յում։ 1846-ին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբ տնասիրական ֆակփ արլ․ բաժինը, ուսումնասիրել է արաբ․, պարսկ․, թուրք․, ինչպես նաե հայ․, վրաց․ և ադրբ․։ Այդ տարիներին ավելի է խորացել Ս–ի սերն ու հետաքըր– քըրությունը ոուս և համաշխարհային գրկ–յան նկատմամբ (Ա․ Պուշկին, Մ․ Լեր– մոնտով, Ա․ Դրիբոյեդով, Ու․ Շեքսպիր, Ֆ․ Շիլլեր, Վ․ Հյուգո և ուրիշներ)։ Պետեր– բուրգի թատրոնները Ս–ի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թա– տերական ճաշակը․ «Դոգոլի անվան հետ են կապված իմ լավագույն հիշողություն– ները․ այդ անվանը ես շատ բան եմ պար– տական իմ սիրով դեպի թատրոնը»,– գրել է նա 1909-ին (Երկ․ լիակտ․ ժող․, 1952, հ․ 3, էշ 482)։ Համալսարանն ավարտելիս Ս․ պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտո– նավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրո– ցում։ 1853–58-ին ապրել և աշխատել է Դերբենդում։ 1858-ի սեպտ․ վերջին վերա– դարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կով– կասի երկաթուղային վարչությունում։ Ս–ի գրական–թատերական գործունեու– թյունը զուգադիպել է Անդրկովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ– տնտ․ հարաբերությունները արտացոլ– ված են նրա ստեղծագործության մեջ։ Դ․ Դեմիրճյանի բնութագրությամբ Ս․ հայ դրամատուրգիայի Աբովյանն է։ Ս․ հեղա– շրջեց հայ դրամատուրգիան, նրան տվեց մասշտաբայնություն, ժամանակի այրող խնդիրները առաջադրելու կարողություն։ Նա առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կեն– ցաղը, խորությամբ արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավա– սարության, երիտասարդության, դրամա– տիրական հասարակության մեջ հայրերի ու որդիների Փոխհարաբերության և այլ հարցեր։ Ս․ ներկայացրել է հասարակու– թյան տարբեր խավերի (առևտրական, վաշխառու, մտավորական ևն)։ Նա առա– ջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախու– թյուններով, շեշտել նրանց ազնվությու– նը, մարդկայնությունը։ Հետևելով ժա– մանակի առաջավոր գեղագիտական մըտ– քին, Մ․ Նալբանդյանին և այլոց, Ս․ զար– գացրել է դեմոկրատիզմի ու ռեալիզմի գաղափարները և նշել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։ Ս․ գրել է «Գիշերվան սաբրը խեր է» (1866) կատակերգությունը, որով սկսվում է նրա ստեղծագործության առաջին շըր– ջանը։ Դա ռեալիստական ստեղծագոր– ծություն է, որտեղ ամուսնության և օժիտի թեմայի միջոցով հեղինակը շոշափում է լուսավորական գաղափարներ։ 1866-ին Ս․ գրեց «Խաթաբալա» (1881, առաջին տարբերակ) և «Օսկան Պետրովիչն էն կինքումը» (1899), իսկ 1869-ին՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինես» (1907) կատակեր– գությունները։ Այս շրջանի գործերը հիմ– նականում ուրախ կատակերգություններ են (կատակ, ֆարս, վոդևիլ), որտեղ հե– Գ․ Մ« Սոէնդուկյան ղինակը քննադատում է դրամասիրությու– նը, ձևամոլությունը, կեղծավորությունը և բարձրացնում բարոյական կարևոր հար– ցեր։ Ա․ քննադատում է եվրոպ․ քաղաքա– կրթությանը մակերեսորեն ծանոթ երի– տասարդությանը։ «Խաթաբալա» կատա– կերգության առանցքը ամուսնության հարցն է․ հեղինակը խարազանում է հին հայացքների տեր