Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/94

Այս էջը սրբագրման կարիք չունի

Բաթումն ու Կարսի մարզը։ Պայմանագրի 16-րդ հոդվածով նախատեսվում էր բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում՝ մինչև ռուս. զորքերի այնտեղից դուրս գալը։ Սան Ստեֆանոյի պայմանագիրը 1878-ի հունվարին վերանայվեց Բեռլինի կոնգրեսում (տես Բեռլինի կոնգրես 1878), որը Ռուսաստանի համար ոչ շահավետ փոփոխություններ կրեց և ճակատագրական եղավ հատկապես հայերի համար (տես Հայկական հարց)։

Ռ–թ․ պ–ի նշանակությունը մեծ եղավ բալկանյան ժողովուրդների համար, թուրք, լծից ազատագրվեցին և անկախացան Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան։

Ռ–թ․ պ–ի ժամանակ ռուս. բանակին մեծ օգնություն ցույց տվեցին կովկասյան ժողովուրդները, հատկապես հայերը, որոնք ազատագրության մեծ հույսեր էին կապում ռուս. բանակի հետ։ Հազարավոր հայեր կամավոր գրվեցին միլիցիայում․ 39200 մարդ (համալրումներով 42 հզ․ մարդ) ընդգրկվեց 108 մարտական միավորումներում, որոնք ակտիվորեն մասնակցեցին ռազմ. գործողություններին։ Ռուս. բանակի զորաջոկատները գլխավորում էին հայազգի գեներալներ՝ Մ․ Տ․ Լոռիս–Մելիքովը, Հ․ Դ․ Լազարևը, Ա․ Տեր–Ղուկասովը, Բ․ Մ․ Շելկովնիկովը, Յա․ Կ․ Ալխազովը, սպաներ Քիշմիշևը, Աթաբեկյանը, Կարապետյանը, Ատեփանյանը, Մանսուրյանը, Թարխանյանը, Միրզոյանը, Աուրենյանը, Ավետյանը, Դեղամյանը, Հարությունյանը և շատ ուրիշներ (թվով 500 սպա)։ Հազարավոր հայ կամավորներ զոհվեցին Կարսի, էրզրումի, Բայազետի և այլ քաղաքների պաշարման և գրոհների ժամանակ (Բայազետի պաշարված կայազորի փրկության գործում աչքի ընկավ Աամսոն Տեր–Պողոսյանը՝ Րաֆֆու «խենթը» վեպի հերոս Վարդանը)։ Պատերազմում ցուցաբերած արիության համար բազմաթիվ հայ մարտիկներ արժանացան կառավարական շքանշանների, մեդալների ու այլ պարգևների։ Պատերազմին եռանդուն մասնակցեց նաև կամավորական ջոկատներում չընդգրկված ազգաբնակչությունը, որոնք որպես տեղական աշխարհազորայիններ ստացան զենք և միշտ պատրաստ էին մարտնչելու թշնամու դեմ։ Ազատագրված շրջանների բնակիչները ռուս. զորքերին օգնում էին պարենով, սննդամթերքով, հանդերձանքով, փոխադրամիջոցներով ևն։

Քարտեզները տես 96-րդ էջից հետո՝ ներդիրում։

ՈՈՒՍ–ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ XVII–XIX դդ․, մղվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սև ծովում և հարակից շրջաններում գերիշխանության համար։ Մինչև XVIII դ․ 1-ին կեսը դրանք Ռուսաստանի համար պաշտպանական պատերազմներ էին և ուղղված էին Օսմանյան կայսրության նվաճումների ու Ղրիմի թաթարների ասպատակությունների դեմ։ XVIII դ․ 2-րդ կեսից Ռ–թ․ պ․ կապված էին Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման (տես Արևելյան հարց), դեպի Բալկաններ ու Կովկաս Ռուսաստանի էքսպանսիայի ուժեղացման հետ։

