յում իոնացված ջրածնի (H II) սպեկտր– ները։ Կատարել է աստղագիտական գի– տելիքների պրոպագանդման մեծ աշխա– տանք։ Մասնավորապես, առանձին հոդ– վածով հանդես է եկել Բյուրականում հայտնագործված աստղասփյուռների տե– սության վերաբերյալ, կարեորելով դրա նշանակությունը։ Երկ․ Эволюция звёзд, М․, 1954․ Լ․ Միրզոյան
ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, լեզվաբանության բաժին, որն զբաղվում է բառերի ու նը– րանց բաղադրիչների ծագման, նրանց սկզբնական ձևի ու իմաստի, կազմության, լեզվական դերի ու գործառության և հե– տագա զարգացման ու փոփոխություննե– րի ուսումնասիրությամբ; Ս․ մի կողմից հենվում է պատմ․ իմաս– տաբանության, մյուս կողմից՝ պատմ․ հնչյունաբանության (ե հնչույթաբանու– թյան) վրա։ Պատմ․ իմաստաբանությունը, լայն առումով, գիտություն է լեզվաբանա– կան միավորների պատմականորեն կրած իմաստային փոփոխությունների, դրանց ընդհանուր օրինաչափությունների, այդ փոփոխությունները պայմանավորող օբ– յեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մա– սին։ Իբրե այդպիսին, պատմ․ իմաստա– բանությունը պահանջում է լեզվաբանա– կան միավորների իմաստների փոփոխու– թյան հասարակական և անհատական գործոնների, տնտ․–քաղ․, գաղափարա– կան ու կենցաղային փոփոխությունների և հոգեկան այն գործընթացների լուսա– բանություն, որոնք պայմանավորում են իմաստային փոփոխություններն ընդհան– րապես և այս կամ այն կոնկրետ իմաստա– փոխությունը՝ մասնավորապես։ Բառերի և լեզվաբանական այլ միավորների իմաստների պատմական հետազոտու– թյան ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նյութական մշակույթի պատմու– թյան տվյալները, ներլեզվական և ար– տալեզվական իրողությունների ընձեռած փաստերը։ Բովանդակության պլանում հենվելով պատմ․ իմաստաբանության վրա, արտահայտության պլանում ստու– գաբանը հենվում է պատմ․ հնչյունաբա– նության վրա։ Ցուրաքանչյուր լեզվի պատմ․ զարգացման ընթացքում նրա հըն– չյունական համակարգը նույնպես փոփո– խությունների է ենթարկվում, տեղի են ունենում հնչյունների զանազան անցում– ներ, հնչյունական մանրահամակարգերի անհետացում կամ առաջացում։ Հնչյուն– ների պատմ․ փոփոխությունները հանդես են գալիս որպես հին և նոր ձեերի, օրի– նաչափ համապատասիւանություններ, ուս– տի և ամեն մի Ս–յան դեպքում պետք է հաշվի առնել տվյալ լեզվի պատմ․ հնչյու– նափոխական օրինաչափությունները։ Բերենք Ս–յան երկու օրինակ։ ժողո– վըրդական լեզվում կա կեսար/կեսրար «կնոջ ամուսնու հայրը» բառը, որի կազ– մությունն աշխարհաբարով բացատրել ու լուսաբանել հնարավոր չէ․ մինչդեռ գրա– բարում նույն բառն ունի սկեսրայր ձեը, որը հեշտությամբ կարող է բառակազմա– կան վերլուծության ենթարկվել (սկեսուր+ +այր «սկեսրոջ այրը՝ մարդը»)։ ժամանա– կակից հայերենում որեն ձեույթը (խելա– հեղորեն, վստահորեն, վեհորեն