Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/177

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՍՈՒԳ, զգացմունքի արտաքին դրսևորում տխուր իրադարձության կամ դրա հետ կապված հիշողության առթիվ։ Դեռևս նախնադարում գոյություն են ունեցել հանգուցյալին սգալու ծիսակարգեր, որոնք կապված են եղել հիմնականում կրոն․ պատկերացումներին (անդրաշխարհ, հանդերձյալ կյանք ևն)։ Հին ժողովուրդների սովորույթների համաձայն՝ Ս․ հանգուցյալի մարմնի մոտ արտահայտվել է տխուր երգերով, լացով, որոնք քրիստոնեական եկեղեցին փոխարինել է հոգեհանգստով ու մահերգերով։ Զարգացած շատ ժողովուրդների մոտ Ս․ արտահայտվում է սևազգեցությամբ, ի նշան այն բանի, որ հանգուցյալին սգացողները որոշակի սահմնաված ժամանակամիջոցում հրաժարվում են ուրախությունից և կենսական վայելքներից։ Հին Ատտիկայում անձնական Ս․ տևել է 30 օր, իսկ Սպարտայում ավարտվել է 12-րդ օրը՝ Դեմետրին մատուցված զոհով։ Հին Հունաստանում և Արևելքի մի շարք երկրներում, իբրև Ս֊ի նշան, սափրել են գլխի մազերն ու մորուքը, Հին Հռոմում, հակառակը, թողել են երկար մորուք ու մազեր, մի շարք ժողովուրդներ էլ գլուխներին մոխիր են շաղ տվել, խոշտանգել իրենց մարմինը ևն։ Հին Արևելքի մի շարք երկրներում Ս․ ընթացել է հատուկ վարձվող լալկան կանանց ձայնակցությամբ։ Հին հույներն ու հռոմեացիները Ս֊ի նշան են համարել սև և մուգ գույները, եգիպտացիները՝ դեղինը, չինացիները՝ սպիտակը, կապույտը կամ գորշը։ Նախաքրիստոնեական Հայաստանում նույնպես հուղարկավորություններն ընթացել են Ս֊ի ընդգծված դրսևորումներով․ եղերամայրեր (եղանակամայրեր) կոչվող ողբասաց կանայք կատարել են եղերերգեր, իսկ նրանց ձայնակցել է ձայնարկու կամ լալկան կանանց խումբը՝ ողբերգական նվագի ու պարերի ուղեկցությամբ։

Հայ հին գրականության մեջ հիշատակված են Ս֊ի ծիսակարգի բազմաթիվ տարրեր (լաց, կոծ, աղաղակ, կուրծք ծեծել կամ ծվատել, հանդերձանքը պատառոտել, մերկամարմին պարել, եղերամոր գլխավորությամբ անպարկեշտ ցույցեր սարքել, մազերը փետել, մարմինը խոշտանգել ևն)։ Հնում Ս֊ի արտառոց արտահայտություններից է եղել հատուկ սրվակներում արցունք հավաքելու և հանգուցյալի գերեզմանում զետեղելու սովորույթը։ Քրիստոնեության ընդունումից (301) հետո եկեղեցին հատուկ կանոններով արգելել է հեթանոսական այդ սովորույթները։ Ս֊ի շատ սովորույթներ, ենթարկվելով ընթացիկ մի շարք ձևափոխությունների, պահպանվում են նաև մեր օրերում՝ համեմատաբար զուսպ ձևերով։ Ցեղասպանությունների, արհավիրքների, աղետների, ազգ, խոշոր գործիչների մահվան առթիվ Ս․ հաճախ կրում է համաժող․ բնույթ, սահմանվում են սգո տարեդարձի օրեր։

ՍՈՒԴԱԿ, քաղաքատիպ ավան Ուկր․ ՍՍՀ Ղրիմի մարզում։ Մերձծովյան կլիմայական առողջարան է Սև ծովի ափին, Թեոդոսիայից 57 կմ հվ֊արմ․, Սիմֆերոպոլից՝ 104 կմ հվ֊արլ․։ Ամառը շատ տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 23°C), ձմեռը՝ մեղմ (փետրվարի միջին ջերմաստիճանը՝ 2°C), տարեկան տեղումները՝ 310 մմ։ Ծովային լոգանքները՝ հուլիսից հոկտեմբերի կեսը, խաղողաբուժությունը՝ սեպտեմբերից֊նոյեմբեր։ Բուժվում են շնչառության օրգանների ոչ տուբերկուլոզային հիվանդություններով, նյարդային համակարգի ֆունկցիոնալ և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։

ՍՈՒԴԱՆ, Սուդանի Դեմոկրատական Հանրապետություն (արաբ․ Ջումհուրիյաթ աս֊Սուդան ադ֊Դիմոկրատիյա)։

Բովանդակություն

I. Ընդհանուր տեղեկություններ 177

II. Պետական կարգը ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 177

III. Բնությունը ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 178

IV. Բնակչությունը ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 178

V. Պատմական ակնարկ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 178

VI. Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները 179

VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ․ ․ ․ 179

VIII․ Զինված ուժերը ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 179

IX. Բժշկաաշխարհագրական բնութագիրը 179

X․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 180

XI․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը ․ ․ ․ ․ ․ ․ ․ 180

XII․ Գրականությունը ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 180

XIII․ Ճարտարապետությունը և կերպարվեստը ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 180

XIV․ Թատրոնը ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 180

XV․ Կինոն ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 180

XVI․ Հայերը Սուդանում ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 181

I․ Ընդհանուր տեղեկություններ

Ս․ պետություն է Աֆրիկայի հս֊արլ֊ում։ Սահմանակից է Եգիպտոսին, Լիբիային, Չադին, Կենտրոնա֊Աֆրիկյան Հանրապետությանը, Զաիրին, Ուգանդային, Քենիային, Եթովպիային։ Տարածությունը՝ 2505․8հզ․կմ2, բն․՝ 20․6 մլն (1983)։ Վարչականորեն բաժանված է 18 նահանգի։ Մայրաքաղաքը՝ Խարտում (1,8 մլն բն․, 1983, Օմդուրմանի հետ)։

II․ Պետական կարգը

Ս․ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1973-ից։ Պետության գլուխը պրեզիդենտն է․ նա նշանակում է փոխպրեզիդենտին, կառավարության անդամներին, նաև պրեմիեր մինիստրն է և զիված ուժերի գերագույն