Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/16

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

«ՍՈՎԵՏՍԿԻԵ ՊՐՈՖՍԱՅՈՒԶԻ»(«Советские профсозы», « Սովետական արհմիություններ») հասարակական քաղ. երկշաբաթական հանդես: ՀԱՄԿԽ-ի հրատարակություն: Հրատարակվում է1917-ից ( մինչև 1956թ. «Պրոֆեսիոնալնի վեստնիկ») Մոսկվայում: Լուսաբանում է ՍՍՀՄ արհեստակցական միությունների, նրանց կենտրոնական և տեղական օրգանների սկզբնական կազմակերպությունների բազմակողմանի գործունեությունը մջազգային արեմիութենական շարժումը: Նյութեր է տպագրում արտադրության դաստիարակության արհմիությունների կազմակերպչական-մասսալան աշխատանքների վերաբերյալ նրանց գործունեությունը աշխատանքի պահպանության սոցիալական ապահովության աշխատավարձի աշխատավորության կենցաղի և հանգստի կազմակերպման բնագավառներում պրոպագանդում ՍՍՀՄ աշխատանքային օրենսդրությունը:

« ՍՈՎԵՏՍԿՈՅԵ ԳՈՍՈՒԴԱՐՍՏՎՕ Ի ՊՐԱՎՈ»(«Советское государство и право», «Սովետական պետություն և իրավունք») ամսագիր ՍՍՀՄ ԳԱ պետության և իրավունքի ինստ-իհրատարակություն: Լույս է տեսնում 1927-ից (մինչև 1939-ը «Ռեվոլյուցիա պրավա»,«Револция права») Մոսկվայում: Սովետական իրավական գիըության առաջատար պարբերական: Մեկնաբանում է սոցիալիստ պետականության, դեմոկրատիայի, իրավունքի և օրինականաության տեսական պրոբլեմները լուսաբանում օրենսդրության պետ. ապարատի կառուցվածքի ու աշխատանքի մեթոդների կատարելագործման խնդիրները: Տպագրում է տեսական ու գործնական հոդվածներ տնտ. գործունեության իրավական կարգավորումը բարելավելու բնության պահպանությունը ապահովելու իրավախախտումների կանխելու ու վերացնելու կարևոր ու վերացնելու կարևոր խնդիրների մասին: Ինֆորմացիա է հաղորդում դատական- դատախազական, քննչական ու տետ. մարմինների գործունեության իրավագիտական հետազոտություններից: Հանդեսը ընդհանրացնում է սոցիալիստ երկրներում պետության և իրավունքի զարգացման փորձը լուսաբանում նրանց քաղ. և տնտ. համագործակցության իրավական հարցերը: Անդրադառնում է կոպիտ և զարգացող երկրներում միջազգային իրավունքի պրոբլեմների վերաբերյալ կատարվող գիտահետազոտական աշխատանքին: «Ս. գ. ի պ.» բովանդակության մասն է նաև պայքարը բուրժ. իրավական ու քաղ. գաղափարախոսության դեմ:

«ՍՈՎԵՏՍԿԻԵ ԶԴՐԱՎՕԽՐԱՆԵՆԻԵ» («Советское здравоохранение»,«Սովետական առողջապահություն») ՍՍՀՄ առողջապահության մինիստրության ամսգիր: Լույս է տեսնում 1942-ից (1940-1941-ին «Բոլինչնոյե դելո»), Մոսկվայում: Ամսագրի հիմնական բաժիններն են սոցիալ հիգիենա և հասարակական առողջության հարցեր առողջապահության ղեկավարում տնտ. կյանքի պլանավորում բժշկ. հաստատությունների աշխատանքի գիտ. կազմակերպում գրախոսություն և քննադատություն: Կանոնավորապես լուսաբանում է առողջապահության հարցերին նվիրված համագումարների ու կենֆերանսների աշխատանքները: Տարեկան հավաքածու ունի հոդվածների ցուցիչ և հեղինակների այբբենական ցանկ:

ՍՈՎՅԱԼ ՏԱՓԱՍՏԱՆ Հարավային սովյալ տափաստան հարթավայր Սիրդարյալի ձախափնյա մասում(գլխավորապես Ուզբ. ՄՍՀ Սիրդարյալի մարզում): Տարածությունը մոտ 10հզ.կմ է, բարձրությունը230-385մ: Հվ-ում սահմանափակովում է Թուրքեստանի լեռնաշղթայով հս-ում և ես- արմում ձուլվում է Կզըլկումի ավազոտներին Սիրդարյալի մոտ ընդհատվում 6-20մ բարձրությամբ ելուստով: Կլիման խիստ ցամաքային է: Գետերն օգտագործվում են ոռոգման համար: Ստորգետնյա ջրերը գտնվում են ոչ մեծ խորություններում: Տարածված են բաց մոխրագույն (տեղ-տեղ աղուտների հատվածներով) աղակալած հողերը:Սոցիալիստ շինարարության տարիներին Ս. տ-ում կառուցվել են նոր ջրանցքներ, որոնց ջրերը ոռոգում են 800 հզ. հա: Ս. տ. դարձել է Ուզբ. ՄՍՀ բամբակագործության խաշարագույն շրջան:

ՍՈՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Համառուսաստանյան Կենտգործկոմին առընթեր կենտ. հանձնաժողով: Նախագահն էր Մ. Ի. Կալինիևը: Ստեղծվել է ՀամԿԳԿ-ի 1921-ի հուլիսի 18-ի դեկրետով սովետական երկրի ընդարձակ տարածքի հատկապես Պովոլժինի սովյալներին (սովն առաջացել էր 1921-ի անբերիության հետևանքով սովյալ շրջանների գյուղական բնակչությունը կազմում էր շուրջ 30 մլն. մարդ) օգնելու համար: Ս. օ-հ-ի հիմնական խնդիրներն էին սովի չափերի պարզումը, սովի դեմ պայքարի միջոցներ (պետ. հասարակական արտասահմանում հանգանակած են) գտնելը սովյալներին օգնելու համար եկեղեցական արժեքները բռնագրավելու և տուժած շրջաններից գյուղացիներին տեղափոխելու մասին ԿԳԿ-ի դեկրետների իրականացումը են: Ս. օ. հ-ներ ստեղծվեցին Ուկր. ՄՍՀ-ում, ԲՍՍՀ-ում Անդրկովկասյան ՍՖՍՀ-ում: Ս. օ. հ. օգներ գյուղացիներին հատկապես 1921-ի աշնանացանը և 1922-ի հոկտ. 15-ին: ՀամԿԳԿ-ին կից ստեղծվեց սովի հետևանքների դեմ պայքարի հանձնաժողով:

ՍՈՎՈՐՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ սովորույթների համակցություն, որն օժտված է պետ. հարկադրանքի ուժով: Իրավունքի պատմ. առաջին ձևն է: Ձևավորվել է դասակարգային հարաբերությունների և պետության առաջացմանը ընթացքում: Իրավունքի համակարգի մեջեն մտնում միայն այն սովորույթները, որոնք կատարում են իրավական նորմի ֆունկցիաներ այինքն արտահայտում են տնտ. և քաղ. տիրապետություն ունեցող դասակարգի շահերը: Մինչև իրավունքի գրավոր աղբյուրների առաջացմանը գոյություն է ունեցել հասարակական հարաբերությունների ոլորտում և կիրառվել բանավոր գործածության եղանակով ավանդապահորեն: Ս. հ-ի հարուստ աղբյուներ են հին և միջնադարյան իրավունքի հուշարձանները Մանուլի օրենքներ Համմուրապի օրենքները Ռուսձայա պավդան Սաքսոնյան հայելին կոտչումներ են:

Ժամանակակից բուրժ. երկրներում Ս. ի. սահմանափակ է կիրառվում (միայն դատական պրակտիկայում, որտեղ սովորույթի հիման վրա լուծվում են դատական գործեր): Ս. ի. ավելի ընդարձակ կիրառվում է միջազգային հարաբերություններում (տես միջազգային սովորույթ միջազգային մասնավոր իրավունք միջազգային ծովային իրավունք): Ս. ի.-ի նորմերի գործողությունը տարբեր առիթներով վավերացվել է ՍՍՀՄ առևտր ծովագնացության օրենսգրքով (հոդվածներ 134,135,149,151,251 նն): Այսպես վթարի տեսակը որոշելիս օրենքի բացակայության դեպքում ուղեցույց են ընդունվում առևտր ծովագնացության Ս. ի-ի նորմերը: Սովետական օրենսդրությունը պայքարում է սովորութային վնասակար մնացուկների (բազմակնություն, կնոջ առևանգում, հարսնացուի համար հատուցագին տալ նն) դեմ:

Ս. ի. լայնորեն կիրառվել է նաև հին և միջնադարյան Հայաստանում: Իրավունքի բոլոր ճյուղերը ձևավորվել են նախ և առաջ Ս. ի-ի նորմերից: Ս. ի-ի նորմերը դրվել են նաև միջազգային իրավունքի ձևավորման հիմքում: Ս ի-ի հարուստ աղբյուրներ են Մխիթար Գոշի Դատաստանագիրքը Սմբատ Սպարապետի դատաստանագիրքը «Թուղթ ընդհանրական», «Կանոնական օրինադրություն», «Կանոնագիրք հաըոց»-ը հայ թագավորների հրապարակած օրենքներն ու հրամանները բազմաթիվ այլ հուշարձաններ։

Գրկ․ էնգելս Ֆ․ ընտանիքի մասնավոր սեփականության և պետության ծագումը Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․։ Ընտ․ երկ․ հ․Յ․ Ե․ 1978: Սամվելյան Խ․ հին հայ իրավունքի պատմությունը Ե․ 1962: Հովհաննիսյան Ա․ Թ․ ամուսնա-ընտանեկան իրավունքը վաղ ավատական Հայաստանում () Ե․ 1976:

Սովորույթ, որոշակի հասարակության կամ հասարակական խմբի մեջ ավանդաբար փոխանցված և դրանց անդամների համար սովորություն դարձած վարքագիծ։ Ս․ հաճախ շփոթվում է «ավանդույթ» և «արարողություն» հասկացությունների հետ։ Սակայն ավանդույթներն ընդգրկում են հասարակական կյանքի բոլոր բնագավառներին և բոլոր մշակույթներին հատուկ երևույթների առավել խոշոր շրջանակ, իսկ ձեռը Ս-ի տարատեսակ է և որոշակի հասարակական հարաբերությունների խորհրդանիշ։

Որպես մարդկանց միջև հարաբերությունների հիմնական կարգավորիչ Ս․ դրսևվորվում է հիմնականում հին հասարակություններում, որը պայմանավորված է հասարակական կյանքի կայուն ու անշարժ բնույթով