ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն, ժողովրդական արվեստ, ֆոլկլոր, աշխատավոր ժողովրդի գեղարվեստական ստեղծագործական գործունեությունը, ժողովրդի ստեղծած և ժող․ զանգվածներում կենցաղավարող բանաստեղծությունը, երաժշտությունը, թատրոնը, պարը, ճարտարապետությունը, կերպարվեստն ու դեկորատիվ–կիրառական արվեստը։ Կոլեկտիվ գեղարվեստական ստեղծագործության մեջ ժողովուրդն արտացոլում է իր աշխատանքային գործունեությունը, հասարակական և կենցաղային կացութաձևը, կյանքի և բնության ճանաչողությունը, պաշտամունքներն ու հավատալիքները։ Հասարակական աշխատանքային գործունեության ընթացքում ձևավորված Ս․ ժ–ի մեջ մարմնավորվել են ժողովրդի աշխարհըմբռնումները, իդեալներն ու ձգտումները, նրա բանաստեղծական երևակայությունը, մտքերի, զգացմունքների, ապրումների հարուստ աշխարհը, շահագործման և ճնշման դեմ բողոքը, արդարության և երջանկության երազանքները։ Ներառնելով ժող․ զանգվածների բազմադարյան փորձը՝ Ս․ ժ․ աչքի է ընկնում իրականության գեղարվեստական յուրացման խորությամբ, կերպարների ճշմարտացիությամբ, ստեղծագործական ընդհանրաման ուժով։ Ս․ ժ–ի հարուստ կերպարները, թեմաները, մոտիվները, ձևերն առաջանում են անհատական (որպես կանոն անանուն) ստեղծագործության և կոլեկտիվ գեղարվեստական գիտակցության հետ բարդ դիալեկտիկական միասնության ոլորտում։ ժող․ կոլեկտիվը դարերով ընտրում, կատարելագործում և հարստացնում է առանձին վարպետների գտած գեղար– վեստական լուծումները։ Ս․ ժ–ին բնորոշ է իմպրովիզացիան, նրա ստեղծողները միաժամանակ կատարողներ են։ ժող․ ծիսային ներկայացումներում միավորվել են բանաստեղծությունը, երաժշտությունը, պարը, թատրոնը, ձևավորման արվեստը։ ժող․ բնակարանում ճարտարապետությունը, քանդակազարդումը, որմնանկարչությունը, խեցեգործությունը, ասեղնագործությունը կազմում են անբաժանելի ամբողջություն։ ժող բանաստեղծությունը սերտորեն կապված է երաժշտությանը։ իսկ երաժշտ․ ժանրերը իրենց հերթին՝ բանաստեղծությանը, աշխատանքային գործողություններին, պարերին։ ժող․ ստեղծագործությունները հաղորդվում են սերնդեսերունդ։ Ս․ ժ․ եղել է համաշխարհային ողջ մշակույթի պատմ․ հիմքը, ստեղծվել մինչդասակարգային հասարակության պայմաններում։ Սարդկության սոցիալ․ զարգացմանը, դասակարգային հասարակության» ձևավորմանը, աշխատանքի բաժանմանը զուգընթաց հետզհետե առանձնացել է մասնագիտացված «բարձր», «գիտական» արվեստը։ Ս․ ժ–ում առանձնանում են սոցիալ․ բովանդակությամբ տարբեր շերտեր՝ կապված հասարակության դասակարգային տարբերակման հետ։ Տարբեր ժողովուրդների Ս․ ժ․ ունի բազմաթիվ ընդհանուր գծեր ու մոտիվներ, որոնք առաջացել են համանման պայմաններում կամ ծագել միևնույն աղբյուրից։ Սիաժամանակ Ս․ ժ․ դարերով ներառել է յուրաքանչյուր ժողովրդի ազգ․ կյանքի, մշակույթի առանձնահատկությունները։ Նա պահպանել է իր կենարար աշխատանքային հիմքը, եղել ազգ․ մշակույթի գանձարանը, ժող․ ինքնագիտակցության արտահայտիչը։ Դա էլ որոշել է Ս․ ժ–ի ազդեցության ուժը համաշխարհային ողջ արվեստի վրա։ Իր հերթին Ս․ ժ․ շատ բան է վերցրել «բարձր» արվեստից։ Կապիտալիզմի պայմաններում Ս․ ժ․ զարգանում է խիստ անհավասարաչափ։ Նրա շատ ճյուղեր անկում են ապրում, անհետանում կամ գտնվում են դուրս մղման վտանգի տակ, մյուսները կորցնում են իրենց արժեքավոր գծերը՝ ինդուստրացվելով կամ համակերպվելով շուկայի պահանջներին։ XIX դ․ ազգ․ ինքնագիտակցության աճը, դեմոկրատական և ազգ․-ազատագր․ շարժումները, ռոմանտիզմի զարգացումը հետաքրքրություն են առաջացնում Ս․ ժ․-ի նկատմամբ։ XIX դ․ վերջին, XX դ․ ուժեղանում է ֆոլկլորի ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա, կազմակերպում են Ս․ ժ․ պահպանող թանգարաններ ու ընկերություններ։ Սոցիալիստ, հասարակարգում Ս․ ժ․ պահպանում է ազգ․ ժող․ ավանդույթները, համակվում սոցիալիզմի գաղափարներով, նոր, վերափոխված իրականության արտացոլման պաթոսով։ Ս․ ժ․ վայելում է պետության U հասարակական կազմակերպությունների մշտական աջակցությունը, նրա վարպետներն արժանանում են մրցանակների ու պատվավոր կոչումների։ Ստեղծվել է գիտահետազոտական հաստատությունների ցանց՝ ինստիտուտներ ու թանգարաններ, որոնք ուսումնասիրում են Ս․ ժ–ի փորձը և նպաստում նրա զարգացմանը։ Ծնվում են նաև ժող․ զանգվածների գեղարվեստական մշակույթի նոր ձևեր։ Բուռն զարգանում է գեղարվեստական ինքնագործունեությունը։ Ս․ ժ–ի դարերով ստեղծված բարձր նմուշները պահպանում են հավերժ կենդանի մշակութային ժառանգության, ժող․ զանգվածների գեղարվեստական փորձի գանձարանի նշանակությունը։ Սրբիչ մետաքսաթել բանվածքով։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/114
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս