Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/182

Այս էջը սրբագրման կարիք չունի

Ց ա․ Սուղրաբկալն (1974)։ ՍՄԿԿ անդամ4 1951-ից։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնա– կից։ Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն հրատարակվել է 1920-ին («Թևավոր Արմադա»)։ Հույզերի ու մտքի լարվածությամբ, ձևի հղկվածությամբ են աչքի ընկնում «Փոխակերպումներ» (1923), «Լապտերը քամու տակ» (1931) ժողովա– ծուները։ «Տրուբադուրը ավանակի վրա» (1921), «Բաց մանուշակագույն ֆրակով ջենտլմենը» (1924), հումորիստական և երգիծական բանաստեղծությունների այլ ժողովածուներ լույս են տեսել Օլիվերետո ծածկանունով։ Նրա տաղանդը նոր բո– վանդակություն է դրսևորել «Եղբայրա– կան ընտանիքում» (1947, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948), «Եվս մեկ գարուն» (1964, Լատվ․ ԱՍՀ պետ․ մրցանակ, 1965) ժողովածուներում, «Ծիծեռնակները վերա– դառնում են» (1951), «Գարնանային մտո– րումներ» (1964) քնարական մանրապա– տումների գրքերում։ Թարգմանվել է աշ– խարհի շատ լեզուներով։ ՍՍՀՄ VII– VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 3 և 3 այլ շքանշաններով։ ՍՈՒԵ&, քաղաք և նավահանգիստ Եգիպ– տոսում, Կարմիր ծովի ափին, Սուեզի ջրանցքի մոտ։ Սուեզ մուհաֆազի վարչա– կան կենտրոնն է։ 264,1 հզ․ բն․ (1978)։ Կարևոր տրանսպորտաառևտր․ կենտրոն է Սուեզի շրանցքի մուո; Երկաթուղիների, ավտոճանապարհների և օդային հաղոր– դակցությունների հանգույց է։ Կան նավ– թավերամշակման և նավթաքիմ․ ձեռնար– կություններ։ Ս–ի մոտ, մ․ թ․ ա․ մոտ 2-րդ հազարամյակում կառուցվել է Նեղոսը Կարմիր ծովին միացնող նավարկելի ջը– րանցք։

ՍՈՒԵԶԻ ՊԱՐԱՆՈՑ, Աֆրիկան և Ասիան միացնող, Միջերկրական և Կարմիր ծո– վերը բաժանող ցամաքի շերտ։ Լայնու– թյունը մինչև 112 կմ է։ Գրավում է տեկտո– նական իջվածքների զոնան։ Մակերևույթը կավային հարթավայր է, արմ–ում տարած– ված են դյուներն ու բարխանները։ Կան աղի լճեր (Մեծ դառը լիճ ևն)։ Կլիման մերձարևադարձային է։ Ս․ պ․ կտրված է Սուեզի ջրանցքով։

ՍՈՒԵԶԻ ՋՐԱՆՑՔ, նավարկելի անշլյուզ ծովային ջրանցք Եգիպտոսի հս–արլ–ում։ Միացնում է Միջերկրական և Կարմիր ծո– վերը։ Մ․ ջ․ ջրային ամենակարճ ուղին է Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների նավահանգիստների միջև (շուրջաֆրիկ– յան ուղուց 8–15 հզ․ կմ կարճ է)։ Ջրանց– քի երկարությունը 161 կմ է, լայնությունը մակերեսին՝ 120–150 մ, հատակին՝ 45– 60 մ, խորությունը նավարկուղում՝ 12,5– 13 մ։ Միջերկրական ծովի կողմից մուտքի գլխավոր նավահանգիստը Պորտ Մաիդն է (Պորտ Ֆուադի հետ), Կարմիր ծո– վի կողմից՝ Սուեզը (Պորտ Թաուֆիկի հետ)։ Ս․ ջ–ի նավուղին անցնում է Սուե– զի էցարանոցի ամենացած– րադիր ու նեղ մասով՝ հա– տելով մի շարք լճեր ու ծովալճակներ։ Ս․ ջ․ փորվել է 1859– 1869-ին։ 1854-ին ֆրան– սիացի դիվանագետ և ձեռ– նարկատեր Ֆ․ Լեսեպսը Եգիպտոսի կառավարիչ Սաիդ փաշայից ստացավ Ս․ ջ–ի կառուցման կոնցե– սիան։ Ջրանցքի շինարա– րությունը գլխավորեց Լե– սեպսի ստեղծած «Ս․ ջ–ի համընդհանուր ընկերու– թյունը»։ Բաժնետոմսերի 44%–ը ձեռք բերեց եգիպտ․ կառավարությունը, 53%–ը բաշխվեց Ֆրանսիայում, 3%-ը՝ այլ երկրներում։ Կոնցեսիայի պայմաննե– րով բաժնետերերին հաս– նում էր շահույթի 71% –ը, Եգիպտոսին՝ 15% –ը, ըն– կերության հիմնադիրնե– րին՝ 10%–ը։ Ս․ ջ․ պաշտո– նապես բացվել է 1869-ի նոյեմբ․ 17-ին։ 1875-ին բրիտ․ կառավարությունը, օգտվելով Եգիպտոսի տնտ․ ծանր դրությունից, Իսմա– յիլ փաշայից գնեց Ս․ ջ–ի բաժնետոմսերի եգիպտա– կան մասը։ 1880-ին եգիպտ․ կառավարու– թյունն ստիպված եղավ Ս․ ջ–ից ստացվող շահույթից իրեն հասնող 15% –ի իրա– վունքը վաճառել ֆրանս․ բանկին։ Եգիպտոսը հե– ռացվեց Ս․ ջ–ի կառավա– րումից։ 1888-ին Ստամբու– լում (Կոստանդնուպոլիս) կնքվեց միջազգային կոն– վենցիա Ս․ ջ–ով նավարկու– թյան ազատությունն ապա– հովելու մասին, որը մինչև օրս Ս․ ջ–ով նավագնացու– թյունը կարգավորող միջ– ազգային իրավական հիմ– նական փաստաթուղթն է։ 1956-ին եգիպտ, կառավա– րությունն ազգայնացրեց Ս* ընկերու– թյունը։ 1967-ի կեսերին Եգիպտոսի դեմ Իսրայելի ագրեսիայի հետևանքով ջրանց– քով նավագնացությունն ընդհատվեց, քանի որ Ս․ ջ–ի գոտին փաստորեն վերածվել էր ռազմաճակատի գծի։ 1974-ին, Ս․ ջ–ի գոտուց իսրայելական զորքերի ետ քաշվե– լուց հետո, Եգիպտոսը ձեռնամուխ եղավ ջրանցքի մաքրմանը։ 1975-ի հունիսի 5-ին Ս․ շ․ կրկին բացվեց նավագնացության համար։ 1980-ի վերջին ավարտվեց Ս․ ջ–ի վերակառուցման առաջին հերթը։ Այժմ ջրանցքը մատչելի է մինչև 150 հզ․ m ջրատարողությամբ նավերի համար։ ՍՈՒձԱՀԱՎԵՐ (Gaviiformes), թռչունների կարգ։ Ընդգրկում է 1 ընտանիք, 1 սեռ, 5 տեսակ։ խոշոր թռչուններ են։ Մարմինը ձգված է, մինչև 70 սմ երկարությամբ, զանգվածը 1,2–4,5 կգ է։ Կտուցն ուղիղ է, սուր, պոչը կարճ։ Առջևի մատները միա– ցած են լողաթաղանթով։ Փորը սպիտակ է, մեջքը՝ սև, սպիտակ բծերով կամ գորշ։ Ջրային, լավ լողացող և սուզվող թռչուն– ներ են։ Սնվում են հիմնականում ձկնե– րով, ինչպես նաև վւաՓկամորթներով, խեցգետնակերպերով, որդերով, երբեմն՝ բույսերով։ Մոնոգամ են։ Դնում են սովո– րաբար 2 ձու։ Թխսում են և՝ էգը, և՝ արուն