Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/170

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Սրվեղի վանքը (XIII դ․) հյուսիս–արեմուտքԻց մի մասը, կաուրի ծածկը և քիվերը չեն պահպանվել։ Ներսից կլոր, դրսից 12 նիսաանի շեշտված վերձիգ համաչափություններով, սրածայր վեղարով (որի հետ, ըստ ժող․ ստուգաբանության, կապվում է Սրվեղ անվանումը) գմբեթը հենվում է արմ․ զույգ որմնամույթերից և աբսիդի ուժեղացված անկյուններից բարձրացող սլաքաձև կամարների վրա։ Քառակուսի հիմքից գմբեթի թաղին անցումը կատարված է անկյունային առագաստների միջոցով։ Զույգ պատուհաններով, բարձր բեմով աբսիդը կիսաշրջան է, որի երկու կողմում գտնվում են կիսագլանաձև թաղով ծածկված, խորշավոր երկհարկանի ուղղանկյուն ավանդատներ (երկրորդ հարկ բարձրանում են աբսիդի երկու կողմի աստիճաններով)։ Գլխ․ մուտքը արևմուտքից է։ Մուտք ունեցել է նաև հյուսիսից, որ ուշ շրջանում փակվել է։ Պատերը ներքուստ եղել են սվաղված։ Թմբուկը պատած է կիսաշրջանագծային որմնակամարներով, որոնց բացվածքներից յուրաքանչյուրում թողնված է նեղ, բարձր պատուհան։ Ծ․ վ․ մի շարք անգամ ենթարկվել է նորոգումների (ավանդատների անկյունային մասերը, արլ․ պատը, մուտքը, գմբեթը են)՝ կատարված կոպտատաշ անդեզիտով, սվաղված։ Պատերում, հատկապես ստորին մասերում աղյուսե շարվածքի մեջ դրված են խաչքարերի կտորներ, առանձին քարեր (մի մասը արձանագիր՝ վերցված, հավանաբար, ավելի վաղ հուշար ձանից)։ Կառուցման ժամանակի մասին պատմ․ կամ արձանագրական տեղեկություններ հայտնի չեն։ Շուրջը միջնադարյան գերեզմանոց է։ Հյուսիսի կողմում գտնվում են XIX դ․ միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր՝ կոպտատաշ քարերով։ Տարածքում պահպանվել են բնակելի և տընտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր։

ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Լ․ Ա․ Հովհաննիսյանի անվան, գիտահետազոտական հիմնարկություն Երևանում, ստեղծվել է 1961-ին, ՀՍՍՀ ԳԱ Լ․ Օրբելու անվ․ ֆիզիոլոգիայի ինստիտուտի սրտաբանության բաժանմունքի (հիմնված 1953-ին) և ռենտգենաբանության ու ուռուցքաբանության ինստտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի (հիմնված 1958-ին) հիմքի վրա։ Մինչև 1969-ը անվանվել է սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստ․։ 1966-ից ՀՍՍՀ առողջապահության մինիստրության համակարգում է։ 1975-ին ինստիտուտից առանձնացել է ՍՍՀՄ առողջապահության մինիստրության փորձառական և կլինիկական վիրաբուժության ինստիտուտի հայկական մասնաճյուղը։ Ինստիտուտն ունի 1․ Կլինիկական բաժին՝ "սրտամկանի ինֆարկտի, սրտի քրոնիկական իշեմիկ հիվանդության, զարկերակային հիպերտոնիայի, սրտային անբավարարության, ռևմատոլոգիայի և սրտի արատների բաժանմունքներով։ 2․ Կլինիկա–լաբորատոր բաժին՝ էլեկտրամեխանասրտաբանության, կլինիկական կենսաքիմիայի, արյունաբանության և իմունաբանության, կլինիկական ֆիզիոոգիայի լաբորատորիաներով և ախտաբանամորֆոլոգիայի ու էլեկտրոնային Սրտաբանության ինստիտուտի շենքը մանրադիտման բաժանմունքով։ 3․ Ռենտգենառադիոլոգիայի բաժին՝ ռենտգենախտորոշման, ներսրտային, ռադիոիզոտոպային մեթոդներով հետազոտության լաբորատորիաներով։ 4․ Տեսական սրտաբանության բաժին՝ մոլեկուլային սրտաբանության, ախտաբանական ֆիզիոլոգիայի և դեղաբանության, բժշկական կիբեռնետիկայի, փորձառական սրտաբանության լաբորատորիաներով։ 5․ Գիտակազմակերպչական բաժին։ 6․ Գիտակոնսուլտացիոն բաժին։ 7․ Գիտաբժշկական ինֆորմացիայի բաժին։ Ինստիտուտում հիմնականում զբաղված են սրտային անբավարարության և դրա ետզարգացման պրոցեսների ուսումնասիրության հարցերով։ Սրտաբանական գլխավոր կենտրոն է և գիտամեթոդական ու կոնսուլտացիոն օգնություն է ցույց տալիս ՀՄՍՀ քաղաքներին ու գյուղերին։ Ունի գրադարան (25 հզ․ գրքով)։ Հրատարակում է գիտական աշխատություն– ների ժողովածու (1962-ից։

ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կարդիոլոգի (< հուն․ иарбCa – սիրտ և․․․ չո– գի ա), ժամանակակից բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է սիրտ–անոթային համակարգի (ՍԱՀ) կառուցվածքը, ֆունկցիան, հիվանդությունները, դրանց առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկան, ախտորոշումը, կանխարգելումը, բուժումը և բժշկ․ ռեաբիլիտացիայի հարցերը։ Ս․ բաղկացած է 2 հիմնական բաժիններից՝ կլինիկական և տեսական (փորձառական և մոլեկուլային Ս․)։ Սրտաբանության հիմնական խնդիրներն են հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, սրտի պսակային արյան շրջանառության անբավարարության, սրտամկանի ինֆարկտի, ռևմատիզմի, սրտի ձեռքբերովի և բնածին արատների, երակների և զարկերակների հիվանդությունների և այլ հարցերի ուսումնասիրությունները։ ՍԱՀ–ի փոփոխություններն ուսումնասիրվում են հյուսվածքային, բջջային և մոլեկուլային մակարդակով։ Սրտաբանության հաջողությունները պայմանավորված են տեխնիկայի, էլեկտրոնիկայի, ֆիզիոլոգիայի, ախտաբանական ձևաբանության, կենսաքիմիայի, իմունաբանության, դեղաբանության զարգացմամբ և հետազոտության մի շարք նոր մեթոդների (էլեկտրասրտագրություն, ձայնասրտագրություն, ռենտգենաբանություն, սրտի խոռոչների և ՍԱՀ–ի տարբեր հատվածների, երակների և զարկերակների կոնտրաստային, հեմոդինամիկ և ռադիոիզոտոպային հետազոտություններ) կիրառմամբ։ ՍԱՀ–ին նվիրված առաջին ուսումնասիրություններն սկսվել են հնագույն ժամանակներից (Հիպոկրատ, Գալեն)։ 1628-ին Վ․ Հարվեյը նկարագրել է արյան շրջանառությունը, 6ա․Պուրկինեն (1839)՝ սրտամկանի բջջային կառուցվածքը, Վ․ Հիսը (1893), Լ․ Աշոֆը, Ս․ Տավարան, Ա․ Քիսը, Մ․ Ֆլեկը՝ սրտի հաղորդիչ համակարգի կառուցվածքը և ֆունկցիան։ ի․ Սեչենովը, Ի․ Պավլովը, Լ․ Օրբելին ուսումնասիրել են նյարդային համակարգի ազդեցությունը ՍԱՀ–ի գործունեության վրա։ Մ․ Մուդրովը, Մ․ Բոտկինը, Ն․ Կորոտկովը նկարագրել են ՍԱՀ–ի հիվանդությունները, Վ․ Օբրազցովը, Ն․ Ստրաժեսկոն (1909)՝ սրտի պսակային անոթների խցանման և սրտամկանի ինֆարկտի կլինիկական պատկերը։ Այդ ուսումնասիրությունների համար մեծ նշանակություն ունեցավ Վ․ էյնթհովենի առաջարկած էլեկտրասրտագրության մեթոդը։ Կլինիկական Ս–յան զարգացմանը նպաստել են սովետական գիտնականներ Գ․ Լանգի, Ա․ Մյասնիկովի, Լ, Հովհաննիսյանի, Պ․ Լուկոմսկու, Ե․ Չազովի, Զ․ Ցանուշկևիչուսի, Ի․ Շխվացաբայայի և ուրիշների աշխատանքները (ուսումնասիրել են հիպերտոնիկ հիվանդության, սրտամկանի ինֆարկտի կլինիկական պատկերը, ընթացքը, բուժումը)։ Մեծ ուշադրության են արժանացել սրտի