1676–81–ի ռուս–թուրքական պատերազմը սկսել է Օսմանյան կայսրությունը՝ Ուկրաինան զավթելու նպատակով։ 1676-ին Լեհաստանի հետ կնքված հաշտությամբ Թուրքիան ձեռք բերեց Պոդոլիան։ Դեռևս 1669-ին թուրք, կառավարությունը դաշինք էր կնքել Աջափնյա Ուկրաինայի հետման Պ․ Դորոշենկոյի հետ։ Սակայն Պ․ Դորոշենկոյի դավաճանության պատճառով 1674-ին Ուկրաինայի միասնական հետման ընտրվեց Ձախափնյա Ուկրաինայի հետման Ի․ Սամոյլովիչը։ 1676-ին Դորոշենկոն 12 հզ․ զորաջոկատով գրավեց հետմանական մայրաքաղաք Չիգիրինը՝ հույս ունենալով թուրք. զորքի օգնությամբ վերականգնել իր իրավունքները։ 1676-ի հուլիսին Սամոյլովիչի և ռուս. զորահրամանատար Գ․ Գ․ Ռոմոդանովսկու գլխավորությամբ ռուս–ուկր․ միացյալ զորքերը պաշարեցին Չիգիրինը և ստիպեցին Դորոշենկոյին հանձնվել։ Չիգիրինի համար պայքարը ռուս–ուկր․ և թուրք–թաթար․ զորքերի միջև շարունակվեց 1677–78-ին։ 1678-ի օգոստոսին թուրքերին հաջողվեց գրավել այն։ 1679–80-ին ռուս–ուկր․ զորքը հաջողությամբ ետ մղեց Ղրիմի թաթարների հարձակումները։ 1681-ի հունվ․ 3(13)-ին Թուրքիան, չհասնելով իր նպատակին, հարկադրված ստորագրեց Բախչիսարայի պայմանագիրը (տես Բախչիսարայի հաշտության պայմանագիր 1681), որով ճանաչեց Ձախափնյա Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին։

1686–1700-ի ռուս–թուրքական պատերազմը սկսվել է հակաթուրք․ «Սրբազան լիգային» (1684, Ավստրիա, Ռեչ Պոսպոլիտա, Վենետիկ) Ռուսաստանի միանալուց (1686) հետո։ Պատերազմի ընթացքում Ռուսաստանը ձեռնարկեց 1687-ի և 1689-ի Ղրիմյան և 1695–96-ի Ազովյան արշավանքները։ 1699-ին Կարլովցիի հաշտության (տես Կարլովցիի կոնգրես 1698–99) կնքման, ինչպես նաև Շվեդիայի դեմ նախապատրաստվող պատերազմի պայմաններում 1700-ին Ռուսաստանը Թուրքիայի հետ կնքեց հաշտության պայմանագիր (Կ․ Պոլսում), որով Ազովն անցավ Ռուսաստանին։

1710–13-ի ռուս–թուրքական պատերազմի հիմնական իրադարձությունը 1711-ին Պետրոս I-ի Պրուտյան արշավանքն էր, որը Ռուսաստանի համար ունեցավ անհաջող ելք․ Ռուսաստանը կորցրեց Ազովը։

