պատերազմի տարիներին Ղազախ․ ՍՍՀ աշխատավորությունը իր ուժերը կենտրոնացրել է ֆաշիստ․ Գերմանիային ջախջախելու համար։ 1983-ի հունվ․ 1-ի դրությամբ Ղ–ի կոմկուսի շարքերում եղել է 729062 անդամ և 32466 անդամության թեկնածու։ ՂԼԿԵՄ–ը ունեցել է 2371770 անդամ, արհեստակցական միությունները՝ 6938078 անդամ։ Ետպատերազմյան հնգամյակների տարիներին ղազախ ժողովուրդը, սովետական բոլոր ժողովուրդների հետ, մեծ հաջողությունների է հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ Ղազախ․ ՍՍՀ պարգևատրվել է Լենինի երեք (1956, 1979, 1982), Հոկտեմբերյան հեղափոխության (1970) և ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։
Սոցիալիստ, շինարարության տարիներին Ղազախստանը դարձել է արդյունաբերա–ագրարային հանրապետություն։ ժող․ տնտեսության մեջ նշանակալից է երկաթի, գունավոր մետաղների, սուպերֆոսֆատի, աղերի հանույթը։ 1980-ին արդ․ արտադրանքի ծավալը 1940-ի մակարդակը գերազանցել է 32, իսկ 1913-ի մակարդակը՝ 246 անգամ։ Արդ․ արտադրանքի կարևոր տեսակների արտադրության մասին տվյալները տես ստորև բերվող աղյուսակ 1-ում։
Ղ–ի էներգետիկան հիմնվում է սեփական հանքային պաշարների (ածուխ, նավթ) և հիդրոէներգիայի վրա։ Խոշորագույն հէկերն են Իրտիշի վրա (Ուստ Կամենագորսկի, Բուխտարմինսկի), Սիրդարյայի վրա (Չարդարինսկի), Իլի վրա (Կապչագայսկի), ջէկերը (ածխի հումքի վրա աշխատող)՝ Կարագանդայում, Տեմիրթաուում, Պետրոպավլովսկում և այլ արդ․ կենտրոններում։ Գործում է ԱԷԿ։ Կարագանդայի և Էկիբաստուզի քարածխային բազաները խոշորագույններն են Ղազախ․ ՍՍՀ–ում։ Նավթ հանվում է Մանգըշլակ թերակղզում և էմբայի ավազանում։ Ունի զարգացած քիմ․ արդյունաբերություն (հանքային պարարտանյութեր, պոլիէթիլեն, արհեստական մանրաթել, քացախալ–դեհիդ, ֆոսֆորիտներ, ֆոսֆորային աղեր ևն)։
Թեթև արդյունաբերության կարևոր ճյուղերն են կաշվի, կոշիկի, մորթու, կարի, էոեքստիլ արտադրությունը։
1980-ին գյուղատնտ․ համախառն արտադրանքը 1940-ի համեմատությամբ ավելացել է 7,6 անգամ։ Հանրապետության գյուղատնտեսության մեջ խոշոր դեր են կատարում սովետական տնտեսությունները, որոնք մեծ տարածում ստացան խամ ու խոպան հողերի իրացումից (1954–60) հետո։ 1983-ին եղել է 2112 սովետական տնտեսության և 394 կոլտնտեսություն, 18 ձկնորսական արտել։ Գյուղատնտ․ հիմնական կուլտուրաների ցանքատարա– ծությունների և բերքի մասին տես աղ– յուսակ 2-ում։ Անասունների և թռչունների գլխաքանա– կի մասին տվյալները տես․ 3-րդ աղյուսակում։
Երկաթուղիների երկարությունը 14,23 հզ․ կէ1 է (1980), ավտոճանապարհներինը՝ 104,6 հզ․ ԿԱ (1980), որից 76,1 հզ․ կէ1-ըՀ կոշտ ծածկով։ Օդային երթուղիներով հանրապետությունը կապված է ՍՍՀՄ բոլոր խոշոր քաղաքների հետ։ 1914–15 ուս․ տարում 2 հզ․ դպրոցներում սովորել Է 1․1 մլն աշակերտ, 1939-ին ազգաբնակչության գրագիտությունը հասել է 83,6%-ի, 1979-ին՝ 99,8%-ի։ 1982/83 Ուս․ տարում 8․7 հզ․ հանրակրթական դպրոցներում սովորել է 3,3 մլն աշակերտ։ Ղ․ ունի 55 բուհ՝ 275,6 հզ․ ուսանողով։ 1982-ի վերջին գիտ․ աշխատողների թիվը կազմել Է 37,4 հզ․ մարդ։ Հանրապետությունն ունի 31 թատրոն, 10,7 հզ․ կինոսարքավորում, 9․1 հզ․ ակումբային հիմնարկ։ 1980-ին հրատարակվել է 2339 անուն գիրք և գրքույկ՝ 29,25 մլն տպաքանակով, այդ թվում 557 անուն ղազախերեն։ Լույս Է տեսնում 443 թերթ (միանգամյա տպաքա– նակը՝ 5399 հզ․ օրինակ), 114 հանդես։ 1921-ից աշխատում է Ղազախստանի հե– ռագրական գործակալությունը, ռադիո– հաղորդումները տրվել են 1923-ից, հե– ռուստահաղորդումները՝ 1958-ից։ 1982-ին հանրապետությունում կար 1․7 հզ․ հիվանդանոցային հիմնարկ՝ 203․1 հզ․ մահճակալով։ Աշխատել են 51․7 հզ․ բժիշկ, 150,1 հզ․ միջին բուժաշ– խատող։ Հայտնի են Բորովոյե, Մույալդ, Չիմգան և ար առողջարանները։ </section><footer></footer></article>