հին և միջնադարյան հուշարձանների հնա– գիա․ հետազոտություն։ Այդպիսի հուշար– ձաններ են խորտակված նավերը, ինչպես նաե այն բնակավայրերը կամ դամբարա– նադաշտերը, որոնք ջրամույն են եղել առափնյա գծի փոփոխումից, երկրաշար– ժերից ևն։ Ս․ հ․ առաջացել է XX դ․ սկըգ– բին։ Ստորջրյա աշխատանքներն իրագոր– ծել են ջրասուզակները՝ հատուկ նավերի միջոցով, իսկ XX դ․ կեսից առավել մեծ նշանակություն են ստանում ջրասուզա– կի թեթև հանդերձանքով մասնագետ հնա– գետների ստորջրյա աշխատանքները։ Գրկ․ Блаватский В․ Д․, Коше- л е н к о Г․ А․, Открытие затонувшего мира, М․, 1963; Underwater archaeology; a nascent discipline, P․, 1972․
ՍՏՈՐՋՐՅԱ ՀՐԱԲՈՒԽՆԵՐ, օվկիանոսնե– րի հատակում ստորջրյա հրաբխային գործունեության հետևանքով առաջացած կոնաձև բարձունքներ և լեռներ։ Հատա– կագծում շրջանաձև և օվալաձև են, լան– ջերը զառիվեր (15–20° և ավելի), 0,5– 5 կմ և ավելի հարաբերական բարձրու– թյամբ։ Ամենալայն տարածում ունեն կբղ– ղային աղեղներում։ Հայտնաբերված են մի քանի հազարից ավելի Ս․ հ․, որոնց մի մասը գործող։ Սակավ Ս․ հ–ի գագաթ– ները բարձրանում են ջրային ավազանի մակերեսից վեր՝ առաջացնելով ոչ մեծ կղզիներ, որոնք ալեկոծության հետևան– քով արագորեն քայքայվում են։
ՍՏՈՐՋՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ, պայմանական տերմին, որն արտահայտում է սուզանա– վերի ռազմ, գործողությունները։ Ս․ պ․ լայնորեն կիրառվել է առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժա– մանակ։ Առաջին համաշխարհային պա– տերազմի տարիներին առևտր․ նավատոր– մին սուզանավերի պատճառած վնասը 14 մլն բրուտո–ռեգիստրային ա (1 ռեգիստ– րային г/г=2,83 մ3) է, և խորտակվել է 193 ռազմանավ։ Հակառակ միջազգային իրավունքների նորմերի, Գերմանիան սու– զանավերն օգտագործում էր ոչ միայն հա– կառակորդի ռազմանավերի, այլև հակա– ռակորդի և չեզոք պետությունների առևտր․ նավերի դեմ։ Պատերազմից հետո Ս․ պ–ներն արգելելու հարցը քննարկվել է Վաշինգտոնի (1921–22), Լոնդոնի (1930, 1936) կոնֆերանսներում։ Վաշինգտոնի 1921–22-ի կոնֆերանսում Սեծ Բրիտա– նիան հանդես եկավ պատերազմում սու– գանավերի կիրառման դեմ, սակայն առա– ջարկությունը չընդունվեց։ Դեմ քվեարկող– ների թվում էր նաև ԱՍՆ։ 1936-ին ԱՍՆ, Սեծ Բրիտանիան (ներառյալ Դոմինիոն– ներն ու Հնդկաստանը), Ֆրանսիան, Իտա– լիան և ճապոնիան ստորագրեցին լոնդոն– յան արձանագրությունը, որով սահման– վում էին առևտր․ նավերի նկատմամբ սուզանավերի գործողությունները պա– տերազմի ժամանակ։ Արձանագրությանը միացել են ՍՍՀՍ (1937), Բելգիան, Նի– դերլանդները, սկանդինավյան պետու– թյունները, Գերմանիան ևն։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմի տարիներին առևտր․ նավերի ընդհանուր կորուստը կազմել է 22 մլն բրուտո–ռեգիստրային иг, և խորտակվել է շուրջ 400 ռազմանավ։ Ֆաշիստ․ Գերմանիան և ճապոնիան բազ– միցս խախտել են Ս․ պ–ի վերաբերյալ կանոնները։
