Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/79

Այս էջը սրբագրման կարիք չունի

ների խաղացանկում մեծ տեղ են գրավել մելոդրամները, թեթև վոդևիլները։ Հաղթահարելով գրաքննության դիմադրությունը՝ թատրոնները բեմադրել են նաե ռուս դրամատուրգների և արմ․ դասականների երկերը (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», կրճատումներով, 1831, Պուշկինի «Բորիս Գոդունով», 1870 ևն)։ Հասարակական և թատերական մեծ երեվույթ է եղել Գոգոլի «Ռևիզորի» (1836, Փոքր թատրոն) բեմադրությունը։ Փոքր թատրոնում կենտրոնացել են դեմոկրատական ուղղության ներկայացուցիչ դերասանները՝ Պ․ Մոչալովի և Մ․ Շչեպկինի գլխավորությամբ։ Շչեպկինի սկզբունքները շարունակել և խորացրել է Ալեքսանդրյան թատրոնի դերասան Ա․ Մարտինովը։ Այլ ուղղություն է ներկայացրել Վ․ Ա․ Կարատիգինի կլասիցիստական պայմանականությամբ և հանդիսավոր պաշտոնականությամբ տոգորված ստեղծագործությունը։ Բեմական ռեալիզմի զարգացման նոր փուլ էր Ա․ Օստրովսկու ստեղծագործությունը, որը բեմին տվել է ընդարձակ ազգ․ խաղացանկ։ Նրա դրամատուրգիայի հիման վրա աճել է ռեալիստ դերասանների ամբողջ մի սերունդ՝ Պ․ և Մ․ Սադովսկիներ, Լ․ Նիկուլինա–Կոսիցկայա, Ս․Վասիլեա և ուրիշներ (Փոքր թատրոն)։ Հետագայում Փոքր թատրոնը, կապված առաջադեմ հասարակայնության հետ, շարունակել է զարգացնել իր լավագույն ավանդույթները։ Ազատասիրական ձգտումների վառ արտահայտություն է եղել Մ․ Երմոլովայի արվեստը։ Ա․ Լենսկու դերասանական և ռեժիսորական ստեղծագործությունն առանձնացել է ներքին մեծ կուլտուրայով, թատրոնը բարեփոխելու ձգտումով։ Ալեքսանդրյան բեմում ռեալիստական արվեստի բարձրարժեք նմուշներ են ստեղծել Կ․ Վառլամովը, Վ․ Դավիդովը, Մ․ Սավինան։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին գավառային թատրոններում աշխատել են նշանավոր դեմոկրատ դերասաններ Պ․ Ստրեպետովան, Մ․ Պիսարևը, Մ․ Իվանով–Կոզելսկին, Վ․ Անդրեե–Բուոլակը, Ն․ և Կ․ Ռիբակովները։ 1882-ին կառավարությունն ստիպված չեղյալ է հայտարարել կայսերական թատրոնների մենաշնորհը։ Մասնավոր թատրոններից մեծ մասսայականություն է վայելել նույն թվականին Մոսկվայում ստեղծված Կորշի թատրոնը, որն ուներ առաջնակարգ թատերախումբ։ Ռուս և համաշխարհային թատրոնի պատմության մեջ երևույթ էր 1898-ին Կ․ Ստանիսլավսկու և Վլ․ Նեմիրովիչ–Դանչենկոյի ստեղծած Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը (ՄԳԹ), որի ստեղծագործական ծրագիրը համապատասխանել է հանրամատչելի դեմոկրատական թատրոնի հիմնադրման խնդրին, արտահայտել ռուս․ հասարակայնության առաջադեմ մասի ձգտումները։ Այստեղ է կատարվել թատերարվեստի արմատական բարեփոխումը, կազմավորվել Ստանիսլավսկու նշանավոր սիստեմը։ ՄԳԹ–ի իսկական ծնունդը կապված է Ա․ Չեխովի և Մ․ Գորկու պիեսների բեմադրությունների հետ, որոնք նպաստել են դերասանի նոր տիպի ձևավորմանը։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ–Դանչեկկոյի ղեկավարությամբ դաստիարակվել են նշանավոր դերասաններ Ի․Մոսկվինը, Օ․Կնիպեր–Չեխովան, Մ․ Լիլինան, Վ․ Կաչալովը, Լ․ Լեոնիդովը և ուրիշներ։ Բեմարվեստի զարգացման նոր ուղիներ որոնելու ձգտումը, երիտասարդ դերասանների դաստիարակումը ՄԳԹ–ին կից ստուդիաների (1-ը՝ 1912-ին) ստեղծման պատճառ են դարձել։ Կարևոր հասարակական նշանակություն է ունեցել Վ․ Կոմիսարժևսկայայի գործունեությունը․ 1904-ին, Պետերբուրգում կազմակերպելով իր թատրոնը, բեմադրել է Գորկու, Չեխովի և այլ առաջադեմ դրամատուրգների պիեսները։ 1914-ին Մոսկվայում Ա․ Թսփրովը ստեղծել է Կամերային թատրոնը։

1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունը ռուս․ թատրոնի զարգացման մեջ նոր փուլ է բացել։ Սովետական թատրոնը շարունակել է մինչհեղափոխական թատրոնի լավագույն ավանդույթները, զարգացել սոցիալիստական ռեալիզմի մեթոդի հիման վրա։ 1917-ի նոյեմբերի 9(22)-ին թատրոնները հանձնվել են Լուսավորության պետ․ հանձնաժողովի (հետագայում՝ Լուսավորության ժող․ կոմիսարիատ) արվեստի բաժնի տնօրինությանը։ 1919-ի օգոստ․ 26-ին Վ․ Ի․ Լենինը ստորագրել է Թատերական գործը միավորելու մասին ԺԿԽ–ի դեկրետը, որով հռչակվել է թատրոնների ազգայնացումը։ Հնագույն թատրոնները առանձնացվել են ակադեմիական խմբում (Փոքր թատրոնը, ՄԳԹ ևն)։ Ստեղծվել են նոր թատրոններ, Մոսկվայում՝ ՌՍՖՍՀ 1-ին (1920, ավելի ուշ՝ Մեյերխոլդի անվ․ թատրոն), Հեղափոխության (1922, այժմ՝ Մայակովսկու անվ․ թատրոն), Արհեստակցական միությունների Մոսկվայի քաղաքային սովետի՝ԱՄՄՔԱ–ի անվ․ (1923, այժմ՝ Մոսսովետի անվ․ թատրոն), Պետրոգրադում՝ Մեծ դրամատիկական (1919), Օդեսայում՝ «Կարմիր ջահ» (1920, 1932-ից գործում է Նովոսիբիրսկում) և այլ թատրոններ։ Բացվել են նաև թատրոններ մանուկների համար, այդ թվում՝ Մոսկվայի մանկական թատրոնը (1921, այժմ՝ Կենտր․ մանկական թատրոն), Պատանի հանդիսատեսի թատրոնը Պետրոգրադում (1922) ևն։ Մեծ նշանակություն է ունեցել Ե․ Վախթանգովի գործունեությունը․ 1919-ին ղեկավարել է լուսժողկոմատի թատերական սեկցիան, ապա Մոսյվայի Գեղարվեստական թատրոնի 3-րդ ստուդիան (կազմակերպւլել է 1921-ին, հետագայում Վախթանգովի անվ․ թատրոն՝ ։ Ծրագրային է դարձել 1922-ին Վախթանգովի բեմադրած Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ» պիեսի՝ լավատեսական հնչողությամբ ժամանակակից, վառ թատերային, գունեղ ներկայացումը։ Նոր քաղ ագիտացիոն թատրոնի ստեղծման գործին ակտիվ մասնակցել է Վ․ Մեյերխոլդը։ Վ․ Մայակովսկու հետ սերտ համագործակցությամբ նա բեմադրել է սուր հրապարակախոսական ներկայացումներ («Միստերիա բուֆֆ», 1918 և 1921), երգիծական կատակերգություններ («Փայտոջիլ», 1929, «Բաղնիք», 1930)։ 1920 – 1930-ական թթ․ բեմադրվել են երիտասարդ սովետական դրամատուրգների պիեսներից՝ Վ․ Բիլ–Բելոցերկովսկու «Փոթորիկ» («Շտորմ», 1925, ԱՄՄՔՍ–ի անվ․ թատրոն), Տրենյովի «Լյուբով Ցարովայա» (1926, Փոքր թատրոն), Իվանովի «Զրահագնացք 14 – 69» (1927, ՄԳԱԹ), Վիշնսսկու «Լավատեսական ողբերգություն» (1933, Կամերային թատրոն), Կոռնեյչուկի «էսկադրայի խորտակումը» (1934, Կարմիր բանակի կենտրոնական թատրոն), Պոգոդինի «Տեմպ» (1930, Վախթանգովի անվ․ թատրոն), «Պոեմ կացնի մասին» (1931 և 1932, Հեղափոխության թատրոն), դասականների երկերից՝ Ա․ Օստրովսկու «Ջերմ սիրտ» (1926), «Տաղանդներ և երկրպագուներ» (1927), Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1927), «Հարություն» (1930) և «Աննա Կարենինա» (1937, երկուսն էլ՝ ըստ Լ․ Տոլստոյի), Չեխովի «Երեք քույր» (1940) ՍԳԱԹ–ում, Ա․ Օստրովսկու «Անտառ», «Գայլել և ոչխարներ» (1941) և այլ պիեսներ, Շեքսպիրի «Օթելլո» (1935), Գուցկովի «Ուրիել Ակուստա» (1940) Փոքր թատրոնում ևն։ Ռուս թատրոնի խոշոր նվաճումներից է Վ․ Ի․ Լենինի կերպարի մարմնավորումը Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (1937, Վախթանգովի անվ․ թատրոն, Լենինի դերում՝ Բ․ Շչուկին), Կոռնեյչուկի «ճշմարտություն» (1937, Հեղափոխության թատրոն, Լենինի դերում՝ Մ․ Շտրաուխ) և այլ ներկայացումներում։ Թատրոնի զարգացմանը խորապես նպաստել են սոցիալիստական ռեալիզմի հիմնադիր Մ․ Գորկու գաղափարա–գեղարվեստական սկզբունքները։ Դորկու պիեսների 1930–40-ական թթ․ լավագույն ներկայացումներից են՝ «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1932, Վախթանգովի անվ․ թատրոն), «Թշնամիներ» (1935, ՄԳԱԹ), «Հովեկներ» (1939, Լենինգրադի Մեծ դրամատիկական թատրոն), «Բարբարոսներ» (1941, Փոքր թատրոն) ևն։ 1930–40-ական թթ․ Կնիպեր–Չեխովայի, Կաչալովի, Լեոնիդովի, Վ․ Մասալիսփնովայի, Վ․ Ռիժովայի, Ե․ Տուրչանինովայի, Ա․ Յաբլոչկինայի, Պ․ Սադովսկու, Ե․ Կորչագինա– Ալեքսանդրովսկայայի, Ի․ Պևցովի, Յո․ Ցուրևի և այլոց հետ աշխատել են նաև դերասաններ՝ Բ․ Դոբրոնրավովը, Ն․ Խմելյովը, Ա․ Տարասովան, Վ․ Տոպորկովը, Բ․ Շչուկինը, Ե․ Գոգոլևան, Վ․ Պաշեննայան, Մ․ ժարովը, Կ․ Զուբովը, Ի․ Իլյռնսկին, Մ․ Ասաանգովը, Մ․ Ցարյովը, Ի․ Բերսենևը, Բ․ Բաբոչկինը, Ռ․ Սիմո–