I-IV գումարելիների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 և «Պատվո նշան» շքանշաններով:
Գրկ. Քացախյան Մ., Հարո Ստեփանյան, Ե., 1962: Тигранов Г., Аро Степанян (1987—1966). Очерх жизни и творчества, М., 1967.Գ. Տիգրանյան
Ստեփանյան Հովհաննես (Օնիկ) Կարապետի [27.7(9.8).1871, Ալեքսանդրապոլ—27.4.1930, Երևան], հայ դերասան: ՀՍՍՀ վաստ. արտիստ (1923): Սովորել է Նախիջևանի ծխական և Թիֆլիսի Արհեստավորաց դպրոցներում: 1891-ին ընդունվել է Թիֆլիսի մշտական դերասանական խումբը: Աբելյանի, Սիրանույշի և այլոց խմբերի հետ շրջագայել է Ռուսաստանում, Թուրքիայում, Պարսկաստանում, Բուլղարիայում, Եգիպտոսում: Խաղացել է դրամատիկ դերեր՝ Օթար բեկ (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Յագո (Շեքսպիրի «Օթելլո »), Կարլ Մտոր (Շիլլերի «Ավազակներ»): 1922-ից աշխատել է Երևանի առաջին պետթատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ. թատրոն): Դերերից են՝ Էլիզբարյան (Շիրվանզադեի «Պատվի համար»), Օսիպ (Գոգոլի «Ռևիզոր»), Կրեոն (Սոֆոկլեսի «Անտիգոնե»):
Ստեփանյան Հովհաննես Սարգսի (1888—9.2.1962, Երևան), հայ սովետական աշխարհագրագետ, քարտեզագիր: Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1913): Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Երևանի համալսարանում: Աշխատել է ՀՍՍՀ ԳԱ էկոնոմիկայի սեկտորում (1943—48): Հայկական աշխարհագրական ընկերության (ՀԱԸ) հիմնադիր անդամներից է , եղել է (1935—60) նրա գիտական քարտուղարը: Աշխատանքները վերաբերում են ՀՍՍՀ աշխարհագրության պատմությանը և ֆիզիկա-աշխարհագրական շրջանացման հարցերին: Հրատարակել է «ՀՍՍՀ աշխարհագրական անունները» տեղեկատուն (1951), «Հայ քարտեզագրական հրատարակությունները 260 տարում» գիրքը (1957):
Ստեփանյան Հովհաննես Ստեփանի (15.1.1902, Ալեքսանդրապոոլ—11.7.1750, Մոսկվա), հայ սովետական երկրաբան: Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1950): ՍՄԿԿ անդամ՝ 1947-ից: 1930-ին ավարտել է Դոնի (Նովոչերկասկի) պոլիտեխնիկական ինստ-ը: Աշխատել է Զանգեզուրի պղնձի կոմբինատում որպես երկրաբան, ղեկավարել հայաստանի հյուսիսում երկրաբանա-հետախուզական աշխատանքները (1930—35): 1935—50-ին դասավանդել է Երևանի համալսարանում: Եղել է երկրաբանական ֆակուլտետի դեկան և կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչ (1938—50): Աշխատությունները հիմնականում վերաբերում են Հայաստանի հս. շրջանների պղինձ-հրաքարային և բազմամետաղային հանքայնացման, շերտագրության, տեկտոնիկայի և մագմատիզմի հարցերին:
Ստեփանյան Նելսոն Գևորգի [15(28).3.1913, Շուշի —14.12.1944, ք. Լիեպայայի մոտ (Լատվ. ՍՍՀ-ում)], Սովետական Միության կրկնակի հերոս (23.10.1942 և 6.3.1945,ետնամահու), գվարդիայի փոխգնդապետ (1944): ՍՄԿԿ անդամ՝ 1932-ից: Ավարտել է Անդրկովկասյան ռազմա-նախապատրաստական դպրոցը (1930), Բատայսկի քաղաքացիական նակատորմի օդաչուների դպրոցը (1935): Աշխատել է որպես օդաչու-հրահանգիչ Բատայսկում (1935—38) և Միներալնիե վոդիի ՍՍՀՄ քաղաքացիական օդային նավատորմի օդաչուական բարձրագույն դասընթացներում (1938—41): Հայրենական պատերազմի սկզբից կամավոր մեկնել է ռազմաճակատ, որպես գրոհային ավիացիայի օդաչու՝ մասնակցել զապորոժիեի, Պեոլտավայի, Օդեսայի, Կախոկվայի, Նիկոլաևի պաշտբանությանը: 1941-ի սեպտեմբերից օղակի հրամանատար Ս. Բալթիական