Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/142

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

թագուհի Մարի Ստյուարտը, 1587-ին մահապատժի է ենթարկվել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I Թյուդորի դեմ դավադրության մեղադրանքով։ Նրա որդին՝ Շոտլանդիայի թագավոր Հակոբ VI. Եղիսաբեթ 1-ի կտակով դարձել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր՝ Հակոբ I անունով (թագավոր 1603-1625): Հակոբ I-ի և նրա որդու՝ Կարլոս 1-ի (թագավոր 1625-49) միահեծան ֆեոդ, բռնապետական քաղաքականությունն առաջ է բերել հեղափոխ. ճգնաժամ։ Անգլ. բուրժ. հեղափոխության ժամանակ (տես Անգլիական բուրժուական հեղափոխություն 1640-1660) Կարլոս 1 մահա պատժի է ենթարկվել, Անգլիան հռչակվել է հանրապետություն։ 1660-ին Ս. վերահաստատվել են Անգլիայի գահին (Կարլոս II, թագավոր 1660-85): Կարլոս 11-ի հաջորդը՝ Հակոբ II (թագավոր 1685-88), գահընկեց է արվել պետ. հեղաշրջմամբ (այսպես կոչված՝ «Պանծալի հեղափոխություն»): Գահը գրավել է Վիլհելմ III Օրանցին (թագավոր 1689-1702), որը կառավարել է կնոջ՝ Հակոբ II-ի դուստր Մարի II Ստյուարտի հետ (թագուհի 1689-94): Աննա Ստյուարտի (թագուհի 1702-14) մահից հետո գահն անցել է Հաննովերյան դինաստիային, որը հեռավոր ազգակցություն ուներ Ս-ի հետ։

ՍՏՈԴՈԼԱ (Stodola) Աուրել (1859-1942), սլովակ ինժեներ և ջերմատեխնիկ։ Ավարտել է Բուդապեշտի պոլիտեխնիկական ինստ-ը (1878) և Ցյուրիխի բարձրագույն տեխ. դպրոցը (1881), 1892-1929-ին՝ այդ դպրոցի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են շոգետուրբին ների և գազատուրբինների թերմոդինամիկական և աերոհիդրոդինամիկական տեսություններին ու հաշվարկին, ինչպես նաև ավտոմատ կարգավորման տեսությանը և կենտրոնախույս կոմպրեսորներում շրջապտույտի տեսությանը։ Առաջադրել է արագընթաց շոգետուրբինների ռոտորների, լիսեռների, սկավառակների, թիակների ամրության, ինչպես նաև տատանումների հաշվարկի ինժեներական մեթոդներ, Ի. Ա. Վիշնեգրադսկու ուղղակի գործողության կարգավորիչների հաշվարկի մեթոդները տարածել անուղղակի կար գավորման համակարգերի վրա։ Կարգավորման համակարգի կայունության հետազոտման համար առաջադրել է մաթեմատիկական պրոբլեմ, որը հետագայում ստացել է գերմանացի մաթեմատիկոս Հուրվիցի պրոբլեմներ անվանումը։

Գրկ. Аурель Стодола (1859-1942). (Краткий биографический очерк), в сб.: Максвелл Д.К., Вышнеградский И.А., Стодола А., Теория автоматического регулирования, М., 1949.

ՍՏՈԻԿՅԱՆ ԴՊՐՈՑ ստոյիկյան դպրոց (Στωική), հին հուն. փիլ. դպրոց։ Հիմնել է Զենոն Կիտիոնցին (հավաքատեղին էր Աթենքի Ագորայի նկարազարդ սյունասրահը՝ Στοά ποικίλη-ն, այստեղից էլ անվանումը): Ընդունված է Ս. դ-ի հետնյալ պարբերացումը՝ Հին Ստոյա (մ. թ. ա. Ill-II դդ., Զենոն, Կլեանթես, Քրիսիպոս), Միջին Ստոյա (մ.թ.ա. II-I դդ., Պանետիոս, Պոսիդոնիոս) և Ուշ Ստոյա (կամ հռոմ., Սենեկա, էպիկտետոս, Մարկոս Ավրելիոս): Հին և Միջին շրջանից պահպանվել են միայն ստեղծագործությունների պատառիկներ։ Տես Ստոիցիզմ։

ՍՏՈԻՑԻԶՄ ստոյիկականություն, ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը։ Գլխ. տեղը ստոյիկյան փիլ-յան մեջ գրավում է բարոյագիտությունը, որը հենվում է ֆիզիկայի (բնափիլիսոփայություն) և տրամաբանության վրա։ Աշխարհը (տիեզերք), ըստ Ս-ի, անվերջ դատարկության մեջ գտնվող շնչավոր գնդաձև մարմին է, բանական էակ, որն իր բոլոր մասերը կազմակերպում է նպատակահարմարորեն ստեղծված մի ամբողջի մեջ։ Իրական գոյություն ունեն միայն մարմինները։ Ինքնին միասնական աշխարհում կա երկու սկզբնապատճառ՝ պասսիվ («անվերջ նյութ» կամ «սուբստանց») և ակտիվ (ամենուր թափանցող լոգոս կամ աստված): Աշխարհի ինքնազարգացումը տեղի է ունենում շրջապտույտներով, յուրաքանչյուր շրջան վերջանում է «բոցավառումով» (ամեն ինչ վերածվում է կրակի), և նոր շրջանը սկսվում է այն բանով, որ «ստեղծարար կրակը» (աստված-լոգոս) ծնում է չորս տարրերը՝ կրակը, ջուրը, օդը, հողը, իսկ դրանցից՝ մյուս բոլոր մարմինները։ Լոգոսը համաշխարհային զարգացումը կառավարող բնական օրենքն է։ Մարդու հոգին համաշխարհային բանական հոգու մասն է, այն նյութական է, թափանցում է ողջ մարմնի մեջ և մահվանից հետո լքում մարմինը։ ճանաչողությունը ծագում է զգայությունների և պատկերացումների հիման վրա։ Մարդու երջանկության իմաստը բնությանը, լոգոսին համապատասխան ապրելն է։ Ստոյիկների բարոյական իդեալը առաքինության և անխռովության հասած իմաստունն է. նրա բոլոր արարքները ճիշտ են, նա կամովին հետևում է իր ճակատագրին (սրա հետ կապված «ստոյիկականությունը» Փոխաբերական առումով նշանակում է տոկունություն, ժուժկալություն, համբերատարություն): Ս-ի տրամաբանությունը (մշակել է Քրիսիպոսը) բովանդակում է ներկա իմաստով իմացաբանությունը, լեզվի մասին ուսմունքը և բուն տրամաբանությունը։ Տրամաբանության մեջ ուսումնասիրվել են պարզ և բարդ ասույթները (ճշմարիտ կամ կեղծ լինելու իմաստով), դրանց տրամաբանական շաղկապները, մտահանգման տեսակները։ Ս. խորը ազդեցություն է թողել ձևավորվող նեոպլատոնականության և քրիստոնեական փիլ-յան վրա։

Գրկ. Асмус В. Փ., Античная философия, 2 изд., М., 1976; Zeller Еd., Die Philosophie der Griechen, 5 Aufl., Bd 3, Abt. 1, Lpz., 1923; Rist J. М., Stoic Philosophy, L., 1969.

ՍՏՈԼԻՊԻՆ Պյոտր Արկադևիչ 1862-1911 ռուս. պետ. գործիչ։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը, 1884-ից ծառայել է ներքին գործերի մինիստրությունում։ 1902-ին Գրոդնոյի, 1903-06-ին՝ Սարատովի նահանգի նահանգապետ։ 1906-ի ապրիլի 26-ից ներքին գործերի մինիստր, հուլիսի 8-ից, միաժամանակ, մինիստրների խորհրդի նախագահ։ Ղեկավարել է 1905-07-ի հեղափոխության ճնշումը, խրախուսել ռազմադաշտային դատարանների գործունեությունը և մահապատիժը (ժողովուրդը կախաղանի պարանը անվանել է «ստոլիպինյան փողկապ»): Ս-ի կառավարությունը ցրել է Պետ. II դուման, իրականացրել 1907-ի հունիսերեքյան պետ. հեղաշրջումը (տես Հունիսերեքյան պետական հեղաշրջում 1907): Առաջարկել է ագրարային ռեֆորմ՝ նպատակ ունենալով գյուղում ստեղծել ցարիզմի հենարան՝ ի դեմս կուլակության (տես Ստոլիպինյան ագրարային ռեֆորմ): Մահացու վիրավորել է էսէռ Դ. Դ. Բոգրովը։

ՍՏՈԼԻՊԻՆՅԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՌԵՖՈՐՄ, գյուղացիական հողաբաժինների (հողատիրության) բուրժ. ռեֆորմ Ռուսաստանում։ Սկսել է իրականացվել 1906-ի նոյեմբ. 9-ի հրամանագրով, դադարեցվել 1917-ի հունիսի 28 (հուլիսի 11)-ին։ Նախաձեռնողը և ղեկավարը Պ. Ա. Ստոլիպինն էր։ Ս. ա. ռ-ի գլխ. բովանդակությունը համայնքի վերացումն ու գյուղացիա կան մասնավոր հողային սեփականության արմատավորումն էր։ Հողաբաժինների առուծախի թույլտվությունը հեշտացնում էր չքավորության դուրս մղումը գյուղից և հողի կենտրոնացումը կուլակների ձեռքին։ Ռեֆորմի ընթացքում իրականացվող հողաշինարարության նպատակը, առաջին հերթին, խուտորների (хутор, առանձնացած տնատեղ, տնտեսություն) և օտրուբների (отруб, համայնքի հողից գյուղացուն իբրև մասնավոր սեփականություն տրված հողատարածություն) ստեղծումն էր գյուղացիական հողաբաժիններում։ Ոտնահարելով համայնքում մնացած գյուղացիների շահերը, խուտորների և օտրուբների տերերին տրվում էին լավագույն հողերը։ Ս. ա. ո-ի իրականացման գործում զգալի դեր է կատարել Գյուղացիական բանկը, որի փոխատվությունների մեծ մասը տրամադրվում էր առանձին տնատերերի, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով՝ խուտորների և օտրուբների տերերին։ Ռեֆորմի տարիներին լայն ծավալ ստացավ գյուղացիության վերաբնակությունը։ Կառավարությունը ակտիվորեն նպաստեց գյուղական չքավորության վերաբնակությանը Ռուսաստանի կենտրոն, շրջաններից դեպի ծայրամասերը, առանձնապես՝ Սիբիր։ Սակայն նոր հողերի յուրացումը սնանկ գյուղացիության ուժերից վեր էր (վերաբնակիչների 18,3% վերադարձել է նախկին վայրերը): Ս. ա. ռ-ի հետևանքները վկայում են ռեֆորմի տապալման մասին։ Չնայած կառավարության ճնշմանը, մինչև 1916-ի հունվ. 1-ը համայնքներից դուրս էր եկել ընդամենը 2478 հզ. տնատեր (համայնքային ծխերի 26%-ը՝ 16919 հզ. դեսյատին հողից (համայնքային հողերի 15%-ը): Ս. ա. ռ. արագացրեց և հեշտացրեց գյուղացիական հողաբաժինների ներառումը առևտր. շրջանառության մեջ։ Դրա հետևանքով խորացավ գյուղացիության շերտավորումը։ Հողը վաճառած գյուղացիների զգալի մասը սնանկացավ, ուժեղացավ հողի կենտրոնացումը կուլակու թյան ձեռքին։ Չարդարացան բազմաթիվ խուտորներ և օտրուբներ (իբրև «ամուր» գյուղացիու