Աքվինացու գաղափարներից, հակադրվել է հակամիարարականներին (Ալեքսանդր Ջուղայեցի, Հովհաննես Մրքուզ և ուրիշներ)։ Հայ ժողովրդի ազատագրումը պայմանավորում էր կաթոլիկության ընդունմամբ։ Նա մերժել է բողոքականությունը և պաշապանել Հռոմի պապի գերագահությամբ քրիստոնեական աշխարհի միավորման գաղափարը։ Խոսելով XVII–XVIII դդ․ սահմանագծում Հայաստանի ծանր կացության մասին, Ստեփանոս Դաշտեցին հավատում է իր ժողովրդի վերածննդին, թեև նրա կարծիքով, ազգ․ անկախության բացակայությունը և օտար լծի տակ գտնվելը հայ ժողովրդին զրկել են արհեստները, արվեստը և գիտությունը լիարժեք զարգացնելու հնարավորությունից, մղել վաճառականի վտանգավոր կենսաձևին։
Գրկ․ Տաշյան Հ․, Ցուցակ հայերեն ձեոագրաց Մատենադարանին Մխիթարյան ի Վիեննա, Վնն․, 1895։ Մելիք–Բախշյան Ս․ Տ․, Ստեփանոս Դաշտեցու մի ժամանակագրության մասին, «Գիտ․ աշխատ․ ԵՊՀ», 1955, հ․ 47, պրակ 2։ Հովհաննիսյան Ա․ Գ․, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ․ 2, Ե․, 1959։ Մնացականյան Ա․ Շ․, Հայ միջնադարյան հանելուկներ, Ե․, 1980։ Սիմոնյան Ս․, Նորահայտ տաղասաց մը Ստեփանոս Դաշտեցի, Բեյրութ, 1981։ Միրզոյան Հ․ Ղ․, XVII դ․ հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն, Ե․, 1983։
ՍՏԵՓԱՆՈՍ Ե ՍԱԼՄԱՍՏԵՑԻ (ծն․ թ․ անհտ․-1567), հայ ազատագրական շարժման գործիչ, մատենագիր, Հայոց կաթողիկոս 1545-ից։ Ծնվել է Սալմաստում։ Կրթությունն ստացել է Կ․ Պոլսում, հմտացել լեզուների (պարսկ․, թուրք․, արաբ․, լատ․ ևն) ուսումնասիրության և աստվածաբանության մեջ։ Մեկնաբանել է Հովհաննեսի Ավետարանը, գրել Քրիստոսի և ավետարանիչների վարքը, տաղեր և այլ գործեր։ Հռչակվել է «քաջ րաբունապետ»։ Վիճակավորի պաշտոն է վարել Այրարատում, Պարսկահայքում և հայկական մի շարք գաղթավայրերում։ Կաթողիկոս ընտրվելուց հետո, արծարծել է Հայաստանի ազատագրության հարցը, կապեր հաստատել հակաօսմանյան լիգա ստեղծելու միտումով գումարված Տրիտենդյան եկեղեցական ժողովի (1545) հետ։ Արևելյան Հայաստանը պարսկ․ տիրապետությունից ազատագրելու հարցը քննարկելու նպատակով, 1547-ին էջմիածնում հրավիրել է գաղտնի խորհրդաժողով (տես Էջմիածնի ժողովներ 1547, 1677)։ Նույն թվականին, իրեն աթոռակից նշանակելով Միքայել Ա Սեբաստացուն, գլխավորել է Արլ․ Հայաստանի մելիքների («Տերանց Հայոց») հանձնարարական նամակներով Եվրոպա մեկնող պատվիրակությունը, աջակցություն ստանալու ակնկալությամբ ապարդյուն բանակցություններ վարել Վենետիկի հանրապետության դոժի (1548), Հռոմի Պողոս III և Հուլիոս III պապերի (1549–50), «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր Կարլ V-ի (1550) և Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ II Ավգուստի (1551) հետ։ Հիասթափված արևմտաեվրոպ․ տերությունների երկդիմի դիրքորոշումից՝ 1552-ին Ռուսաստանի վրայով վերադարձել է Հայաստան։ 1552-ին Լվովում Ստեփանոս Ե Սալմաստեցու մահանալու և իբր իր կտակի համաձայն այնտեղ կաթոլիկ, ծեսով թաղվելու մասին արտահայտած կարծիքը ժխտվում է հիշատակարանների վկայություններով։ Լվովի հայոց Մայր եկեղեցում նրա անունով կեղծ տապանաքարն ու արձանագրությունը հետապնդել են տեղի հայերին դավանափոխության մղելու նպատակ։
Գրկ․ Ալիշան Ղ․, Հայ–Վենետ, Վնտ․, 1896։ Ակինյան Ն․, Ազատության շարժումը ԺԵ–ԺԶ դարուն Հայոց մեջ, «ՀԱ», 1917/18, № 1–12։ Ալպոյաճյան Ա․, Ստեփանոս Սալմաստեցի և Ստեփանոս Առնջեցի կաթողի– կոսներոլ ժամանակագրությունը, «Աիոն», 1931, № 10։ Հովհաննիսյան Ա․, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ․ 2, Ե․, 1959։ Պետրովիչ Դ․, Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոս Էջմիածնի, Վնտ․, 1964։ Անասյան Հ․, Ստեփանոս Սալմաստեցի։ Հատվածներ նոր ուսումնասիրություններից, Երուսաղեմ, 1981։
ՍՏԵՓԱՆՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դ․ հայ ժամանակագիր։ Հավանաբար եղել է Սյունիքի Նորավանքի (Վայոց ձոր) եպիսկոպոսը։ Շարունակել է Սամվել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրական երկը՝ հակիրճ ներածականից հետո շարադրելով մոտ հարյուր տարվա (1193– 1290) պատմ․ իրադարձություններ։ Ստեփանոս Եպիսկոպոսի երկում կարևոր տեղեկություններ կան Հայաստանի, Կիլիկիայի և Վրաստանի քաղ․ իրավիճակի, Զաքարյանների մղած ազատագր․ պատերազմների, մոնղ․ և մամլուքյան նվաճումների, Հուլավյանների գահակալման կռիվների և այլնի վերաբերյալ։ Ստեփանոս Եպիսկոպոսի երկը նախկինում սխալմամբ վերագրվել է պատմիչ Սաեփանոս Օրբելյանին և հրատարակվել նրա անունով («ժամանակագրութիւն», 1942)։
Գրկ․ Մանր ժամանակագրություններ, հ․ 1, Ե․, 1951 (կազմ․ Վ․ Հակոբյան)։
ՍՏԵՓԱՆՈՍ ԹՈԽԱԹՑԻ (15․8․1558, Թոխաթ - մոտ 1630, Թոխաթ), հայ բանաստեղծ–տաղասաց, գրիչ։ Ականատես է եղել օսմանյան Թուրքիայի արլ․ նահանգներում առաջացած Ջալալիների շարժմանը և թուրք–պարսկ․ պատերազմի հետևանքով հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանությանը, ինքը ևս հայրենակիցների հետ տարագրվել է։ Հայտնի է, որ 1580-ին կարգվել է քահանա, 1589-ին՝ մեկնել Երուսաղեմ, 1621-ին՝ վերադարձել ծննդավայր։ Կյանքի մեծ մասն ապրել, ստեղծագործել է Կ․ Պոլսում (մինչև 1603-ը), ապա՝ Ղրիմի Կաֆա (Թեոդոսիա) քաղաքում (1604-ից), Մուրխաթի Ս․ Խաչ վանքում։
Թողել է պատմագրական արժեք ներկայացնող բանաստեղծական բազմաժանր և հարուստ ժառանգություն՝ ողբ, երգիծական ոտանավոր, ներբող, գանձ, հիշատակարան ևն։ Ստեղծագործության հիմնական նյութը թուրք, լծի տակ ընկած հայ ժողովրդի մի ստվար հատվածի ողբերգական վիճակն է, ազգ․ ու սոցիալ․ կեղեքումը, տարագրության մեջ կրած զրկանքները։ Հատկանշական է «Ողբ ի վերա Եվդոկիա մեծի քաղաքին» ծավալուն բանաստեղծությունը, որտեղ իրական մանրամասներով նկարագրվում է վաճառաշահ քաղաքի երբեմնի բարգավաճ կյանքն ու ավերումը։ Երգիծական բանաստեղծություններից ուշագրավ են «Գովասանութիւն Կաֆայու քահանայից վերա»-ն (որտեղ ժող․ աշխույժ լեզվով ծաղրվում են եկեղեցական դասի արատավոր բարքերը), ինչպես նաև կենցաղային խնդիրներ արծարծող «Ոտանաւորս և գանկատս լվաննուն և ճանճերուն ի Ստեփանոս Թոխաթցի երիցուէ ասացեալ»-ը։ Հայտնի են նրա «Ողբ վասն տղահասակ ննջեցելոց», «Տաղ ի Կաֆայ», «Ողբ ի վերայ վաղամեռիկ եղբոր իւրոյ Յակոբ քահանայի Եւդոկեացւոյ» և այլ գործեր։ Ստեփանոս Թոխաթցու ստեղծագործությունը պարզ, անպաճույճ ոճի, քնարականության և պատմ․ հավաստիության շնորհիվ ժամանակին լայն տարածում է գտել։
Ստեփանոս Թոխաթցին ծավալել է գրչագրական գործունեություն՝ ընդօրինակելով մի շարք ձեռագրեր՝ շարակնոց, սաղմոսարան, քարոզգիրք, գանձարան, հայսմավուրք, որոնք պահվում են Վենետիկում, Երուսաղեմում, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռ․ № № 532, 2672, 7377, 7744 ևն) և այլուր։ Եղել է նաև ուսուցիչ, Թոխաթում և Կաֆայում պատրաստել բազմաթիվ հետեորդ–աշակերտներ (Հովսեփ սարկավագ, Զաքարիա, Հակոբ), որոնց մասին հիշատակում է իր տաղերում։
Գրկ. Ակինյան Ն․, Հինգ պանդուխտ տաղասացներ, Վնն․, 1921։ Խաչատրյան Պ․Մ․, Հայ միջնադարյան պատմական ողբեր (ԺԴ–ժԷ դդ․), Ե․, 1969։
ՍՏԵՓԱՆՈՍ ԼԵՀԱՑԻ (Լվովցի, Իլովացի) (ծն․ թ․ անհտ․, Լվով –1689, Էջմիածին), հայ թարգմանիչ, փիլիսոփա, աստվածաբան։ Կրթություն է ստացել Լվովում, հմտորեն տիրապետել լատ․ և լեհ․։ Տեղափոխվել է Էջմիածին, դարձել միաբանության անդամ, ձեռնադրվել վարդապետ։ Կատարելագործել է հայերենի իր իմացությունը և եռանդագին մասնակցել մտավոր–գրական շարժմանը՝ վաստակելով «քաջ հռետորի», «անհաղթ փիլիսոփայի» և «ներհուն թարգմանչի» համբավ։
Ստեփանոս Լեհացու թարգմանած առաջին հայտնի գործը XV դ․ կազմված և կաթոլիկական երկրներում տարածված «Հայելի վարուց» բարոյախրատական զրույցների ժողովածուն է (թրգմ․ լեհ․, 1651, հրտ․ «Գիրք հայելի վարուց որ ասի հարանց վարք», 1702)։ Նրա թարգմանությունների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի Հովսեպոս Փլավիոսի «Հրեական պատերազմի մասին» գիրքը (թրգմ․ լատ․, 1660, հրտ․ «Գիրք պատմութեանց Յովսեպոս Եբրայեցւոյ արարեալ յաղագս պատերազմի Հրեէից ընդ Հռովմայեցիս, և աւերման Երուսաղեմի», 1787)։ Ստեփանոս Լեհացու լատիներենից թարգմանել է Պրոկլ Դիադոքոսի «Գիրք պատճառաց»-ը (մոտ 1660, հրտ․ «Գրգուկ որ կոչի պատճառաց», 1750), որը հայկ․ դպրոցներում օգտագործվել է որպես փիլ–յան դասագիրք։ Ստեփանոս Լեհացուն է պատկանում Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու «Ցաղագս երկնայնոցն քահանա– յապետութեան», «Ցաղագս եկեղեցական քահանայապետութեան», «Ցաղագս աս– տուածայնւոցն անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան» աշխատությունների, 11 «Թղթերի», «Պատմութեան» և նշված աշխատությունների՝