նավատորմի 8-րդ ավիաբրիգագադի 57-րդ գնդի 2-րդ էսկադրիլիայի կազմում պաշտպանել է Լենիգրադը, այդ մարտերում ցուցաբերած խիզախության և արիության համար արժանացել հերասի կոչման: 1942-ի աշնանը կապիտան Ս. նշանակվել է Էսկադրիլիայի, 1943-ին մայորի կոչում ստանալուց հետո՝ 47-րդ գրոհային ավիագնդի հրամանատար (1944): 1944-ի ապրիլին իր գրոհային ավիագնդի հետ գործուզվել է Զրիմ, աչքի ընկե; հատկապես Սևաստոպոլի, Թեոդոսիայի, Սուդակի շրջանում մղված մարտերում: 1944-ի մայիսին վերադառնալով Բալթիական նավատորմ՝ մասնակցել է Ֆինն. ծովածոցում թշնամու ուժերի ոչնչացմանը, Մերձբալթիկայի ազատագրմանը: Աչքի ընկնող մարտական ծառայությունների և անձնական խիզախության համար երկրորդ անգամ (1944-ի օգոստ. 20-ին) ներկայացվել է հերոսի կոչման: Զոհվել է Բալթիկ ծովում (այրվող օդանավով մխրճվել է թշնամու նավախմբի մեջ): Մինչև 1944-ի օգոստ. 18-ը կատարել է 239 մարտական թռիչք, խմբովին և անձամբ ջրասույզ արել 53 (անձամբ՝ 13 նավ), ոչնչացրել 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 օդանավ: Ծովի վրա օդային մարտերեւմ ցուցավերված խիզախության և թռիչքային բարձր վարտապետության համար ստացել է «Բալթիկայի մրրկահավ» պատվանունը: Պարգևատրվել է Լենինի 2 և Կարմիր դրոշի 3 շքանշաններով: Ս-ի բրոնզե կիսանդրին կանգնեցվել է Շուշիում, Ստեփանակերտում և երևանում, հուշարձանը՝ Լիեպայայում, անունը շնորհվել՝ ձկնորսանավի, պիոներական ջոկատների:
Ստեփանյան Ներսիկ (Ներսես) Միքայելի (14.2.1898, ելիզավետպոլ-1937), Անդրկովկասյան հեղափոխական շարժման մասնակից, կուսակցական գործիչ, տնտեսագետ: Պրոֆեսոր (1935): Կոմունիստական կուսակցության անդամ 1917-ից: Սովորել է Մոսկվայի Կ. Մարքսի անվ. Ժող. տնտեսության (1922-27), Կարմիր պրոֆեսուրայի (1927-30) ինստ-ներում: 1917-ին զորակոչվել է բանակ, ծառայել Թիֆլիսում, ընտրվել զինվ. կոմիտեի նախագահ: 1918-ի Ելիզավետպոլում ընտրվել է կուսկոմիտեի նախագահ, օկրուգհոմի անդամ: Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել և արտաքսվել է: Թիֆլիսսում կռոպտացվել է տեղի կոմիտեի մեջ:
Հայաստանում 1920-ի Մայիսյան ապստամբության պարտությունից հետո եղել է Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպության զեկավրներից, ընտրվել է քաղաքի հեզկոմի նախագահի տեղակալ: 1920-ի հուլիսին դաշնակցականները Ս-ին ձեռբակալել են, դատապարտել մահվան, որը փոխարինվել է տասը տարվա բանտարկության: Հայստանում սովտեկան կարգերի հաստոտումից հետո աշխատել է Էջմիածնի գավառային հեղկոմում՝ նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ, կուսգավկոմի անդամ: Մոսկվայում սովորելու տարիներին դասավանդել է (1924-27) Ժող. տնտեսության ինստ-ում, ինստ-ին կից բանֆակում, եղել է հասարակագիտ, տնտեսագիտ. բաժանմունքի վարիչը, միաժամանակ բանվ. համալսարանի պրոռեկտորը: Գլխավորել է Կարմիր պրոսուրայի ինստ-ի Բաքվի մասնաճյուղը, 1931-ից 26 կոմիսարների անվ. Անդրկովկասյան կոմհամալսարանի ռեկտոր, նույն թվականի դեկտեմբերից՝ ՀԿ(բ)Կ ԿԿ-ի բաժնի վարիչ, 1933-ից՝ ՀՍՍՀ լուսժողկոմ, միաժամանակ զեկավարել է ՄԼԻ-ի հայկ. մասնաճյուղը (1932-ից): Դասախոսել է Երևանի համալսարանում, ղեկավարել համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնը: Ս. մեծ ներդրում ունի հանրապետությունում կուլտուրական հեղափոխության իրականացման, մարքսիզմ-լենինիզմի: