Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/129

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ԳԱ «Տեղեկագրի» խմբագրություններում, գրականության ինստում, գրականության և արվեստի թանգարանում (1954-63-ին՝ դիրեկտոր), 1963-ից՝ ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստում։ Գիտ․ աշխատանքները նվիրված են արևմտահայ գրականության և թատրոնի, հասարակական մտքի զարգացման պատմությանը։ Գրել է 20-ից ավելի մենագրություն՝ Պ․ Ադամյանի, Արուսյակ Փափազյանի, Մ․ Զանանի, Ա․ Արփիարյանի, Հ․ Պարոնյանի, հուշագրություններ՝ Հ․ Աճաոյանի, Վ․ Փափազյանի մասին և «Մղձավանջային օրեր» ինքնակենսագրական վեպը (1945)։ Ս․ թուրքերենից թարգմանել է Հ․ ՎարդաՆյանի «Ագապի» վեպը, Հ․ Պարոնյանի բազմաթիվ գործեր, հրապարակել Պ․ Ադամյանի «Նամակներ»-ը (1959)։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1980)։ Երկ․ Ուրվագիծ արեմւոահայ թատրոնի պատմության, հ․ 1–3, Ե․, 1962–75։ Կենսագրական բառարան (Հայ մշակույթի գործիչներ), հ․ 1–2․․․, Ե․, 1973–81 Ֆրանսահայ թատրոն, Ե․, 1982 (Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության, հ․ 1)։

Բ․ Հովակիմյան

ՍՏԵՓԱՆՅԱՆ էմիլ Ստեփանի (6․03․1928, Ալեքսանդրապոլ 5․11․1978, Մոսկվա), հայ սովետական բժիշկ–ֆթիզիատոր։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1969)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ 1944-ին ավարտել է Թբիլիսիի բժշկ․ ինստ–ը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1947–50-ին աշխատել է Լենինականի հակատուբերկուլոզային դիսպանսերում։ 1961-ից եղել է Մոսկվայի առողջապահության մինիստրության տուբերկուլոզի կենտր․ ԳՀԻ–ի ավագ գիտաշխատող։ Գիտ․ աշխատանքները վերաբերում են կլինիկական ֆիզիոլոգիայի, տուբերկուլոզի քիմիաթերապիայի, հակատուբերկուլոզային պատրաստուկների ազդեցության ուսումնասիրման հարցերին։ Երկ․ Нарушение кровообращения легких при туберкулезе, М․, 1973; Побочное действие противотуберкулезных препаратов (автор Н․ А․ Шмелев), М․, 1977․

ՍՏԵՓԱՆՅԱՆ (Մ և լ ի ք յ ա ն) էմմա Մելիքի [ծն․ 26․8(8․9)․1915, Էնգելի], հայ սովետական դերասանուհի։ Վրաց․ ՍՍՀ Ժող․ (1978) և ՀՍՍՀ վաստ․ (1964) արտիստուհի։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1934-ից, Երևանի բանվորական թատրոնում։ 1936–44-ին, Ամիրբեկյան ազգանունով եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի առաջատար դերասանուհիներից [լավագույն դերը՝ Գիքոր («Գիքոր», ըստ Թումանյանի, 1939)]։ 1944-ից՝ Թբիլիսիի հայկ․ թատրոնի դերասանուհի։ Անձնավորել է դրամատիկ, կատակերգական և բնութագրական դե–> րեր՝ Սառա («Սպանված աղավնին», ըստ ՆարԳոսի), Թագուկ (Կոթիկյանի «Օժիտով հարսնացուն»), Նինա (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Դեզդեմոնա, Վիոլա (Շեքսպիրի «Օթելլո», «12-րդ գիշեր»), Լուիզա, Ամալյա (Շիլլերի «Սեր և խարդավանք», «Ավազակներ»), Ղիձա (Ղազբեգիի «Զորի նահապետ Գոչան»)։ Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Գիքոր» (1982, ռեժ․ Ս․ Իսրայելյան) ֆիլմում՝ Դե– դիի դերում։ Բ․ <,ովակիմյան

