Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/10

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ինկուբացիան անընդհատ է: Մսացու ճտերին մորթում են 60—70 օրական հասակում: Սպանդային միջին զանգվածը 1,2—1,6 կգ է: Նախագծային հզորությունը՝ 4,8 մլն մսացու ճուտ (5,9 հզ. տ միս): Արտադրանքն իրացվում է հիմնականում Երևանում:

ՍՈՎԵՏԱՇԵՆԻ ՍԱՐԱՎԱՆԴ. ՀՍՍՀ-ում Արարատյան դաշտի հս.-արլ. մասում, Երևանից հվ-արլ.: ՄԱկերևույթը թույլ ալիքավոր է, տեղ-տեղ՝ հարթ: Բարձրությունը 800-1300մ է: Ունի հս-արլ-ից հվ-արմ. թեքություն և աստիճանաբար ցածրանալով ձուլվում է Արարատյան դաշտի հետ: Գլաքարային (20-30 մ-ից մինչև 70մ հզորությամբ) շեշտերից՝ ծածկված էլյուվիալ նստվածքներով: Ս. ս. կտրտված է մինչև 100մ խորությամբ սելավաբեր հովիտներով: Կլիման չոր ցամաքային է, տարեկան միջին ջերմաստիճանը՝ 8—10°, տեղումները՝ 300-400մմ: Տարածված են լեռնային շագանակագույն, ցածրադիր մասերում՝ կիսանապատային ալկալի հողերը: Գերակշռում են օշինդրը և աղասեր անապատային բույսերը:

ՍՈՎԵՏԱ-ՇՎԵԴԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1924-ին: Ստորագրվել են առևտր. (1924), ապրանքափոխանակման և վճարումների, վարկային (1940) համաձայնագրեր, որոնք նորոգվել են 1946-ին: 1956-ի կոմունիկեում երկու երկրների հարաբերությունները բնութագրվել են, որպես բարեկամական և բարիդրացիական: Կնքվել են նոր համաձայնագրերու արձանագրություններ գյուղատնտեսության ասպարեզում համագործակցության, առևտրի և վճարումների (1965), գիտատեխ. համագործակցության, (1970), նավագնացության (1973), գիտ. համագործակցության և գիտնականների փոխանակման (1975) վերաբերյալ, 1981—1990-ի տնտ., արդ. և գիտատեխ. համագործակցության ծրագիր (1981):

ՍՈՎԵՏԱ-ՉԵԽՈՍԼՈՎԱԿՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1934-ի հունիսին (դե-ֆակտո՝ 1922-ին): Կնքնվել է փոխօգնության պայմանագիր (1935): Մյունխենյան գործարքից (տես Մյունխեի համաձայնագիր 1938) և երկրի ֆաշիստ. օկուպացիայից (1939) հետո ՍՍՀՄ չի ընդունել Չեխուլովակիայի անկախության վերացումը: 1941-ի հուլիսին սովետական կառավարությունը չեխոսլով. վտարանդի կառավարության հետ համաձայնագիր է կնքել ֆաշիստ. Գերմանիայի դեմ պատերազմում համատեղ գործողությունների մասին: Կնքվել են նաև ռազմ. համաձայնագիր (1941-ի սեպտեմբեր), բարեկամության, փոխօգնության և եռապատերազմյան համագործակցության պայմանագիր (1943-ի փետրվար) են: 1945-ի հունիսի պայմանագրով Անդրկարպատյան Ուկրաինիան (որը 1919-ից մտնում էր Չեխուլովկիայի կազմի մեջ) վերամիավորվել է Ուկր. ՍՍՀ-ի հետ: Այնուհետև ստորագրվել են համաձայնագրեր փոխադարձ ապրանքամատակարարման (1946) գիտատեխ. համագործակցության (1947) վերաբերյալ: 1949-ի հունվարին ՍՍՀՄ, Չեխոսլովկիան և սոցիալիստ. մյուս երկրները մասնակցել են տնտեսական փոխօգնության խորհրդի ստեղծմանը, ավելի ուշ՝ ստորագրել Վարշավայի պայմանագիր 1955-ը: Ստորագրվել են ՍՍՀՄ—Չեխուլովկիա——ՀԺՀ գազամուղի շինարարության (1959), Արլ. Սլովակիայում մետալուրգիական կոմբինատի կառուցմանն աջակցելու (1960) և այլ համաձայնագրեր: 1960-ական թթ. կնքվեցին ՍՍՀՄ——ՉՍՍՀ գազամուղի շինարարության, գիտատեխ. և մշակույթ. համագործակցության և այլ համաձայնագրեր: Չեխոսլովակիայի տարածքում սովետական զորքերի ժամանակավորապես գտնվելու մասին պայմանագիրը (1968) երաշխավորում էր նրա անվտանգությունն ու սոցիալիստ. նվաճումները: 1970-ի բարեկամության, համագործակցության և փոխօգնության 20-ամյա պայմանագիրը հաստատում էր կողմերի հավատարմությյունը 1943-ի պայմանագրի սկզբունքներին: Ավելի ուշ ստորագրվեցին 1976——80-ի ժողովրդատնտ. պլանների կորդինացման, ակութ. համագործակցության և այլ համաձայնագրեր, ՍՍՀՄ-ի Չեխոսլովակիայի մինջև արտադրության մասնագիտացման և կոպերացման երկարաժամկետ (մինչև 1990-ը) ծրագիր, նույն ժամանակամիջոցում ատոմային էներգետիկայի զարգացման ասպարեզում երկկողմ համագործակցության ծրագիր, 1981——1985-ի մշակութ. համագործակցության ծրագիր (1980) են:

