Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/141

Այս էջը սրբագրված չէ

Ստիլոսկոսլի օպտիկական սխեման․ /․ լույսի աղբյուր (որպես էլեկտ րոդներ ծառայող ուսումնասիրվող համա ձուլվածքների միջե էլեկտրական աղեղ), 2․ կոնդենսոր, 3․ ճեղք, 4․ դարձկեն պրիզմա, 5․ օբյեկտիվ, 6 և 7․ լույսը սպեկտրի բաժանող պրիզմաներ, 8․ օկուլյար հուն, ձեոագիր երկը 1762-ին հրատարա– կել է Անտվերպենում՝ լաւո․ թարգմանու թյամբ և ծանոթագրություններով։

ՍՏԻԼՏՑԵՍ (Stieltjes) Թոմաս Իոհաննես (1856–1894), նիդերլանդացի մաթեմա տիկոս։ Ավարտել է Դելֆթի պոլիտեխնի կական դպրոցը։ 1877–83 թթ․ աշխատել է Լեյդենի աստղադիտարանում, 1886-ից՝ Թուլուգի համալսարանում։ 1894-ին ընտրվել է Պետերբուրգի ԴԱ թղթակից անդամ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ֆունկցիոնալ անընդհատ կոտորակներին, մոմենտների պրոբլեմին, օրթոգոնալ բազմանդամների տեսությա նը, մոտավոր ինտեգրմանը և դասական անալիզի այլ հարցերի։ Ս․ հանգել է ինտեգրալի մի ընդհանրացման, որը կոչվել է իր անունով (տես Սաիւայեսի ինաեգրւա)։

ՍՏԻԼՏՑԵՍԻ ԻՆՏԵԳՐԱԼ, որոշյալ ինտեգրալի ընդհանրացումներից, երբ սովրական Zf(£i)(*i–x,i–ւ) ինտեգրալային գումարների սահմանի փոխարեն դիտարկ վում է Zf(£i)[<p(Xi)–<p(xi_i)] տեսքի գոմարների սահմանը, որտեղ cp(x) «ին տեգրող ֆունկցիան» սահմանափակ փոփոխությունով (վարիացիայով) ֆունկցիա b է․ նշանակվում է՝ J f(x;)d(p(x)։ Երբ փՕՕ–Ը a դիֆերենցելի է, ապա Ս․ ի․ դաոնում է սովորական որոշյալ ինտեգրալ՝ btb J f(x)dqp(x)= jf (x)<p՝(x)dx, ata եթե աշ մասի ինտեգրալը գոյություն ունի։ Սահմանել է Թ․ Ստիլտյեսը, 1894-ին։


ՍՏԻՊԼ–ՁԵՅՍ (անգլ․tsteeplechase, < steeple – զանգակատուն, ժամատուն և chase – մրցարշավ, նախապես՝ արգելավազք զանգակատան, ժամատան ուղ ղությամբ)։ 1․ Թեթն աթլետիկայում՝ վազք 3000 մ (մարզադաշտի 400 մետրա նոց վազքուղով) արգելքների հաղթահարմամբ (91,4 սմ բարձրությամբ 5 խոչընդոտ, որոնցից մեկը ջրափոսի առջև)։ 2․ Ձիա սպորտում՝ 4 և ավելի տարեկան ձիերի արշավ 4000–7000 մ տարածությունում՝ մինչև 30 անշարժ, բարդ արգելքների հաղթահարմամբ։


ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, մակածված ճառագայթոլմ արտաքին էլեկտրամագնիսական ալիքի ազ դեցությամբ տեղի ունեցող ճառագայթում։ Այս երևույթը տեսականորեն բացահայտել է Ա․ էյնշտեյնը, 1917-ին։ Ա․ ճ․ բնորոշ է ինչպես քվանտային համակարգերին (ատոմ, մոլեկուլ ևն), այնպես էլ ազատ լիցքավորված մասնիկներին։ ճառագայթված քվանտներն ունեն նույն հաճախականությունը, տարածման ուղղությունը և բևեռացումը, ինչ արտաքին դաշտի քվանտները, որով և պայմանավորված է Ա․ ճ–ման կոհերենտությունը։ Կոհերենտության շնորհիվ Ս․ ճ–ման ինտենսիվությունը խիստ աճում է՝ ինքնակամ ճառագայթման ինտենսիվության համեմատությամբ։ Ազատ շարժվող լիցքավորված մասնիկների ճառագայթումը, որ կարող է տեղի ունենալ տարբեր պատճառներով, արտաքին էլեկտրամագնիսական ալիքի առկայությամբ նույնպես կրում է ստիպողական բնույթ (օրինակ, ստիպողական չերենկովյան, սինխրոտրոնային, արգելակման ճառագայթում ևն)։ Ս․ ճ–ման երևույթն ընկած է էլեկտրամագնիսական ալիքների ուժեղացուցիչների և քվանտային գեներատորների (մազերներ, լազերներ) աշխատանքի հիմքում։ <,․ Ավետիսյան


ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ, արտաքին փոփոխական ուժի ազդեցությամբ որևէ համակարգում առաջացող տատանումներ (օրինակ, լարման և հոսանքի ուժի տատանումներն էլեկտրական շըղ– թայում՝ փոփոխական էլշուի ազդեցությամբ, մեխանիկական համակարգի տատանումները՝ փոփոխական բեռնվածքի ազդեցությամբ ևն)։ Ս․ տ–ի բնույթը պայմանավորված է ինչպես արտաքին ուժի բնույթով, այնպես էլ իր՝ համակարգի հատկություններով։ Պարբերական արտաքին ուժի ազդման սկզբում Ս․ տ–ի բնույթը ժամանակի հետ փոխվում է (այսինքն՝ Ս․ տ․ սկզբում պարբերական չեն), և միայն որոշ ժամանակ անց համակարգում հաստատվում են պարբերական Ս․ տ․ (կայունացած Ս․ տ․), որոնց պարբերությունը հավասար է արտաքին ուժի պարբերությանը։ Որքան մեծ է տատանողական համակարգի մարման գործակիցը, այնքան Ս․ տ․ ավելի արագ են հաստատվում։ Ս․ տ–ի ամպլիտուդը որոշվում է ազդող ուժի ամալիտուդով և համակարգի տատանումների մարումով։ Եթե մարումը թույլ է, ապա Ս․ տ–ի ամպլիտուդն էապես կախված է ազդող ուժի հաճախականության և համակարգի սեփական տատա նումների հաճախականության հարաբերակցությունից։ Երբ արտաքին ուժի հաճախականությունը մոտենում է համակարգի սեփական հաճախականությանը, Ս․ տ–ի ամպլիտուդը կտրուկ աճում է՝ առաջանում է ռեզոնանս։


ՍՏԻՌԼԻՆԳ (Stirling) Զեյմս (1692-1770), շոտլանդացի մաթեմատիկոս, Լոնդոնի թա գավորական ընկերության անդամ (1729)։ Ամենակարևոր աշխատանքը «Տարբերա կային մեթոդն» է (1730), որտեղ առա ջին անգամ տրված է գամմա–ֆունկցիայի լոգարիթմի ասիմպտոտական վերլուծու թյունը (այսպես կոչված՝ Ս–ի շարքը, որից ստացվում է Սաիուինգի բանա ձևը), դիտարկված են անվերջ արտադըր– յալներ, ստացված են բետա–ֆունկցիայի և հիպերերկրաչափական ֆունկցիաների մի քանի հատկություններ։ Կարևոր աշխա տություններից է նաև «Երրորդ կարգի նյուտոնյան գծերը» (1717)։


ՍՏԻՌԼԻՆԳԻ ԲԱՆԱՁԵՎ, բանաձև, որը տալիս է ո ֆակտորիալի (nl= 1 • 2 • 3 - • • (ո–1)․ո) մոտավոր արժեքը բավականաչափ մեծ ո–երի համար՝ ո!^։ у 2лп-пп» • e~n, որտեղ я=3,14159․․․, e=2,71828․․․f ընդ որում այս բանաձևից օգտվելու դեպ քում հարաբերական սխալը փոքր է ^յ՜ւշո –"Ից հետևաբար, ձգտում է 0-ի, երբ ո–>օօ։ Օրինակ, ո=10 դեպքում Ս․ բ–ով ստացվում է՝ ո!^3598700, երբ ճշգրիտ արժեքն է ո!=3628800, հարաբերական սխալը 1%-ից փոքր է։


ՍՏԻՐՈԼ, ֆենիլէթիլեն, վինիլբենզոլ, արոմատիկ ածխաջրածին։ Բնորոշ հոտով անգույն հեղուկ է, հալ․ ջեր մաստիճանը՝ –30,6°C, եոմանը՝ 145,2°C, խտությունը՝ 906 կգ/մ3 (20°C)։ Ջրում քիչ է լուծվում (0,05%), խաոնվում է օրգ․ լուծիչների մեծ մասի հետ։ Հեշտությամբ օքսիդանում է, պոլիմերվում կամ համապոլիմերվում է տարբեր մոնոմերների հետ։ Պոլիմերումը կատարվում է սենյակի ջերմաստիճանի պայմաններում (երբեմն պայթյունով), այդ պատճառով Ս․ կայունացնում են հակաօքսիդիչներով (օրինակ՝ հիդրոքինոնով ևն)։ Արդյունաբերության մեջ Ա․ ստա նում են էթիլբենզոլի դեհիդրմամբ, ջրային գոլորշիների հոսքում՝ 500–600°C։ Կիրառվում է հիմնականում պոլիստիրոլի, ինչպես նաև տարբեր համապոլիմերների, այդ թվում բուտադիեն–ստիրոլային կաուչուկների, պոլիէսթերային խեժերի, ևնի ստացման համար։ Ս–ի գոլորշիները գըրգըռում են լորձաթաղանթները, սահմա նային թույլատրելի կոնցենտրացիան օդում 5 մգ/tl3 է։


ՍՏՅՈՒԱՐՏ (Stuart) Գիլբերտ (1755– 1828), ամեր․ նկարիչ։ Սովորել է Կ․ Ալեքսանդերի մոտ (1769-ից)։ 1773–92-ին ապրել և ստեղծագործել է Մեծ Բրիտա– նիայում և Իռլանդիայում։ Ս․ ամեր․ դի մանկարչության հիմնադիրներից է։ Նրա լավագույն դիմանկարներին [«Չմշկասա– հորդ» (Пи Դրանտի դիմանկարը), 1782, «Զ․ Վաշինգտոն», 1795, երկուսն էլ՝ Ազգ․ պատկերասրահ, Վաշինգտոն] բնորոշ է հոգեբանական խոր վերլուծությունը, խստորոշ ճշմարտացիությունը և բնութա գրման բնականությունը։


ՍՏՅՈՒԱՐՏՆԵՐ (Stuart, Stewart), թագա վորական դինաստիա Շոտլանդիայում (1371-ից), ապա և Անգլիայոլմ (1603–49, 1660–1714)։ Սերում են շոտլանդ․ հայտնի տոհմից, որի ներկայացուցիչները XII դ․ զբաղեցրել են արքայական կառավարչի՝ ստյուարտի (այստեղից էլ դինաստիայի անվանումը) պաշտոնը։ Շոտլանդիայի թագավոր Հակոբ IV Ստյոարտը (թագա վոր 1488–1513) ազգակցական կապեր է հաստատել Թյուդորների անգլ․ դինաս տիայի հետ։ Նրա թոռը՝ շոտլանդ․ թա–