ՍՏՈՐՋՐՅԱ ՍՊՈՐՏ, տես Ջրային մարզա– ձևեր։
ՍՏՈՐՏԻՆԳ (Storting), Նորվեգիայի պառ– լամենտի անվանումը։ Ընտրվում է ներ– կայացուցչության համամասնական հա– մակարգով։ Ս․ բաղկացած է վերին՝ լագ– տինգ (Lagting) և ներքին՝ օդելստինգ (odelsting) պալատներից։ Աշխատանքնե– րը ղեկավարում են Ս–ի պրեզիդենտն ու փոխպրեզիդենտը, որոնք պալատների պրեզիդենտների հետ կազմում են պրե– զիդենտական խորհուրդ։ Ս․ հաստատում է պետ․ բյուջեն, տրամադրում փոխառու– թյուններ և վարկ, ընդունում օրենքներ, վավերացնում միջազգային պայմանա– գրերը, վերահսկում կառավարության գոր– ծունեությունը ևն։
ՍՏՈՔՍ (Stokes) Զորջ Գաբրիել (1819– 1903), անգլիացի ֆիզիկոս և մաթեմատի– կոս, Լոնդոնի թագավորական ընկերու– թյան անդամ (1851, 1854–85-ին՝ քարտու– ղար, 1885–90-ին՝ պրեզիդենտ)։ Ավար– տել է (1841) Քեմբրիջի համալսարանը։ Աշխատանքները վերաբերում են օպտի– կային, հիդրոդինամիկային, մաթ․ ֆի– զիկային։ Հիդրոդինամիկայում ուսում– նասիրել է անսեղմելի հեղուկի ստացիո– նար շարժումը, կարծր գնդիկի շարժումը մածուցիկ հեղուկում (տես Նավիե–Սաոք– սի հավասարում, Սաոքսի օրենք)։ Ուսում– նասիրել է ֆոտոլյումինեսցենցիայի երե– վույթը․ գտել է դրա սպեկտրի և գրգռող լույսի սպեկտրի կապը (աոոքսի կանոն)։ Օպտիկայի բնագավառի այլ աշխատանք– ներ վերաբերում են սպեկտրային վեր– լուծությանը, դիֆրակցիային, լուսային ալիքների բևեռացմանը, երկբեկմանը, անդրադարձմանը ևն։ Ս–ի՝ մաթ․ բնագա– վառի աշխատանքները վերաբերում են վեկտորական անալիզին (աոոքսի բա– նաձև), շարքերի տեսությանը, որոշյալ ինտեգրալներին ևն։ Ս–ի անունով է կոչ– վում կինեմատիկական մածուցիկության միավորը։ Եղել է արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ։
ՍՏՈՔՍ (Զ․ Գ․ Սաոքսի անունով), կինե– մատիկական մածուցիկության միավորը ՍԳՎ (CGS) համակարգում (տես Միա– վորների համակարգեր)։ Կրճատ նշանակ– վում է urn (միջազգային նշանակումը՝ St)։ Ս․ այն կինեմատիկական մածուցի– կությունն է, որի դեպքում 1 գխմ3 խտու– թյամբ միջավայրի դինամիկական մա– ծուցիկությունը հավասար է 1 պուազի։ 1 um= 1 սմ*1վրկ= 10-4 էԲ/վրկ։ Ավելի հաճախ կիրառվել է Ս–ից 100 անգամ փոքր միավորը՝ սանտիստոքսը (սսա, cSt)։ 1980-ի հունվ․ 1-ից Ս․ գործածությունից հանվել է։
