ները (XIII դ․– XVI դ․ սկզբին և 1914– 1922-ին)։ Ս–ի տիտղոս կրում են Արմ․ Աֆրիկայի մահմեդական երկրների խո– շոր ֆեոդալները, Օմանի կառավարիչը, Հվ․ Արաբիայի որոշ ցեղային առաջնորդ– ներ։
ՍՈՒԼԹԱՆ ՄՈՒՀԱՄԵԴ (1470-ական թթ․ վերջ, Թավրիզ –1555, Թավրիզ), մանրա– նկարիչ, Թավրիզքւ մանրանկարչության ղւցրոցի ներկայացուցիչ։ Աշակերտել է Աղա Միրաբին։ Աշխատել է շահի գրադա– րանում։ Եղել Թահմասպ I շահի դաստիա– րակը։ Ա․ Մ–ի ստեղծագործությունները (ձեռագրերում՝ Հաֆիզի «Դիվան», 1520-ական թթ․ վերջ, Ֆոգ թանգարան, Քեմբրիջ, ԱՄՆ, Ֆիրդուսու «Շահնամե», 1526–27, Հաուտոնի հավաքածու, ԱՄՆ, Նիզամու «Խամսե», 1539–43, Բրիտ․ թան– գարան, Լոնդոն և առանձին մանրանկար– ներ, որ պահվում են Մ․ Ե․ Սալտիկով– Շչեդրինի անվ․ հանրային գրադարա– նում, Լենինգրադ) աչքի են ընկնում կոմ– պոզիցիայի դինամիկությամբ և նուրբ ներդաշնակությամբ, կոլորիտի նրբա– գույն դեկորատիվությամբ, բնապատկերի մարդկանց և կենդանիների կեցվածքների ու շարժումների պատկերման ռեալիս– տական գծերով (նկ․ տես՝ հ․ 4, էշ 143)։
ՍՈՒԼԹԱՆ ԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտ գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 300 հայ բնակիչ (42 տուն)։ Զբաղվում էին հա– ցահատիկի մշակությամբ, այգեգործու– թյամբ, պարտիզպանությամբ, անասնա– պահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնա– կիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՍՈՒԼԹԱՆՅԱՆ Սիմոն Գրիգորի (1868– 1924), բանվոր–հեղափոխական։ Կոմու– նիստական կուսակցության անդամ 1905-ից։ 1894–1905-ին եղել է հնչակյան կուսակցության անդամ, Ս–ին բոլշևիկ– յան կուսակցության շարքերն է ընդունել
ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեն։ 1907-ին «Բան– վորի ձայն» թերթի ընդհատակյա հրա– տարակման գործին մասնակցելու հա– մար ձերբակալվել է և աքսորվել է հյու– սիս՝ Մազուրկա բնակավայրը, որտեղ նույնպես շարունակել է հեղափոխական գործունեությունը։ 1917-ից աշխատել է «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабо– чий») թերթում։
ՍՈՒԼԹԱՆՇԱՀ Անանիա Պավելի (1832, Նոր Նախիջևան –1898, ք․ Ղզլար), հայ հասարակական և մշակութային գործիչ; Մ․ Նալբանդյանի մտերիմն ու գաղափա– րակիցը։ Ավարտել է Մոսկվայի համալ– սարանի բժշկ․ ֆակ–ը (1861), որպես բժիշկ պաշտոնավարել Ղզլարում։ 1859-ին, «Հյուսիսափայլի» N 10 ամսատետրա– կում (էշ 774–805) տպագրվել է նրա «Հա– յոց ազգի լուսավորիչքը» պիեսը, որ Ս․ Ֆեոդորովի՝ «Современник»-пиГ լույս ընծայված «Դաստիարակներ» կատակեր– գության փոխադրությունն է և ունի «Ցուր պատվելի եղբոր Միքայել Ղազարյան Նալ– բանդյանցին սիրող և