1930-ական թթ․։ Ստեղծվեցին Ի․ Ձերժինսկու «Խաղաղ Դոն» (1935), Տ․ Խրեննիկովի «Փոթորկի պահին» (1939, 2-րդ խմբ․ 1952), պրոկոֆեի «Սեմյոն Կոտկո» (1939), Շոստակովիչի «Կատերինա իզ մայլովա» («Մցենսկի գավառի լեղի Մակբեթը», 1932, նոր խմբ․ 1962)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծնվեց Պրոկոֆեի մոնումենտահայրենասիրական «Պատերազմ և խաղաղություն» օպերաէպոպեայի մտահղացումը (ըստ Լ․ Տոլստոյի վեպի, վերջնական խմբ․ 1952)։ Պատմահեղափոխական թեման իր արտացոլումն է գտել յու․ Շապորինի «Դեկաբրիստներ» օպերայում (1953)։ Մյուս նշանավոր օպերաներից են՝ Դ․ Կաբալեսկու «Կոլա Բրյունյոն» (1938, 2-րդ խմբ․ 1968). Ս․ Սլոնիմսկու «Վիրինեա» (1967), Ռ․ Շչեդրինի «Ոչ միայն սերը» (1961), «Մեռած հոգիներ» (1977), Ա․Պետրովի «Պետրոս Առաջին» (1975)։
Արմատական վերափոխումներ է կրել բալետը։ Հեղափոխական ժողովրդի կերպարները գեղարվեստական համոզիչ արտացոլում են գտել Ռ․ Գլիերի «Կարմիր կակաչ» («Կարմիր ծաղիկ», 1927, 2-րդ խմբ․ 1949), Ասաֆեի «Փարիզի հուրը» (1932), Ա․Կրեյնի «Լաուրենսիա» (1937) բալետներում։ Համարձակ ռեֆորմատոր էր Ս․ Պրոկոֆեը՝ «Ռոմեո և ջուլիետ» բալետի (1936) հեղինակը։ Շատ կոմպոզիտորներ դիմել են հերոսաէպիկական, փիլիսոփայական և հոգեբանական հնոչողություն ունեցող թեմաների՝ Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» (1954), Ս․ Սլոնիմսկու «Իկարոս» (1969), Ա․ Պետրովի «Աշխարհի արարումը», Ռ․ Շչեդրինի «Աննա Կարենինա» (1972), «ճայը» (1980), Բ․ Տիշչենկոյի «Ցարոսլավնա» (1974), Ա․ էշպայի «Անգարա» (1976)։
Կանտատ–օրատորիայի ժանրի ակնառու օրինակներ են Ս․ Պրոկոֆեի «Ալեքսանդր Նեսկի» (1938), Ցու․ Շապորինի «Կուլիկովո Մ․ Կովալի «Եմելյան Պուգաչով» (1939), Գ․ Սվիրիդովը «Պոեմ Սերգեյ Եսենինի հիշատակին» (1955) և «Պաթետիկ օրատորիա» (1959), Դ․ Շոստակովիչի «Ստեպան Ռազինի մահապատիժը» վոկալսիմֆոնիկ պոեմը (1964), Շչեդրինի «Պոհտորիա» (1968)։ Կամերային, վոկալ և գործիքային երաժըշտության մեջ ավանդ են ներդրել Ա․ Ն․ Ալեքսանդրովը, Ն․ Մյասկովսկին, Ս․ Պրոկոֆեը, Գ․ Սվիրիդովը, Ցու․ Շապորինը, Վ․ Շեբալինը, Դ․ Շոստակովիչը, Բ․ Չայկովսկին, Բ․ Տիշչենկոն, Վ․ Գավրիլինը։
Առանձնահատուկ նշանակություն է ըստացել երգի ժանրը։ Ռուս, սովետական երգը սկզբնավորվել է պրոլետարական հեղափոխական երգից։ Երգը, որպես ամենամասսայական ժանր, Ի․ Դունաեսկու, Գ․ Միլյուտինի և ուրիշների լավագույն օպերետների, կինոյի և դրամատիկ ներկայացումների երաժշտության հիմքն է։ Լայն ժողովրդայնություն են վայելում Ա․ Վ․ Ալեքսանդրովի, վ․ Բելիի, Մ․ Բլանտերի, Ա․ Դավիդենկոյի, ի․ Դունաեսկու, է․ Կոլմանովսկու, Բ․ Մոկրոուսովի, Վ․Մուրադելու, Ա․ Նովիկովի, Ա․ Օստրովսկու, Ա․ Պախմուտովայի, Ա․ Պետրովի, Դ․ Պււկ– րասսի, Վ․ Սոլովյով–Սեդոյի, Ս․ Տուլիկովի, Դ․ Թոլխմանովի, 0․ Ֆելցմանի, Ցա․ Ֆրենկելի, Տ․ Խրեննիկովի, Ա․ էշպայի երգերը։