ՍՈՎԵՏԱ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. և հյուպատոսական հարաբերությունները հաստատվել են 1924-ի մայիսին: Չինաստանի սուվերեն իրավունքներն ու շահերը շոշափող ցարական պայմանագրերը հայտարարվեցին ուժը կորցված: Այդ ժամանակ էլ ստորագրվեց Չին-Արևելյան երկաթուղու ժամանակավոր ստատուսի վերաբերյալ համաձայնագիր: Դիվանագիտ. հարաբերությունները խզվել են չին. ռազմամոլների հրահրած չին-սովետական կոնֆլիկտի (1929) կապակցության (վերականգնվել են 1932-ին): Ճապոնիայի բացահայտ ագրեսիայից (1937-ի հուլիս) հետ կնքվել է չհարձակման պայմանագիր (1937-ի օգոստոս): Չին ժողովրդի հակաճապոն. ազատագր. պատերազմի ընթացքում ՍՍՀՄ խոշոր փոխառություններ և զենք է տրամադրել Չինաստանին: 1945-ի օգոստոսին կնքվել է բարեկամության և դաշինքի պայմանագիր: Միաշամանակ ստորագրվել են համաձայնագրեր Չին. Չանչունյան երկաթուղին համատեղ շահագործելու, Պորտ Արտուրը (Լյույշուն), որպես ռազմածովային բազա օգտագործելու, Դալնիի (Դալյան) նավահանգիստը և պահեստները վարձակալելու ևնի վերաբերյալ: ՍՍՀՄ առաջինը դիավագիտ. հարաբերություններ հաստատեց (1949-ի հոկտեմբեր) ՉԺԿ-ի հետ՝ խզելով հարաբերությունները չանկայշիական կառավարության հետ: Սովետա-չին. հարաբերությունները կառուցվում էին սոցիալիստ. ինտերնացիոնալիզմի սկզբունքի հիման վրա: ՉԺՀ սոցիալիստ. շինարարության անցման համար պայմաններ ապահովելու գործում մեծ դեր խաղաց 1950-ի փետր. 14-ի բարեկամության, դաշինքի և փոխօգնության պայմանագիրը: Միաժամանակ ստորագրվեցին համաձայնագրեր երկարաժամկետ սովետական վարկի (ՍՍՀՄ պարտավորում էր ՉԺՀ-ի օգնել 50 խոշոր արդ. ձեռնարկությունների կառուցման գործում), Չին. Չանչունյան երկաթուղու, Պորտ Արտուրի, Դալնիի վերաբերյալ, նախատեսվում էր սովետական զորքերի դուրաբերում Պորտ Արտուրից ևն: 1950-ական թթ. ստորագրվեցին մի ամբողջ շարք համաձայնագրեր համատեղ բաժնետիրական ընկերությունների (գունավոր և հազվագյուտ մետաղների, նավթի և գազի հետախուզման և արդյունահանման) ստեղծման, օդային հաղորդակցության, սահմանային գետերի վրա (Ամուր, Ուսսուրի ևն) նավագնացության, ՍՍՀՄ բուհերում ՉԺՀ-ի քաղաքացիների ուսուցման, ժող. տնտեսության տարբեր բնագավառերում գիտատեխ. համագործակցության, ատոմային էներգիայի և միջուկային ֆիզիկայի ասպարեզում Չինաստանին օգնելու, արդ. նոր ձեռնարկությունների (արդեն կառուցված 156-ից բացի) կառուցման, մշակութ. ՍՍՅՄ և ՉԺՀ-ի ԳԱ-ների համագործակցության րնի վերաբերյալ: 1950-ական թթ. սկզբին ՉԺՀ-ի ղեկավարությունը անցավ ՄՄԿԿ-ի, սոցիալիստ.համագործակցության երկրերի դեմ բացահայտ պայքարի քաղաքականության, րեղյալ հայտարարեց սովետա-չին. համաձայնագրերից շատերը, այդ թվում՝ 1950-ի փետր. էձ-ի պայմանագիրը (1980):1981-ին ստորագրվեցին առևտր. և վճարային, 1983-ին՝ ուսանողներ փոխանակելու, 1985-ին՝առևտր. համաձայնագրեր:

ՍՈՎԵՏԱ-ՊԱԿԻՍՏԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1948-ին: Ստորագրվել են համաձայնագրեր առևտրի (1956), Պակիստանում նավթի և գազի հայտնաբերման գործում տնտ. և տեխ. աջակցություն ցույց տալու (1961), վարկ տրամադրելու, օդային հաղորդակցության (1963), մշակութ. և գիտ. համագործակցության (1965) վերաբերյալ: 1966-ի տնտ. և տեխ. համաձայնագիրը նախատեսում էր օգնություն Պակիստանին 1966—72-ի տնտ. ծրագրերի իրականացման և մի շարք օբյեկտների կառուցման գործում: Հնդկա-պակիստ. ռազմ.կոնֆլիկտի (1971) կապակցությամբ սովետա-պակիստանական կապերը խզվեցին և վերականգնվեցին 1972-ին:1973-ի արձանագրությունը. նախատեսում էր օգնություն Պակիստանին մետալուրգիական գործարանի, ջերմաէլեկտրակայանի, ռադիոկայանիկառուցմանը և երկրաբանական-հետախուզական աշխատանքներում: Ավելի ուշ ստորագրվել են նաև առևտր. նավագնացության համաձայնագիր և 1979—81-ի տնտ. և գիտ. փոխանակության ծրագիր (1979):

ՍՈՎԵՏԱ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1934-ի հունիսին (դեռևս 1918-ի մարտին ՌԱՖԱՀ-ի և