Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/99

Այս էջը սրբագրման կարիք չունի

1894–95) հաղթելով Չինաստանին, ճապոնիան Սիմոնոսեկիի պայմանագրով (տես Սիմոնոսեկիի պայմանագիր 1895) ստացավ Տայվան (Ֆորմոզա), Պենխուլեդաո (Պեսկադորյան) կղզիները և Լյաողունի թերակղզին։ Սակայն Ռուսաստանի ճնշման տակ, որին պաշտպանում էին Ֆրանսիան ու Գերմանիան, ստիպված եղավ հրաժարվել վերջինից, այդ պատճառով էլ սրվեցին ռուս–ճապոն․ հարաբերությունները։ 1896-ին Ռուսաստանը Չինաստանից ստացավ Մանջուրիայում երկաթուղի (Չին–Արևելյան երկաթուղի) կառուցելու կոնցեսիա, իսկ 1898-ին վարձակալեց Կվանտունյան թերակղզին Պորտ– Արտուր (Լյույշուն) նավահանգստով, այնտեղ ռազմածովային բազա ստեղծելու իրավունքով։ Իմպերիալիստական տերությունների կողմից Իխետուանյան ժող․ ապստամբությունը ճնշելու ժամանակ ցարական զորքերը 1900-ին Չինաստանում օկուպացրին Մանջուրիան, որի նկատմամբ իր պլաններն ուներ ճապոնիան։ Վերջինս սկսեց տենդագին պատրաստվել պատերազմի Ռուսաստանի դեմ, 1902-ին կնքելով անգլո–ճապոն․ դաշինքը (հակառուս, նշանակետով)։