մեծարող սրտի անխարդախ նվեր» բնաբանը։ Այս եր– կում, որի ստեղծմանը, ըստ Ս․ Շահազի– զի, մասնակցել է նաև Մ․ Նալբանդյանը, ծաղրի են ենթարկվել վերջինիս գաղա– Փարական հակառակորդներ Հ․ Ւոսլիբ– յանը և այլք։ Ս–ի և Նալբանդյանի նամա– կագրությունը պարունակում է հայ մեծ դեմոկրատի կյանքին, գործունեությանն ու հետաքրքրությունների շրջանակին վե– րաբերող կարևոր փաստեր։ Գրկ․ Նալբանդյան Մ․, Երկ․ լիակտ․ Ժող․, հ․ 5, Ե․, 1984։ Ինճիկյան Ա․ Մ․, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեու– թյան տարեգրությունը, 2 հրա․, ճշտումներով և լրց․, Ե․, 1980։ Արշարունի Ա․Մ․, Մոսկվայի համալսարանը և հայ առաջավոր մտավորականությունը, 2 հրտ․, բարեփոխված, Ե․, 1982։ Ա․ Դոչոէխանյան
ՍՈՒԼԹԱՆՇԱՀ ԱԲԳԱՐՅԱՆ ԹՈՒԱԹԵՑԻ [(Սուլթան, Մարկանտոնիո) մոտ 1550, Եվդոկիա (Թոխաթ)– մահ․ թ․ անհտ․], հայ տպագրիչ, հասարակական, կրոնա– կան գործիչ։ 1562-ին հոր՝ Աբգար Թոխա– թեցու հետ Սեբաստիայից մեկնել է Հռոմ (տեղ է հասել 1564-ին)։ Նրան (հոր հետ) ընդունել է Պիոս IV պապը և որդեգրել։ Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի Հռոմում ստացել է լատ․ հիմնավոր կըր– թություն, օծվել սարկավագ։ Պաշտոնա վարել է Վատիկանում, եղել Հռոմի հա– յոց տան (հյուրանոց–հավաքատեղի) կա– ռավարիչ, համարվել էջմիածնի և Կիլի– կիայի Հայոց կաթողիկոսների նվիրակը Վատիկանում։ Պապի և կարդինալների մոտ ջանքեր է գործադրել Հայաստանի (Ա․ Միոնի) ազատագրման և հայոց պե– տականության վերականգնման համար։ 1583-ին նամակ է գրել էջմիածնի Թա– դեոս Բ աթոռակից կաթողիկոսին՝ նկա– րագրելով հոր և իր գործունեությունը, խնդրել գրությամբ հաստատել իր թագա– վորական ծագումը՝ Հռոմի պապից բեր– դեր, քաղաքներ, հողամասեր ստանալու, դրանք պանդուխտ հայերի օգնությանը և հայոց պետականության վերականգնման գործին ի սպաս դնելու համար։ Տպագրական գործունեությունը սկսել է 1565-ին, Հռոմում, երբ հայրը և ինքը պապից հայերեն տպագրության իրա– վունք են ստացել։ Հավանաբար, մաս– նակցել է աբգարյան տառաձևերի ընտրու– թյանը, տպատառերի պատվիրմանը, Վե– նետիկում Մաղմոսարանի տպագրությա– նը։ Մ․ Ա․ Թ–ու հորդորով Գրիգոր XIII պապը 1579-ին կարգադրել է հայերեն նոր տպատառեր ձուլել՝ Հռոմում հայա– լեզու տպագրություն սկսելու համար։ Սուլթանշահը 3 տեսակի (10 և 16 կետա– չափի բոլորգիր և խոշոր գլխագիր) տպա– տառեր է պատվիրել ֆրանսիացի գրա– ձուլիչ Ռոբերտ Գրանժոնին։ Նույն թվա– կանին տառերը պատրաստվել են, որոն– ցով Հռոմում հայերեն գրքեր են տպա– գրվել մոտ 200 տարի։ Սուլթանշահգրան– ժոնյան 10 կետաչափի տպատառերը եղան հայերեն ամենատարածված տպա– գրական տառերի (հասարակ, կորպուս) նախանմուշները։ 