վորվել է նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման հետևանքով և մեծ զարգացման հասել սարկաաիրական հասարակարգում։ Սյան նախնական ձևը վաղ, նահապետական Ս․ էր, երբ շահագործման մասշտաբները սահմանափակվում էին նահապետական պրիմիտիվ տնտեսության նեղ շրջանակներով։ Ստըրկացվում էին պարտապաններն ու միջցեղային ընդհարումների ժամանակ գեր, վածները։ Ստրուկները դեռևս քիչ էին, կատարում էին օժանդակ դեր և համատեղ աշխատում ընտանիքի անդամների հետ։ Սյան այդ ձևը հատուկ էր բոլոր ժողովուրդներին և՝ Արլում, և՝ Արմ–ում։ Հին Արևելքի երկրներում հողի և բազմաթիվ ստրուկների գերագույն սեփականատերը պետությունն էր։ Ստրուկներին օգտագործում էին արքունական ու վանքապատկան տնտեսություններում, ավագանու տներում (որպես ծառա), շինարարա– կան աշխատանքներում, երբեմն՝ նաև որպես ռազմ, ուժ (Ասորեստանում, Ուրար– տուում, Չինաստանում)։ Սակայն հիմնական արտադրողները համայնքի անդամ ազատ երկրագործներն էին, որոնք ստրուկների հետ հարկադիր մասնակցում էին ոռոգման սիստեմների (Եգիպտոս, Բաբելոն), ամրությունների (Ուրարտու, Չինաստան), տաճարների, պալատների, բուրգերի և այլ խոշոր կառույցների շինարարական աշխատանքներին։ Ստրուկներն ու համայնքի անդամները իրավազուրկ էին, ճնշված և ներկայացնում էին շահագործող դասակարգի ընդհանուր սեփականությունը։ Հին Հունաստանում և Հին Հռոմում տնտ․ զարգացման տեմպերի արագացման հետևանքով նահապետական Ս․ վերածվել է դասական կամ անտիկ Սյան․ ստրկական աշխատանքը դարձել է տնտ․ կյանքի հիմքը, Ս․ վերածվել տնտ․ հարաբերությունների տիրապետող ձևի։ Անտիկ հասարակության մեջ ստրուկը զուրկ էր մարդկային իրավունքներից, տիրոջ լրիվ և անբաժան տնօրինության տակ գտնվող իր էր։ Նրան չէին տարբերում անասունից ու աշխատանքի գործիքից, գնում ու վաճառում էին, խստորեն պատժում, անընդհատ ու չափից դուրս աշխատեցնելով ուժասպառ անում։ Աշխատանքի պարզ կոոպերացիայի լայն կիրառման շնորհիվ Ս․ նպաստում էր արտադրողական ուժերի զարգացմանը, սակայն ստրուկի աշխատանքի սահմանափակ հնարավորություններն ու նրանց անընդհատ ապստամբությունները մ․ թ․ V դ․ վերջնականապես քայքայեցին ստըրկատիրական հասարակարգի հիմքերը։ Ֆեոդալիզմի դարաշրջանում Ս․ գոյություն ուներ գլխավորապես որպես անցումային, ճորտությանը նման երևույթ (սերվերը Անգլիայում, խոլոպները Ռուսիայում), ստրուկներն աստիճանաբար միաձուլվում էին կախյալ գյուղացիների հետ։ խոշոր ֆեոդալների տներում ստրուկներն օգտագործվում էին որպես ծառա, իսկ մահմեդական Արևելքում՝ ռազմ, ուժ (մամղուքները Եգիպտոսում)։ Եվրոպայում Ս․ Փաստորեն վերացվել է XII– XV դդ․, Արևելքի երկրներում Ս․ երկար ժամանակ գոյատևել է ֆեոդալ, հարաբերությունների հետ միասին (օրինակ, տնային Սյան տարբեր ձևերով)։ Սյան վերջին Փուլը սկսվել է աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո (XV դ․ վերջ –XVI դ․ սկիզբ)* կապիտալիզմի դարաշրջանում։ Ստրուկի (հատկապես Աֆրիկայից ներմուծվող նեգրերի) աշխատանքը կիրառվում էր Եվրոպ․ պետությունների (Իսպանիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Անգլիա) գաղութների, Վեստ Ինդիայի և ամեր․ աշխարհամասի պլանտացիոն տնտեսություններում։ Նեգր ստրուկները շահագործվում էին ամենադաժան ձևով և պլանտացիաներում 7–8 տարուց ավելի չէին դիմանում։ Պլանտացիոն Ս․ առավել զարգացում ստացավ ԱՍՆ–ի հվում։ 186165-ի Քաղաքացիական պատերազմի հետևանքով ԱՄՆ–ում Ս․ վերացվեց։ Ստրուկների ուժեղացող դիմադրությունը, նրանց աշխատանքի ցածր արտադրողականությունը և Սյան դեմ հասարակական շարժումը եվրոպ․ պետություններին ստիպեցին XIX դ․ ընթացքում Ս․ պաշտոնապես վերացնել իրենց գաղութներում։ Սակայն այն գոյություն է ունեցել մինչև ամբողջ գաղութա– յին սիստեմի փլուզումը, իսկ Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի որոշ ժողովուրդների մոտ Սյան պարզագույն ձևե– րը շարունակում էին պահպանվել մինչե XX դ․ կեսերը։ 1948-ին ՍԱԿն ընդունեց Սարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիան, որով արգելվեցին Սյան և ստրկավաճառության բոլոր ձևերը։ Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալիստական արտադրությանը նախորդող ձևերը, Ե․, 1941։ Маркс К․, Теории прибавочной стоимости (IV т․ «Капитала»), гл․ 12; Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, т․ 26, ч․ 2; Լևնին Վ․ Ի․, Պետության մասին․ Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 39։ Валлон А․, История рабства в античном мире, пер․ с франц․, т․ 1–2, М․, 1941; Общее и особенное в историческом развитии стран Востока, М․, 1966; Jenovese Е․, The Political Economy of Slavery, N․ Y․, 1967․
ՍՏՐՅՈՎԵԼՍ (Streuvels) Ստեյն [Ֆրանկ Լ ա տ յ ռ ր (Lateur)] (1871–1969), բել– գիացի գրող։ Գրել է ֆլամանդերեն։ Բելգ․ գրականության մեջ առաջիններից է, որ գրել է գյուղի աշխատավորի մասին («Հունձ*, 1900, վեպ, «Գարնանային կյանք», 1900, պատմվածքների ժող․), ռեալիստորեն պատկերել գյուղացու ծանր աշխատանքը («ճանապարհներով», 1902, վեպ)։ Ս–ի «Սիրախաղեր» (1903), «Կտավատի արտ» (1907), «Կյանքի ծաղիկներ» (1937) վեպերում և «Բատրակներ» (1926) ժողովածուի պատմվածքներում նկատելի են անկումային տրամադրություններ։ «Պրյուցկե» (1922) և ինքնակենսագրական «Հյոլե» (1942) վիպակներում նրբորեն ներկայացված է մանկան հոգեբանությու– նը։ Ս–ի ստեղծագործությանը բնորոշ է հումանիզմը, բանաստեղծականությունը, քնարականությունը։
ՍՏՐՈԲՈՍԿՈՊԻԱԿԱՆ ԷՖԵԿՏ (< հուն․ axpofJoe – պտտում, անկանոն շարժում և аиолёсо – դիտել), տեսողական խաբ– կանք, որն առաջանում է այն դեպքում, երբ որևէ առարկա կամ պատկեր դիտվում է ոչ թե անընդհատ, այլ ժամանակի առանձին, պարբերաբար միմյանց հաջորդող միջակայքերի ընթացքում (օրինակ, էկրանին պրոյեկտվող պատկերը օբտյուրաաորով պարբերաբար ծածկելու կամ մութ սենյակում լույսի պարբերական բռնկումների դեպքում)։ Ս․ է․ պայմանավորված է դիտորդի տեսողության իներ– ցիայով, այսինքն՝ ընկալած դիտապատկերը որոշ (կարճ) ժամանակ գիտակ– ցության մեջ պահելու հատկությամբ, երբ այդ պատկերն առաջացրած առարկան արդեն անհետացել է։ Եթե ընդհատուն դիտումների միջև ընկած ժամանակը փոքըր է դիտապատկերի «մարման» ժամանակից, ապա առանձին դիտումների առաջացրած պատկերները ձուլվում են, և դիտումը սուբյեկտիվորեն ընկալվում է որպես անընդհատ։ Ս․ է․ կարող է լինել երկու տեսակ․ 1․ շարժման խաբկանք՝ առանձին պատկերների ընդհատուն դիտ– ման դեպքում, եթե պատկերներից յուրքանչյուրի վրա առարկաների դիրքերը որոշ չափով շեղված են նախորդ պատկերի համեմատությամբ։ Ս․ էի այս տեսակի վրա է հիմնված շարժման ընկալումը կինեմատոգրաֆում և հեռուստատեսության մեջ։ 2․ Անշարժության (կամ դանդաղեցված շարժման) խաբկանք, որն առաջանում է, երբ շարժվող առարկան պարբերաբար (ft հաճախականությամբ) գրավում է նախորդ դիրքը։ Ընդ որում լրիվ անշարժության խաբկանքի համար անհրա– ժեշտ է, որ դիտման պահերի f հաճախականությունը հավասար լինի fi-ին։ Ս․ էի իրականացման սարքերը կոչվում են ստրոբոսկոպներ։ Տես նաև Օպտիկական խաբկանք։
ՍՏՐՈՄԲՈԼԻ (Stromboli), գործող հրաբուխ Տիրենյան ծովում (Իտալիա)։ Առա– ջացրել է նույնանուն կղզի։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 926 մ, ծովի հա– տակից՝ 2700 մ։ Կազմված է հին՝ ավերված անդեզիտային կոնից և ժամանակակից բազալտային հատած կոնից։ Պարբերաբար յուրաքանչյուր 10–20 րոպեն մեկ, հրաբխի խառնարանից, որը գտնվում է 720 մ բացարձակ բարձրության վրա, ժայթքում են ռումբեր՝ գազերի հետ միասին։ Ս․ լավա է արտավիժում տևական ընդմիջումներով (վերջին անգամ 1971-ին)։ Լավայի կազմը տրախիբազալտային է։ Սի անունով է կոչվում հայտնի հրաբխային ժայթքումների տիպերից մեկը՝ ստրոմ– թոլյանը։ Գիշերները խառնարանի գազերի «լույսը» նկատելի է շատ հեռու տարածություններից, որի համար Ս․ անվանում են միջերկրածովային փարոս։
ՍՏՐՈՆՑԻՈՒՄ (լատ․ strontium), Sr, տարրերի պարբերական համակարգի V պար– բերության II խմբի տարր։ Կարգահամարը՝ 38, ատոմական զանգվածը՝ 87,62։ s տարր է։ Բնական Ս․ բաղկացած է 84Sr, 8eSr, 87Sr և 88Sr կայուն իզոտոպներից, որոնցից ամենատարածվածը (82,56%) վերջինն է։ Ստացվել են 80–97 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները, որոնք առաջանում են 235Ս իզոտոպի քայքայման ժամանակ։ Ամենաերկարակյացը 90SMi է (Ti/2=27,7 տարի), որը ուժեղ p ճառագայթիչ է։ Ս․ հայտնաբերել է (1790) շոտլանդացի բժիշկ Ա․ Կրոֆորդը (1748–95)․ Ստրոնշիան գյուղի (Շոտլանդիա) շրջակայքում գտնվող միներալից նա անջատեց մինչ այդ անհայտ «հող»