1735–39-ի ռուս–թուրքական պատերազմը տեղի է ունեցել ռուս–թուրք․ հակասությունների սրման և Ղրիմի թաթարների ասպատակությունների հետևանքով։ 1736-ի մայիսին ֆելդմարշալ Բ․ Կ․ Մինիխի Դնեպրյան բանակը (62 հզ․ մարդ) գրավեց Պերեկոպը, իսկ հունիսի 17 (28)-ին՝ Բախչիսարայը։ Սակայն պարենի և ջրի պակասի, սկսված համաճարակների պատճառով Մինիխը հեռացավ Ուկրաինա։ 1736-ի հունիսի 19 (3Օ)–ին ռուս․ Դոնյան բանակը (28 հզ․ մարդ) գեն․–ֆելդմարշալ Պ․ Պ․ Լասսիի գլխավորությամբ (փոխծովակալ Պ․ Պ․ Բրեդալի Դոնյան նավատորմիկի աջակցությամբ) գրավեց Ազովը։ 1737-ի հուլիսին Մինիխի բանակը (60–70 հզ․ մարդ) գրոհով վերցրեց Օչակով թուրք. ամրոցը, իսկ Լասսիի բանակը (մոտ 40 հզ․ մարդ) գետանցեց Սիվաշը և հուլիսին մտավ Ղրիմ ու գրավեց Ղարասուբազարը։ Սակայն ջրի և պարենի պակասության պատճառով հարկադրված նորից թողեց Ղրիմը։ 1737-ի հուլիսին Թուրքիայի դեմ պատերազմի մեջ մտավ Ավստրիան, բայց նրա բանակը մի շարք պարտություններ կրեց։ Օգոստոսին Նեմիրովում սկսվեցին հաշտության բանակցությունները, որոնք սակայն ձախողվեցին։ 1738-ին ակտիվ ռազմ. գործողություններ չեն մղվել։ Համաճարակի պատճառով ռուս. զորքերը թողեցին Օչակովը և Կինբուռնը։ 1739-ի օգոստոսին Մինիխի զորքերը անցնելով Դնեպրը պարտության մատնեցին թուրքերին և գրավեցին Խոտինն ու Յասսին։ Աակայն Ավստրիան նորից պարտություն կրեց և սեպտ․ 7(18)-ին առանձին հաշտություն կնքեց։ Եվ քանի որ կար նաև Շվեդիայի հարձակման վտանգը, Ռուսաստանը ստիպված եղավ կնքել Բելգրադի հաշտության պայմանագիրը, որով Ազովը կրկին անցավ Ռուսաստանին։ Այս պատերազմին մասնակցել է ռուս. ծառայության մեջ գտնվող հայկ․ էսկադրոնը Պետրոս Զենենցի գլխավորությամբ։

1768–74-ի ռուս–թուրքական պատերազմը սկսել է Թուրքիան, երբ Ռուսաստանը հրաժարվել է դուրս բերել իր զորքերը Լեհաստանից, որի նկատմամբ հավակնություններ ուներ Թուրքիան։ 1768-ի սեպտ․ 25 (հոկտ․ 6)-ին Թուրքիան (Ֆրանսիայի և Ավստրիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Ռուս. բանակի գլխ․ ուժերը՝ 1-ին բանակը (80–90 հզ․ մարդ) գեն․ Ա․ Մ․ Դոլիցինի հրամանատարությամբ պետք է գրոհեր Խոտինի վրա, իսկ 2-րդ բանակը (35 հզ․ մարդ) գեն․ Պ․ Ա․ Ռումյանցևի (տես Ռումյանցև–Զադունայսկի Պ․ Ա․) հրամանատարությամբ՝ պետք է ապահովեր գլխ․ ուժերի գործողությունները՝ պաշտպանելով Դնեպրից մինչև Դոն ընկած սահմանային տարածքը Ղրիմի թաթարներից։ Առանձին ջոկատներ պետք է գործեին Հս․ Կովկասում նողայական թաթարների դեմ, ինչպես նաև մի զորաջոկատ (գեն․ Տոտլեբենի հրամանատարությամբ) Վրաստանում։ Բալթիական նավատորմի մի էսկադրա ուղարկվում էր Միջերկրական ծով՝ Դարդանելի նեղուցը փակելու և Հունաստանում բռնկված ազգ.-ազատագր․ շարժմանը աջակցելու համար։ 1769-ի հունվարին Ղրիմի թաթարների ներխուժումով Ուկրաինա՝ սկսվեցին ռազմ. գործողությունները։ Դեն․ Պ․ Ա․ Ռումյանցևի բանակը ետ մղեց թաթարների հարձակումը, գրավեց Ազովի ծովափը, գեն․ Դոլիցինը երկիցս գրոհեց Խոտինի վրա, բայց ապարդյուն։ Սակայն սեպտեմբերին թուրք. կայազորը, պարենի պակասի պատճառով, թողեց Խոտինը։ Սեպտեմբերին ռուս․ 1-ին բանակը, որի հրամանատար էր նշանակվել Ռումյանցևը, գրավեց Յասսին։ 1770-ի ընթացքում Ռումյանցևի բանակը ջախջախիչ հարվածներ հասցրեց թուրք–թաթար․ բանակին