Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/127

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Անտառածածկ են Բազումի լեռնալանջերը։ Գերիշխում են կաղնու, հաճարենու, բոխու, թխկու ծառատեսակները, վայրի պտղու ծառերը (տանձենի, խնձորենի, հոնի են)։ Շրջանի տարածքի հս․ մասում տափաստանային բուսածածկույթ է (տարախոտ, շյուղախոտ, հացազգիներ են), Լեջան լեռնազանգվածի հվ․ լանջերը առավել չոր ու ջրասակավ են՝ ծածկված չորասեր խոտաբույսերով (կատվադաղձ)։ Գյուլագարակ գյուղի մոտ ավելի քան 116 հա տարածություն զբաղեցնում է սոճուտը (ամենամեծը ՀՍՍՀում)։ Մոտակայքում Լոռու դենդրոպարկն է (35 հա)՝ 400 ծառատեսակներով ու թփուտներով։ Կենդանական աշխարհին բնորոշ են կըրծողները։ Կան նաև նապաստակ, աղվես, գայլ, գորշուկ, թռչուններից՝ վայրի բադ, գորշ կաքավ, փայտփորիկ են։ Բնակչությունը։ 85,2%-ը հայեր են։ Բնակվում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, ադրբեջանցիներ, քրդեր, հույներ և այլք։ Միջին խտությունը 1 կՐ վրա մոտ 50 մարդ է (1982)։ Խիտ է բնակեցված շրջանի արլ․ մասը։ Ս․ շ բնակավայրերն են՝ Ագարակ, Գյառգյառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի բերդ, Կաթնաղբյուր, Կիրով, Կողես, Կույբիշե, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Մաքսիմ Գորկի, Յաղդան, Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր, Ուռուտ։

Պատմական ակնարկ։ Այժմյան Ս․ շ․ հնում կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը եմտել Արտաշեսյան, ապա՝ Արշակունյաց թագա վորությունների մեջ։ 385-ին Մեծ Հայեռի բաժանումից հետո Տաշիր գավառը մնացել է Հայկ․ մարզպանության տարածքում։ IX դարից այստեղ իշխել են Շիրակի Բագրատունիները, որոնք, Տա շիրին միացնելով հարակից մի շարք գավառներ, ստեղծեցին Տաշիր– Ձորագետի կամ Լոռու թագավորությունը։ Վրաց Գավիթ Շինարար թագավորի (1089–1125) օրոք այն Ջալալօղլու մարքսիստական խմբակի հավատեղին «Մայորի ձորում», Ջորագետի աշ ափին միացվում է Վրաց․ թագավորությանը։ Օրբելիների անհաջող ապստամբությու1ց հետո Ս․ շի տարածքը, ողջ Լոռուհետ, դառնում է Զաքարյանների տոհմական կալվածքը։ Երբ 1801-ին Վրասաանը միացվեց Ռուսաստանին, նորակազմ Թիֆւիսի նահանգի մեջ մտավ և Տաշիր գավառը, որը կազմեց Լոռի–Փամբակի կամ Բորչալուի գավառի մի մասը։ 1919-ից մինչև 1920-ի նոյեմբերը շրջանի տարածքը եղել է Լոռու <Չեզոք գուոու> կազմում։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Լոռի–Փամբակի գավառը կազմեց ՀՍՍՀ 9 գավառներից մեկը։ Մարքսիստական գաղափարները ներկայիս Ս․ շի տարածք են թավաւնցել XIX դ․ 90-ական թթ․։ Ռուսաստանի խոշորագույն․ կենտրոններից Կովկաս աքսորված հեափոխականների ազդեցությամբ Թիֆլիսում և Բաքվում ծնունդ առած հեղափոխական շարժման ոլորտ էին մտնում տեղի բանվորների և ուսանողների առավել առաջադեմ խմբերը, այդ թվում նաև Ս․ շց աշխատանքի և ուսման մեկնած գյուղացիներ։ Հեղափոխական գաղափարների տարածման մեջ մեծ էր նաև Ս․ Պետերբուրգ, Մոսկվա, Ռիգա և այլուր ուսման մեկնած երիտասարդների դերը՝ վերադարձի ժամանակ ուսանողական շրջանում ծանոթացած լուսավոր գաղափարների մասսայականացման գործում։ Առաջին մարքսիստական կազմակերպությունը Ս․ շւմ ծնունդ է առել 1899-ին Ջալալօղլիում (Ստեփանավան)։ Դա Վ․ Ի․ Լենինի աշակերտ ու զինակից Ս․ Գ․ Շահումյանի ջանքերով ստեղծված մարքսիստական խումբն էր։ Դեռևս 1896-ին Թիֆլիսի ռեալական ուսումնարանի սան Ս․ Շահումյանը և իր հայրենակից ու դասընկեր Վ․ Սիմոնյանը իրենց շուրջն են համախմբում տեղացի երիտասարդների մի խումբ, որը և շուտով դառնում է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը։ Ս․ Շահումյանը, Աշոտ և Անուշավան Թումանյանները, Ս․ Իսրայելյանը, Ն․ Դավիդյանը, Ա․ Հարությունյանը, Ս․ Հարությունյանը և էլի մի խումբ ջալօղլեցի երիտասարդներ, մտնելով հեղափոխական պայքարի ոլորտ, տարիների ընթացքում ծառայելով իրենց որդեգրած գաղափարներին, դրանք տարածեցին հարակից շրջաններում՝ Բորչալուի և Լոռվա գավառների մի շարք վայրերում (Ալավերդի, Ղարաքիլիսա, Հաղպատ ևն)։ Ս․ շի առաջին մարքսիստական խմբակը ի սկզբանե հարել է իսկրայական ուղղությանը և 1903-ին արդեն ճանաչված լենինյանսկրայական սդ․ կազմակերպություն էր։ Այդ խմբակի ջանքերով Ս․ շ աշխատավոր գյուղացիությունը համակվեց բոլշևիզմի գաղափարներով, ոտքի ելավ 1905–07-ի ռուս, հեղափոխության օրերին։ Զինված ընդհարումներ* բողոքի ցույցեր տեղի ունեցան երկրամասի շատ վայրերում, հատկապես Ջալալօղլի, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան, Գյառգյառ գյուղերում։ Ս․ շ մարքսիստականլենինյան կազմակերպությունները իրենց գործունեությունը ակտիվորեն շարունացին մինչև 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունը, մինչև 1920-ին Հայաստանում սովետական կարգերի հաստատումը։ Այնուհետև մինչև 1930-ի սեպտ․ 9-ը Ս․ շ կուսակցական կազմակերպությունը մտնում էր Լոռվա գավառային կուսկազմակերպության մեջ, որից հետո դարձավ ինքնուրույն շրջանային կազմակերպություն։ Մինչև 1984-ը տեղի է ունեցել Ս․ շի կուսակցական կազմակերպության 41 կոնֆերանս։ 1985-ի հունվ․ 1-ին Ս․ շում կար 80 սկզբնական կուսկազմակերպություն, որոնցում ընդգրկված էր 2042 կուսանդամ և 76 անդամության թեկնածու։ 1921-ին կազմավորված շրջանային ԼԿԵՄ կազմակերպությունը 1985-ի հունվ․ 1-ին ուներ 116 սկզբնական կազմակերպություն՝ 6395 կոմերիտականներով։ Ս․ շ․ հարուստ է ճարտ․ հուշարձաններով։ Առավել նշանավոր են՝ Լոռե ամրոցքաղաքը (XI դ․), միջնադարյան գերեզմանխաչքարերը, հուշակոթողները, Գյուլագարակի «Տորմակադուռ» գյուղատեղին և եկեղեցու ավերակները (YI–YII դդ․), Ագարակի «Դարմանաթաղ» գյուղատեղին (X–XIII դդ․), Սվերդլովի Ս․ Գևորգ, Գտե վանքի, Հոբարձի ի, Կուրթանի միանավ արտաքին սրահով եկեղեցիները (У–VII դդ․), Վարդաբլուրի Ջգրաշեն եկեղեցին (YI–VII դդ․), Դորբանաի վանքի խաչաձև գմբեթավոր եկեղեցին (YI դ․), Հնեվանքը (VII–XIII դդ․)։

