Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/176

Այս էջը սրբագրման կարիք չունի

առանձին անհատը, հասարակական խում– բը կամ մարդկությունը (մարդն առհա– սարակ), որքանով որ նա հանդես է գա– լիս որպես գործողություն կատարող ու ճանաչողության կրող, և համապատաս– խանաբար, իրեն առանձնացնում է ար– տաքին աշխարհից, գիտակցում է իր ինք– նությունը (որպես ես) և իրեն հակադրում է ճանաչողության ու գործողության առար– կային որպես օբյեկտի (տես Գիտակ– ցություն)։ Իմացաբանական առումով Աս սուբյեկտը հանդես է գալիս որպես ակ– տիվ գործոն, որն առանձնացնում է ճա– նաչողության իր օբյեկտը և ճանաչողու– թյան ընթացքում վերակառուցում է այն։ Գիտության մեջ արդեն փորձնական ճա– նաչողությունն անպայման ենթադրում է սուբյեկտի նպատակադիր ներգործու– թյուն առարկայի վրա, իսկ տեսական ճա– նաչողությունն ունի կառուցիչ բնույթ, այն ենթադրում է վերացական և իդեալա– կան օբյեկտների կառուցում, որոնք եր– բեմն չունեն իրենց փորձնական նախա– տիպը։ Սակայն գիտ․ ճանաչողության խնդիրն է տալ օբյեկտիվ իրականության՝ սուբյեկտից օտարված պատկերը, որի մեշ վերառված են ճանաչող առանձին ան– հատների անձնական տպավորություն– ներն ու գնահատականները, դրան են ծառայում գիտության մեջ պատմականո– րեն մշակված գիտափորձի և տեսության կառուցման միջոցներն ու եղանակները։ Այսուհանդերձ, գիտելիքի բացարձակ օտարումը ճանաչող սուբյեկտից ընդհան– րապես (դասական բնագիտության մեշ ընդունված՝ «բացարձակ բնության» իդեա– լը) հնարավոր չէ, և դա ցայտուն կերպով դրսևորվեց ժամանակակից գիտության մեշ (օրինակ, ֆիզիկայում՝ հարաբերա– կանության տեսության և քվանտային մեխանիկայի մեկնաբանությունների շուրշը ծավալված բանավեճերում)։ Կան գիտելիքի բացարձակ օտարումն անհնա– րին դարձնող մի քանի ավելի ընդհանուր գործոններ՝ մարդու զգայական արտա– ցոլման և մարդկային բանականության առանձնահատկությունները, մարդու աշ– խարհընկալման պատմամշակութային պայմանավորվածությունը ևն։ Այս բոլոր գործոնների բերումով մարդկային ճանա– չողությունը (և աշխարհի գիտ․ պատկերը) անխուսափելիորեն իր վրա կրում է ճա– նաչող սուբյեկտի կնիքը, այնպես որ բնա– կանաբար ծագում է գիտելիքների օբյեկ– տիվ բովանդակությունը հիմնավորելու իմացաբանական խնդիրը (տես Ագնոստի– ցիզմ, Կոնվենցիոնաչիզմ, ճշմարտու– թյուն, Սկեպտիցիզմ)։ Գրկ․ Геворкян Г․ А․, Аспекты объек– тивности научного знания, в сб․։ «Философ– ские вопросы логического анализа научного знания», в․ 3, Е․^ 1974; Лекторский В․ А․, Субъект, объект, познание, М․, 1980; Popper К․ R․, Objektive Knowledge, 4 ed․, Լ․, 1975․ Հ․Գնորգյան

ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԻԴԵԱԼԻԶՄ, տես Իղեա– էիզմ։

ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻԶՄ, աշխարհայացքային դիրքորոշում, որն անտեսում է իրակա– նության նկատմամբ օբյեկտիվ մոտեցու– մը, ժխտում բնության և հասարակության օբյեկտիվ օրենքները։ Ս․ իդեաւիզմի հիմ– նական իմացաբանական արմատներից է, որի էությունը գործունեության տարբեր բնագավառներում, նախ և առաշ ճանա– չողության պրոցեսում, սուբյեկտի ակ– տիվ դերի բացարձականացումն է։ Ս․, ի վերշո, հանգեցնում է ագնոստիցիզմի և ռեւյատիվիզմի։ Ս–ի ներկայացուցիչներ են Զ․ Բերկ{ինէԴ․ Հյումը, 6ո․ Գ․ Ֆիխտեն։ Ս–ի տարրեր կան Ի․ Կանտի փիլ․ ուս– մունքում։ Ս․ նեոկանտականության, էմ– պիրիոկրիտիցիզմի, կյանքի փիլ–յան, պրագմատիզմի, նեոպոզիտիվիզմի, էկ– զիստենցիալիզմի հիմնական սկզբունքնե– րից է։ ժխտելով Ս․, մարքսիստական փիլ–յունը ելնում է այն բանից, որ պրակ– տիկայում և իմացության մեջ սուբյեկտի ակտիվ դերը ենթադրում ՛է սուբյեկտի և օբյեկտի դիալեկտիկական կապի և գի– տակցությունից անկախ օբյեկտիվ իրա– կանության օրենքների գոյությունը։ Լայն իմաստով Ս․ (սուբյեկտիվություն) է կոչվում օբյեկտիվ իրավիճակը հաշվի չառնող, կանխակալ, կամայական, ոչ գիտ․ մոտեցումը։

ՍՈՒԲՍԻԴԻԱ (լատ․ subsidium – օգնու– թյուն, աջակցություն), հիմնականում դրա– մական ձևով նպաստ, որ կապիտ․ պետու– թյունն իր բյուջեի միջոցներից հատկաց– նում է իշխանության տեղական մարմին– ներին, իրավական ու ֆիզիկական ան– ձանց, այլ պետությունների։ Լինում է ուղղակի և անուղղակի։ Կապիտալիզմի զարգացման սկզբնական էտապներում, ազգ․ արդյունաբերության զարգացումը խթանելու և ռազմ, ծախսերը ֆինանսա– վորելու համար, լայնորեն կիրառվել է ուղղակի Ս․։ Իմպերիալիզմի փուլում առա– վել տարածված են անուղղակի Ս–ի ձևերը՝ ազգայնացված ձեռնարկությունների վա– ճառք մոնոպոլիաների իջեցված գներով, մոնոպոլացված ձեռնարկությունների (առավելապես ռազմարդ․ կոմպլեքսի) ար– տադրանքի ձեռքբերում, բարձրացված գներով սնանկացող ընկերությունների չիրացված ապրանքների ու բաժնետոմսե– րի գնում ևն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ս․ հատկացվում է նաև որպես «օգնություն» օտարերկրյա պետություններին, որի նպատակն է աջակցել մարիոնետային քաղ․ վարչա– կարգերին։ Սոցիալիստ, երկրներում Ս․ չի կիրառվում (տես Դոտացիա)։