Տնտ․ և ռազմ. տեսակետից Ռուսաստանը ճապոնիայից զգալիորեն զորեղ էր, բայց Ռուսաստանի կենտր․ շրջաններից ռազմ. գործողությունների հեռավորարևելյան թատերաբեմի հեռու գտնվելը նվազեցնում էին նրա ռազմ. հնարավորությունները։ Բացի այդ, ճապոն, նավատորմն ու ցամաքային բանակը, ի տարբերություն ռուսականի, առավել ժամանակակից էին և կենտրոնացված։ Այդ հանգամանքն էլ եղավ վճռողը։ Ռուսաստանը պատրաստ չէր պատերազմի ոչ միայն Հեռավոր Արևելքում զինված ուժերի պակասի ու ցրվածության,այլև ռազմ. ու պետ․ ապարատի ապաշնորհության, հակառակորդի ուժերի թերագնահատման և ռազմ. գործողությունների ապագա թատերաբեմի նվազ ուսումնասիրվածության պատճառով։ Ռուս․ հրամանատարությունը խնդիր էր դրել սկզբում կասեցնել հակառակորդի հարձակումը՝ մինչև հիմնական ուժերի տեղ հասնելը (պատերազմի 7-րդ ամսում), ապա անցնել հարձակման, ճապոն. զորքերը ետ շպրտել ծով, գերիշխանություն հաստատել այնտեղ և դեսանտ իջեցնել ճապոնիայում։ ճապոն. ստրատեգիական պլանով նախատեսվում է հանկարծակի հարձակմամբ գերիշխել ծովում, ափ հանել մեծաթիվ ուժեր և ջախջախել ռուս. բանակի գլխ․ ուժերը, գրավել Մանջուրիան, ՈՒսսուրիի և Պրիմորիեի երկրամասերը։ 1904-ի հունվ․ 24 (փետրվ․ 6-ին) ճապոնիան խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հունվ․ 27 (փետրվ․ 9)-Ի գիշերը ճապոն, ծովային ուժերը անսպասելի գրոհեցին ռուս. էսկադրան Պորտ–Արտուրում ու շարքից հանեցին 2 զրահանավ և 1 հածանավ, Չեմուլպոյում (Կորեա) խորտակվեցին «Վարյագ» հածանավը և «Կորեեց» հրետանավը։ Հունվ․ 28 (փետրվ․ 10)-ին ճապոնիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Հեռավոր Արևելքի զինված ուժերի գլխ․ հրամանատար նշանակվեց ծովակալ Ե․ Ի․ Ալեքսեևը, 1904-ի հոկտ․ 13(26)-ից՝ գեն․ Ա․ Ն․ Կուրոպատկինը, 1905-ի մարտի 3(16)-ից՝ գեն․ Ն․ Պ․ Լինևիչը, որին ենթարկվում էին Մանջուրիայի բանակի (մինչև 1904-ի հոկտեմբերը՝ գեն․ Կուրոպատկին) և խաղաղօվկիանոսյան նավատորմի [փոխծովակալ Ս․ Օ․ Մակարով, 1904-ի ապրիլի 22 (մայիսի 5)-ից՝ փոխծովակալի պաշտոնակատար Վ․ Կ․ Վիտգեֆտ] հրամանատարները։ ճապոն, ցամաքային զորքերի հրամանատար նշանակվեց գլխ․ շտաբի պետ մարշալ Հ․ Օյաման, նավատորմի՝ ծովակալ Խ․ Տոգոն։ Ինչպես նախատեսված էր, ռուս. հրամանատարությունը սկսեց ամրացնել Պորտ–Արտուրը ցամաքից և կրած կորուստներից թուլացած նավատորմը պատրաստել ակտիվ գործողությունների փոխծովակալ Ս․ Օ․ Մակարովի գլխավորությամբ։ Վերջինս, սակայն, զոհվեց մարտի 31 (ապրիլի 12)-ին։ Նավատորմի նոր հրամանատարությունը (Ալեքսեև, Վիտգեֆտ) հրաժարվեց ծովի վրա գերիշխելու պայքարից, ամրապնղելով Պորտ–Արտուրի պաշտպանությունը։ Կորեայում ափ դուրս եկած ճապոն․ I բանակը (հրամանատար Տ․ Կուրոկի, 34 հզ․ զինվոր, 128 հրանոթ), 1904-ի ապրիլի 18 (մայիսի 1)-ին Յալու գետի շրջանում պարտության մատնելով ռուս. ուժերին, առաջացավ մինչև Ֆինխուանչեն՝ ապահովելով ապրիլի 22 (մայիսի 5)-ին Լյաոդունյան թերակղզում ճապոն․ II բանակի (հրամանատար գեն․ Յա․ Օկու, 35 հզ․ զինվոր, 216 հրանոթ) ափհանումը, որը Պորտ–Արտուրի կայազորը կտրեց ռուս. հիմնական ուժերից, դուրս գալով Ցզինչժոուի շրջան։ Ճապոն․ IV բանակը (հրամանատար գեն․ Մ․ Նոձու) հարձակում սկսեց դեպի հս․՝ Լյաոյանի ուղղությամբ։ Պորտ–Արտուրի գրավման համար կազմավորվեց ճապոն․ III բանակը (հրամանատար գեն․ Մ․ Նոգի, 3 դիվիզիա 2, բրիգադ, 45–50 հզ․ զինվոր), Պորտ–Արտուրին օգնելու համար ուղարկվեց Սիբիրյան I կորպուսը՝ գեն․ Շտաուկելբերգի հրամանատարությամբ, որը հունվ․ 1–2 (14–15)-ին պարտություն կրեց Վաֆանգուի մոտերքում։ Լյաոյանի ճակատամարտերում 1904-ի օգոստ․ 11–21 (օգոստ․ 24–սեպտ․ 3)-ին, չկարողանալով օգտագործել նպաստավոր իրադրությունը, գեն․ Կուրոպատկինը հրաման տվեց նահանջել դեպի Մուկդեն։ Սեպտեմբերին ռուս. մանջուրական բանակը, հակահարձակման անցնելով Շախե գետի շրջանում, երկշաբաթյա մարտերից հետո, կորցնելով 40 հզ–ից ավելի մարդ, անցավ պաշտպանության, որը Մուկդենի մատույցներում շարունակվեց մինչև 1905-ի հունվարը։ Ճապոն, հրամանատարությունն ուժեղացրեց ճնշումը Պորտ–Արտուրի ուղղությամբ։ Զգալով բազայի կորստյան վտանգը, Խաղաղօվկիանոսյան էսկադրան փորձեց հունվ․ 10(23)-ին և հուլիսի 28 (օգոստ․ 10)-ին ճեղքել բլոկադան ու անցնել Վլադիվոստոկ, բայց չհաջողվեց, միայն որոշ, նավեր անցան չեզոք նավահանգիստներ, մյուսները վերադարձան Պորա–Արտուր։ 8-ամսյա հերոսական մարտերից հետո 1904-ի դեկտ․ 20 (1905-ի հունվ․ 2)-ին Պորտ–Արտուրի պարետ գեն․ Ա․ Մ․ Ստեսսելը դավաճանաբար ամրոցը հանձնեց ճապոնացիներին։ Այնուհետև ճապոն․ III բանակը միանալով Մուկդենի խմբավորմանը՝ նպաստեց Մուկդենի ճակատամարտում յուրայինների հաղթանակին։ Փետրվ․ 25 (մարտի 10)-ին ռուս. բանակի կորուստները կազմեցին 69 հզ․ (29 հզ․ գերի), ճապոնացիներինը՝ 71 հզ․։ Ռուս. զորքերը նահանջեցին Սիպինգայի դիրքերը։ ճապոն․ զորքերը 1905-ի հուլիսին գրավեցին Սախալին կղզին։

