Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/165

Այս էջը սրբագրման կարիք չունի

քին սեռական օրգանների վրա և անմի– ջապես սատկում։ Ս–ի կյանքի տևողու– թյունը 3–4 շաբաթ է։ Ս․ առաջացնում է էնտերոբիոզ հիվանդություն, որը մարդու, հատկապես երեխաների, ամե– նատարածված ճիճվային հիվանդություն– ներից է։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակվում են Ս–ի ձվիկները կուլ տալիս։ հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ հետանցքի քոր, սրտխառնոց, երբեմն որովայնի ցավեր, լուծ, նյարդային գրգռվածություն, գըլ– խացավ, քնի խանգարումներ։ Բ ու ժ ու– մ Ը– պիպերազին, նավթամոն ևն։ Կ ա ն– խարգելումը․ անձնական հիգիե– նայի կանոնների պահպանում։

ՍՐԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ, տպագրությամբ կամ այլ եղանակներով բազմացվող տեքստա– յին և գրաֆիկական նյութերի քերակա– նական, տեխ․ սխալներն ուղղելու և թե– րությունները վերացնելու պրոցես։ Նեղ իմաստով ուղղումներ անցկացնելու հա– մար նախատեսված տպագրական շար– վածքի տպվածք։ Գոյություն ունի Ս–յան 4 տեսակ՝ հրատարակչական, տպարանա– յին, բնագիր–մակետներով թողարկվող հրատարակությունների, վերատպության տպաձևերի։ Ս–յան համար տվյալ շար– վածքից սրբագրական հաստոցի վրա պատրաստվում է փորձնական տպվածք։ Ուղղագրական և կետադրական սխալնե– րից բացի տպվածքում կարող են լինել նաև տեխ․ վրիպումներ։ Տպվածքի վրա նկատված սխալները նշելու համար կի– րառվում է սրբագրական նշանների հա– մակարգ։ Ս․ նախատեսում է գրաշարային պրոցեսի բոլոր փուլերում նկատվող սխալների ուղղում։

ՍՐԲԱԶԱՆ ԴԱՇԻՆՔ, եվրոպ․ միապետ– ների դաշինք, ստեղծվել է Նապոլեոնի կայսրության անկումից հետո, հեղափոխ․ և ազգ․–ազատագր․ շարժման դեմ պայքա– րելու, Վիեննայի կոնգրեսի (տես Վիեննա– յի կոնգրես 1814–15) որոշումների ան– սասանելիությունն ապահովելու համար։ Ստորագրել են ռուս, կայսր Ալեքսանդր I, ավստր․ կայսր Ֆրանց I և պրուս, թա– գավոր Ֆրիդրիխ Վիլհելմ III, 1815-ի սեպտ․ 26-ին, Փարիզում։ 1815-ի նոյեմբ․ 19-ին Ս․ դ–ին միացել է Ֆրանսիայի թագա– վոր Լյուդովիկոս XVIII, ապա՝ եվրոպ․ միապետների մեծ մասը։ Թեև Մեծ Բրի– տանիան չի մտել Ս․ դ–ի մեջ, սակայն մի շարք հարցերում աջակցել է նրա քաղա– քականությանը և մասնակցել Ս․ դ–ի կոնգրեսներին։ Կայացել է Ս․ դ–ի չորս կոնգրես՝ Ախենում (1818), Տրոպպաուում (1820), Լայբախում (1821), Վերոնայում (1822)։ Ս․ դ–ում առաջատար դեր էին խա– ղում ավստր․ կանցլեր Մետեռնիխը և ռուս, կայսր Ալեքսանդր I։ Մ․ դ–ի թույլտը– վությամբ ավստր․ զորքերը ճնշեցին Նեա– պոլի 1820–21 և Պիեմոնտի 1821-ի հեղա– փոխությունները, 1823-ին ֆրանս․ բա– նակը ներխուժեց Իսպանիա և վերականգ– նեց բացարձակ միապետությունը։ Մ․ դ․ դատապարտեց հույների 1821-ին սկսած ապստամբությունը թուրք, լծի դեմ։ Եվրոպ․ տերությունների միջև եղած հակասու– թյունները, զարգացող հեղափոխ․ և ազգ․ ազատագր․ շարժումը (1825-ին դեկա– բրիստների ապստամբությունը Ռուսաս– տանում, 1830-ի հեղափոխությունները Ֆրանսիայում և Բելգիայում, 1830–31-ի լեհ․ ապստամբությունը) սասանեցին Մ․ դ․ և 1820-ական թթ․ վերջին 1830-ական թթ․ սկզբին, փաստորեն, այն կազմալուծ– վեց։ 9-/1#․Маркс К․ и Энгельс Փ․, Соч․, 2 изд․, т․ 2, с․ 573–74, т․ 5, с․ 310, 351, т․ 6, с․ 521; Нар очницкий А․ Д․, Международные отношения европейских го– сударств с 1794 до 1830 г․, М․, 1946․

ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ», տեղի են ունեցել Հին Հունաստանում, մ․ թ․ ա․ VI–III դդ․, քաղաքների և ցեղերի կրոնա– քաղ․ միությունների (ամփիկտիոնիանե– ՐԻ) միջև՝ միմյանց նկատմամբ և Հունաս– տանում հեգեմոնիա հաստատելու հա– մար։ «Մ․պ․»-ի առիթ էր դառնում ամփիկ– տիոնիայի որևէ անդամի կողմից ընդհա– նուր կանոնադրության, սրբավայրերի և ընդհանուր գանձարանի անձեռնմխելիու– թյան խախտումը։ Առավել հայտնի են «Մ․ պ․» (մ․ թ․ ա․ 355–346, 340–339) դել– փյան ամփիկտիոնիայի անդամների միջև։

ՍՐԲԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական յոթ «խորհուրդներից» մեկը։ Ըստ եկեղեց․ ուսմունքի, այդ «խորհուրդը» հոգևորա– կաններին իբր հաղորդվում է ձեոնադըր– ման արարողությամբ։ Մ․ «խորհուրդը» ձևավորվել է քրիստոնեական եկեղեցու կազմավորման, համայնքը կղերականնե– րի ու աշխարհիկների բաժանման և հո– գևորականության առանձնաշնորհ դասի առաջացման ընթացքում, երբ հոգևորա– կանը հռչակվել է միջնորդ աստծո և հա– վատացյալների միջև։

ՍՐԲԱՒՈՍՈՒԹՅՈՒՆ, U ր բ ա գ ր ՈԼ– թ յ ու ն, սրբերի կյանքի նկարագրու– թյուն, նրանց նվիրված խոսք կամ երկ։ Ս–յան հիմնական տեսակներն են վկայա– բանությունն ու վարքը (տես Վարքագրու– թյուն)։ Ս–յան մեջ են մտնում նաև ներ– բողյանները, սրբերին նվիրված եկեղեց․ կարգերը։ Հայ գրականության մեջ Ս․ առաջ է եկել քրիստոնեական պաշտոնա– կան դավանանքի հետ մեկտեղ (IV– V դդ․) և գոյատևել ամբողջ միջնադարի ըն– թացքում։ Ք․ Տեր –Դավթյան