են) մակ– բայակերտ ածանց է, որ խոսողների գի– տակցության մեջ չի կապվում օրենք բառի հետ, սակայն գրաբարում անկախ բառ է եղել (օրէն «օրենք, կարգ»), որը, բարդու– թյունների մեջ գործածվելով «կարգ, եղա– նակ, ձե» նշանակությամբ, վերածվել է ածանցի, և համապատասխանաբար վերա– փոխվել են ինչպես նրա գործառությունն ու դերը, այնպես էլ իմաստը։ Հաճախ լեզվաբանական միավորների Ս–յան միակ վստահելի միջոցը ցեղակից լեզուների ընդհանրությունների բացա– հայտումն ու դրանով իսկ դրանցից յու– րաքանչյուրի բառերի, ածանցների և այլ միավորների համեմատությունն է։ Այս առումով Ս․ պատմահամեմատական չեզ– վաբանության հիմքն է կազմում, և առանց գիտ․ Ս–յան չկա համեմատական լեզվա– բանություն։ է․ Աղա յան
ՍՏՈՒԳԱՐՔ, բուհերի և միջնակարգ մաս– նագիտական ուս․ հաստատությունների ուսանողների լաբորատոր և հաշվարկա– գծագրային աշխատանքների, կուրսային նախագծերի (աշխատանքների), ինչպես նաե սեմինար պարապմունքների և ար– տադրական պրակտիկայի ժամանակ ձեռք բերած գիտելիքների և հմտություն– ների ստուգման ձե։ Տվյալ կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բո– լոր Ս–ների հանձնումը (որպես կանոն 6-ից ոչ ավելի) ուսանողին (սովորողին) քննական սեսիայի թույլ տալու պարտա– դիր պայման է։ Ս․ նշանակվում է այն առարկաների, նախագծերի (աշխատանք– ներ) համար, որոնց ցանկը սահմանվում է բուհի (ֆակուլտետի), հատուկ միջնա– կարգ ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդների որոշ– մամբ։
ՍՏՈՒԴԵՆԻՑԱ, գյուղ Ուկր․ ՍՍՀ 1սմելնից– կու մարզի Կամենեց–Պոդոլսկի շրջանում, Դնեստրի և նրա վտակ Ստուդենիցայի միախառնման մոտ։ Առաջին գրավոր տե– ղեկությունները վերաբերում են 1388-ին։ Եղել է առետր․ կենտրոն։ Ս–ում հաստատ– ված (հավանաբար Ուկրաինայի, Մոլդա– վիայի, Ղրիմի հայաշատ վայրերից) հա– յերն զբաղվել են արհեստներով, այգե– գործությամբ, առետրով (արտահանել են չորացրած միրգ)։ Աստիճանաբար հայերն ստացել են ինքնավարության իրավունք, Ս–ի կենտրոնում կառուցել եկեղեցի։ Պա– րըսպապատ Ս–ի երկու դարպասներից մեկը կոչվել է Հայկական։ Հայկ․ գաղու– թը ծանր կորուստներ է ունեցել 1633-ի հոկտեմբերին, երբ 50 հզ–անոց թուրք, բանակը եռօրյա համառ մարտերից հետո գրավել և ավերել է Ս․։ Հաշվի առնելով Ս–ի բնակիչների (այդ թվում՝ նաև հայերի) հերոսական դիմադրությունը, լեհ․ սեյմը 1635-ին ընդունած որոշումով նրանց 8 տարի ազատել է հարկերից ու պարտավո– րություններից, շնորհել այլ արտոնու– թյուններ։ Հայկ․ գաղութը վերստին աշ– խուժացել է, հայերը Ս–ի կենտրոնում կա– ռուցել են երկհարկանի, արլ․ ոճի քարե տներ՝ խանութներով ու ներքնահարկե– րով։ Ս–ի հայկ․ գաղութը գոյատեել է մինչե 1770-ի ժանտախտը։ Հայերի մի մասը զոհ է գնացել համաճարակին, մյուս– ները հեռացել են այլ վայրեր։ Գրկ․ Григорян В․ Р․, История ар– мянских колоний Украины и Польши (Ар– мяне в Подолии), Е․, 1980․ Վ․Գրիգորյան
