տեսել ժողովրդին ծառայելու մեջ։ Ստանկևիչի բանաստեղծական ժառանգու– թյունը մեծ չէ։ Բանաստեղծություններում արտահայտել է ռուս առաջավոր մտավորականության համար բնորոշ մտքեր ու զգացմունքներ։ Ստանկևիչի նամակները 30-ական թվականների հոգևոր կյանքի ուսումնասիրման անգնահատելի աղբյուր են։ Ստանկևիչը մեծ ազդեցություն է գործել Վ․ Բելինսկու, Տ․ Գրանովսկու և Ի․ Տուրգենևի վրա։
ՍՏԱՆԿՈՒ (Stancu) Զահարիա (1902–1974), ռումին գրող և քաղաքական գործիչ։ ՌՍՀ ակադեմիայի ակադեմիկոս (1955)։ Ռումինիայի կոմկուսի անդամ 1945-ից։ Ավարտել է Բուխարեստի համալսարանի փիլիսոփա-բանասիրական ֆակուլտետը (1932)։ Գրական ասպարեզ է մտել բանաստեղծություններով («Պարզ երգեր», 1927, ժող․)։ Հանդես է եկել որպես հրապարակախոս, աշխատակցել է ձախ և դեմոկրատական մամուլին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ հակաֆաշիստական գործունեության համար արգելափակվել է համակենտրոնացման ճամբարում։ Երկրի ազատագրումից (1944) հետո եղել է Ազգային թատրոնի դիրեկտորը (1946–1952), 1958–68-ին՝ «Գազետա լիտերարե» («Gazeta Literara») թերթի գլխավոր խմբագիրը, 1966–74-ին՝ ՌՍՀ ԳՍ նախա– գահը։ Ետպատերազմյան տարիներին, 1969-ից՝ ՌԿԿ ԿԿ–ի և ՌՍՀ պետական խորհրդի անդամ։ Հիմնականում գրել է արձակ գործեր։ Նրա «Ոտաբոբիկը» (1948) վեպը, «Դառն արմատներ» (հ․ 1–5, 1958–59) էպոպեան, «խելահեղ անտառ» (1963), «Անձրև ու քամի» (1969) վեպերը գլխավորապես հիմնված են ինքնակենսագրական նյութի վրա, տալիս են նախապատերազմյան և ետպատերազմյան Ռումինիայի սոցիալական ու քաղաքական կյանքի պատկերը։ Գրել է նաև պատմվածքներ («Նեղ և խոր ակոս», 1949, «Կյանքի համար», 1951, «Սիրային պատմվածքներ», 1970 ևն)։ Ստանկուն այցելել է Սովետական Հայաստան: Նրա չափածո և արձակ գործերից թարգմանվել են հայերեն։ ՌՍՀ պետական մրցանակ (1954)։ Ս․ Քուանջյան
ՍՏԱՆՈՎՑԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, լեռնաշղթաների համակարգ Արևելյան Սիբիրում, Օլ– յոկմա գետի միջին հոսանքից մինչև Ուչուր (Ալդանի ավազան) գետի ակունքները։ Երկարությունը մոտ 700 կմ է, լայնությունը՝ 100–180 կմ, գերակշռող բարձրությունը՝ 1500–2000 մ (առավելագույնը՝ 2412 մ)։ Ստանովցան լեռնաշղթան ջրբաժան է Ալդանի և Զեյայի ավազանների միջև։ Կազմված են բյուրեղային ապարներից։ Կան ոսկու, հազվագյուտ մետաղների, երկաթի հանքավայրեր։ Բնորոշ են գմբեթաձև և հարթագագաթ լեռնաշղթաներն ու լայն հովիտները։ Կլիման խիստ է, ցամաքային։ Լանջերին լեռնային սաղարթավոր տայգան է, 1200 մ-ից բարձր՝ մայրու մացառուտներ, վերին մասերում՝ լեռնային տունդրան։
ՍՏԱՆՑԻՈՆՆԻ, ավան ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում, շրջկենտրոնից 35 կմ արևմուտք։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, բելոռուսներ և այլք։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո։ Հիմնադրվել է 1912-ին։ Հայերը եկել են Սամսունի շրջանից, 1915-ին։
ՍՏԱՊԵԼ (հոլանդերեն՝ stapel), դեպի ջուրը թեքված բաց նավաշինական հարթակ, որը հանդերձված է բեռնամբարձիչներով և նավերի կառուցման համար անհրաժեշտ այլ հարմարանքներով։ Ըստ նավերի տեղադրման ձևի (Ստապելի թեքության ուղղությամբ կամ դրան ուղղահայաց) տարբերում են երկայնական և լայնական Ստապել։
ՍՏԱՍՈՎ Վասիլի Պետրովիչ (1769-1848), ռուս ճարտարապետ, ուշ կլասիցիզմի ներկայացուցիչ։ 1811-ից՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ 1816-ից՝ Պետերբուրգի Կառուցման և ջրաբաշխական աշխատանքների կոմիտեի հիմնական անդամներից։ Զարգացնելով ամպիրի հիմնական գաղափարներն ու կոմպոզիցիոն հնարքները, հատկապես կիրառել է դորիական օրդերի խիստ ձևերը, ձգտել ճարտարապետական կերպարի հանդիսավորության։ Բազմաթիվ կառույցներից նշանավոր են․ Պետերբուրգում՝ Պավլովյան գնդի զորանոցը (1817–20, այժմ՝ «Լեն–էներգո»), որը Սարսյան դաշտի անսամբլի կարևոր բաղկացուցիչն է, Ախոռային գերատեսչությունը (1817–23, այժմ՝ գարաժ), «Ցամսկոյ» շուկան (1817–19), Պրեոբրաժենսկի (1827–29) և Տրոիցկի (1828–35) տաճարները, Նարվայի (1833– 1835) և Սոսկովյան (1834–38) հաղթակամարները։ 1837-ի հրդեհից հետո վերականգնել է Ձմեռային պալատի ճակատներն ու շքադահլիճները (1838–39)։
ՍՏԱՍՈՎ Վլադիմիր Վասիլևիչ [2(14)․l․ 1824, Պետերբուրգ –10(23)․10․1906, Պետերբուրգ], ռուս արվեստաբան, երաժշտական քննադատ, հնագետ։ XIX դ․ ռուս, դեմոկրատական մշակույթի խոշորագույն գործիչներից։ ԳԱ պատվավոր անդամ (1900)։ Ճարտարապետ Վասիլի Պետրովիչ Ստասովի որդին։ 1843-ին ավարտել է Իրավագիտության ուսումնարանը։ 1872-ից՝ Հանրային գրադարանի (այժմ՝ Մ» Ե․ Սալտիկով–Շչեդրինի անվան պետական հանրային գրադարան) գեղարվեստական բաժնի վարիչ։ Հիմնականում զբաղվել է գեղարվեստական և երաժշտական քննադատությամբ։ Ստասովը բազմակողմանի հետաքրքրություններով հանրագիտակ էր (1847-ից՝ հոդվածներ ռուս, և արտասահմանյան գրականության, երաժշտության, գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության մասին, հետազոտական և հավաքչական աշխատություններ հնագիտության, պատմության, բանասիրության, բանագիտության հարցերի վերաբերյալ)։ Հենվել է ռուս հեղափոխական դեմոկրատների՝ Վ․ Գ․ Բելինսկու, Ա․ Ի․ Գերցենի, Ն․ Գ․ Չեռնիշևսկու գեղագիտական սկզբունքների վրա։ Ժամանակակից առաջավոր արվեստի հիմքը համարել է ռեալիզմն ու ժողովրդայնությունը։ Պայքարել է ակադեմիզմի դեմ, հանուն գեղարվեստական կյանքի դեմոկրատացման։ Ակտիվորեն մասնակցել է <Հզոր խմբակի», նկարիչների արտելի և Պերեդվիժնիկների ընկերության ստեղծագործական կյանքին։ Առաջինն է գնահատել ու խրախուսել Ս․ Ս․ Անտոկոլսկու, Վ․ Ս․ Վասնեցովի, Վ․ Վ․ Վերեշչագինի, Ի․ Ն․ Կրամսկոյի, Վ․ Գ․Պերովի, Ի․ Ե․Ռեպինի և այլոց ստեղծագործությունները։ Ստասովը հետևողականորեն պաշտպանել է ռուս կոմպոզիտորական դպրոցի զարգացման ազգային ինքնուրույն ուղիները, ազդել «Հզոր խմբակի» գեղագիտական և ստեղծագործական սկզբունքների ձևավորման վրա։ Ուսումնասիրել ու պրոպագանդել է Ս․ Ի․ Գլինկայի ստեղծագործությունը (ավելի քան 30 աշխատություն, այդ թվում՝ մենագրություն, 1857), մենագրություններ է գրել կոմպոզիտորներ Ս․ Պ․ Սուսորգսկու, Ա․ Պ․ Բորոդինի, նկարիչներ Կ․ Պ․ Բրյուլլովի, Ա․ Ա․ Իվանովի, Վ․ Գ․ Պերովի, Ի․ Ե․ Ռեպինի և ուրիշների, ինչպես և ստեղծագործական դիմանկարներ՝ կատարողական արվեստի վարպետների (Օ․ Ա, Պետրով, Ա․ Գ․ Ռուբինշտեյն) մասին։ Ստասովը առաջիններից է, որ հավաքել ու հրատարակել է ռուս նկարիչների և կոմպոզիտորների (Կրամսկոյ, Ա․ Ա․ Իվանով, Գլինկա, Սուսորգսկի և այլոց) նամականին։ Ռուսաստանում պրոպագանդել է Լ. Բեթհովենի, Ֆ․ Լիստի, Հ․ Բեռլիոզի, Ֆ․ Շոպենի, է․ Գրիգի և ուրիշների երաժշտությունը։ Ստասովի հոդվածները բնույթով հրապարակախոսական են, բանավիճային։ Նա մերկացրել է տիրող կարգերը, հավաստել ազատության դեմոկրատ, իդեալները, ընթերցողներին ու արվեստագետներին դաստիարակել հայրենասիրության ոգով։ Բուռն վիճաբանությունների ընթացքում Ստասովը երբեմն դրսևորել է միակողմանիություն։ Չնայած դրան նա էական ներդրում ունի ռուս ռեալիստական գեղագիտության կարևորագույն հարցերի մշակման գործում։ Ստասովը գրել է նաև հայ մանրանկարչության՝ հատկապես զարդարվեստի մասին․