թափառող նյարդի գրգռմամբ։ Հաճախ ուղեկցվում է գլխապտույտով, ընդհա– նուր թուլությամբ և ավարտվում փսխու– մով։ Առաջանում է լեզվարմատի (օրի– նակ, զոնդ կուլ տալիս), ականջի լաբի– րինթային ապարատի (պտտական շար– ժումների ժամանակ) գրգռման հետեան– քով, ինչպես նաև գլխուղեղի վնասվածք– ների, թունավորումների, նյութափոխա– նակության խանգարումների, որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների, հղիության են ժամանակ։ Բ ու ժ ու մ ը․ հիմնական հիվանդու– թյան վերացում, ատրոպին, հանգստաց– նող դեղամիջոցներ։
ՍՐՈՒՆՔ մ ա ր դ ու, ստորին ւխրջույթի միջին հատվածը՝ ծնկային ՛հոդից մինչե սրունք–վեգային հողը՜․ Ս–ի ոսկրային հենքը կազմում են մեծ ու փոքր ոլոքները (ոլոք, նրբոլոք)։ Մեծ ոլոքը գտնվում է միջային, իսկ նրբոլոքը՝ դրսային կող– մում։ Ոլոքն ունի եռանիստ մարմին և 2 ծայր, որոնցից վերինը հաստ է և կրում է 2 կոճ՝ ազդրոսկրի հետ հոդավորվելու համար։ Ստորին ծայրը վերջանում է դե– պի վար ուղղված ելունով (միջային պճեղ)։ Նրբոլոքը խողովակավոր ոսկր է, որի վերին ծայրին գտնվում է գլխիկը, ստորին ծայրին՝ դրսային պճեղը։ Մեծ ու փոքր ոլոքները վերին ծայրերով հոդավորվում են միմյանց հետ, իսկ ստորիններով միա– նում են շարակցական հյուսվածքով։ Ս–ի մկանները դասավորված են 3 խըմ– բով՝ առաջային, ետին և կողմնային։ Առաջային խմբի մկաններն սկսվելով Ս–ի ոսկրերից, անցնում են ոտի մեջքային երեսը և իրենց ջլերով կպչում թաթոսկրե– րին կամ մատոսկրերին։ Կողմնային խըմ– բում գտնվում են նրբոլոքային երկար ու կարճ մկանները։ Ետին կամ ծալիչների խումբը դասավորված է երկու շերտով՝ մակերեսային, ուր գտնվում է սրունքի եռագլուխ մկանը, որի ջիլը կպչում է կրունկոսկրին (կրունկոսկրային կամ աքիլլեսյան ջիլ)։ Այս մկանի զույգ գլուխ– ները կոչվում են երկվորյակներ, իսկ կենտը՝ ձկնամկան։ Զորանիստ շերտը կազմում են՝ ոլոքային ետին մկանը, մա– տերի ընդհանուր ծալիչը և բթի երկար ծալիչը։ Ս–ի մկանները և մաշկը նյարդա– վորվում են նստանյարդի ճյուղերով։ Ս․ անոթավորվում է ծնկափոսային զարկե– րակի ճյուղերով։ Ս–ի երակներն ուղեկ– ցում են համապատասխան զարկերակ– ներին և կոչվում են նույն անուններով։ Ս–ի վրա կան նաև ենթամաշկային մակե– րեսային երակներ, որոնք չունեն իրենց համապատասխան զարկերակները։ Ա․ Սարաֆ յան
ՍՐՈՒՆՔ–ՎԵԳԱՅԻՆ ՀՈԴ մարդու, սրունքի ոսկրերի միացումը ոաի ոսկրե– րի հետ։ Ս․-վ․ հ․ կազմում են մեծ ու փոքր ոլոքների ստորին ծայրերը և գարշապարի ոսկրը՝ վեգոսկրը։ Վերջինս իր ստորին մակերեսով միաժամանակ հոդավորվում է ստորադիր ոսկրերի՝ կրունկոսկրի և նավակոսկրի հետ, կազմելով սրունք– թաթային հոդի ստորին հարկը։ Այս հո– դերը և ոտքի ոսկրերի կամարը կարեոր նշանակություն ունեն քայլելու պրոցե– սում։ Ս․-վ․ հ․ կողքերից ամրապնդվում է մի քանի ամուր կապաններով, որոնք, սկսվելով միջային ու դրսային պճեղներից, տարածվում են գարշապարի ոսկրերի վրա։ Հոդի ամրությանը զգալի չափով նպաս– տում են նաև նրան շրջապատող մկաննե– րի ջլերը։ Հոդաշապիկը առջեից և ետեից բարակ է և ավելի քիչ է պաշտպանված։ Ս․-վ․ հ–ում կատարվում են ծալման և տարածման շարժումներ, իսկ ոտնաթա– թի ազատ կախված դիրքում հնարավոր է նաև կողմնային շարժումներ՝ զատում և առբերում։ Ս․-վ․ հ–ի շրջանում ոտի ոլոր– ման պատճառով հաճախ տեղի է ունենում կողմնային կապանների պատռվածք և պճեղների կոտրվածք, որը սովորաբար զուգորդվում է թերհոդախախտումով։
ՍՑԵՆԱՐ (իտալ․ scenario, < լատ․ scae- na – բեմ), 1․ սյուժետային սխեմա, ըստ որի իմպրովիզացիայի թատրոնում ստեղծ– վում է ներկայացումը։ Պիեսի բովանդա– կության հակիրճ շարադրանքն է (առանց երկխոսության ու մենախոսության)։ Ս–ում տրված են գործողության հիմնական պահերը, նշված են գործող անձանց բեմ դուրս գալը, ընդմիջարկվող համարները են։ Ս․ բնորոշ է ժող․ բանավոր ստեղծա– գործության հիման վրա զարգացող ժող․ թատրոնի զանազան տեսակների (մի– մոս, ատելլանա, ֆարս, կոմեդիա դելլ’ արտե, տոնավաճառային թատրոն) հա– մար։ Դրամայի երեան գալով՝ Ս․ իր տեղը զիջել է գրավոր տեքստին։ 2․ Կ ի ն ե– մատոգրաֆիայում էկրանավոր– ման համար նախատեսված գրական ստեղ– ծագործություն (տես Կինոդրամատուր– գիա)։ Բացի գրական Ս–ից, կա ռեժիսորա– կան կամ բեմադրական Ս․՝ ֆիլմի, ներ– կայացման ստեղծագործական մանրա– մասն պլանը։ 3․ Բ ա լ և տ ու մ Ս․ սյու– ժեի մանրամասն շարադրանքն է՝ բոլոր պարային համարների և մնջախաղային տեսարանների նկարագրությամբ, նաե այն հիմքն է, ըստ որի կոմպոզիտորը գրում է երաժշտությունը, իսկ բալետմայս– աերն ստեղծում ներկայացումը։ 4․ Օ պ ե– ր ա յ ու մ Ս․ լիբրետոյի դրամատուրգիա– կան պլանն է։
ՍՑԵՆԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԴԻՐ, հեղինակա– յին պայմանագրի տեսակ, որով հեղինա– կը պարտավորվում է չհրատարակված երկը հանձնել ստուդիային՝ կինո– կամ հեռուստաֆիլմում օգտագործելու համար, ]ւսկ ստուդիան պարտավորվում է սահ– մանված ժամկետում քննարկել այն և ըն– դունելու կամ մերժելու մասին հայտնել հեղինակին։ Երկը կարող է հեղինակին վերադարձվել վերամշակման համար։ Հավանության արժանացած երկի համար հեղինակը վարձատրվում է։ Հեղինակը պարտավորվում է մասնակցել սցենարի քննարկմանը, ծանոթանալ ռեժիսորական սցենարին, դերասանների փորձերին, դե– կորների էսքիզներին, նկարահանման խմբի աշխատանքներին։ Ընդունելու պա– հից 3 տարվա ընթացքում երկն արգել– վում է հանձնել այլ կազմակերպության։ Հ․ Ղարիբյան
ՍՑԻՆՏԻԼՅԱՑԻԱ (< լատ. scienta – գիտե– լիք, գիտություն), սայենտիզմ (< անգլ․ science – գիտություն), գիտա– պ ա շ տ ու թ յ ու ն, փիլ–յան մեջ XIX դ․ վերջին –XX դ․ տարածված տեսակետ, որը փիլ–յանը մոտենում է գիտության չափանիշներով՝ այն վերակառուցելով գիտ․ տեսությունների համար մշակված հետազոտության ու փաստարկման եղա– նակներով։ Միաժամանակ Մ․ փիլ–յան իրավասությունից բացառում է ավանդա– բար նրան վերաբերող կոնկրետ բնագա– վառները որպես մասնավոր գիտ․ հետա– զոտության ոլորտներ։ Բնականաբար նե– ղանում է նաև փիլ–յան առարկան՝ սահ– մանափակվելով գիտության հիմունքների, տրամաբանության, լեզվի, նրանում ծա– գող իմացաբանական դժվարությունների վերլուծությամբ։ Մ․ հատկապես մերժում է ավանդական փիլ–յան հավակնությունը՝ մտահայեցողական–մետաֆիզիկական ճա– նապարհով տալու հասարակության, նրա պատմության, մշակույթի, մարդու էու– թյան բացատրությունը, և համապատաս– խան հասարակական–մշակութաբանական գիտությունների վրա տարածում է ճշգը– րիտ գիտությունների տրամաբանական– հասկացութային մտածելակերպը։ Ս․ այս– պիսով ձեռք է բերում ավելի լայն իմաստ՝ որպես աշխարհայացքային–վւիլ․ կողմնո– րոշում առհասարակ հասարակական և հոգեոր–մշակութային երեույթների բնա– գավառում։ Մինչդեռ հակասցիեն– տ ի զ մ ը շեշտում է փիլ–յան ե՝ առար– կայի, ե՝ մտածելակերպի ուրույնությունը, ինչպես նաև բացարձակացնում է հասա– րակության, մարդկային հոգեոր–մշակու– թային երեույթների արժեքային բնույթը, եզակիությունը, անկրկնելիությունը, ուս– տի և դրանց համար առաջադրում է մաս– նավոր գիտ․ մեթոդներից տարբեր՝ ըմ– բըոնման ու մեկնաբանության մտահայե– ցողական, ինտուիտիվ, «հասկացողական* և այլ եղանակներ։ Մ–ի և հակասցիեն տիզմի միտումների պայքարը բնորոշ ար– տահայտություն է գտել նեոկանտակա– նության մեջ։ Մ–ի տիպական դրսեորում է նեոպոզիտիվիզմը, մասնավորապես պո– զիտիվիստական կոնկրետ սոցիոլոգիան։ Հակասցիենտիստական որոշակի դիրքա– վորում ունեն կյանքի փիւիսոփայությու– նը, էկզիստենցիաչիզմը, այն տարած– ված է ժամանակակից մշակույթի փիլ–յան մեջ։ Դիալեկտիկամատերիալիստական փիլ– յունը հաղթահարում է Ս–ի և հակասցիեն– տիզմի միակողմանիությունները՝ գիտու– թյունը դիտելով հասարակական գիտակ– ցության մյուս ձեերի հետ սերտորեն կապված։ Հ․9Հւորգյան
ՍՑԻՆՏԻԼՅԱՑԻԱ (< լատ․ scintillatio - առկայծում), կարճատև (~10−4 –10−9 վրկ) լուսային բռնկում (լյումինեսցենցման բռնկում), որն առաջանում է սցինտիլյատորներում՝ իոնացնող ճառագայթումների ազդեցությամբ։ Սցինտիլյացիան առաջինը դիտել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Ու․ Կրուկսը (Crooks, 1832–1919), 1903 թվականին՝ α-մասնիկներով ZnS-ից պատրաստված էկրանը ճառագայթելիս։ Սցինտիլյատորի (լյումինաֆորի մի տեսակ) ատոմները կամ մոլեկուլները իոնացնող ճառագայթման (լիցքավորված մասնիկների) էներգիայի հաշվին գրգռվում են և ապա, անցնելով նորմալ վիճակի, առաքում են լուսային քվանտներ, այսինքն՝ դիտվում է սցինտիլյացիայի երեվույթ։ Սցինտիլյացիայի մեխանիզմը, ճառագայթման