Տնտեսությունը։ Նախասովետական տարիներին շրջանի տարածքում տնտեությունն ուներ հետամնաց ագրարային բնույթ։ Սովետական տարիներին (հատկապես 1960-ից հետո) Ս․ շ․ դարձավ ինդուստրիալ ագրարային շրջան։ Շրջանի 16 արդ․ ձեռնարկությունները (Ստեփանավան քաղաքի հետ) տալիս են շրջանի համախառն արտադրանքի 63,2%–ը։ Արդ․ ձեռնարկություններում զբաղված են 2121 բանվործառայող։ Ս․ շի առաջին արդ․ ձեռնարկությունը պանրի փորձացուցական գործարանն է (հիմնադրվել է 1922 թվականին, վերակառուցվել՝ 1972-ին)։ Գյուլագարակոլմ գործում են Կիրովականի «Ավտոմատիկա», Կուրթանում՝ Չարենցավանի հաստոցաշինական, Գյառգյառում և Ուռուտում՝ Սպիտակի կարի արտադրական միավորման մասնաճյուղերը։ Շրջանի (Ստեփանավան քաղաքի հետ) արդյոդրաւնաբերական համախառն արտադռանքի 40,8%ը բաժին է ընկնում թեթև արդյունաբերությանը, 38,9%–ը՝ էլեկտրասարքերի և կապի սարքերի արտադրությանը, 17,8%-ը՝ սննդի արդյունաբերությանը։ Գյուղատնտեսությունը տալիս է շրջանի համախառն արտադրանքի 36,8%–ը։ Շըրջանի հողային ֆոնդը 63500 հա է (1982), որից վարելահողեր՝ 9572 հա, խոտհարքներ՝ 7860 հա, արոտավայրեր՝ 15795 հա, պտղատու այգիներ՝ 177 հա, անտառներ U թփուտներ՝ 6830 հա։ Ս․ շւմ կա 12 սովետական, 5 կոլեկտիվ տնտեսություն, գյուղատնտ․ համախառն արտադրանքի 62,4% –դ բաժին է ընկնում անասնապահությանը, 37,6%-ը՝ դաշտավարությանը։ Գերակշռում է տոհմային կաթնամսատու տավարաբուծությունը (20,0 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 1985)։ Ոչխարաբուծությունը (13,0 հզ․, 1985) ունի մսաբըրդատու ուղղություն։ Զարգացած է խոզաբուծությունը (4600 խոզ), թռչնաբուծությունը (120 հզ․)