ՍՐԲԱՆԵՍԻ ՎԱՆՔ, Ս․ Հովհաննե– սի վանք, Հովհան ,0 ձ ն և ց ու վանք, VIII–XYII դդ․ հայկ․ ճարտ․ համալիր ՀՍՍՀ Թումանյանի շրջանի Արդ– վի գյուղի հս–արմ․ եզրին։ Բաղկացած է ոչ մեծ երկու եկեղեցուց, զանգակատնից, քառակող կոթողից, խաչքարերից, կա– ցարանների և տնտ․ շինությունների մնա– ցորդներից․։ Եկեղեցիները երկթեք կտու– րով միանավ թաղակապ դահլիճներ են, հաղորդակցվում են երկայնական ընդհա– նուր պատի մուտքային բացվածքով։ Հս․ դահլիճն ավելի Փոքր է, ունի պայտաձև աբսիդ, գրեթե քառակուսի համաչափու– թյուններով աղոթասրահ։ Մուտք է ունե– ցել նաև արմ–ից (ներկայումս փակված է)։ Բեմին կից է Հովհաննես Գ Օձնեցի կաթո– ղիկոսին վերագրվող երկթեք սալով ծածկ– ված քարարկղային դամբարանը։ Արմ․ պատին հետագայում կցվել է ոչ մեծ խո– րության թաղակապ սրահ։ Հվ․ դահլիճի մուտքը հվ–ից է, հատակը պատած է տապանաքարերով, որոնց մի մասը ծածկ– Սրբանեւփ վանքը (VIII դ․, XVII դ․) արԱմոսո– քԻց ված է հս․ պատով։ Եկեղեցիները կառուց– ված են ճեղքված անդեզիտի ոչ խոշոր, անկանոն կտորներով, բացառությամբ հս–ի արլ․ պատի ստորին երեք շարքերի, որոնք խոշորաչափ սրբատաշ քարերով են։ Հորինվածքային տարրերը վկայում են, որ եկեղեցիները կառուցվել են ոչ միաժամանակ։ Հս․ եկեղեցին իր սկզբնա– կան հորինվածքով (որից պահպանվել են արլ․ պատի ստորին շարքերը և հվ․ մուտ– քի մասը) վերաբերում է ավելի վաղ շըր– ջանի, քան հուշարձանախումբն ընդհան– րապես։ Այն հետագայում (հավանաբար XVII դ․), մյուս հուշարձանների կառուց– ման ժամանակ վերակառուցվել է։ Մ․ վ–ի զանգակատունը խորանարդաձև, ռոտոն– դա ձև, զանգաշտարակավոր թաղակապ շինություն է։ Կոթողը ագուցված է խորա– նարդաձև պատվանդանին, ճակատներին, բացի հվ–ից, խաչապատկերներ են։ Ս․ վ․ առնված է անկանոն շրջագծով ոչ բարձր պարսպի մեջ։ Արմ․ բարձրադիր մասում միջնադարյան գերեզմանոց է՝ բազմաթիվ ուշագրավ խաչքարերով և տապանաքա– րերով։ Գրկ․ Լ ա լ ա յ ա ն Ե․, Բորչալուի գավառ, «ԱՀ», գիրք 7, 8, Թ․, 1901; Եղիազար– յ ա ն Հ․, Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները (ուղեցույց), Ե․, 1952։ 9–․ Շ ախկ յան

ՍՐԲԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, կրոն, թեմանե– րով և սյուժեներով եկեղեցական–պաշտա– մունքային նկարչության տեսակ միջին դարերում։ Ի տարբերություն որմնանկար– չության և մանրանկարչության Ս–յան ստեղծագործությունները՝ սրբապատկեր– ները, գեղանկարչական առանձին հորին– վածքներ են՝ սկզբում մոմաներկերի (տես Մոմանկարչություն), խճանկարի (տես խճանկարչություն), ապա՝ հիմնականում տեմւցերային, հետագայում (XVIII դարից) յուղաներկերի տեխնիկայով՝ փայտե տախտակի, կտավի, ավելի սակավ՝ մե– տաղյա թերթերի են վրա։ Այդ հանգա– մանքը Ս․ մոտեցնում է հաստոցային գե– ղանկարչությանը (տես Հաստոցային ար– վեստ), սակայն, այնուամենայնիվ, սըր– բապատկերն ամբողջովին հաստոցային գործեր համարել չի կարելի, քանի որ դը– րանք ճարտարապետության, դեկորատիվ– կիրառական արվեստի գործերի հետ միա– սին գաղափարա–գեղարվեստական միաս– նական համալիրի օրգանական մաս են կազմել և սովորաբար ստեղծվել են որո– շակի տեղի, օրինակ, ւցատկերակաւի հա– մակարգի համար։ Ս–յան հնագույն, պահ– պանված հուշարձանները Առաջավոր