ՍՏԵՓԱՆՅԱՆ Իսրայել Գալուստի [ծն․ 1924, գ․ Զարխեջ (այժմ՝ Դիլիջան քաղաքի տարածքում)], Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (2․2․1944, 9․6․1944, 30․4․1945)։ ՍՍԿԿ անդամ 1952-ից։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զորակոչվել է (1942) կարմիր բանակ, մասնակցել Արմավիրի, Կազանսկի, Կրասնոդարի մարտերին, այնուհետև կըռվել Հայկ․ 89-րդ (Թամանյան) դիվիզիայի կազմում, եղել Բեռլինը գրոհողների շարքերում։ Փառքի շքանշանների արժանացել է Հս․ Կովկասի, Ղրիմի, Լեհաստանի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պարգեատըրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով։ Մ․ Սահակյան․

ՍՏԵՓԱՆՅԱՆ Լարիսա Ալեքսանդրի (ծն․ 20․12․1914, ք․ Լուգանսկ, Ուկր․ ՍՍՀ), սովետական պետ․ աշխատող։ ՍՍԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Դոնի Ռոստովի ֆինանսատնտեսագիտ․ ինստիտուտը (1936)։ 1941–48-ին Ա․ եղել է ՀՍՍՀ ֆինժողկոմի, 1948–50-ին՝ Աշխատավորների դեպուտատների Երեանի քաղսովետի գործկոմի նախագահի, 1950–54-ին՝ ՀՍՍՀ Սինիստրների խորհրդի նախագահի տեսակալ, 1953-ից՝ համատեղությամբ, 1954-ից՝ ֆինանսների մինիստր։ 1959– 1975-ին՝ կրկին ՀՍՍՀ Սինիստրների խորհըրդի նախագահի տեղակալ։ ՀԿԿ XIV– X XV համագումարների պատգամավոր։ Ընտրվել է ՀԿԿ վերստուգիչ հանձաժողովի (1948–51) ՀԿԿ ԿԿ–ի անդամության թեկնածու (1951–56) և անդամ (1956– 1976)։ ՀՍՍՀ III–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։

ՍՏԵՓԱՆՅԱՆ Հայկ Գալուստի [29․11․ 1902, գ․ Բաշքյոյ (Կարսի մարզում) 27․4․1971, Երևան], հայ սովետական անասնաբույժ ֆիզիոլոգ։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1949), պրոֆեսոր (1951), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ ՍՍԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Երեանի անասնաբուծ․անասնաբուժ․ ինստը (1933)։ Եղել է նույն ինստի ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս (1938–51), ամբիոնի վարիչ (1951–68)։ 1942–46-ին՝ Հայկ․ անասնաբուժ․ ԳՀԻ–ի դիրեկտոր։ Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության նախագահը (1958–62)։ Գիտական աշխատանքները վերաբերում են բնական ստամոքսահյութի կենսբ․ խթանիչ և բուժիչ հատկությունների ուսումնասիրմանը։ Ս․ առաջարկել է վարակված վերքերը բնական ստամոքսահյութով բուժելու եղանակ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Ա․ Վարդանյան