1580-ին ընկերակցել է Հովհաննես Տերզնցունք վերջինս 1584-ին Հռոմի Դոմինիկ Բազա տպարանում տպագրել է «Տօմար գրիգորեան յաւիտե– նական» գիրքը, իսկ 1586-ին Ս․ Ա․ Թ․ տպագրել է երկու հատված հայոց ծիսա– րանից (Մաշտոցից)՝ «Կանօն օրհնութեան աղի եւ շրի» և «Օրհնութիւն աղի և շրի յաւուրս կիրակէից», իր գրած հիշատա– կարանով (զետեղված են Մարկանտոնիո Կոլոնացու «Hydragiologia․․․» լատ․ գրքի մեշ, Հռոմ, 1586, էշ 492–504)։ Որոշ ուսումնասիրողներ կարծել են, թե XVI դ․ վերջի և XVII դ․ սկզբի գործիչ Բարդուղի– մեոս Աբգար քահանան Ս․ Ա․ Թ․ է։ Այդ կարծիքը վավերական որևէ հաստատում չունի։ Երկ․ Թուղթ առ Թադէոս Я կաթողիկոս, «ՀԱ», 1906, էջ 322–25։ Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմու– թյուն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ Ջարդարյան Վ․, Հիշատակարան, հ․ 2, ԿՊ, 1911, էջ 254–267։ Լ և ո ն յ ա ն Գ․, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե․, 1958։ Իշխանյան Ռ․, Հայ գրքի պատմու– թյուն, հ․ 1, Ե․, 1977։ Ռ․ Իշխանյան
ՍՈՒԼԹԱՆՈՎ․ Համիդ Հասան օղլի (1889– 1939), Ադրբեջանում սովետական իշխա– նության հաստատման պայքարի մասնա– կից, կուսակցական և պետ․ գործիչ։ Կո– մունիստական կուսակցության անդամ 1907-ից։ Սովորել է Լայպցիգի պոլիտեխ– նիկական ինստ–ում (1909–13)։ «Հումմեթ» բոլշևիկյան կազմակերպության ղեկավար– ներից էր, կոմիտեի անդամ։ 1918-ին կըռ– վել է մուսավաթական խռովարարների դեմ, եղել է հակասովետական բանդա– ների դեմ պայքարի գծով արտակարգ կո– միսար։ Աստրախանում մասնակցել է սպիտակգվարդիականների դեմ մղվող կռիվներին։ 1919-ին ընտրվել է Կովկաս– յան երկրային կոմիտեի անդամ, Ադրբե– ջանի կոմկուսի I համագումարում՝ Կենտ– կոմի անդամ, Ադրբեջանում սովետական կարգեր հռչակվելուց հետո՝ ռազմհեղ– կոմի անդամ։ Գյանջայում մուսավաթա– կան խռովության ջախջախման գործում ցուցաբերած արիության համար պարգե– վատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Ս․ կուսակցական և պետ․ ղեկավար աշ– խատանք է տարել ԱԱՍՀ–ի մի շարք ժող– կոմատներում։ Ընտրվել էtԱդրբեջանի կոմկուսի Կենտկոմի, Անդրկովկասյան Երկրկոմի, ԱՍՍՀ–ի, ԱՍՖՍՀ–ի, ՍՍՀՄ–ի կենտգործկոմների անդամ։ Ի․Մամեղով Ս ՈՒԼԻՆ Ա (Sulina), քաղաք Ռումինիայի Տուլչա գավառում, Դանուբի գետաբերա– նին։ Ռումինիայի գետածովային կարևոր նավահանգիստներից է։ Ունի ձկնարդյու– նաբերություն։ XIX դ․ կեսից Մ–ում հաստատվել են հայեր։ Զգալի թիվ են կազմել Սասունից և Մշո դաշտից սեզոնային աշխատանքի (հիմնականում նավերի բեռնաթավւում) եկած պանդուխտները։ XIX դ․ վերջին գոյացել է 3 հազարանոց հայկ․ գաղթա– վայր։ 1894-ին կառուցվել է Ս․ Գրիգոր