և մեղվաբուծությունը (1000 մեղվաընտանիք)։ Ստեփանավան շ․ հանրապետության ապրանքային կարտոֆիլամշակման հիմնական շրջաններից է (ցանքատարածությունները՝ 1400 հա), տալիս է գյուղատնտեսական համախառն արտադրանքի 20,0%–ը։ Մշակում են նաև հացահատիկ, սիլոսացու եգիպտացորեն, կերային կուլտուրաներ ու բանջարեղեն։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (խնձոր, տանձ)։ Զարգանում է ջերմոցային տնտեսությունը։ Կատարվում են անտառտնկումներ։ Ընդլայնվում են ոռոգվող հողատարածությունները։ Զորագետից սկիզբ առնող Լոռվա ջրանցքը ոռոգում է 1740 հա հողատարածություն։ 1980-ից գործում է Կիրովի անվ․ ջրհան կայանը (ոռոգում է մոտ 1500 հա հողատարածություն)։ Նախատեսվում է կառուցել Կույբիշեի ջրամբարը (140 մլն մ3 ջրատարողությամբ); խճուղային ճանապարհների երկարությունը 177 կմ է (որից կոշտ ծածկով՝ 159 կմ)։ Միութենական նշանակություն ունի Ստեփանավան շով անցնող Երեան-Թբիլիսի ավտոխճուղին։ Ավտոմոբիլային մշտական հաղորդակցություն կա շրջանի գյուղերի և հարեան շրջկենտրոնների միջև։ Զորագետի վրա կառուցվում է կամուրջ։ Շրջանում կա 15 կապի բաժանմունք։ Բնակավայրերը Էլեկտրիֆիկացված և ռադիոֆիկացված են, օգտվում են հեռուստատեսային հաղորդումներից։ Շրջանը գազիֆիկացվում Է։
Առողջապահությունը։ Ստեփանավան շում գործում է շրջանային 1 հիվանդանոց (305 մահճակալով), 1 պոլիկլինիկա, 14 բուժմանկաբարձական կայան, 6 դեղատուն, 5 գյուղական ամբուլատորիա, հակատուբերկոլլոզային դիսպանսեր։ Ունի 76 բժիշկ և 267 միջին բուժաշխատող (1985)։ Շրջանում գործում են «Ստեփանավան» հանգստյան տունը, «Անահիտ», «Վահագն» պանսիոնատները, «Սոճուտներ» մանկական առողջարանը և զբոսաշրջիկների Ստեփանավանի հանգրվանը։
Մշակույթը։ 1985/86 ուս․ տարում շրջանում կար 10 միջնակարգ, 9 ութամյա (մեկը՝ դպրոցառողջարան), 1 երաժշտական դպրոց, 21 մսուրմանկապարտեզ։ Շրջանային գրադարանն ունի 23 մասնաճյուղ, կա մշակույթի 9 տուն, 7 ակումբ և 18 կինոկայանք։ Լույս է տեսնում «Փարոս» շրջանային թերթը։ Պատկերազարդումը տես 10-րդ հատորի 720-721-րդ Էջերի միջե՝ ներդիրում, աղյուսակ XXXI, և 11-րդ հատորի 81-րդ Էջից առաջ՝ ներդիրում։
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ «Հայթռչնարդ» համակարգի, առավելապես տոհմային ձու արտադրող ձեռնարկություն։ Գտնվում է Ստեփանավան քաղաքի տարածքում։ Գործարանի շինարարությունն սկսվել Է 1975-ին։ Լրիվ կարողությամբ գործում Է 1979-ից։ Արտադր․ կարողությունը 50 հզ․ տոհմային ածան հավ Է։ Գործարանն ունի մայրական հոտի վերարտադրության, մատղաշի աճեցման և այլ արտադրամասեր, սպանդանոց են։ Թռչուններին պահում են ընդարձակ թռչնանոցներում, աշխատատար պրոցեսները հիմնականում մեքենայացված և ավտոմատացված են։ Սսային ուղղության թռչնաբուծական ֆաբրիկաների համար 1982-ին գործարանը արտադրել է 6,1 մլն ձու։
ՍՏԵՖԱՆԵ(Ստեփանյան) Խորեն (Ստեփան) Հարւտթյունի (1840, Թիֆլիս 14․11․ 1900, Թիֆլիս), հայ մանկավարժ, խմբագիր, հասարկականքաղ․ գործիչ, բանաստեղծ։ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում սովորելուց հետո, ավարտել է Լազարյան ճեմարանը (1858), Մոսկվայի համալսարանի պատմելազվաբանական Ֆակուլտետը (1862)։ 1862-ին վերադարձել է Թիֆլիս, զբաղվել մանկավարժուտյամբ։ Հիմնել է Մարիամյան օրիօրդաց դպրոցը և Հավլաբարի առաջին երկսեռ դպրոցը (1869)։ 1864-ի նոյեմբերի հրատարակել է «Հայկական աշխարհի կռունկ» ամսագիրը (1866-ից՝ «Հայկական Աշխարհ»)։ 1871-ին, ձեռնադրելով վարդապետ, դասավանդել է Վաղարշապատի վանական ժառանգավորած և ծխական դպրոցներում։ 1872-ին եղել է Երևանի թեմական դպրոցի վերատեսուչ, 1873-1877-ին աշխատել Շուշիում, Թիֆլիսում և Բաքվում։ 1878-1880-ին դասավանդել է Գևորգյան չեմարանում, խմբագրել «Արարատ» հանդեսը։ 