Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/184

Այս էջը սրբագրման կարիք չունի

ՍՈՒԼԱՎԵՍԻ (Sulawesi), Ց և ւ և բ և ս (Celebes), կղզի Մալա յան արշիպելագում, Ինդոնեզիայի տարածքում։ Տարածու– թյունը 170 հզ․ կմ2 է, բն․4 10,4 մլն (1980)։ Կազմված է գրանիտներից, զնեյսներից, մեզոզոյան կրաքարերից, նստվածքային և հրաբխային ապարներից։ Ափերը առա– վելապես զառիթափ են, նրանց երկարու– թյամբ տեղ–տեղ զարգացած են կորալա– յին խութերը։ Գերակշռում են լեռները, կան գործող հրաբուխներ։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կլիման մերձհասարա– կածային է, մուսսոնային, հս–ում՝ հասա– րակածային։ Գետերը կարճ են, արագա– հոս։ Շատ կան լճեր։ Տարածված են հա– սարակածային անտառները, թփուտային մացառուտներն ու սավաննաները։ Կեն– դանական աշխարհը բնութագրվում է հնդկա–մալայական և ավստրալիական տե– սակների բարդ համակցությամբ և էնդե– միկների մասնակցությամբ։ Օգտակար հանածոներից կան նիկել, երկաթ, թան– կարժեք մետաղներ։ Հիմնական նավա– հանգիստներն են Ուջունգպանդանգը, Մանադոն։ ՍՈհԼԴԱ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հվ–արմ․։ Սովետական տնտեսու– թյունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի U հացահատիկային կուլտու– րաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, կապի բաժանմունք։ Հայերը եկել են էրզրումի վիլայեթի Թոր– թում գյուղից։ Ս–ում է ծնվել գյուղագիր, մանկավարժ, հասարակական գործիչ Հ․ Մ․ Մալխասյանը։

ՍՈՒԼԵՄԱ, բերդ Մեծ Հայքի Սյունիք նա– հանգի Վայոց ձոր գավառում, Սուլեմա գետակի աջ ափին, բարձրադիր բլրի գագաթին։ Ստեվւանոս Օրբելյանը վկա– յում է, որ Ս․ հիմնադրվել է հայ Արշա– կունիների թագավորության ժամանակ, Վայոց ձոր գավառի Սուլեմա իշխանի ձեռքով։ Ըստ նույն պատմիչի, 364-ին Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծին Կե– սարիա ուղեկցող իշխանները վերադար– ձին Մ․ Մամասի մասունքները բերել ու ամփոփել են Ս․ անառիկ դղյակի մոտ։ Բերդի մասին այլ տեղեկություններ չեն հանդիպում։ Ս–ի տեղում տակավին պահ– պանվում են պարիսպների ու աշտարակ– ների փլատակները։ Գրկ․ Հ ո վ հ ա ն ն ի ս յ ա ն Մ․, Տայաս– տանի բերդերը, Վնւո․, 1970։

ՍՈՒԼԵՄԱ (< ուշ լատ․ sublimatum – այստեղ բառացի՝ բարձրացվածդ թոր– մամբ ստացված), սնդիկի (II) քլո– րիդ, HgCl2, անգույն բյուրեղական նյութ, հալ․ ջերմաստիճանը՝ 277°C, եռ– մանը՝ 304°C, խտությունը՝ 5440 կգ/մ3։ Խիստ թունավոր է, լուծվում է օրգ․ լու– ծիչներում և ջրում (7,4 գ 100^ ջրում, 20°C)։ Ջրային լուծույթները թույլ թթվա– յին են։ Ջրում քիչ է դիսոցվում։ Ստաց– վում է սնդիկը քլորի ավելցուկում տաքաց– նելով կամ խիտ ծծմբական թթվում լուծե– լով և ստացված սուլֆատը կերակրի աղի հետ տաքացնելով (Ս․ սուբլիմվում է)։ Օգտագործվում է որպես սնդիկային միա– ցությունների (օրինակ, կալոմել) ստաց– ման ելանյութ, օրգ․ սինթեզում՝ կատա– լիզատոր, գյուղատնտեսության մեջ՝ սեր– մերը վարակազերծելու, բժշկության մեջ՝ մաշկը, սպիտակեղենը, հագուստը ևն ախտահանելու (0,1–0,2% լուծույթները), քսուքները՝ մաշկային հիվանդություննե– րը բուժելու համար։

ՍՈՒԼԵՄԱՅԻ ԼԵՌՆԱՆՑՔ (ն․ Սելիմի, Վա– յոց ձորի), վարդենիսի լեռնաշղթայի արմ․ մասում, 2410 մ բարձրության վրա։ Ս․ լ–ով է անցնում Սևանի ավազանը (Արգիճիի հովիտ) Արփայի ավազանին (Սուլեմայի հովիտ) կապող հին ճանապարհը։ Լեռ– նանցքի մոտ է Սուլեմա (Սելիմի) իջևանա– տունը (XIV դ․)։

ՍՈՒԼԵՅՄԱՆ ՌՈՒՍՏԱՄ (Սուլեյման Ալի– Աբաս օղլի Ռոլստամզադե, ծն․ 27․11․ 1906, Բաքու), ադրբեջանական սովետա– կան բանաստեղծ, դրամատուրգ, հասա– րակական գործիչ։ Արվեստի վաստակա– վոր գործիչ (1943), Ադրբեջանի ժող․ բա– նաստեղծ (I960)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)։ Սովորել է Բաքվի (1927-ից), ապա Մոսկվայի համալսարանում (1929-ից)։ «Տրտմությունից դեպի խնդություն»- (1927), «Աստղ» (1934), «Չտպան» (1936), «Գի– շերվա ռոմանտիկան» (1938) ժողովածու– ները նվիրված են կոմերիտմիությանը, քաղաքացիական կռիվների հերոսագոր– ծություններին, սոցիալիստ, շինարարու– թյանը։ «Երկու ափ» (1949, ՍՍՀՄ պետ․ մրցանակ՝ 1950) բանաստեղծությունների ժողովածուն արտացոլում է Իրանում ապ– րող չքավոր ադրբեջանցիների ծանր կյան– քը։ Գրել է նաև «Խոսք ռուս եղբոր մասին» (1960) պոեմը և այլ գործեր։ Պարգևատրվել է Լենինի 4 և այլ շքա– նշաններով։ Երկ․ Сечилмиш эсэрлэри, ч․ 1–4, Бакы, 1969–72; ՝Հատընտիր, Ե․, 1949։ Արևոտ ճամ– փաներ, Բաքու, 1974։ Չինարի, Ե․, 1976։ Ա․ Վարդանյան

ՍՈՒԼԵՅՄԱՆ ՍՏԱԼՍԿԻ (18․5․1869–23․11․ 1937), լեզգի սովետական բանաստեղծ– աշուղ, Դաղստանի ժողովրդական բա– նաստեղծ (1934)։ 20 տարուց ավելի ար– տագնա աշխատանք է կատարել։ XX դ․ սկզբից ապրել է գյուղացու կյանքով։ Հոկ– տեմբերյան հեղափոխության և քաղաքա– ցիական կռիվների (1918–20) մասնակից։ Սուլեյման Ստալսկի 1925-ից՝ Դաղստանի կենտգործկոմի ան– դամ։ 1930-ին ընտանիքով մտել է կոլտըն– տեսություն։ Ս–ի մերկացնող երգերում ու երգիծական ոտանավորներում հնչել է սոցիալ․ չարիքը կրողների դեմ ուղղված բողոք [«Վաճառական աստիճանավորնե– րը», (1915)]։ 1920-ին Դաղստանում սո– վետ․ իշխանության վերջնականապես հաստատվելուց հետո Ս․ արձագանքել է երկրում կատարվող բոլոր իրադարձու– թյուններին։ 1935–36-ին ժող․ ավանդա– կան պոեզիայի ոգով գրել է «Դաղստան» պոեմ–ժամանակագրությունը։ Ս?իր ստեղ– ծագործությամբ բանահյուսությունը հաս– ցրել է գրականության մակարդակի։ Նրա ոտանավորները թարգմանվել են ՍՍՀՄ շատ ժողովուրդների լեզուներով (այդ թվում՝ նաև հայերեն)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՍՈՒԼԵՅՄԱՆԻ ԼԵՌՆԵՐ, միջօրեականին մոտ ուղղությամբ ձգվող լեռնաշղթաների համակարգ իրանական բարձրավանդակի արլ․ ծայրամասում և Պակիստանում (հս․ ճյուղավորությունները՝ Աֆղանստանում)։ Ունի 600 կմ երկարություն։ Առավելագույն բարձրությունը 3441 մ է։ Հիմնականում կազմված է կրաքարերից և ավազաքարե– րից։ Խիստ սեյսմիկ շրջան է։ Գերակշռում են չոր տափաստանային և լեռնային անապատային լանդշաֆտները, հս– արլ–ում՝ թփուտներն ու անտառները։

ՍՈՒԼԵՎՈ, գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Գագրայի շրջանում, Փսոու գետի ափին, շրջկենտ– րոնից 22 կմ հս–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, էստոնացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, բանջարեղենի մշակությամբ, այգեգոր– ծությամբ, անասնապահությամբ, շերա– մապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան։ Հիմնադրվել է 1882-ին։ Հայերը եկել են Սամսունի շըր– ջանից, 1922-ին։

ՍՈՒԼԵՐԺԻՑԿԻ Լեոպոլդ Անտոնովիչ (1872–1916), ռուս ռեժիսոր, հասարա– կական և թատերական գործիչ, գրակա– նագետ։ 1889–94-ին սովորել է Մոսկվա– յի գեղանկարչության, քանդակագործու– թյան և ճարտարապետության ուսումնա– րանում։ Հակակառավարական ճառի հա– մար հեռացվել է ուսումնարանից, ծառա– յել որպես նավաստի։ Մտերմացել է Լ․ Ն․ Տոլստոյին, ամբողջ կյանքում հետևել նրա բարոյագիտական ուսմունքին։ Ցարին գինծառայոլթյան երդում տալուց հրաժպր– վելու համար, 1896-ին աքսորվել է Կուշ– կա բերդը, վերադառնալուց հետո, Լ․ Ն․ Տոլստոյի հանձնարարությամբ, 1898-ին կազմակերպել ղուխոբորների գաղթը Կա– նադա։ 1900-ին Մ․ Գորկու և Ա․ Չեխովի միջոցով ծանոթացել է Մոսկվայի գե– ղարվեստական թատրոնի (ՄԳԹ) գործու– նեությանը, եղել Ստանիսլավսկու օգնա– կանը։ 1905-ից հանդես է եկել որպես ռե– ժիսոր, մասնակցել Համսունի «Կյանքի դրաման» (1907), Մետեռլինկի «Կապույտ թռչոլն» (1908), Շեքսպիրի «Համլետ» (1911) և այլ պիեսների բեմադրություն– ներին։ ՄԳԹ–ի Առաջին ստուդիայի հիմ– նադիրներից և ղեկավարներից էր։ Ս․ օժտված էր գեղարվեստական անբասիր ճաշակով, երաժշտականությամբ։ Նրա հետ աշխատել են նաև Գ․ Բուրջալովը, Ե․ Վախթանգովը, Ս․ Խաչատրյանը։ Գրկ․ Леопольд Антонович Сулержицкий, [Сб․], М․, 1970․ Я, Հովակիմյան

ՍՈՒԼԹԱՆ (արաբ․, թուրք, բառացի՝ իշ– խան, տիրակալ), գերագույն կաոավար– չի տիտղոս մահմեդական երկրներում։ Օսմանյան կայսրությունում Ս–ի տիտ– ղոսը առաջին անգամ տրվել է Բայա– գիդ 1-ին (1389–1402), վերացել է 1922-ին։ Ս․ կոչվել են Եգիպտոսի կառավարիչ–