սորտը, իսկ կարճապտղավորներից՝ Ռաննի կրուգլին (կլոր վաղահաս)։ ՀՍՍՀ–ում 2 սորտն էլ մշակվում են։
ՍՏԵՌԱԴԻԱՆ [< ստե(րեո)․․․ և ոադիան], մարմնային անկյան չափման միավորը Միավորների միջազգային համակարգում։ Կրճատ նշանակվում է ստեռ (միջազգային նշանակումը՝ sr)։ 1 Ստեռադիանը այն մարմնային անկյունն է, որի գագաթը գտնվում է գնդի կենտրոնում, և որը գնդային մակերևույթից կտրում է գնդի շառավղի քառակուսուն հավասար մակերեսով մակերևույթ։ Լրիվ գնդի կազմած մարմնային անկյունը հավասար է 4 π ստեռ–ի:
ՍՏԵՌԼԻՏԱՄԱԿ, քաղաք, Բաշկիրական ԻՍՍՀ Ստեռլիտամակի շրջանի վարչական կենտրոնը (1919–22-ին՝ Բաշկիրական ԻՍՍՀ–ի մայրաքաղաքը)։ Նավահանգիստ Բելայա գետի ափին։ 233 հազար բնակիչ (1983)։ Քիմիական (սինթետիկ կաուչուկի, սոդա–ցեմենտի արտադրություն), թեթև արդյունաբերության և մեքենաշինության կենտրոն է։ Ունի մանկավարժական ինստիտուտի, Ուֆայի նավթային ինստիտուտի ընդհանուր տեխնիկական ֆակուլտետի, 8 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, թատրոն։ Հիմնադրվել է 1766-ին։ Քաղաք է 1781-ից։
ՍՏԵՌՆ (Stern) Իսահակ (ծն․ 21․7․1920, Կրեմենեց, Ուկրաինա ՍՍՀ), ամերիկացի ջութակահար։ 1921-ից ապրում է ԱՍՆ–ում։ 1930– 1937-ին սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում Ն․ Բլինդերի, 1937-ին՝ Նյու Ցորքում Լ․ Փերսինգերի մոտ։ 1937-ին ելույթ է ունեցել Նյու Յորքում, այնուհետև հյուրախաղերով հան– դես եկել աշխարհի տարբեր երկրներում (ՍՍՀՍ–ում առաջին անգամ՝ 1956-ին)։ Մասնակցում է եվրոպական և ամերիկյան երաժշտական փառատոներին։ 1950-ական թվականներից նվաճել է աշխարհի խոշորագույն ջութակահարներից մեկի համբավ։ Նրան բնորոշ են գեղարվեստական մեծ ընդհանրացումներ, մեկնաբանման պարզություն, երգեցիկ տոնի գեղեցկություն, անթերի վիրտուոզ վարպետություն։
ՍՏԵՌՆ (Sterne) Լորենս (1713–1768), անգլիացի գրող։ Սենտիմենտալիզմի խոշորագույն ներկայացուցիչ։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը (1738)։ «Ջենտլմեն Տրիստրամ Շանդիի կյանքն ու հայացքները» (հ․ 1–9, 1760–67) պարոդիական վեպում Ստեռնը չափազանցրել և անհեթեթության է հանգեցրել կյանքը բանականորեն ըմբռնելու լուսավորականության հավակնությունը։ Քաոսային կառուցվածքը, պատմելու էքսցենտրիկ ձևերը, բարոյական տաբուի ոտնահարումը վեպի շուրջը բուռն բանավեճեր առաջացրին։ Գրական կանոնների և մարդու մասին ավանդական պատկերացումների վերանայումը Ստեռնը շարունակել է «Սենտիմենտալ ճանապարհորդություն Ֆրանսիայում և Իտալիայում» (1768) անավարտ գործում։ Ստեռնի ազդեցությունը մեծ է եղել հատկապես ֆրանսիացի (Դ․ Դիդրո) և գերմանացի (ժան Պոլ) ստեղծագործողների վրա։
ՍՏԵՐԵՈ ․․․ (< հուն, otepeog – կարծր, ծավալային, տարածական), բարդ բառերի սկզբնամաս, որը ցույց է տալիս․ 1․ ծավալայնություն կամ տարածական բաշխման առկայություն (օրինակ, ստերեոմետրիա, ստերեոկինո), 2․ կարծրություն, հաստատունություն (օրինակ, ստերեոտիպ)։
ՍՏԵՐԵՈԶՈՒՅԳ, միևնույն օբյեկտի՝ դիտման 2 տարբեր կետերից ստացված երկու հարթ հեռանկարային պատկերների ամբողջությունը։ Եթե Ստերեոզույգը դիտվի այնպես, որ յուրաքանչյուր աչք տեսնի այդ պատկերներից միայն մեկը, ապա կստացվի ծավալային (ստերեոսկոպիկ) նկար, որը վերարտադրում է իրական օբյեկտի խորությունը։ Ստերեոզույգը օգտագործում են ստերեոսկոպիկ կինոյում օբյեկտների տարածական պատկերներ ստեղծելու, ստերեոլուսանկարահանման, ստերեոսկոպիկ հեռուստատեսության մեջ, ինչպես նաև գիտական նպատակներով։ Ստերեոզույգը ստանում են ստերեոսկոպիկ կինոնկարահանման ապարատի, ստերեոսկոպիկ Լուսանկարահանման ապարատի, երկու հաղորդիչ հեռուստատեսային խողովակների կամ սովորական լուսանկարահանման և կինոապարատների օբյեկտիվներին հատուկ կցուրդներ հարմարեցնելու միջոցով։ Բացի դրանից, Ստերեոզույգի ստացման և ուսումնասիրման համար ծառայող մի շարք սարքեր կիրառվում են ստերեոլուսագրաչափական նկարահանման համար։
ՍՏԵՐԵՈԽՈՂՈՎԱԿ, երկփող շրջադիտակային օպտիկական սարք։ Բաղկացած է օկուլյարներ ունեցող երկու դիտակից, բռնիչից, լիմբից և եռոտանուց (նկ․)։ Ստերեոխողովակը կարող է խոշորացնել 10–20 անգամ։ Փոփոխական ստերեոբազիսը (օբյեկտիվների միջև եղած առավելագույն հեռավորությունը՝ մինչև 75 սմ) ապահովում է ստերեոսկոպիկ պատկերի ստացումը։ Ստերեոխողովակը նախատեսված է թաքստոցից հակառակորդին, հրաձգության ժամանակ արկերի պայթյունը դիտելու, տեղանքի ուսումնասիրման համար և այլն։ Ուղղաձիգ և հորիզոնական անկյունները չափում են անկյունաչափիչ ցանցի օգնությամբ, որը տեղավորված է աջ օկուլյարում։ Որոշ Ստերեոխողովակներում դիտակների օկուլյարների վրա կա շարժական պահունակ, որը հնարավորություն է տալիս դիտում կատարել ինչպես հակագազով, այնպես էլ առանց դրա։ Հագցնովի ոսպնյակի օգնությամբ „ապահովվում է 20-ապատիկ խոշորացում։
ՍՏԵՐԵՈԿԻՆՈ, կինեմատոգրաֆի տեսակ, որի տեխնիակական միջոցները հնարավորություն են տալիս հանդիսատեսի համար Էկրանի վրա ստեղծելու պատկերի ծավալայնության պատրանք։ Ստերեոկինոն հաճախ կոչվում է նաև ծավալային կամ եռաչափ կինո։ Միևնույն տարածական առարկայից բնական պայմաններում մարդու տարբեր աչքերի ցանցաթաղանթների վրա առաջացած պատկերները որոշ չափով իրարից տարբերվում են․ վերադրելիս ուրվագծերը չեն համընկնում։ Բիբերն իրար միացնող գծի երկայնքով պատկերների ուրվագծերի շեղումների (լայնական դիսպարատություն) շնորհիվ առաջանում է բնական ֆիզիոլոգիական ստերեոէֆեկտ, որով մարդ կարողանում է որոշել առարկաների տարածական դասավորությունը, ծավալայնությունը, ռելիեֆը և արտաքին այլ հատկանիշներ։ Ստերեոկինոйի միջոցները հնարավորություն են ընձեռում էկրանի վրա յուրաքանչյուր աչքով տեսնելու միևնույն առարկայի տարբեր կետերից նկարահանված պատկերները (տես Ստերոզույգ)։ Ստերեոսկոպիկ կինոնկարահանումը, ըստ էության, երկաչ (բինօկուլյար) տեսողության գործողության պատճենահանումն է։ Կինոժապավենի վրա հաջորդաբար սևեռվում են ստերեոզույգերը դիսպարատ պատկերների հետ, որոնք կրում են նկարահանվող օբյեկտի տարածական բնութագրերը։ Եթե Ստերեոկինոն նկարահանված է մեկ կինոժապավենի վրա՝ ապա պրոյեկտվում է երկու օբյեկտիվով, երկու կինոժապավենի դեպքում՝ սինքրոն գործող կինոպրոյեկտորներով։ Կադրերը միաժամանակ պրոյեկտվում և վերադրվում են էկրանին։ Տարածական պատկեր տեսնելու համար օգտվում են օպտիկական զտող հարմարանքներից (ԶՀ), որոնք լուսային հոսքն այնպես են բաժանում առանձին աչքերի միջև, որ յուրաքանչյուր աչք տեսնի «իր» պատկերը։ ԶՀ լինում են անհատական (սպեկտրալ բևեռացող և ժամանակային ակնոցներ) և կոլեկտիվ՝ առանց ակնոցի։ Որպես կոլեկտիվ ԶՀ օգտագործում են ռաստրային ստերեոէկրանները, որոնք հանդիսատեսի աչքի մակարդակի վրա հորիզոնական հարթության մեջ ստեղծում են բացառապես միայն աջ կամ միայն ձախ պատկերի տեսանելիության գոտիներ (ընտրողական տեսանելիության գոտի)։ էկրանից հեռացմանը զուգընթաց այդ գոտիների լայնությունը մեծանում է, որը սահմանափակում է հանդիսասրահի օգտակար երկարությունը։ Սրանց այն մասերում, որտեղ ընտրողական տեսանելիության գոտու լայնությունը գերազանցում է աչքերի միջբիբային հեռավորությունը (65 մմ), երկու աչքերը հայտնվում են միևնույն պատկերի տեսանելիության ընդհանուր գոտում, իսկ այն մասերում, ուր երկու հարևան գոտիների լայնությունը փոքր է միջբիբային