1880-ին գործուղել է Եվրոպա՝ հմտանալու մանկավարժության ասպարեզում։ Շուրջ մեկամյա ուսումնառությունից հետո նշանակվել է Ախալցխայի և Ախարքալաքի քառաջնորդական փոխանորդ և հայկ․ դպրոցների տեսուչ, խնբագրել «Մանկավարժանոց» պարբերականը։ 1887-1895-ին աշխատել Մոսկվայում, Պետերբուրգում, Վաղարշապատում, Աստրախանում։ Ցարական իշխանությունների հրահանգով 1895-1900-ին Ստեփանավանը մեկուսացվել է հրատարակչական գործունեությունից և ուղարկվել նոր Նախիջևանի Ս․ Խաչ վանքը, որի հրատարակություններից ստացված եկամուտը տրամադրել է Կիլիկիայի և Վանի հայկական նորաբաց դպրոցներին։ Ս․ զբաղվել է նաև գրական-բանասիրական գործունեությամբ, գրել բանաստեղծություններ («Հյուսիսափայլում» տպագրել են «Իշխան Բագրատունի» գրական կեղծանունով), կատարել թարգմանություններ, փոխադրություններ։ Հատկապես արժեքավոր է Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» Ս-ի կատարած աշխարհաբար թարգմանությունները։
ՍՏԵՓԱՆՅԱՆ Անժելա Սարտիրոսի (ծն․ 10․4․1917, Թիֆլիս), հայ սովետական արձակագիր։ ՍՍԿԿ անդամ 1947-ից։ Ավարտել է Երեանի համալսարանի բանասիրական ֆակը (1941)։ Առաջին ծավալուն ստեղծագործությունը «Քույրեր» (1947) վեպն Է, որը պատկերում է սովետական մարդկանց կյանքն ու աշխատանքը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ թիկունքում։ Այնուհետև տպագրրվել են Ստեփանավանի «Ոսկե մեդալ» (1952), «Գունավոր քայլեր» (1967) և այլ վեպեր։ «Ամառնամուտ» վեպը (1959) ներկայացնում է ժամանակակից երիտասարդության, առաջադեմ մարդու բնավորության կազմավորումը, նրա հասունացումը։ Բժիշկների կյանքից է վերցված «Սորմոք» (1982) վեպի թեման, որի առանցքը մարդկային բարդ փոխհարաբերություններն են, բարոյական հակադիր սկզբունքների բախումը։ Հրատարակվել են Ստեփանավանի «Անծանոթ ծանոթներ» (1964), «Երբ իջնում է երեկոն» (1974) պատմվածքների, վիպակների և ուղեգրությունների ժողովածուները։ Ստեփանավան գրել է նաև մանուկների համար «Տաթևիկի ճանապարհորդությունը», 1955, «Յոթ պատմվածք Լուսինեի արկղիկից», 1977։
ՍՏԵՓԱՆՅԱՆ Արմենակ Լևոնի [15․7․ 1900, Ելիզավետպոլ–14․12․1974, Մոսկվա ], հայ սովետական քանդակագործ։ Ստեփանավան Լ․ աոեփանյանի եղբայրը։ 1925-ին ավարտել է Մոսկվայի Վխուտեմասը։ Ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ Աշխատել է դեկորատիվ քանդակագործության (հատկապես՝ պարտեզապուրակային) բնագավառում։ Ստեփանավանի «Լողորդուհի», «Գնդակով պատանին», «Սարզուհին», «Վազորդը» և այլ աշխատանքներ բազմացվել և տեղադրվել են Մոսկվայի, Լենինգրադի, Երևանի, Բաքվի, Ռոստովի մարզահրապարակներում, մետրոներում, այգիներում։ 1941–1945-ին ապրել և ստեղծագործել է Երևանում։ Այս շրջանում հիմնականում ստեղծել է պատերազմին նվիրված աշխատանքներ՝ «Հանուն հայրենիքի», մոնումենտի Էսքիզ, «Ֆաշիզմի զոհը»։ 1945-ին Լենինականի համար ստեղծել է Սերգո Օրջոնիկիձեի (բրոնզ, բազալտ) հուշարձանը։ Պատերազմից հետո վերադարձել է Մոսկվա, ստեղծել դիմաքանդակներ, նմուշներ խեցեգործական արտադրության համար։ Ստեփանավանի մեկ տասնյակից ավելի գործեր գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում «Երեխային լողացնող մայրը», 1928, մայոլիկա, «Սայրություն», 1940, թրծակավ, «Մեսրոպ Մաշտոց», 1966, թրծակավ։ 1934-ից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։
ՍՏԵՓԱՆՅԱՆ (Տեր–Ստեփանյան) Գառնիկ խաչատուրի (ծն․ 14․2․1909, գ․Սամախաթուն, Կարինի նահանգի Դերջան գավառում), հայ սովետական գրականագետ, թատերագետ, գրող։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1967)։ Արվեստագիտության դր (1971)։ ՍՍԿԿ անդամ՝ 1939-ից։ 1938-ին ավարտել է Երևանի համալսարանի բան․ ֆակը։ Աշխատել է «Սովետական Հայաստան» թերթի, «Սովետական Հայաստան» ամսագրի, ՀՍՍՀ: