շարժուն և անշարժ սպորներով։ Ըստ այդ հատկանիշի Ս․ բ․ դասում են ացորա– վոր բույսերի խմբում։ Լայնորեն տարած– ված է նաև թալոմի կտորներով կամ ձևա– փոխություններով տեղի ունեցող վեգե– տատիվ բազմացումը։ Որոշ Ս․ բ–ի հատուկ է սերունդների հաջորդականությունը։ Ս․ բ–ի մի մասը պարունակում է քլորոֆիլ և ինքնասուն է (որոշ բակտերիաներ, քա– րաքոսեր), մյուսը՝ տարասուն (բակտե– րիաների մեծ մասը, ճառագայթասնկերը, սնկեր, միքսոմիցետներ)։ Որոշ ցածրա– կարգ Ս․ բ․ սնվում են երկու եղանակնե– րով էլ (միքսոտրոֆ են)։ Կան սապրոֆիտ և մակաբույծ տեսակներ։ Տարածված են ամենուրեք, բոլոր բնական և արտադրա– կան սուբստրատներում։ Ս․ բ․ Երկրի առաշին բույսերն են։ Ծագել են ջրում, և այժմ էլ տեսակների մեծամասնությունն ապրում է ջրում, իսկ ցամաքում աճողները կարիք ունեն միջավայրի բարձր խոնա– վության։ Ս․ բ–ի մեջ կան և՝ պ ր ո կ ա– րիոտ, և՝էուկարիոտ օրգանիզմ– ներ։ Երբեմն պայմանականորեն Ս․ բ․ են համարվում կյանքի ոչ բջջային ձևերը՝ վիրուսները և վիրոիդները։ Ընդհանրա– պես բակտերիաները, ճառագայթասնկե– րը, ինչպես նաև սնկերը, պայմանականո– րեն են բույսեր համարվում։ ժամանակա– կից դասակարգումների համաձայն դրանք առանձնացվում են որպես օրգանիզմների առանձին թագավորություններ։ Սովորա– բար Ս․ բ․ են համարվում բակտերիաները, միկոպլազմաները, ճառագայթասնկերը, ջրիմուռները, միքսոմիցետները, սնկերը, քարաքոսերը։ Որոշ հեղինակներ միքսո– միցետները և քարաքոսերը միացնում են սնկերի հետ։ Գրկ․ Жизнь растений, т․ 1–3, М․, 1974– 1977; Курс низших растений, под ред․ М․ В․ Горленко, М․, 1981․ Լ․Օսիւցյան
ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, երկրի խոր– քում տեղադրված կառույցներ։ Ս․ կ–ի շի– նարարությունը մեծ թափով առաջ է տար– վում արդյունաբերական զարգացած եր– կըրներում, որը բացատրվում է վերգետ– նյա կառույցների համեմատությամբ Ս․ կ–ի շահավետությամբ, տեխ․ կամ ար– տադրական անհրաժեշտությամբ, քաղա– քաշինության պայմաններով, ռազմական նկատառումներով ևն։ Կառույցների ստոր– գետնյա տեղադրումը նպատակահարմար է անբարենպաստ կլիմայական պայման– ներ (օդի ջերմաստիճանի կտրուկ անկում, փոթորկալից քամիներ, երկարատև տե– ղատարափ անձրևներ, հեղեղներ), տե– ղանքի կտրուկ ռելիեֆ ունեցող շրջաննե– րում։ Ս․ կ–ի շինարարությունը զգալի զար– գացում է ստացել լեռնահանքային ար– դյունաբերության մեջ։ Ըստ նշանակման Ս․ կ․ պայմանականորեն ստորաբաժան– վում են մի քանի հիմնական խմբերի, տրանսպորտային և հիդրոտեխնիկական թունեչներ, մեարուցուէւաենի կառույցներ, էլեկտրակայաններ (գլխավորապես հէկեր, տես աոորգեանյա հիդրոէչեկ– արակայան), բազային պահեստներ և սառնարաններ, քաղաքային տնտեսու– թյան օբյեկտներ (հետիոտների անցում– ներ, ավտոտնակներ, կոլեկտորներ ևն), խմելու ջրի ռեզերվուարներ, նավթա– և գազամբարներ, թունավոր արտադրական թափոնները թաղելու տարողություններ, արդյունաբերական ձեռնարկություններ, բուժական հիմնարկներ, ռազմական օբ– յեկտներ։ Հատուկ խումբ են կազմում հան– քավւողամերձ բակում տեղավորված (էլեկ– տրաենթակայան, ջրհան կայան, բուժկետ ևն) կամ մաքրման հանքախորշերի հետ վերգետնյա կառույցների տրանսպորտա– յին կապի համար նախատեսված Ս․ կ․։ Բազային ստորգետնյա պա– հեստները շահութաբեր են լեռնա– յին հանքափորվածքները հարմարեցնե– լու հնարավորության, ստորգետնյա շի– նություններում խոնավության և շրջապա– տող միջավայրի ջերմաստիճանի կայու– նության, հրդեհանվտանգության, վեր– գետնյա տարածություն տնտեսելու, պահ– պանելու հարմարավետության շնորհիվ։ Տարբերում են ակտիվ (կանոնավոր իրա– կանացվող պահեստավորում, երբ ամեն օր մշակվում են մեծ քանակությամբ մը– թերքներ ու նյութեր, և որի համար ան– հրաժեշտ են լավ պլանավորված, նշա– նակալի չափերով բեռնաթափման և բեռն– ման հրապարակներ ու պահեստների եր– կաթուղային հաղորդակցման անմիջա– կան կապ) և պասսիվ (նպատակահարմար է օգտագործել վերջնական մշակված, հան– քահորերի հանքափորվածքները, որոնց հետ կապն իրականացվում է ուղղաձիգ հանքափողերի միջոցով) պահեստավոր– ման ստորգետնյա պահեստներ։ Քtա– ղաքների ստորգետնյա տա– րա ծ ու թ յ ու ն ը արագ յուրացվում է։ Խոշոր քաղաքների ստորգետնյա տարա– ծության կոմպլեքսային վերակառուցումը հնարավորություն է տալիս ռացիոնալ օգ– տագործել վերգետնյա տարածքը, նպաս– տում է բնակչության տրանսպորտային սպասարկման կարգավորմանը, ճանա– պարհային երթևեկության ան ավանդու– թյանը, նվազեցնում է վւողոցի աղմուկը և ավտոմոբիլների արտանետած գազերով օդի կեղտոտումը, օժանդակում է քաղա– քային միջավայրի գեղարվեստա–գեղագի– տական որակի բարձրացմանը։ Քաղաքա– յին Ս․ կ․ պայմանականորեն կարելի է միավորել մի շարք խմբերում, ինժեներա– տրանսպորտային (հետիոտների և տրանսպորտի թունելներ, ավտոմոբիլ– ների կայանատեղեր և ավտոտնակներ, կայարանների շինություններ), սպասարկ– ման ոլորտի (խանութներ, սրճարաններ, կինոթատրոններ, ցուցահանդեսներ, գրա– պահոցներ, արխիվներ, սառնարաններ, բանջարեղենի պահեստարաններ, ավտո– մատ հեռախոսակայաններ ևն), արդյու– նաբերական նշանակման և էներգետիկա– յի (առանձին արտադրամասեր, լաբորա– տորիաներ, կաթսայատներ, ջերմակայան– ներ ևն), ինժեներական ցանցեր և կա– ռույցներ (գազա– և խողովակամուղներ, բոյլերային, կալորիֆերային, տրանսֆոր– մատորային ու գազաբաշխիչ կայաններ ևն), քաղաքացիական պաշտպանության։ Քաղաքային ստորգետնյա տնտեսության մեջ հատուկ տեղ են գրավում ավտոտնակ– ները (հաճախ բազմահարկ)։ Նավթա– մթերքների, բնական գազի, խմելու ջրի ստորգետնյա պահեստա– րանները վերգետնյա պահեստարան– ներից տարբերվում են տարողության մեծ մասշտաբներով։ Ստորգետնյա ռեզեր– վուարների կոնստրուկցիաները պատ– րաստվում են բետոնից, երկաթբետոնից, մետաղից։ Նավթի և այլ այրվող նյութերի ստորգետնյա պահման դեպքում գոլոր– շիացման նվագումից առաջացած տնտե– սումը կարճ ժամանակամիջոցում արդա– րացնում է ռեզերվուարների շինարարու– թյան լրացուցիչ ծախսերը (տես Գազամ– բար, Նավթամբար)։ Ստորգետնյա պա– հեստարանները առավել արդյունավետ են վերամշակման համար անպետք արդ– յունաբերական վնասակար թափոններ (ատոմային, քիմ․, մետալուրգիական և այլ արտադրություններ) թաղելու համար։ Ստորգետնյա արդյունաբե– րական օբյեկտները (օրինակ, պոմպա– և կոմպրեսորակայաններ, դոմ– նային վառարանների հորեր, մարտեն– յան վառարանների ոեգեներատորների սուզարկղեր ևն) կառուցվում են ոչ մեծ խորություններում։ Առավել խոր տեղա– դրված ստորգետնյա գործարանների (արտասահմանում սկսել են կառուցել 1930-ական թթ․) շինարարությունը լայն թափ է ստացել երկրորդ համաշխար– հային պատերազմի (1939–45) տարինե– րին։ Ստորգետնյա բուժական հիմնարկները տեղադրվում են վերջնական մշակված հանքահորերում, գլխավորապես աղի։ Սեծ լայնական հատ– վածքով հանքափորվածքները հարմա– րեցվում են հիվանդասենյակների, բու– ժական կաբինետների համար։ Ստոր– գետնյա բժշկական հիմնարկների նպա– տակահարմարությունը պայմանավորված է օդի ճնշման, խոնավության և ջերմաստի– ճանի կայունությամբ, մանրէային ֆլո– րայի, արևային ճառագայթման, աղմուկի, բնական ինհալացիայի (քիմ․ տարրերով միջավայրի հագեցվածության շնորհիվ) բացակայությամբ, մագնիսական դաշտի սահմանափակ ներգործությամբ։ Ս․ կ–ի շինարարության եղանակի ընտ– րությունը հիմնականում կախված է օբ– յեկտի տեղադրման խորությունից և նշա– նակումից, շինարարական տեղամասի լեռ– նատեխնիկական պայմաններից։ Ոչ խորը Ս․ կ․ կառուցում են բաց, իսկ խոր Ս․ կ․ փակ (ստորգետնյա) եղանակով։ Ս․ կ–ի շինարարությունը կարող է իրականացվել հորատապայթեցման աշխատանքների, մեքենայացված համալիրների (հանքային կոմբայններ, հորատանցման վահաններ), հորատանցման մեթոդների (ստորգետնյա ալկալիացում, գրունտի պայթյունային խտացում) օգնությամբ։ Գրկ․ Комплексное освоение подземного пространства городов, Киев, 1973; Новая технология и оборудование для строитель– ства подземных сооружений, Л․, 1974․
ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, հատուկ տիպի հիդրոէւեկարակայան, որի ճնշման և ուժային հանգույցները գտնը– վում են գետնի տակ։ Այս հանգամանքը հնարավորություն է տալիս դերիվացիոն հէկի շինարարությունն իրականացնել բարդ տեղագրական պայմաններում։ Վեր– գետնյա հէկերի նկատմամբ Ս․ հ–ների առավելություններն են․ սխեմայի և կա– ռույցների պարզությունը, ջրտարների հա– մեմատաբար փոքր երկարությունը, հե–