Կատարողական արվեստի խոշոր ներկայացուցիչներից են՝ դիրիժորներ Վ Սուկը, Ս․ Սամոսուդը, Ա․ Պազովսկին, Ն․ Դոլովանովը, Ե․ Մռավինսկին, Ա․ ՄելիքՓաշաևը, Ն․ Ռախլինը, Ե․ Սվետլանովը, Դ․ Ռոժդեստվենսկին, խմբավարներ՝ Ն․ Դանիլինը, Ս․ Կլիմովը, Ա․ Սվեշնիկովը, դաշնակահարներ՝ Կ․ Իգումնովը, Ա․ Դոլդենվեյզերը, Լ․ Նիկոլաևը, Դ․ Նեյգաուզը, Վ․ Սոֆրոնիցկին, Լ․ Օբորինը, Ս․ Ռիխտերը, է․ Դիլելսը, ջութակահարներ Մ․ Պոլյակինը, Դ․ Օյստրախը, Լ․ Կոգանը, թավջութակահարներ Մ․ Կոզոլուպովը, Դ․ Շաֆրանը, երգիչ–երգչուհիներ Ի․ Երշովը, Ա․ Նեժդանովան, Գ․Պիրոգովը, Ն․ Օբուխովան, Վ․ Բարսովան, Մ․ Ռեյզենը, Ա․Պիրոգովը, Ի․ Կոզլովսկին, Ս․ Լեմեշևը, Ի․ Պետրովը, Բ․ Շտոկոլովը, Ե․ Օբրազցովան, երաժշտական կոլեկտիվնեներից՝ Լենինգրադի ֆիլհարմոնիայի նվագախումբը (հիմն․ 1882), ՍՍՀՄ սիմֆոնիկ նվագախումբը (հիմն․ 1936), Ռուս, երգչախումբը (հիմն․ 1942), Պյատնիցկու անվ․ երգչախումբը (հիմն․ 1910), Օսիպովի անվ․ ռուս․ ժող․ գործիքների նվագախումբը (հիմն․ 1919), Սոսկվայի կամերային նվագախումբը (հիմն․ 1956), Բեթհովենի անվ․ (հիմն․ 1923) և Բորիդինի անվ․ (հիմն․ 1945) լարային կվարտետները, երաժշտագետներից՝ Դ․ Կոնյուսը, Մ․ Իվա–նով–Բորեցկին, Բ․ Յավորսկին, Ն․ Գարբուզովը, Բ․ Ասաֆևը, Ք․ Քուշնարյանը, Յու․ Տյուլինը, Ա․ Ալշվանգը, Տ․ Լիվանովան, Վ․ Ցուկկերմանը, Մ․ Դրուսկինը, Յու․ Կելդիշը, Լ․ Մազելը, Վ․ Պրոտոպոպովը։ Գործում են (1981) օպերայի և բալետի 18 թատրոն, 26 սիմֆոնիկ նվագախումբ, 22 երգչախումբ, բազմաթիվ կամերային անսամբլներ և ժող․ գործիքների նվագախմբեր։ Կազմակերպվում են երաժշտ․ փառատոներ («Մոսկովյան աստղեր «Ռուսական ձմեռ»՝ Մոսկվայում՜ «Սպիտակ գիշերներ»՝ Լենինգրադում, բոլորը՝ 1964-ից), մրցույթներ (Չայկովսկու անվ․ Մոսկվայում, 1958-ից)։ 1960-ին հիմնադրվել է ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միությունը, 998 անդամ, 1980)։
Հայ–ռուսական երաժշտական կապերը, սկիզբ առնելով միջին դարերում, ընդարձակվել և խորացել են երկու ժողովուրդների տնտ․, քաղ․ ու մշակութային փոխհարաբերությունների զարգացմանը զուգընթաց։ Դրա համար ավելի լայն հնարավորություններ են ըստեղծվել XIX դ․ 1-ին կեսին Հայաստանի արլ․ շրջանները պարսկ․ ու թուրք, լծից ազատագրելու և դրանց հիման վրա Ռուսաստանի կազմում Հայկ․ մարզի կազմավորման պատմ․ պրոցեսի ընթացքում։ Աննախընթաց երևույթ էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի (1815), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի (1824), էջմիածնի Գևորգյան ճեմարանի (1874) և այլ ուս․ հաստատությունների կազմակերպումը, որոնք զգալի գործ կատարեցին նաև երաժշտ․ գիտելիքների տարածման և ազգ․ կադրերի նախապատրաստման ուղղությամբ։ Այս գործում առանձնակի նշանակություն են ունեցել Պետերբուրգի և Մոսկվայի կոնսերվատորիաները, որոնք դաստիարակել են հայազգի շատ երաժիշտներ, ինչպես երաժշտ․ ստեղծագործության, նույնպես և կատարողական արվեստի բնագավառներում։ Դրանց թվում են Ղորղանյան երաժշտ․ ընտանիքի անդամները, Ն․ Պապայանը, Բ․ Ամիրջանյանը, Հ․ Նալբանդյանը, Մ․ Գենջյանը, Ա․ Կոստանյանը և ուրիշներ, որոնք իրենց երաժշտ․ մասնագիտական կրթությունն ստացել են ռուս մանկավարժներից և դարձել նշանավոր երաժիշտներ։
Ռուս, երաժշտ․ մշակույթի բարերար ներգործությամբ և առաջավոր սկզբունքների՝ ռեալիզմի, ժողովրդայնության և դեմոկրատական ուղղվածության կիրառման հայկ․ երաժշտ․ մշակույթը թևակոխել է զարգացման նոր շրջան։ Հայ երաժըշտության զարգացման մեջ բացառիկ կարևոր նշանակություն է ունեցել միաձայնությունից բազմաձայնության անցումը։ XIX դ․ 2-րդ կեսին–XX դ․ սկզբին հանդես են եկել կոմպոզիտորներ Ք․ Կա–րա–Մուրզան, Մ․ Եկմալյանը, Ն․ Տիգրանյանը, Ա․ Սպենդիարյանը, Ռ․ Մելիքյանը, Գ․ Սյունին, Ա․ Տեր–Ղևոնդյանը, Ա․ Տիգրանյանը, Ս․ Բարխուդարյանը, Ա․ Մայիլյանը և ուրիշներ, որոնք օգտագործել են ռուս, երաժշտության հարուստ փորձը։ Այդ նույն ժամանակաշրջանում հայերը հաղորդակից են դարձել ռուս, և արևմտաեվրոպ․ օպերային և բալետային արվեստի նվաճումներին։ Թիֆլիսում և Բաքվում ներկայացվել են օպերաներ ու բալետներ, որոնց մասնակցել են նաև հայ արտիստարտիստուհիներ։ Իսկ հայ երաժշտագետները հայկ․ թերթերում և ամսագրերում հանդես են եկել գրախոսականներով։ Երաժշտագետ Վ․ Ղորղանյանը գրել և հրատարակել է երաժշտաբեմական արվեստին նվիրված ծանրակշիռ աշխատություններ (դրանց թվում՝ «Պուշկինը երաժըշտության մեջ»), խրախուսել Ֆ․ Շալյապինին ևն։ Բացի այդ, հայ կոմպոզիտորները օգտագործել են ռուս, ու արեմ՚տաեվրոպ․ օպերային ստեղծագործության հարուստ փորձը և հիմք դրել ազգ․ օպերայի ստեղծմանը։ Այդ ճանապարհով նախապատրաստվելն հասունացել է հայկ․ այնպիսի օպերաների ստեղծումը, ինչպիսիք են՝ Ա․ Տիգրանյանի «Անուշ»-ը, Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ»-ը են։ հատկապեսXIX դ․ 80-ական թթ․ հետո, երբ կազմակերպվել է Ռուս, երաժշտ․ ընկերության Թիֆլիսի բաժանմունքը և երաժշտ․ ուսումնարանը, հայ–ռուս․ երաժշտ․ կապերն ավելի սերտ են դարձել։ Կոմպոզիտորներ Ն․ Կլենովսկին, Մ․ Իպոլիտով–Իվանովը և ուրիշներ ձայնագրել, մշակել և իրենց ստեղծագործություններում օգտագործել են հայ ժող․, ազգային հայրենասիրական և գուսանական երգեր։ Շատ կոմպոզիտորներ էլ (այդ թվում՝ Մ․ Բալակիրևը, Ց․ Կյուին, Ա․ Ռախմանինովը և ուրիշներ) գրել են ռոմանսներ ու երգեր հայ բանաստեղծների խոսքերով։ Իրենց հերթին հայ կոմպոզիտորներ Գ․ Ղորղանյանը, Ա․ Սպենդիարյանը և ուրիշներ իրենց վոկալ ստեղծագործությունների համար օգտագործել են ռուս բանաստեղծների տեքստերը։ Այսպես, Գ․ Ղորղանյանը ռոմանսներ է գրել Պուշկինի, Ա․ Տոլստոյի, Մայկովի,