Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/166

Այս էջը սրբագրման կարիք չունի

Ասիայից են (YI դ․)*․ Ուշ հելլենիստական, մասամբ ֆայումյան դիմանկարների ավանդույթների հիման վրա ստեղծվել են սրբերի «դիմանկար»-պատկերներ, X– XI դարերից՝ սիմվոլիկ սյուժետային կոմ– պոզիցիաներ, իսկ հետագայում (հիմնա– կանում XIV դարից) նաև պատմողական բնույթի պատկերներ։ Ս․ զարգացած է եղել Բյուզանդիա]ում, մեծապես ազդել այլ երկրների արվեստի վրա, Իտալիա– յից մինչե Եթովպիա։ XIII–XVI դդ․ Ս․ Ռուսաստանում հասել է բացառիկ գե– ղարվեստական արտահայտչականության։ Հարավսլավոնական երկրներում, Վրաս– տանում ստեղծվել են Ս–յան ինքնատիպ դպրոցներ։ Ս․ պայմանական և վերացա– կան ձեով, կրոն, բնույթով, միջնադար– յան թեոլոգիական աշխարհայացքի յու– րահատկություններով հանդերձ եղել է աշխարհի գեղարվեստական ընկալման հիմնական միջոցներից։ Ս–յան գեղագի– տությունը, որ կազմավորվել է Բյուզան– դիայում պատկերամարտության դեմ պայ– քարում (VIII–IX դդ․), պահանջում էր «աստվածայինի», գերզգայական բովան– դակության մարմնավորումը տեսանելի, զգայորեն ընկալելի կերպարներով։ Սա– կայն այդ կերպարները պետք է զուրկ լինեին իրենց նյութական կոնկրետությու– նից, քանի որ, ըստ եկեղեցականների հավաստման, «երկնայինի» գեղեցկու– թյունը կարող է հաղորդել միայն իրական աշխարհի առարկայական ձեերի կատար– յալ, իդեալականորեն վեհ ինչ–որ հոգեոր էությունը միայն։ Այդ պատճառով էլ Ս–յան գեղարվեստական պրակտիկայում մշակվել է իրականության վերարտադըր– ման պայմանական եղանակների, համա– կարգ․ հարթային պատկերը տեղադրվում էր վերացական (ոչ սակավ «ոսկյա») ֆոնի «Քրիստոսին դագաղ դնելը», "Հյուսիսային Ռուսաստանի շրջաններում նկարված սրբա– պատկեր (XV ղ․, Տրետյակովյան պատկերա– սրահ, Մոսկվա) վրա, բացակայում էին իրական ծավալ– ներն ու եռաչափ տարածությունը, բնա– նկարի տարրերի և աքսեսուարների ընտ– րությունը ենթարկվել է սիմվոլիկի կամ կոմպոզիցիայի պատմողական իմաստի դրսևորմանը, բայց ոչ բնականը հաղոր– դելու խնդրին․ Ս–յան երկի կերպարային կառուցվածքի ձեավորման մեջ գլխ․ դեր էին խաղում կոմպոզիցիոն–ռիթմական սկզբունքը, գծի, գույնի արտահայտչա– կանությունը ։ Պալատական–արիստոկրա– տական արվեստում, որտեղ ուժեղ էին անտիկ ավանդույթները, գերակշռում էին կերպարի ազնիվ վեհությունը, ձևի նըր– բագեղությունը։ Կենդանի երևակայու– թյամբ գունավորված հեքիաթի միամիտ բանաստեղծականությունը, սրտառուչ պատմողականությունը, մանրամասերի կոնկրետությունը բնորոշ էին հիմնակա– նում Ս–յան տեղական դպրոցներին։ հրա– ժարվելով պատկերի կենսանմանությու– նից՝ Ս–յան մեջ նույնքան էլ մանրազնին ու բարդ կերպով ձևավորում էին կերպա– րի զգայական արտահայտչականությու– նը։ Ս–յան էական նվաճումը ստեղծագոր– ծությունների հոգևոր բովանդակության ընդլայնումն էր։ Այն արվեստ ներմուծեց բարոյական և հոգեբանական մի շարք մոտիվներ, առաքինության, մայրական խանդաղատանքի, կարեկցանքի զգա– ցում, ողբերգական վշտի և ուրախ ցնծու– թյան տրամադրության։ Կենդանի մարդ– կային բովանդակությունը սրբանկարիչ– ները կարող էին զարգացնել միայն եկե– ղեցու պարտադրած պատկերագրության շրջանակներում, որ սահմանված էր այս– պես կոչված սրբապատկերների նախա– տիպերում (օրինակելի գծանկարների ժո– ղովածուներում)։ Վերածննդից և ռեա– լիստական արվեստի նվաճումներից հետո Ս․ անկում է ապրել, հետզհետե վերածվել արհեստի։ Միջնադարյան Հայաստանում Ս–յան գոյության մասին որոշակի տվյալ– ներ դեռևս չեն հայտնաբերվել, թեև եկե– ղեցու հայրերը և մատենագիրները (Մով– սես 1սորենացի, Վրթանես Քերթող, Մով– սես Կաղանկատվացի, Ներսես Շնորհալի և այլք) գրել են Հայաստանում սրբապատ– կերային արվեստի մասին։ Մակայն միջ– նադարից Մ–յան ոչ մի նմուշ առայժմ մեզ չի հասել։ Տայ կերպարվեստում պահպան– վել են XVII–XVIII դդ․ Մ–յան բազմաթիվ օրինակներ, որոնք XIX դ․ իրենց տեղը զիջել են ռեալիստական ստեղծագործու– թյուններին։ Վ․Ղազարյան

ՍՐԲԱՊԱՏԿԵՐ (հուն․ eixcov – պատկեր), քրիստոնեական կրոնում (ուղղափառ և կաթոլիկ) Հի սուս Քրիստոսի, Տիրամոր և եկեղեցու կողմից հաստատված սրբերի պաշտամունքային, հաստոցային պատ– կեր։ Կաթոլիկ եկեղեցիներում գերակըշ– ռում են քանդակները, ուղղափառ եկեղե– ցիներում՝ գեղանկարները փայտի վրա։ Ս–ի պաշտամունքը սկսվել է մ․ թ․ ա․ II դարից, ծաղկել IV դ․՝ հակառակ էլվիրա– յի տիեզերաժողովի (306) որոշման և եկեղեցու հայրերից շատերի, որոնք հան– դես էին գալիս պատկերապաշտության դեմ։ Պատկերամարտները (տես Պատկե– րամարտություն) ևս ժխտում էին պատ– կերի պաշտամունքը։ Դեռևս VII դ․ սկըգ– բին սրանց դեմ էր հանդես գալիս Վրթա– Անհայտ հայ նկարիչ․ «Տիրա– մայրը մանկան հետ» (XVIII դ․, Հայաստա– նի պետ․ պատկերա– սրահ, Երևան) նես Քերթողը։ Ի տարբերություն կուռքե– րի (որոնց մեջ առկա էին համարվում հեթանոսների աստվածությունները), քրիստոնեական Ս․ հանդես էր գալիս իբրև խորհրդանիշ, խորհուրդ, հոգևոր «նախատիպի» հետ հաղորդակցվելու, իրական աշխարհի առարկայի միջոցով գերբնական աշխարհը ներթափանցելու միջոց։ Հավատացյալները երբեմն Ս․ օժ– տում էին գերբնական մոգական հատկա– նիշներով (օրինակ, «ողբացող» աստվա– ծամոր Ս․ իբր փրկում է ախտերից, «ան– կիզելի» աստվածամոր Ս․՝ հրդեհից ևն)։ Նման հատկանիշներով օժտում էին նաև հայոց մատյանները (հատկապես «Նա– րեկը» և բժշկության ավետարանները)։ Ս–ի պաշտամունքը նպաստել է եկեղեցու հեղինակության ամրապնդմանն ու նրա հարստության աճին։ Ս․ հանդիպում է նաև այլ կրոններում (օրինակ, լամաիզմում)։ Ս–ի մասին, որպես արվեստի ստեղծա– գործության, տես Սրբանկարչություն հոդվածը։ Վ․ Ղազար յան

ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ, կրոն, սրբություն– ների պղծում, աստվածանարգություն։ Ս․ են համարվում ինչպես հայհոյանքներն ու անարգանքները աստծո, սրբերի, սրբա– վայրերի, կրոնավորների, մասունքների և սրբազան այլ իրերի հանդեպ, այնպես էլ տաճարական գույքի (սրբազան գըր– քեր, սրբապատկերներ, անոթներ, մո– մակալներ, մոմեր, խաչեր, փող ևն) գո– ղությունը։ Դեռևս հնագույն կրոններում Ս․ խստորեն դատապարտվել է, և ըստ հանցանքի ծանրության՝ սահմանվել են համապատասխան պատիժներ։ Աստիճա– նաբար Ս․ են համարվել նաև աշխարհիկ կյանքում կատարվող մի շարք հանցանք– ներ ու արարքներ (հայրենադավություն, գողություն, ավազակություն, սպանու– թյուն, ծնողուրացություն, ազգականների միջև կենակցություն ևն)։ Փոխաբերական իմաստով Ս, նշանակում է հանուրի պաշ– տամունքին արժանացած որևէ բանի անարգություն։

ՍՐԲԵՐ, աստվածահաճության, արդարու– թյան, բարեպաշտության, աստծո և մարդ– կանց միջև միջնորդության «հրաշագործ» գծերով «օժտված» առասպել կամ պատմ․ անձնավորություններ քրիստոնեական և մահմեդական կրոններում։ Ս–ի հավատքը միաստվածության և բազմաստվածու– թյան զուգակցման յուրահատուկ ձև է, որովհետև Ս․, ըստ էության, ընկալվում են որպես «ստորակարգ աստվածություն– ներ»։ Քրիստոնեությունում Ս–ի պաշտա–