Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/118

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Աֆրիկայի, Ամերիկայի բնիկ ժողովուրդների կենցաղում, կիրառական արվեստով հայտնի Չինաստանում, Հնդկաստանում, Պարսկաստանում որոշ վերափոխումներով պահպանվել են Ս․ ժ–ի շատ ճյուղեր։ Միայն սովետական կարգերի օրոք պետական և հասարակական կազմակերպությունները լուրջ ուշադրություն դարձրին Մ․ ժ–ին։ Աովետական Միությունում և սոցիալիստ, մյուս երկրներում մեծ աշխատանք է տարվում կիրառական արվեստի բնագավառների պահպանման և զարգացման ուղղությամբ։ ՌՍՖՍՀ–ում վերականգնվել են դեկորատիվ կիրառական արվեստի բազմազան ճյուղեր, լայն ծավալ են ստացել ժանյակագործությունը, լաքերի, խաղալիքների արտադրությունը են։ Ինչպես մի շարք հանրապետություններում, այնպես էլ Աովետական Հայաստանում Մ․ ժ․ վերելք է ապրում։ Սովետական Հայաստանում զարկ է տրվում ժողովրդական գեղարվեստական արհեստագործությանը։ ՀՍՍՀ ԴԱ արվեստի ինստիտուտում ստեղծվել է կիրառական արվեստի բաժին։ Գեղարվեստական արտադրանքի մասնագետներ են պատրաստում Երևանի գեղարվեստա–թատերական ինստիտուտը, Երևանի ու Լենինականի պրոֆեսիոնալ գեղարվեստական ուսումնարանները։ Սովետական Հայաստանի անհատ ստեղծագործողները մասնակցում են հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։ Նրանց աշխատանքի լավագույն նմուշները գտնվում են Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում։ Պատկերազարդումը տես 10-րդ հատորի 720–721–րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXX։

Գրկ. Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե․, 1941։ Լևվոնյան Գ․, Աշուղները ու նրանց արվեստը, Ե․, 1944։ Աբեղյան Մ․, Հայ քնարական բանահյուսություն, Երկ․, հ․ 2, Ե․, 1967; Кушнарев X․, Вопросы истории и теории армянской монодической музыки, Л․, 1958; Атаян Р․, Армянская народная песня, М․, 1965; Барток Б․, Зачем и как собирать народную музыку, пер․ с венгерского, М․, 1959; Гусев В․ Е․, Эстетика фольклора, Л․, 1967; Музыка народов Азии и Африки, в․ 1–3, М․, 1969–80; Музыкальные культуры народов․ Традиции и современность, М․, 1973; Роян Г․, 2000 лет армянского театра» т․ 1–2, М․, 1952; Лисициан С․ С․, Старинные пляски и театральные представления армянского народа, т․ 1–2, Е․, 1958–72; Петросян Э․, Театральные черты в средневековых миниатюрах, տես «Հայ ազգագրություն և բանահյուսություն», պր․ 7, Ե․, 1975։ Մնացականյան Ս․, Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը, Ե․, 1956։ Վարդանյան Ս․, Հայկական ժողովրդական բնակելի տների ճարտարապետություն, Ե․, 1959: Խալփախչյան Հ․, Հայաստանի արտադրական կառուցվածքները, Ե․, 1961։ Հակոբյան է․, Աշտարակի շրջանի ժողովրդական բնակարանի ճարտարապետությունը, Ե․, 1964։ Պապուխյան Ն․, Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Ե․, 1972։ Халпахчьян О․, Гражданское зодчество Армении, М., 1971; Հովսեփյան Գ․, Մի Էշ հայ արվեստի և մշակույթի պատմությունից, Հալեպ, 1930։ Աբրահամյան Վ․, Արհեստները Հայաստանում IY– XVIII դդ․, Ե․, 1956։ Առաքելյան Բ․, Քաղաքները և արհեստները Հայաստանում, IX–XIII դարերում, հ․ 1, Ե․, 1958։ Դավթյան Ս․, Հայկական կարպետ, Ե․, 1975։ Հայկական ոսկերչություն, Ե․, 1983։ Разина Т․ М․, Русское народное творчество, М․, 1970; Karapetian К․, Isfahan, New Julfa։ The Houses of the Armenians, Roma, 1974․

ՍՏԵՂՆ, 1․ բույսի ցողուն, ծառի ճյուղ։ 2․ Ստեղնավոր նվագարաններում՝ լծակ, որին հարվածելիս ձայն է արտաբերվում։ Ստեղները սովորաբար պատրաստվում են փայտից, մի մասը երեսապատվում է սպիտակ, մյուս մասը՝ սև ոսկրով կամ թաղանթանյութով։ Լեզվակավոր օդհունչ ստեղնավոր նվագարաններում (հարմոն են) կիրառվում են նաև մետաղյա ստեղներ։ 3․ Զանազան գործիքների ու մեքենաների (գրամեքենայի, տպագրական մեքենայի են) այն կոճակներից յուրաքանչյուրը, որոնց հարվածելով աշխատեցնում են։