ՍՏՈՒԴԵՆՉԷՍԿԻ ՄԵՐԻԴԻԱՆ» («Сту– денческий меридиан», «Ուսանողական միջօրեական»), հասարակական–քաղ․ և գրական–գեղարվեստական պատկերա– զարդ ամսագիր։ ՀամԼԿԵՄ ԿԿ ու բարձրա– գույն և միջնակարգ մասնագիտական կըր– թության մինիստրության հրատարակու– թյուն։ Լույս է տեսնում 1974-ից, Մոսկվա– յում (1968–73-ին «Մոլոդայա գվարդիա» հրատարակչությունը լույս է ընծայել նույ– նանուն ալմանախ)։ Նախատեսված է ուսանողների և սովորողների, զինվորա– կան ուսումնարանների կուրսանտների, բարձր դասարանցիների, ինչպես նաե դասատուների, կոմերիտական աշխատող– ների և այլոց համար։ Լուսաբանում է երիտասարդության կոմունիստական դաստիարակության, ուս․–դաստիարակ– չական պրոցեսի կատարելագործման հար– ցեր, շինարարական ջոկատների և ուսա– նողական ընկերությունների, ակումբնե– րի և այլ կոլեկտիվների աշխատանքը։ Ներկայացնում է արտասահմանյան ուսա– նողության կյանքը, միջազգային երիտա– սարդական շարժման ընթացքը, առաջա– դեմ ուսանողական կազմակերպություն– ների գործունեությունը։ Տպագրում է նաե գեղարվեստական ստեղծագործություն– ներ։
ՍՏՈՒԴԻԱ (լատ․ studio – ուսումնասի– րումն, պարապմունքների սենյակ), 1․ նկարչի կամ քանդակագործի ավեստա– նոց։ 2․ Արվեստագետներ կամ դերասան– ներ կրթող դպրոց։ 3․ Թատերական կո– լեկտիվ (ինչպես և արվեստագետների կոլեկտիվ), առավելաբար երիտասարդա– կան, որ ծավալում է ստեղծագործական և ուսումնական գործունեություն։ Տես նաե Կինոստուդիա, Թատերական ստուդիա– ներ, Պարարվեստի ստուդիաներ։
ՍՏՈՒԿԱԼԻՆ Բորիս Իվանովիչ [ծն․ 4․5․ 1923, գ․ Չուպովկա (Տամբովի մարզի Կիրսանովի շրջանում)], սովետական պետ․ և կուսակցական գործիչ։ ՍՍԿԿ ան– դամ 1943-ից։ Ավարտել է Վորոնեժի ման– կավարժական ինստ–ը (1950)։ 1941–45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատե– րազմին։ 1946-ից կուսակցական և լրա– գրողի աշխատանք է տարել, 1960-ից աշ– խատել է ՍՍԿԿ ԿԿ ապարատում։ 1963-ից ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի մամուլի պետ․ կոմիտեի նախագահն էր, 1965-ից՝ «Պրավդա»-ի գլխ․ խմբագրի տե– ղակալը, ապա՝ առաջին տեղակալը։ 1970-ից Ս․ ՍՍՀՄ Մինիստրների խորհըր– դին առընթեր մամուլի կոմիտեի, 1972-ից՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի պետ․ կո– միտեի, 1979-ից՝ ՍՍՀՄ հրատարակչու– թյունների, պոլիգրաֆիայի և գրքի սուետ– րի գործերի պետական կոմիտեի նախա– գահն էր։ 1983-ից՝ ՍՍԿԿ ԿԿ բաժնի վարիչ։ ՍՍԿԿ ԿԿ անդամ է 1976-ից, ՍՍՀՍ VIII – XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգեատրվել է Լենինի, 2 այլ շքանշաններով։
ՍՏՈՒԿԿՈ (իտալ․ stucco), արհես– տական մարմար, պատերի և ճարտ․ մանրամասերի հարդարման նյութ։ Պատրաստում են այրած և մանրացված