թերը)։ Ս֊ի մշակման հիմնական տեխնոլոգիական գործողությունները (աղում, ձուլում, մամլում, և չորացում) սկզբունքորեն չեն տարբերվում թղթի մշակման նման գործողություններից․ սակայն Ս֊ի ստացման համար առավել հաճախ օգտագործում են ավելի կոպիտ և կոշտ թելքավոր նյութեր ՝գորշ փայտազանգված, կիսաթղթանյութ և մակւլատուրա։ Ըստ նշանակման Ս․ ստորաբաճանում են ․ փաթեթավորման (արկղերի և տուփերի պատրաստման համար), պոլիգրաֆիական (կազմարարական, մատրիցային են), շինարարական(երեսապատման, պատիարվածքի են)։ Ս․պատրաստում են հատուկ մեքենաներով։ Տարբերումեն միաշերտ և բազմաշերտ Ս․։ Բազմաշերտ Ս֊ի շերտերը սովորաբար մշակում են տարբեր թելքավեր զանգվածներից․ ներքին շերտերը ձուլում են էժան թելքավոր նյութերից, իսկ արտաքին շերտերը՝ առավել ամուր և թանկ մանրաթելերից։ Ս֊ի հատկությունները գնահատվում են մի շարք ընդհանուր (1մ²֊ի զանգվածը, հաստությունը, խոնավությունը են) և հատուկ տեխ․ (ներծծելու ունակությունը, էլեկտրամեկուսիչ հատկությունները, ձևափոխումը՝ խոնավեցնելիս ու չորացնելիս են) ցուցամիշներով։ Ս֊ի յուրաքանչյուր տեսակից պահանջվող հատկությունների ապահովումը ձեռք է բերվում համապատասխան կիսաֆաբրիկատների ընտրությամբ, մշակմամբ և Ս֊ի բաղադրության մեջ սոսնձող, կապակցող, հագեցնող, ներկող նյութերի ավելացմամբ, մակերևույթի վրա պոլիմերային թաղանթների, մետաղական փայլաթիթեղի սոսնցմամբ։ ՍՏՎԵՐ ԵՐԿՐԻ, տարածության մաս, ուր արեգակային ուղիղ ճառագայթները չեն թափանցում՝ Երկրագնդով էկրանավորվելու հետևանքով։ Նման է կլոր կոնի, որի գագաթը գտնվում է Երկրից միջին հաշվով
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/151
Այս էջը սրբագրման կարիք չունի