ՍՏԵՓԱՆՅԱՆ Հարո Լեռնի [13(25)․4․1897, Ելիզավետպոլ 9․1․1966, Երևան], հայ սովետական կոմպոզիտոր, երաժշտա կանհասարակական գործիչ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1960)։ 1923–26-ին սովորել է Գնեսինների անվ․ երաժշտ․ տեխնիկում (Սոսկվա), 1930-ին ավարտել Լենինգրադի կոնսերվատորիան (Վ․ Վ․ Շչեր բաչյովի կոմպոզիցիայի դասարան)։ Ս․ Սովետական Հայաստանի երաժշտ․ մշակույթի զարգացման գործի ակտիվ կազմակերպիչներից էր։ 1930–34-ին դասա վանդել է Երեանի կոնսերվատորիայում (1934-ից՝ դոցենտ)։ 1939–47-ին՝ Հայաս տանի կոմպոզիտորների միության նախագահ։ Ս–ի ստեղծագործությունը հայկ․ երաժշտության կարևորագույն Փուլերից է։ Նա հինգ օպերայի, երեք սիմֆոնիայի, կամերայինգործիքային երկերի, ռոմանսների ու երգերի հեղինակ է։ Ս–ի երկերն աչքի են ընկնում հուզականությամբ, ժողովըրդայնությամբ, կերպարների ռեալիստականությամբ։ Կոմպոզիտորի ստեղծագործության հիմնական թեման Հայաստանն է, նրա բնությունը, հարազատ ժողովրդի պատմ․ ճակատագիրը։ Օպերայի ժանրում Ս․ դիմել է ժող․ էպոսին՝ «Սասունցի Դավիթ» (1936), հայ ժողովրդի հերոսական անցյալին՝ «Նունե» (X դ․ թոնդրակեցիների շարժման թեմայով, 1947), նրա հեղափոխականագատագրական պայքարին՝ «Լուսաբացին» (1938), ժամանակա կից սովետական իրականությանը՝ «Հերոսուհին» (1950, ՍՍՀՍ պետ․ մրցանակ, 1951), ինչպես նաև ժանրայինկենցաղային, հեքիաթային, երգիծական կերպարների՝ «Քաջ Նազար» (1934)։ Հայկ․ երաժշտ․ թատրոնի զարգացման մեջ սկըզբունքային կարեոր նշանակություն ուներ, հատկապես, Ս–ի «Լուսաբացին»՝ պրոլետարական հեղափոխության թեմայով հայկ․ առաջին օպերան։ Նա հայ առաջին կոմպոզիտորներից է, որ հայկ․ ժող․ երաժշտության ինտոնացիաների հիման վրա ստեղծեց մեծ կտավի սիմֆոնիկ երկեր։ Նրա 3 սիմֆոնիաներից (1944, 1945, 1953) առանձնանում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված հերոսականհայրենասիրական Առաջին սիմֆոնիան։ Կոմպոզիտորի կամերայինգործիքային (4 լարային կվարտետ, դաշնամուրի, ջութակի, թավջութակի սոնատներ, դաշնամուրային պիեսներ են), վոկալ ստեղծագործության մեջ կենտր․ տեղ են գրավում խոր հոգեբանական, փիլ․ լիրիկան, բնության բանաստեղծական պատկերները։ Ս․ ռոմանսներ և երգեր է գրել Նահապետ Քուչակի, Սկրտիչ Նաղաշի, Նաղաշ Հովնաթանի («Սիջնադարյան քնարերգությունից»), Դ․ Վարուժանի («Հացին երգը»), Վ․ Տերյանի, Գ․ Սարյանի, Հ․ Շիրագի, Սարմենի, արլ․ բանաստեղծների տեքստերով։ Նրան առանձնապես մոտիկ էր Ա․ Իսահակյանի քնարերգությունը, որի տեքստերով ստեղծել է բազմաթիվ երգեր ու ռոմանսներ, վոկալ շարքեր («Ալագյազի մանիներ», «Երազ օրեր», «Ստորումներ», «Հայրենի աղբյուր»)։ Ս–ի երաժըշտությունն արտահայտիչ է, մեղեդային, ունի ազգ․ վառ նկարագիր, սերտորեն կապված է հայկ․ ժող․, ինչպես և հայկ․է ռուս․, արեմտաեվրոպական դասական երաժշտության լավագույն ավանդույթներին։ Ս–ի գրչին են պատկանում նաե՝ «26 կոմիսարների հիշատակին» (1939), «Լուրդալոլր» (1944) սիմֆոնիկ պոեմները, «Պարային սյուիտ» (1951), «Սեծ եղեռն» օրատորիան (1964), «Կոլտնտեսային» կանտատը (1947), դաշնամուրի կոնցերտ (1959), Ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար (1962) ևն։ Ս․ օժտված է եղել գրական ձիրքով («Ղարղադիլը և ուրիշները», 1961, «Հին ծանոթներ», 1974, պատմվածքների ժող․)։ ՀՍՍՀ