սկզբին ստեղծել են իրենց ինքնուրույն կենտրոնը, որը հայտնի էր բոլշևիկների «Գրական բյուրո» անունով։ Տարբեր ժամանակներում բոլշևիկյան այդ կենտրոնի կազմում եղել են Մ․ Գ․ Ցխակայան, Ի․ Վ․ Ստալինը, Ս․ Գ․ Շահումյանը, Պ․ Ա․ Ջափարիձեն, Ս․ Ս․ Սպանդարյանը, Ֆ․ Ի․ Մախարաձեն, Վ․ Ի․ Նանեյշվիլին, Մ․ Ն․ Դավիթաշվիլին և ուրիշներ։ «Գրական բյուրոն», որը փաստորեն բոլշևիկների մարզային կենտրոնն էր, շարունակել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի ավանդույթները, վճռական պայքար մղել մենշևիկների պառակտիչ վարքագծի բուրժ․ ու մանրբուրժ․ ազգայնական կուսակցությունների գաղափարախոսության ու քաղաքականության դեմ, գլխավորել տեղական կազմակերպությունների բազմաբովանդակ գործունեությունը, աշխատավորների հեղափոխական շարժումը։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ (բոլշևիկյան) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ, կովկասյան երկրամասում բոլշևիկյան կազմակերպությունների և հեղափոխական շարժման ղեկավար կենտրոն։ Ստեղծվել է 1917-ի հոկտ․ 7-ին՝ Կովկասյան բոլշևիկյան կազմակերպությունների երկրային I համագումարում։ Կուսակցության VII համագումարից հետո վերանվանվել է ՌԿ(բ)Կ կովկասյան երկրային կոմիտե։ Կոմիտեի առաջին կազմը բաղկացած է եղել 11 մարդուց (Ս․ Գ․ Շահումյան, Մ․ Գ․ Ցխակայա, Պ․ Ա․ Զափարիձե, Ս․ Ի․ Քավթառաձե, Հ․ Մ․ Նազարեթյան, Ա․ Ն․ Աթաբեկով, Մ․ Ս․ Օկուջավա, Մ․ Վ․ Տորոշելիձե, Դ․ Ա․ Շահվերդյան, Յու․ Պ․ Ֆիգատներ)։ Հետագայում մինչև 1920-ի մայիսը երկրային կոմիտեի կազմում ընտրվել կամ կոոպտացվել են Ն․ Ն․ Ալաջալովան, Հ․ Հ․ Անաշկինը, Ա․ Ա․ Բեկզադյանը, Ս․ Գ․ Բուաչիձեն, Դ․ Խ»․ Բունիաթզադեն, Ա․ Ա․ Գեգեչկորին, Ն․ Ֆ․ Դիկալոն, Լ․ Դ․ Դոգոբերիձեն, Ի․ Ի․ Դովլաթովը, Վ․ Ե․ Դումբաձեն, Ֆ․ Վ․ Քալանթաձեն, Ս․ Հ․ Կասյանը, Ե․ Ա․ Կվանտալիանին, Գ․ Ն․ Կորգանովը, Ն․ Մ․ Կուզնեցովը, Հ․ Մ․ Հակոբյանը, Մ․ Դ․ Հուսեյնովը, Վ․ վ․ Լոմինաձեն, Ա․ Ի․ Միկոյանը, Ա․ Հ․ Մռավյանը, Վ․ Հ․ Նանեյշվիլին, Մ․ Դ․ Օրախելաշվիլին, Գ․ Ֆ․ Ստուրուան, Ա․ Լ․ Թումանովը և ուրիշներ։ Կոմիտեի ստեղծման նպատակը հիմնականում կուսակցության VI համագումարի որոշումների կենսագործումն էր կովկասյան երկրամասում։ Ամրապնդելով տեղական բոլշևիկյան կազմակերպությունները և ստեղծելով նորերը, կոմիտեն կազմակերպում էր մենշևիկների, էսէռների, տեղական բուրժուա-ազգայնական կուսակցությունների, Անդրկովկասյան կոմիսարիատի, կովկասյան բանակի հետադեմ հրամանատարության դեմ տարվող պայքարը՝ հանուն երկրամասում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի։ Այդ աշխատանքը հատկապես շոշափելի է եղել կովկասյան բանակում, որը 1917-ի վերջերին դարձել էր սոցիալիստական հեղափոխության հարվածային ուժը երկրամասում։ Անդրկովկասյան սեյմի ստեղծումով (1918-ի փետրվ․), հեղափոխության հաղթանակի համար մղվող պայքարը թևակոխում է նոր փուլ։ Թիֆլիսի Ալեքսանդրյան այգում բանվորների ու զինվորների ցույցի (տես Աչեքսանդրյան այգու դեպքեր 1918) գնդակոծումից հետո, փակվում են կոմիտեի օրգաններ «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий»), «Բրձոլա», «Բանվորի կռիվ» թերթերը։ Ավերվում է կոմիտեի տպարանը։ Փակվում են նաև Բաթումում տպվող «Բուրեվեստնիկ» («Буревестник») և Ալեքսանդրապոլի (Լենինական) «Պրավդա ժիզնի» («Правда жизни») թերթերը։ Ձերբակալվում են բոլշևիկյան մի շարք ղեկավարներ։ Ս․ Դ․ Շահումյանին առաջարկվում է 24 ժամում թողնել Կովկասի սահմանները։ Կոմիտեն անցնում է ընդհատակ։ Այդ պայմաններում տեղական կազմակերպությունների մարտունակության բարձրացմանը մեծապես նպաստել են կոմիտեի 1918-ի փետրվարին Բաթումում և ապա Թիֆլիսում հրավիրված ընդհատակյա կոնֆերանսը և խորհրդակցությունը։ Ինչպես կոմիտեի, այնպես էլ նրա ղեկավարությամբ գործող բոլշևիկյան կազմակերպությունների պայքարի նոր փուլի հիմնական բովանդակությունը Բաքվում սովետական իշխանության ամրապնդումն էր և նրա ազդեցության տարածումը ամբողջ Անդրկովկասում։ Բաքվի կոմունայի ժամանակավոր անկումից հետո, Հս․ Կովկասում սպիտակգվարդիականության հարձակման դժվարին պայմաններում, կոմիտեն շարունակել է իր գործունեությունը։ 1918-ի նոյեմբերին կայացել է Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության Անդրկովկասյան կազմակերպությունների առաջին կոնֆերանսը, որտեղ ընթացիկ մոմենտի և կուսակցական կազմակերպությունների խնդիրների մասին զեկուցումով հանդես է եկել կոմիտեի անդամ Ս․ Կասյանը։ 1919-ի մայիսին գումարվել է Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության Անդրկովկասյան կազմակերպությունների երկրորդ կոնֆերանսը, որի ընդունած բանաձևում մատնանշվում էր, որ գլխ․ խնդիրը հարձակվող սպիտակ գվարդիականության վտանգի դեմ երկրամասի աշխատավորների միասնական ճակատի ստեղծումն է, զուգակցելով այն բուրժուա–ազգայնական կուսակցությունների գործունեության մերկացմամբ։ Կոնֆերանսում ՌԿ(բ)Կ կովկասյան երկրային կոմիտեի Թիֆլիսի և Հս․ Կովկասի բյուրոներից բացի ստեղծվեց նաև Բաքվի բյուրո։ Իր գործունեության ընթացքում կոմիտեն սերտ կապերի մեջ է եղել ՌԿ(բ)Կ Կենտկոմի, անձամբ Վ․ Ի․ Լենինի հետ, ստացել անհրաժեշտ ղեկավար ցուցումներ։ Երկրային կոմիտեն գոյատևել է մինչև ՌԿ(բ)Կ Կենտկոմի Քաղբյուրոյի Կովկասում կուսակցության նոր մարզային կենտրոն՝ Կենտկոմի կովկասյան բյուրո [տես Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրո] ստեղծելու մասին 1920-ի ապրիլի 8-ի որոշման հրատարակումը, որից հետո երկրային կոմիտեն 1920-ի մայիսի 20-ի վերջին նիստով դադարել է գործելուց։ Իր եռանդուն գործունեությամբ Կովկասյան երկրային կոմիտեն ապահովել է երկրամասի աշխատավորների անվերապահ անցումը բոլշևիկների կուսակցության կողմը, նրանց պայքարն ուղղել Ադրբեջանում, Վրաստանում, Հայաստանում և ամբողջ երկրամասում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի գործին։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, կայացել է 1917-ի հոկտեմբերի 2-7 (15–20)-ը, Թիֆլիսում։ Մասնակցել է 39 պատգամավոր (27-ը՝ վճռական, 12-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով), որոնք ներկայացնում էին տեղական 24 կազմակերպությունում միավորված 11 հզ․ կուսանդամի։ Համագումարին մասնակցել են Թիֆլիսի, Բաքվի, Ալեքսանդրապոլի, Քութայիսի, Բաթումի, Ելիգավետպոլի, Դերբենտի, Փոթիի, Գորիի, Հաղպատի, Ալավերդու, Կարսի, Սարիղամիշի, Տրապիզոնի, Տուապսեի, Եկատերինոդարի, Կիսլովոդսկ–Պյատիգորսկի, Շերիֆխանեի, Շուշիի, Զուգդիդիի, Չոխատուրի–խիսիսթավիի, էրկետիի կազմակերպությունների, Պետրոգրադից Կովկաս ուղարկված առաջին գնդացրային գնդի, խորհրդակցական ձայնով՝ «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий»), «Բրձոլա», «Բանվորի կռիվ» թերթերի, Թիֆլիսի քաղաքային դումայի բոլշևիկյան ֆրակցիայի (մեկական), ինչպես նաև Թիֆլիսի զինվորների ու բանվորների սովետի (երեք) և Կովկասյան բանակի երկրային սովետի (մեկ) ներկայացուցիչները։ Օրակարգ՝ ՌՍԴԲԿ VI համագումարի մասին (զեկ․ Ա․ Քավթառաձե), հաշվետվություններ տեղերից, սահմանադիր ժողովի մասին (Դ․ Շահվերդյան), ընթացիկ մոմենտի մասին (Ա․ Շահումյան), մենշևիկների հետ միավորման մասին, կազմակերպական հարցի մասին, կուսակցական մամուլի մասին, ազգ․ հարցի մասին, ագրարային հարցի մասին, կովկասյան երկրային կոմիտեի ընտրություններ։
ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարի վերաբերյալ ընդունված որոշման մեջ, նշվել է, որ «համագումարը լիովին հավանություն է տալիս ԿԿ և կուսակցական համագումարի վարքագծին։
Ընթացիկ մոմենտի մասին զեկուցման մեջ Ս․ Դ․ Շահումյանը, խորությամբ վերլուծելով ամբողջ երկրում և Կովկասում ստեղծված իրադրությունը, երկրամասի կուսակցական կազմակերպություններին կողմնորոշեց վճռական գործողությունների։ Նա հետևողականորեն պաշտպանեց զինված ապստամբության, իշխանությունը պրոլետարիատի կողմից գրավելու լենինյան գիծը։
Երկրամասում ծավալված և խորացող հեղափոխական շարժումների, տեղական