Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/113

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

վում էատակտոստել և հատուկ է միաշաքիլավորներին։ Ս․ տ․ բացահայտում է բույսերի առանցքային օրգաններում կենտրոնական գլանի էվոլյուցիոն զարգացման ընթացքը և կարևոր նշանակություն ունի ինչպես բույսերի անատոմիայում, այնպես էլ ֆիլոգենիայում։ Գրկ․ Тахтаджян А․ Л․, Высшие растения, т․ 1, М․–Л-, 1956; Эзау К․, Анатомия семенных растений, кн․ 1–2, пер․ с англ․, М․, 1980․ Վ․ Փաչանջյան

ԱՏԵԽԻԱՄԵՏՐԻԱ (< հուն, atoixetov – նախասկիզբ, տարր և ․․․մետրիա), ուսմունք քիմ․ ռեակցիայի մեջ մտնող նյութերի և առաջացած արգասիքների զանգվածների (ծավալների) քանակական հարաբերությունների մասին։ Ներառնում է քիմ․ բանաձևերի արտածումը, քիմ․ հավասարումների կազմումը, քիմ․ վերլուծության հաշվարկները։ Տերմինն առաջարկել է գերմ․ քիմիկոս Ի․ Ռիխտերը։ Ս–ի հիմնական դրույթները բխում են Шխգադրոյի օրենքից, ծավալային հարաբերությունների օրենքից (տես Գեյ– Լյուսակի օրենքներ), բազմւացւաոիկ հարաբերությունների օրենքից, հաստատուն բաղադրության օրենքից, զանգվածի պահպանման օրենքից U համարժեքների օրենքից։ Ս–ի կանոններն ընկած են քիմ․ բանաձևերի և հավասարումների հիման վրա կատարվող բոլոր հաշվումների հիմքում, օգտագործվում են նաև քիմիական տեխնոլոգիայում, մետալուրգիայում և այլուր։

ՍՏԵԿԼՈՎ Վլադիմիր Անդրեևիչ (1863– 1926), սովետական մաթեմատիկոս, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1912)։ 1919–26 թթ․՝ ՍՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ։ 1887-ին ավարտել է խարկովի համալսարանը։ 1889–1906 թթ․ դասավանդել է նույն համալսարանում (1896-ից՝պրոֆեսոր)։ 1906-ից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։ Ս–ի նախաձեռնությամբ 1921-ին ԳԱ կից կազմակերպվել է ֆիզիկա–մաթեմատիկական ինստ․ (1926-ից՝ Ս–ի անվ․), որի դիրեկտորը եղել ԷՍ․՝ մինչև կյանքի վերջը։ 1934-ից Ս–ի անունով է կոչվում այդ ինստ–ից անջատված ՍՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի ինստ–ը։ Մ–ի աշխատանքների հիմնական ուղղությունները մաթ․ մեթոդների կիրառություններն են բնագիտության մեջ և նվիրված են մաթ․ ֆիզիկային, ֆունկցիաների վերլուծությանը շարքերի՝ ըստ տրված ֆունկցիաների օւէթոգոնալ համակարգերի (տես ՕրթոգոնաԼ ֆունկցիաներ)։ Այդ հետազոտությունների հիմքում ընկած է Մ–ի մուծած օրթոգոնալ համակարգերի փակության գաղափարը։ Մ․ աշխատանքներ ունի մաթ․ անալիզից (մասնավորաբար՝ քառակուսացման բանաձևերի տեսությունից), ինչպես նաև առաձգականության տեսությունից և հիդրոդինամիկայից– Վ․ Ա․ Ստեկլով։ Մ․ մոլծել է ֆունկցիաների ողորկացման հատուկ մեթոդ։ Մ․ հայտնի է նաև որպես մաթեմատիկայի պատմաբան, փիլիսոփա, գրող։

ՍՏԵՂԻ, հայկական մոնոդիայում ձայնեղանակ, որն առանձնանում է իր բազմաճյուղ լադային հիմքով։ Հայ հոգևոր երաժշտության ութձայնի համակարգում Մ–ները անվանապես այդ համակարգից «դուրս գտնվող», «լրացուցիչ» ձայնեղանակներ են՝ խարսխված Չորրորդ կողմ (Դկ) և Երկրորդ կողմ (Բկ) հիմնական ձայնեղանակներին [ըստ Ս․ Սալխասյանցի՝ դրանց «ճյուղավորումներն» են, այդ պատճառով էլ Ս․ (ճյուղ) են կոչվում]։ Սակայն, ըստ Էության, դրանք ևս ինքնուրույն ձայնեղանակներ են և որպես այդպիսին տեսականորեն յուրացվել են դարձյալ վաղ միջնադարում, բուն ութձայնի համակարգի հետ միաժամանակ ու համատեղ։ «Ս․» նշում պարունակող խազագրության պահպանված հնագույն օրինակը Երևանի Սեսրոպ Սաշտոցի անվ․ Սատենադարանի JVC 1378 պատառիկն է (ընդգրկում Է Հատված Դկ ստեղի եղանակներից։ Մեզ հասած երաժշտության մեջ Մ․ ձայնեղանակներում ընթացող շարականները ունեն ծանր տեմպ, զարդարանք ու բազմազան ռիթմ, ազատ զարգացող, ծորուն մեղեդիներ, որ նաև ներառել են ժող․ նվագարանային երաժըշտության ելևէջային տարրեր։ Դրանցից յուրաքանչյուրում համադրվում կամ մոդուլացվելով փոխհաջորդվում են մինչև 7–8 տարբեր լադային հնչյունաշարեր․ գեղեցիկ թարմություն է առաջ բերում «հարմոնիկ» քառալար պարունակող հընչյունաշարի միջամտությունը (հաճախ ժող․ «Կռունկ» տաղի Ելևէջներով)։ Բկ–ի Մ․ եղանակները հիմնականում Գկ–ի Մ․ եղանակների կվարտա վեր հնչող տարբերակներ են։ Նման ընդհանրություններ հայտնաբերվել են նաև նույն եղանակների խազագրություններում, ինչից կարելի է ենթադրել, որ սկզբնապես Դկ–ի և Բկ՜ի Մ․ եղանակների տարբերությունը միայն դրանց համեմատական բարձրության մեջ է եղել։ Խազագրված շարականներում երբեմն հանդիպում են նաև Չորրորդ ձայնի (Դձ), իսկ մանրուսման երգերում՝ նաև Առաջին կողմի (Ակ) Մ–ներ։ Անցյալում կատարվել են փորձեր ութձայնի համակարգը լրացնելու բոլոր չորս՝ Ա–Դ ձայների Մ–ներով։ Մ․ եղանակները հայկ․ շարականներում մեղեդիական խոշոր կառույցի առավել զարգացած նմուշներից են։

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, գործունեություն, որը ծնում է որակապես նորը, նախկինում երբեք չեղածը։ Ս․ հնարավոր է գործունեության գիտ․, տեխ․, գեղարվեստական, քաղ․ և այլ ոլորտներում, երբ ստեղծվում, հայտնաբերվում, հորինվում է որևէ նոր բան։ Փիլ–ը քննում է Ս–յան էությունը, որին պատմության ընթացքում տրվել է գլխավորապես իդեալիստական և մետաֆիզիկական բացատրություն։ Մարքսիստական ըմբռնմամբ Ս․ իրականության օբյեկտիվ օրենքների վրա հիմնված և աշխարհն իր նպատակներին ու պահանջմունքներին համապատասխան վերափոխող մարդկային գործունեություն է։ Ս․ անկրկնելի է (ըստ իրականացման բնույթի և արդյունքի), ինքնօրինակ և եզակի (հասարակական-պատմ․ և անհատական առումով)։ Դիալեկտիկական մատերիալիզմը մերժում է այն կարծիքը, թե բնությունն էլ է ստեղծագործում։ Բնության մեջ կա զարգացում, բայց ոչ ստեղծագործում։ Ըստ երևույթին բարձրակարգ կենդանիներն ունեն Ս–յան ինչ–որ կենսաբանական ձևեր ու նախադրյալներ, սակայն Ս․ բնորոշ է միայն մարդուն։ Հոգեբանության մեջ Ս․ ուսումնասիրվում է որպես պրոցես և որպես անձնավորության հատկանիշների այնպիսի միագումար, որն ապահովում է անձնավորության ստեղծագործելու պրոցեսում լինելը։ Որոշ բնագետներ (Հ․ Հելմհոլց,