Մարտերի ընթացքում ծովում ակտիվ գործողություններ էին փորձում կազմակերպել վլադիվոստոկի խմբի նավերը։ Սակայն հերոսաբար մարտնչող ծովայինները չԷԻՆ կարող հաղթահարել թշնամու գերակշիռ ուժերին։ Ռ–ճ․ պ–ի վերջին փուլը Ցուսիմայի ճակատամարտ 1905-ն․ էր [մայիսի 14–15 (27–28)]։ Բալթիկ ծովից 32500 կմ տարածություն անցած ռուս. խաղաղօվկիանոսյան 2-րդ և 3-րդ էսկադրաները փոխծովակալ Զ․ Պ․Ռոժդեստվենսկու հրամանատարությամբ Կորեական նեղուցում, Ցուսիմա կղզիների մոտակայքում ճապոն, նավատորմի կողմից ամբողջությամբ ջախջախվեցին՝ դրսևորելով «․․․ինքնակամության․․․ ռազմական լիակատար կրախը» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 10, էջ 301)։ վախենալով վերահաս հեղափոխությունից, ցարական կառավարությունը 1905-ի մայիսի 18(21)-ին դիմեց ԱՄՆ–ի պրեզիդենտ Թ․ Ռուզվելտին՝ հաշտության բանակցությունների միջնորդության համար խնդրանքով։ Բանակցությունները սկսվեցին հուլիսի 27 (օգոստ․ 9)-ին Պորտսմուտում (ԱՄՆ)։ 1905-ի օգոստ․ 23 (սեպտ․ 5)-ին կնքվեց Պորտսմուտի պայմանագիրը (տես Պորտսմուտի հաշտության պայմանագիր 1905), որի համաձայն Ռուսաստանը Կորեան ճանաչեց որպես ճապոնիայի ազդեցության ոլորտ, նրան հանձնեց Կվանտունյան թերակղզու (Պորտ–Արտուր նավահանգստով), Չին–արևելյան երկաթուղու հվ․ հատվածի վարձակալման իրավունքները, ինչպես նաև Սախալին կղզու հվ․ մասը (50-րդ զուգահեռականից հվ․)։

Ռ–ճ․ պ–ում Ռուսաստանի պարտության հիմնական պատճառը ցարիզմի նեխվածությունն էր, երկրի ծայրահեղ հետամնացությունը։ Պատերազմող կողմերի աշխատավորները կրեցին հսկայական կորուստներ և զրկանքներ։ Ցարիզմի այդ արկածախնդրական քայլը, հսկայական նյութական միջոցների ու մարդկային ուժերի անիմաստ կորուստները առաջացրին բազմազգ երկրի ցասումը՝ արագացնելով 1905–07-ի բուրժուա–դեմոկրատական առաջին հեղափոխությունը։

ՌՈՒՍՆԵՐ, ազգ ՍՍՀՄ–ում։ Ընդհանուր թիվը երկրում՝ մոտ 137,4 մլն (1979), որից մոտ 113,5 մլն–ը՝ ՌՍՖՍՀ–ում։ ՀՍՍՀ–ում՝ 70 հզ․։ Արտասահմանում բնակվում են գլխավորապես ԱՄՆ–ում (0,8 մլն, 1978), Կանադայում (50 հզ․) և եվրոպ․ երկրներում (ավելի քան 200 հզ․)։ Խոսում են