ՍՈՒԲՍՏԱՆՑ (< լատ․ substantial subs– tare – գոյություն ունենալ), փիլ․ կատե– գորիա, որը նշանակում է աշխարհի մեջ եղած վերացականը, ընդհանուրը, հաս– տատունը, որն ապահովում է աշխարհի միասնությունը՝ վերառելով նրա կոնկրետ, եզակի, անցողիկ երևույթների բազմազա– նությունը։ Տեսական մտածողությունն իս– կապես միտում ունի ի մի բերելու երևույթ– ների բազմազանությունը․ Ս–ի կատեգո– րիան ծագում է, երբ այդ միտումը մտահա– յեցողաբար տարածվում է աշխարհի վրա ընդհանրապես։ Անտիկ փիլ–յան մատե– րիալիստական ավանդույթի մեջ (միլեթ– յան դպրոց, Հերակլիտ, Անաքսագորաս, Դեմոկրիտ, էլեացիներ, Էպիկուր ևն) Ս–ին համարժեք են առաջնային տարրերը, նյութական մասնիկները, ատոմը ևն, իսկ իդեալիստական ավանդույթի մեջ՝ պլա– տոնյան «գաղափարները», Արիստոտելի «անշարժ էությունը» ևն, որոնք որպես իս– կական կեցություն հակադրվում էին զգա– յական աշխարհի երևույթներին։ Կարևո– րագույն խնդիր էր նաև շարժման հարցը, ոմանք (Հերակլիտ, Էպիկուր ևն) Ս․ պատ– կերացնում էին իբրև ինքնաշարժվող, բայց մեծ մասը (էլեացիներ, Դեմոկրիտ, Արիստոտել ևն) գտնում էր, որ միասնա– կան, հավերժական, հաստատուն առաջ– նահիմքին փոփոխականություն (շարժում) վերագրելը տրամաբանական հակասու– թյուն կլիներ։ Միջնադարում սկիզբ է առնում երկու (հոգևոր–աստվածային և նրանից կախված՝ նյութական–մարմնա– կան) Ս–ների տարբերակումը։ Դեկարտը, բացի բացարձակ Ս–ից (աստված) ընդու– նում է երկու արարյալ, բայց միմյանցից անկախ, ինքնաբավն հավատակից Ս–ներ՝ տարածական և մտածող։ Սպինոզայի ուս– մունքում Ս․ ինքը բնությունն է՝ վերցված իր միասնության տեսակետից և որպես աշխարհի բազմազանությունն առաջաց– նելու կարողություն, սուբստանց–բնու– թյունն օժտված է այն բոլոր հատկություն– ներով, որոնք վերագրվում էին աստծուն։ Գերմ․ դասական փիլ–յունը ընկալեց սպի– նոզյան Ս–ի գաղափարը՝ հատկապես շեշտելով Ս–ի ինքնաշարժումը և հաստա– տունի ու փոփոխականի, միասնականի ու բազմազանի դիալեկտիկան։ Դիալեկտի– կական մատերիալիզմի մեջ Ս–ի կատե– գորիան համընկնում է մատերիայի հետ՝ վերցված նրա բոլոր դրսևորումների տե– սակետից։ Սուբյեկտիվ իդեալիստական, ֆենոմենալիստական փիլիսոփայությունը (հյումիզմը, պոզիտիվիզմը, պրագմատիզ– մը) ժխտում է Ս–ի հասկացությունը որպես վերացական–տեսական, մտահայեցողա– կան–մետաֆիզիկական մտակառուցում։ Հ․ Գևորգրսն

ՍՈՒԲՍՏՐԱՏ (< լատ․ substratum – հիմ– քում ընկած, տակդիր), 1․փիլիսոփա– յ ու թյան մեջ մետաֆիզիկորեն ըմ– բռնված սուբստանցը որպես երևույթնե– րի բազմազանության կրող հիմքը, մի առանձին էություն, և առհասարակ, Ս․ նշանակում է որևէ երևույթի հիմքում ըն– կածը, օրինակ, այս իմաստով խոսում են հասարակական երևույթների և հարաբե– րությունների մատերիական Ս–ի մասին։ 2․ Լեզվաբան ու թյան մեջ, տես Ենթաշերտ։

ՍՈՒԲՍՏՐԱՏ, կենսբ․, 1․ քիմ․ նյութ, որը փոփոխության է ենթարկվում ֆեր– մենտի ներգործությամբ։ Ֆերմենէոները Ս–ների նկատմամբ ունեն, այսպես կոչված ֆերմենտային յուրահատկություն՝ ցայ– տուն արտահայտված խնամակցություն, այդ պատճառով ֆերմենտների անվանում– ների հիմքում հաճախ ընկած են Ս–ների անվանումները (օրինակ, D-գլյուկոզ – 1-ֆոսֆատը գլյուկոզի և ֆոսֆատի վե– րածող ֆերմենտը կոչվում է D-գլյուկոզ – 1-ֆոսֆատ–ֆոսֆոհիդրոլազ)։ Բջջում Ս–ի կոնցենտրացիան կարգավորող ազդե– ցություն կարող է ունենալ ֆերմենտի գործունեության վրա։ 2․ Հիմք (առարկա կամ նյութ), որին ամրանում են «նստակ– յաց» կենդանիները կամ բուս, օրգանիզմ– ները։ 3․ Սննդարար միջավայր միկրոօր– գանիզմների համար։