(Ա․ Օստրովսկու և Գեդեոնովի «Վասիլիսա Մելենտևա»), Մարիցայի (Ավերկիևի «Կաշիրյան հին պատմություն») կերպարների անձնավորումները։ 1873-ից եղել է Մոսկվայի Հանրամատչելի թատրոնի դերասանուհի։ Բազմիցս ելույթ է ունեցել Ա․ Օստրովսկու ղեկավարած Արտիստական խմբում։ 1880-ին խաղացել է Մոսկվայի Ա․ Ա․ Բրենկոյի Պուշկինյան թատրոնում։ 1881–90-ին և 1899–1900-ին եղել է Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոնի դերասանուհի, դերերից են Կրուչինինա (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Սաոա (Չեխովի «Իվանով»)։ Սակայն Ստրեպետովայի և կայսերական թատրոնի պահպանողական ղեկավարության միջև ծագած տարաձայնությունների պատճառով դերասանուհուն հեռացրել են թատերախմբից։ Ստրեպետովայի ողբերգական տաղանդի երկրպագուներից էր Ա․ Ն․ Օստրովսկին։
Գրկ․ Беньяш Р․ М․, Пелагея Антипьев- на Стрепетова, Л․, 1967․
ՍՏՐԵՊՏՈԿՈԿԵՐ (< հուն․ στρεπτός – հյուսված, ցանցավոր, շղթայիկ և կոկեր) (streptococcus), գնդաձև, անշարժ բակտերիաների ցեղ։ Սպորներ չեն առաջացնում, տրամագիծը 0,6–1 մկմ է։ Բազմանում են բջիջը մեկ հարթությամբ կիսվելով և տարբեր երկարության շղթաներ են առաջացնում։ Լավ զարգանում են մսապեպտոնային սննդամիջավայրում, խմորում են շաքարներն ու սպիրտը։ Հանդիպում են հողում, բույսերի, մարդու և կենդանիների մաշկի վրա։ Որոշ տեսակներ ունեն գործնական նշանակություն․ օրինակ՝ streptococcus lactis-ը խմորում է կաթնաշաքարը և օգտագործվում է կաթնաթթվային սննդամթերքներ (մածուն, կեֆիր ևն) պատրաստելու համար։ Առանձին ախտածին ստրեպտոկոկեր անգինա, կարմիր քամի ևն հիվանդությունների հարուցիչներ են։ Կարող են առաջացնել նաև արյան հեմոլիզ։
ՍՏՐԵՊՏՈՄԻՑԻՆ, անտիբիոտիկ, առաջանում է Actinomyces (Streptomyces) ճառագայթասնկերից։ Առաջինն ստացել է ամերիկացի գիտնական Զ․ Վաքսմանը՝ A․ griseus-ից, 1944-ին։ Քիմիական բնույթով ստրեպտոմիցինը դասվում է ամինագլիկոզիդային անտիբիոտիկների շարքը։ Ստրեպտոմիցինը ունի հիմնային հատկություն, ջրում լավ է լուծվում, օրգ․ լուծիչներում գործնականորեն անլուծելի է։ Տարբեր թթուների հետ հեշտությամբ առաջացնում է աղեր, մոլ․ զանգվածը՝ 581,6։ Չոր պայմաններում ակտիվությունը պահպանում է 2-ից ավելի տարի։ Ստրեպտոմիցինը ակտիվ է տուբերկուլոզային միկոբակտերիայի, ժանտախտի, տուլարեմիայի, բրուցելոզի, ինչպես նաև դիզենտերիայի հարուցիչների, աղիքային ցուպիկի, ստաֆիլակոկերի, ստրեպտոկոկերի, պնևմոկո– կերի, գոնոկոկերի, մենինգոկոկերի ևնի հանդեպ։ Սնկերի, նախակենդանիների, անաերոբ մանրէների, սպիրոխետների, ոեկետսիաների և վիրուսների վրա չի ազդում։ Ս–ի ազդեցության առաջնային մեխանիզմը դեռևս լրիվ պարզ չէ։ Կլինի– կայում Ս–ի կիրառումից առաջանում են բակտերիաների կայուն շտամներ, այդ պատճառով էլ Ս․ օգտագործում են այլ պատրաստուկների հետ զուգորդումնե– րով։ Ս–ի երկարատև օգտագործումն ազ– դում է լսողության վրա։ ՍՍՀՍ–ում օգտա– գործում են Ս–ի սուլֆատը և քլորակալ– ցիումային կոմպլեքսը, սալյուզիդի U-ui- յին աղը (ստրեպտոսալյուզիդ) և Ս–ի զու– գորդված պատրաստուկները (ստրեպտո– ցիլին, ստրեպտոդիմիցին, դիհիդրոստ– րեպտոմիցին)։ Ս․ օգտագործում են նաև կենսաքիմիայում՝ ռիբոսոմների ֆունկ– ցիաները և սպիտակուցների կենսասին– թեզի մեխանիզմները հետազոտելու նպա– տակով։
ՍՏՐԵՊՏՈՑԻԴ (Strep tocidum, Sulfani- lamidum), սոււֆանիւամիղների խմբի հա– կաբակտերիային պատրաստուկ։ Կիրառ– վում է համաճարակային ուղեղ–ողնուղե– ղային մենինգիտի, կարմիր քամու, ան– գինայի, միզուկաբորբի ևնի, ինչպես նաև վերքերի բուժման նպատակով։ Օգտա– գործում են ներքին ընդունման համար 0,5–1 գ հաբերի, տեղային՝ փոշու, քսու– քի և էմուլսիայի ձևերով։
ՍՏՐԵՍ (< ակգլ․ stress – լարվածու– թյուն), օրգանիզմի ընդհանուր ոչ առանձ– նահատուկ հարմարվողական ռեակցիան զանազան ազդեցությունների (ստրեսոր– ների) նկատմամբ։ Ս–ի տեսությունը մշա– կել է Հ․ ՍեԱեն (1936)։ Նա կենդանիների վրա կատարած ւիորձերի ընթացքում նը– կատել է, որ ամենաբազմազան ազդեցու– թյունները (այրվածքներ, վնասվածքներ, թունավորումներ, վարակիչ հիվանդու– թյուններ, ցրտահարություն են) օրգա– նիզմում, բացի բնորոշ փոփոխություննե– րից, առաջ են բերում նաև այնպիսի տե– ղաշարժեր, որոնք ընդհանուր են բոլոր ազդեցությունների համար։ Այդ տեղաշար– ժերը հիմնականում երեքն են՝ մակերի– կամների (հատկապես կեղևային մասի) մեծացումը, ուրցագեղձի և ավշային հան– գույցների ապաճումը և մարսողական հա– մակարգում արյունահոսող խոցերի առա– ջացումը։ Այս երևույթների համալիրը Սել– յեն անվանել է ընդհանուր հարմարվողա– կան համախտանիշ (սինդրոմ), քանի որ այդ ֆոՓոխությունները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը վնա– սակար ազդեցության հանդեպ։ Ընդհա– նուր հարմարվողական համախտանիշն ունի զարգացման երեք Փուլ՝ 1․ տագնապի ռեակցիայի փուլ, 2․ դիմադրության փուլ, 3․ հյուծման (սպառման) փուլ։ Տագնապի ռեակցիայի փուլը բաժանվում է շոկի և հա– կաշոկի ենթափուլերի։ Շոկի ենթափուլը բնորոշվում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի ընկճմամբ, ար– յան ճնշման և մկանային լարվածության անկմամբ, բջջաթաղանթների թափանցե– լիության բարձրացմամբ, քայքայման պրոցեսների գերակշռմամբ են։ Հակաշոկի ենթափուլում տեղի են ունենում հակառակ ուղղված պրոցեսներ, որոնք ի վերջո հան– գեցնում են խանգարված հավասարա– կշռության վերականգնմանը։ Եթե տագ– նապի ռեակցիայի ժամանակ օրգանիզմը չի մահանում, ապա վրա է հասնում դի– մադրության փուլը, որի ժամանակ բարձ– րանում է օրգանիզմի կայունությունը, ար– յան մեջ ավելանում է մակերիկամների կեղեային հորմոնների քանակությունը, արագանում են սինթեզման պրոցեսները։ Եթե ախտածին գործոնը շարունակում է ազդել օրգանիզմի վրա, ապա վրա է հասնում հյուծման փուլը, որն ուղեկցվում է ավելի խորը փոփոխություններով և կա– րող է հասցնել մահվան։ Այս փուլում օր– գանիզմի հարմարվողական հնարավորու– թյունները (հարմարվողական էներգիան) սպառվում են, և նա դառնում է դիմադրելու անընդունակ։ Ընդհանուր հարմարվողա– կան համախտանիշի զարգացումը պայ– մանավորված է ստրեսորի ազդեցության տակ օրգանիզմում կատարվող մի շարք նյարդա–հորմոնային տեղաշարժերով։ Հիմնական դերը պատկանում է են– թատեսաթումբ–հիպոֆիզ–մակերիկամների կեղե առանցքին, որն իրենից ներկայաց– նում է մի ընդհանուր, ֆունկցիոնալ առու– մով խիստ փոխհամաձայնեցված համա– կարգ։ Ստրեսորը նախապես ազդելով ուղեղի ենթատեսաթմբի վրա, ստիպում է նրան արտադրել հատուկ նյութ, որը խթա– նում է հիպոֆիզի առաջային բլթի բջիջ– ներին։ Վերջիններս սկսում են ավելի շատ արտադրել մակերիկամների ֆունկ– ցիան ուժեղացնող ադրենոկորտիկոտրոպ հորմոն (ԱԿՏՀ)։ Սա իր հերթին ստիպում է մակերիկամների կեղեին մեծ քանակու– թյամբ կորտիկոիդներ (կեղեային հոր– մոններ) արտադրել, որոնք առաջ են բե– րում ուրցագեղձի, ավշային հանգույցնե– րի ապաճում և մարսողական ուղու խո– ցեր։ Վերջիններիս առաջացման գործում կարևոր է նաև վեգետատիվ նյարդային համակարգը, որի բարձրակարգ կենտրոնը նույնպես ենթատեսաթումբն է։ Այսպի– սով, Ս․ օրգանիզմի ոչ առանձնահատուկ ռեակցիան է իրեն ներկայացված յուրա– քանչյուր պահանջին։ Ս–ային ռեակցիայի տեսակետից նշանակություն չունի հաճե– լի է, թե տհաճ այն իրադրությունը, որին բախվում է օրգանիզմը, մի դեպքում առա– ջանում է հաճելի Ս․ (էվստրես), մյուս դեպքում՝ վնասաբեր (դիստրես)։ Ս–ային ռեակցիաները, ըստ Սելյեի, բնորոշ են նաև նյարդային համակարգ չունեցող ստորակարգ կենդանիներին և, նույնիսկ, բույսերին։ Ֆիզիոլոգիական Ս–ային վի– ճակները մարդու գործողությունների շար– ժառիթներն են, որոնցից խուսափել ան– հնարին է։ Տես նաև Հարէէարվողականու– թյան։ Գբկ․ Սելյե Հ․ք Սարես առանց դիսա– PbUl,> Ե" 1983։ Վ․ԳոԻ4ՈՈ,ավ