ՍՏԵՂՆ, դակտիլ (հուն․ SdxtvXog–մատ), եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ՝ վանկաշեշտային տաղաչափությամբ կառուցված ոտանավորում, երբ շեշտն ընկնում է առաջին վանկի վրա (սխեման է – 1 ՍՍ)։ Բնորոշ է կայուն բառաշեշտ չունեցող լեզուներին։ Անտիկ տաղաչափությունում Ստեղնը եռավանկ ոտքն Է՝ կազմված մեկ երկար և երկու կարճ վանկերից։ Տարածում չունի հայ պոեզիայում՝ հայերենի վերջաշեշտ լինելու պատճառով։ Ստեղնով գրելու առանձին փորձեր է արել Վ․ Տերյանը, օրինակ՝ <Սիրտս ջահե՝լ է նորի՝ց» սկզբնատողով տրիոլետը, որի մեջ, սակայն, վերջին անշեշտ վանկերը սղված են։

ՍՏԵՂՆԱՅԻՆ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ, թվանշանային հաշվողական մեքենա (ԹՀՄ), որում մշակվող ինֆորմացիայի ներմուծումը և կառավարումը յուրաքանչյուր գործողության համար կատարվում է ձեռքով՝ ստեղների կամ լծակների միջոցով։ Ստեղնային հաշվողական մեքենաները հաշվառման մեքենայացման և հաշվողական աշխատանքների առավել տարածված ժամանակակից տեխնիկական միջոցներն են և նախատեսված են ոչ մեծ ինժեներա–տեխնիկական և մաթեմատիկական հաշվարկների, ինչպես նաև տնտեսական, վիճակագրական և հաշվապահական աշխատանքների համար։ Բաժանվում են 3 խմբի, հաշվողական, գումարող և աղյուսակային։ Ստեղնային հաշվողական մեքենաներ են նաև թվաբանական բոլոր 4 գործողություններ (առավելապես բազմապատկում և բաժանում) կատարող մեքենաները։ Նայած հաշվողական պրոցեսի ավտոմատացման աստիճանին, Ստեղնային հաշվողական մեքենաները լինում են․ պարզագույն կամ ոչ ավտոմատ (բոլոր գործողությունները կատարվում են ձեռքով), կիսաավտոմատ (հանդերձված են հաղորդակով և կատարում են միայն մեկ գործողություն՝ բաժանում), ավտոմատ (ձեռքով կատարվում է նախնական տվյալների ընտրումը և մեքենայի գործարկումը)։ Ավտոմատ Ստեղնային հաշվողական մեքենաներից հատկապես աչքի են ընկնում ռելեային և Էլեկտրոնային մեքենաները, որոնք համարյա չունեն մեխանիկական կինեմատիկ շղթաներ (օղակներ) և օժտված են Ստեղնային հաշվողական մեքենաներ․ ա․ «Ասկոտա–110», բ․ «Զոեմտրոն–220* (ԴԴՀ) արագագործության, տվյալների մուտքի 1* ելքի» կատարվող գործողությունների մի շարք նոր հնարավորություններով։ Ստեղնային հաշվողական մեքենաները տարբերվում են հաշվիչների քանակով, գործողության պարբերականությամբ, ագրեգատավորման հատկանիշներով, հաղորդակի բնույթով են։ Բոլոր Ստեղնային հաշվողական մեքենաներում հիմնական մասը հաշվիչն Է, որը ներմուծված թվերը գումարում է ըստ կարգերի և մի կարգում ստացված տասնավորի փոխարեն հաջորդ՝ ավելի բարձր կարգ է փոխանցում մեկ միավոր։ Նախնական տվյալները և գործողության տեսակը մեքենա է մուտք արվում համապատասխան ստեղնը սեղմելով։ Ըստ մուտքի սարքի տարբերում են միակարգ (տաս ստեղնով, լծակով) և բազմակարգ (բազմալծակ և բազմաստեղն) Ստեղնային հաշվողական մեքենաներ։ Լայն տարածում են ստանում հաշվաստեղնային մեքենաները, որոնք կառուցված են միկրոպրոցեսորների, միջին և բարձր ինտեգրման միկրոսխեմաներով։ Առավել կատարյալ Ստեղնային հաշվողական մեքենաներում ինֆորմացիայի մուտքը և ելքը կատարվում է ծակոտաքարտերով և ծակոտաժապավեններով։ Էլեկտրոնային հաշվողական մեքենաների հանգույցների և տարրերի կիրառումը ոչ միայն փոփոխել է Ստեղնային հաշվողական մեքենաների կառուցվածքը, այլն նպաստել դրանց շահագործման նոր հնարավորությունների ստեղծմանը և ընդլայնմանը։

Գրկ․ У с а н А․ М․, Счётно-клавишные машины, М․, 1967; Вычислительные маши– ны и программирование, М․, 1977․

ՍՏԵՂՆԱՇԱՐ, 1․ ստեղնավոր նվագարաններում՝ ստեղների շարքը։ Կազմված է ստեղներից, Ստեղնաշարի շրջանակից, միջին (առանցքային) և առջևի (կարգավորող) բութակներից։ Ստեղնաշարն առաջին անգամ կիրառվել է XII դ․, երգեհոններում, որոնք բացի