Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/78

Այս էջը սրբագրման կարիք չունի

1910–20-ական թթ․ ռուս, բալետի ազդեցությունը տարածվել է ամբողջ աշխարհում, որը և նպաստել է մյուս երկրներր բալետային արվեստի զարգացմանը։ Հոկտեմբերյան հեղափոխության նախօրեին ռուս, բալետը մշակութային մեծ արժեք ուներ։ Մեծ թատրոնը ղեկավարել է Գորսկին, ուր նա նորոգել է հին խաղացանկը, բեմադրել նոր բալետներ։ Բալետմայստեր Կ․ Գոլեյզովսկին մշակել է էստրադային–պարային մանրապատումների ժանրը ստուդիական բեմերում։ Լ․ ԼաշչհIինը և Վ․ Տիխոմիրովը բեմադրել են Գլիսրի «Կարմիր կակաչ» (1927) մի քանի գործողությամբ սովետական առաջին բալետը։ 1920-ական թթ․ Ֆ․ Լոպուխովը ղեկավարել է Լենինգրադի բալետային թատերախումբը, վերակառուցել հին խաղացանկը, նոր թեմատիկան մարմնավորել պարարվեստի նոր ձևերով։ 1920-ական թթ․ առաջատար կատարողներից էին Վ․ Կրիգերը, Մ․ Ռեյզենը, Լ․ ժուկովը, Ե․ Գերդտը, Ե․ Լյուկոմը, 0․Մունգալովան։ 1930-ական թթ․ թատրոն են ընդունվել սովետական բալետի դպրոցի շրջանավարտներ Մ․ Սեմյոնովան, Գ․ Ուլանովան, Ն․ Դուդինսկայան, 0․ Լեպեշինսկայան։ Տղամարդու պարի արվեստը զարգացրել են Ա․ Երմոլաեը, Վ․ ճաբուկիանին, Կ․ Սերգեևը, Մ․ Գաբովիչը, Ա․ Մեսերերը։ Այդ շրջանի բալետային արվեստը hարստացել է ժող․ հերոսականությամբ դասական և ազգ․ բնութագրային պարերի ձևերի սինթեզով։ 1930–40-ական թթ․ առաջատար է դարձել խորեոգրաֆիկ դրամայի ժանրը (Զախարովի և Լ․ Լավրովսկու բալետները)։ Այդ շրջանում երևան են եկել 17 նոր բալետային թատերախմբեր, վորոնեժում, Պերմում, Գորկիում, Սարատովում կազմակերպվել են ուսումնարաններ և դպրոցներ։ 1940–50-ական թթ․ Նովոսիբիրսկում, Չելյաբինսկում և այլուր բացվել են օպերայի և բալետի թատրոններ։ Ետպատերազմյան տարիներին բեմադրվեէ են հայրենասիրական թեւ՜այով բալետներ։ Բալետմայստերների 1որ սերունդը դիմել է երաժշտապարա․ ին դրամատուրգիայի զարգացած կերպալային համակարգին։ Երաժշտությունը դսրձել է 1950–70 թթ․ բալետմայստերէեր Լ․ Ցակոբսոնի, Ի․ Բելսկու, Ցու․ Գրիգորովիչի, 0․ Վինոգրադովի, Ն․ Կասատկինայի, Վ․ վասիլյովի և այլոց բեմադրությունների պարային գործողության հիմքը։ Լավագույն բալետային ներկայացումներից են Պետրովի «Հույսի ափը» (1959, բալետմ․՝ Բելսկի), «Աշխարհի արարումը» (1971), Ն․ Կարետնիկովի «Հերոսական պոեմ» (1964, երկուսն էլ՝ բալեամ․ Կասատկինա և Վասիլյով), Ա․ Մելիքւէվի «Լեգենդ սիրո մասին» (1961), Ա․ Խաէատըրյանի «Սպարտակ» (1968), Ա․ էշպփյյի «Անգարա» (1976, բոլորը՝ բալետմ․ Գրիգորովիչ), Պրոկոֆևի «Մոխրոտը» (1964), «Ռոմեո և Ջուլիետ» (1965, երկուսն էլ՝ բալետմ․ Վինոգրադով)։ 1980-ին ցուցադրվել է Շչեդրինի «ճայը» բալետը՝ Մ․ Պլիսեցկայայի բեմադրությամբ։ Բալետի ճանաչված արտիստներից են՝ Մ․ Պլիսեցկայյսն, Ռ․ Մտրուչկովան, Ի․ Կալպակովյսն, Ա․ Օսիպենկոն, Ցու․ ժդանովը, Ն․ Ֆադեեչևը, Մ․ Լիեպան, Վ․ Վասիլևը, Ե․ Մաքսիմովան, Ն․ Բեսսմերտնովան, Ն․ Սորոկինան, Ցու․ Սոլովևը։ ՌԱՖԱՀ–ում գործում են (1980) 43 երաժշտ․ թատրոն՝ բալետային թատերախմբերով, և 7 պարարվեստի ուսումնարան։

Հայկ․ բալետային արվեստի ձևավորումը և զարգացումը կապված է Հայաստանում սովետական կարգերի հաստատման հետ։ Այս այն ասպարեզներից մեկն է, որտեղ ցայտուն կերպով դրսևորվել է ռուս և հայ մշակութային համագործակցությունը։ Այդ գործում մեծ է եղել ինչպես դասական պարի ռուս մասնագետների, այնպես էլ Ռուսաստանում ուսանած հայ բալետմայստերների, պարողպարուհիների ավանդը։ Երևանի պարարվեստի ուսումնարանը, որտեղ Ս․ Լիսիցյանի ղեկավարությամբ ուսուցանում էին լավագույն մասնագետներ, դարձավ Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետի թատերախմբի հիմքը։ Միևնույն ժամանակ տարբեր տարիներ Երևան են հրավիրվել Վ․ Պրեսնյակովը, Վ․ Լիտվինենկոն, Ռ․ Թավրիզյանը, Լ․ Վոյնովա–Շիկանյանը, Մ․ Սլիգչենկոն, Վ․ Ֆոմիչովան, Ա․ Բոգանկովան, Ս․ Սարկիսովան, Ե․ Արարատովան, բալետմայստեր–պարող Զ․ Մուրադյանը, Ս․ Սարգսյանը, որոնք նպաստեցին հայ պարարվեստի հետագա զարգացմանը։ 1940-ից Հայաստանում են աշխատել Մ․ Մոիսեևը և Կ․ Սալնիկովան, որոնք բեմադրել են Ռ․ Շչեդրինի «Սապատավոր ձիուկը», Գլազունովի «Ռայմոնդա», Ա․ Տեր-Ղևոնդյանի «Անահիտ», Դելիբի «Կոպելիա» և ուրիշ բալետներ։ Մեծ է բալետմայստեր Լ․ Լավրովսկու վաստակը նոր բալետային ներկայացումների բեմադրման, հայ երիտասարդ պարող–պարուհիների արվեստի ձևավորման գործում։ 1946-ին Երևան է հրավիրվել Ն․ Անիսիմովան, որը բեմադրել է Ա․ Խաչատըրյանի «Դայանե»-ն։ Նույն թվին Լենինգրադից Երևան հրավիրված պարող–պարուհիներ Լ․ Սեմանովան, Ի․ Ուշակովան, Լ․ Վինոգրադովան, Վ․ Բորիսովը ևս նպաստել են հայ պարարվեստի մակարդակի բարձրացմանը։ Բալետմայստեր Վ․ վարկովիցկին ուրույն ձևով է ներկայացրել բազմաթիվ համերգային համարներ, վերաբեմադրել Ա․ Սպենդիարյանի «խանդութ» և Չայկովսկու «Կարապի լիճը» բալետները։ Վերջինս 1973-ին մեծ հաջողությամբ բեմադրել են նաև Կ․ Սերգեևը և Ն․ Դուդինսկայան։

Մոսկվայում տեղի ունեցած հայկ․ առաջին (1939) և երկրորդ (1956) տասնօրյակներին հայկ․ պարարվեստը լավագույնս ներկայացրել է բալետմայստեր Ի․ Արբատովը (Ցաղուբյան)։ Հայ պարարվեստի ցուցադրմանը Մոսկվայում նպաստում են Սոսկվայի պարարվեստի ուսումնարանի դիրեկտոր Ս․ Դոլովկինան և գեղարվեստական մասի վարիչ Մ․ Մարտիրոսյանը։

Հայ պարարվեստի զարգացմանը նպաստել է նաև Մոսկվայի հայ կուլտուրայի տունը, ուր կատարելագործվել են բազմաթիվ հայ պարող–պարուհիներ․ նրանց ուսուցանել են Դ․ Պետրովան, Բ․ Բորիսովը և ուրիշներ։ Այդ տեսակետից նաև մեծ է Մոսկվայի և Լենինգրադի պարարվեստի ուսումնարանների ավանդը։ Երևանի պարարվեստի ուսումնարանի կյանքում կարևոր վաստակ ունի Ֆ․ Բալաբինան, որի շնորհիվ բարձրացել է դասավանդման որակը և մատուցման գրագիտությունը։ Պարարվեստի զարգացմանը մեծապես նպաստում են նաև բալետի վարպետների հյուրախաղերը։ Երևանում հյուրախաղերով հանդես են եկել Օ․ Լեպեշինսկայան, Ռ․ Ստրուչկովան, Մ․ Պլիսեցկայան, Ե․ Մաքսիմովան, Վ․ Վասիլևը և ուրիշներ։

XV․ Թատրոնը

Թատերարվեստի բազմազան տարրեր են բովանդակել ռուս․ ժող․ խաղերը, ծեսերը։ Խաղերը թատեր․ ներկայացման վերածվելու պրոցեսին նպաստել են ռուս թափառաշրջիկ դերասանները՝ սկոմորոխները։ 1672-ին, Պրեոբրաժենսկոյե գյուղում՝ Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի ամառային նստավայրում, ստեղծվել է Ռուսաստանում առաջին պալատական թատրոնը (պաստոր Ի․ Դ․ Դրեգորիի ղեկավարությամբ)։ 1702–06-ին Մոսկվայում ելույթներ է ունեցել Ի․ Կունստի և Օ․ Ֆյուրստի ղեկավարած թատերախումբը։ XVII դ․ վերջին և XVIII դ․ սկզբին Կիևի, Մոսկվայի և այլ հոգևոր ակադեմիաներում գործել են դպրոցական թատրոններ։ XVIII դ․ Պետերբուրգում և Մոսկվայում հյուրախաղերով հանդես են եկել արտասահմանյան թատերախմբեր, կազմակերպվել են սիրողական ներկայացումներ։ Մեծ ճանաչում է ունեցել Ֆ․ Վոլկովի (1750-ական թթ․ կես) յարոսլավլյան թատերախումբը, որի լավագույն դերասանները մտել են առաջին մշտական պրոֆեսիոնալ հանրամատչելի թատրոնի կազմի մեջ (1756, Պետերբուրգ)։ Թատերախումբը գլխավորել է դրամատուրգ Ա․ Պ․ Սումարոկովը։ 1757-ից, Մոսկվայի համալսարանին կից ստեղծված թատրոնի հիման վրա ձևավորվել է մոսկովյան պրոֆեսիոնալ թատերախումբը։ Ռուս առաջին դերասաններից են՝ Ֆ․ Վոլկովը, Ի․ Դմիտրևսկին, 6ա․ Շումսկին, Տ․ Տրոեպոլսկայան, XVIII դ․ 2-րդ կեսին և XIX դ․ սկզբին՝ Ա․ Կրոււոիցկին, Վ․ Պոմերանցեը, Ս․ և Ե․ Սանդունովները, Ա․ Օժոգինը, Ե․ Սեմյոնովան, Ա․ Ցակովլևը։ XVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին տարածում են գտել ճորտական թատրոնները։ Առավել հայտնի են Ն․ Շերեմետևի Կուսկովոյի և ՕսԽոշորացումԱյլտանկինոյի, Ն․ Յուսուպովի Արխանգելսկոյեի մերձմոսկովյան թատրոնները։ Ռուս, թատրոնի պատմության մեջ հայտնի են ճորտ դերասանուհիներ Պ․ ժեմչուգովայի, Տ․ Շլիկովա–Գրանատովայի և այլոց անունները։ Մոսկովյան և պետերբուրգյան թատերախմբերը հանդես են եկել տարբեր շենքերում։ 1780-ին անտրեպրենյոր Մ․ Մեդոկսը Մոսկվայում կառուցել է թատրոնի մեծ շենք՝ Պետրովկայում (Պետրովկայի թատրոն)։ Մոսկվայի դրամատիկ, թատերախմբի համար 1824-ին վերասարքավորվել է վաճառական Վարգինի դահլիճը (անվանվել է Փոքր թատրոն)։ 1832-ին Պետերբուրգի թատերախմբի համար կառուցվել է Ալեքսանդրյան թատրոնը։ 1856-ին օրինականացված կայսերական թատրոնների մենաշնորհի համաձայն, երկու մայրաքաղաքներում էլ մասնավոր թատրոններ բացելը արգելվել է։ Կայսերական, ինչպես և գավառային թատրոն–