ՍՏՈՔՍԻ ԲԱՆԱՁԵՎ, բանաձև, Որը I վւակ գծով տարածված կորագիծ ինտեգրալը ձևափոխում է I-ով սահմանափակված Տ մակերևույթով տարածված մակերևութա– յին ինտեգրալի՝ Jpdx-fQdy+Rdz=Jj/,^․_^․N dxdy+ Its dx ду sdz dx J ընդ որում l եզրագծի շրջանացման ուղ– ղությունը համաձայնեցված է Տ մակերե– վույթի կողմնորոշման հետ։ Ս․ բ–ի վեկ– տորական տեսքն է՝ ՏՀձւ =Яп rot a ds, /ts որտեղ dl = dxi–j–dyj+dzk, a=Pi+Qj + Rk, (l գծի տարրը՝ որպես վեկտոր), ds-ը Տ մակերևույթի տարրն է, ո–ը Տ–ի արտա– քին նորմալի միավոր վեկտորը։ Ս․ բ–ի ֆիզիկական իմաստն այն է, որ a վեկտո– րական դաշտի շրջապտույտը / եզրագծով հավասար է դաշտի մրրիկի հոսքին Տ մա– կերևույթով։ Ս․ բ․ ընդհանրացվում է ո–չափանի բազմաձևությունների համար։ Ս․ բ․ արտածել է Զ․ Գ․ աոոքսը, 1854-ին։
ՍՏՈՔՍԻ ԿԱՆՈՆ, Ստոքսի օրենք, պնդում է, որ ֆուոույումինեսցենցման ալիքի երկարությունն ավելի մեծ է, քան գրգոող լույսի ալիքի երկարությունը։ Սահմանել է Զ․ Գ․ աոոքսը, 1852-ին։ Այս– պիսի ձևակերպումով Ս․ կ․ միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը, շատ դեպքերում ֆոտոլյումինեսցենցման սպեկտրում դիտվում են հակաստոք– ս յ ա ն գծեր, որոնց ալիքի երկարու– թյունները փոքր են գրգոող լույսի ալիքի երկարությունից։ Ս․ կ․ կիրառության ավե– լի լայն բնագավառ է ընդգրկում գերմա– նացի ֆիզիկոս է․ Լոմելի ձևակերպումով․ Սոսէինեսցենցմաև սպեկտրի մաքսիմու– մը կլանման սպեկտրի մաքսիմումի նկատ– մամբ շեղված է դեպի երկար ալիքների կողմը։ Ս․ կ–ի համաձայն, լյումինեսցենց– ման ֆոտոնների էներգիան փոքր է գըր– գըռող լույսի ֆոտոնների էներգիայից։
ՍՏՈՔՍԻ ՕՐԵՆՔ, հիդրոդինամիկայի օրենք, որը սահմանում է մածուցիկ ան– սահմանափակ հեղուկում դանդաղ համ– ընթաց շարժում կատարող կարծր գնդիկի վրա ազդող դիմադրության F ուժը։ F= =6rtpiev, որտեղ ц-ն հեղուկի մածու– ցիկության գործակիցն է, г-ը՝ գնդիկի շա– ռավիղը, v-ն՝ արագությունը։ Բանաձևն արտածել է Զ․ Գ․ Սաոքսը, 1851-ին։ Այն ճիշտ է միայն Ռեյնոչդսի թվի փոքր (Re«l) արժեքների դեպքում։ Ս․ օ․ կիրառվում է կոլոիդ քիմիայում, մոլեկուլային ֆիզի– կայում և օդերևութաբանության մեջ։ Ս․ о-ով կարելի է որոշել մառախուղի փոքր կաթիլների, կոլոիդ մասնիկների, տղմի մասնիկների և այլ մանր մասնիկների նստեցման արագությունը։ Ս․ օ․ կիրառ– վում է նաև է1ածուցիկաչափաթյան մեջ՝ խիստ մածուցիկ հեղուկների (օրինակ, խեժերի) մածուցիկության գործակիցը որոշելու համար։
ՍՏՎԱՐԱԹՈՒՂԹ, խավաքարտ, թըղ– թի տարատեսակ, բնութագրվում է մեծ տեսակարար զանգվածով։ Թղթի և Ս–ի խիստ սահմանազատման միասնական մի– ջազգային դասակարգում գոյություն չունի (օրինակ, Ս․ կոչում են ՍՍՀՄ–ում՝ 250 գքմ ԳԴՀ–ում՝ 150 գ/էՐ, Լեհաստանում՝ 180 գ/մ2 և ավելի զանգված ունեցող թղթանյու–