առևտրականին։ Կա– տակերգության երկրորդ (մշակված) հրա– տարակության (1879) մեջ ավելացված են նոր շերտեր, որտեղ սոցիալ․ խոր ընդհան– րացումներով քննադատվում է հասարա– կական սիստեմը։ Ս․ մարդասիրությամբ ու կարեկցանքով է խոսում կնոջ ստրկա– կան վիճակի մասին։ Ստեղծագործության երկրորդ շրջանում (1869–1870-ական թթ․) Ս․ գրել է լուրջ կատակերգություններ, որոնք բացահայ– տում են կյանքի դրամաները, դրանց մեջ ծիծաղը ներհյուսված է արցունքին։ Թա– տերագիրը կատարում է սոցիալ․ խոր ընդ– հանրացումներ, որոնք աննախընթաց էին հայ դրամատուրգիայի պատմության մեջ։ «էլի մեկ զոհ» (1884, առաջին տարբերա– կը՝ «Մախլաս») պիեսի կոնֆլիկտը տեղի է ունենում հայրերի ու որդիների միջև։ Որդիները զոհում են իրենց սերը ծնողնե– րի՝ դրամի վրա խարսխված բռնակալա– կան ձգտումներին։ Հեղինակը ցույց է տալիս այն հակամարտությունը, որ գո– յություն ունի բուրժ․ գործնականության կողմնակիցների և նոր գաղափարներ կրողների միջև։ «էլի մեկ զոհ»-ը, ըստ էության, հայ առաջին դրաման է, որտեղ տրված է ընտանիքներում եղած ներքին բախումը, որը լայնանում ու դառնում է հասարակական ու սոցիալ․ կոնֆլիկտ։ Մ–ի տաղանդի արգասիքն է «Պեպո» (1876) կատակերգությունը։ Պիեսը գրելու շարժառիթը Թիֆլիսում 1865-ին ցարիզմի դեմ կազմակերպված համքարական ելույ– թըն էր, որի առաջին շարքերում էր նաև Մ․։ Պիեսը պատկերում է երկու հակա– դիր սոցիալ․ խավերի՝ բուրժուազիայի ու ժող․ զանգվածների հակադրությունը։ «Պեպո»-ն հիմն է մարդուն և մարդկայնու– թյանը։ Դրական հերոսներն ունեն վեհ արժանապատվություն և հոգեկան բարձր հատկանիշներ։ Թատերագիրն այս ստեղ– ծագործությամբ դրսևորել է իր դեմոկրա– տիզմն ու ժողովրդասիրությունը։ Պիեսի գլխ․ հերոս Պեպոյի կերպարը ժողովրդի խոհերի, վշտի, ինքնագիտակցության ար– տահայտությունն է։ Նրա ողբերգությունը հասարակական մի ամբողջ խավի ողբեր– գությունն է։ Իրականության գեղարվես– տական պատկերը Մ․ ստեղծել է գործողու– թյան զարգացմամբ, կենդանի անհատա– կանությունների միջոցով։ Մ․ սոցիալ․ հզոր բողոքով խարազանում է տիրողների արատավոր բարոյականությունը։ «Պե– պո»-ն հայ ռեալիստական դրամատուր– գիայի ամենանշանակալից երևույթն է և ունի քննադատական հգոր շերտեր։ Պիե– սի բեմադրությունը 1871-ի ապրիլին ունե– ցել է հսկայական հաջողություն, որին նպաստել է Դ․ Չմշկյանի (Պեպո) և Մ․ Ամ– րիկյանի (Զիմզիմով) խաղը։ «Քանդած օջախ» (1883) կատակերգությունը մի ամ– բողջ ընտանիքի կործանման պատմու– թյունն է։ Այստեղ բախումը նույնպես հա– սարակական բնույթ ունի։ Ընտանիքները հեռանում են նահապետական նիստուկա– ցից, բայց նոր իրադրության մեջ չեն գըտ– նում իրենց տեղը։ Թատերագիրը քննա– դատում է դրամի իշխանությունը, բուրժ․ ամուսնական հարաբերությունները, մո– դայամոլությունը և այլ արատներ, որոնք ընտանիքներին հասցնում են կործանման։ 1877-ին «Մշակ»-ում տպագրվել է թա– տերագրի «Վարինկի վեչերը» միակ պատմ– վածքը։ Առաջին անգամ հայ ռեալիստա– կան արձակում Մ․ ստեղծել է հասարակ խավի կյանքի պատկերը, ներկայացրել նրա հակամարտությունը տիրող առևտր․ խավի հետ։ Նա ջերմությամբ ու սիրով է խոսում հասարակությունից մերժվածների մասին, պաշտպանում նրանց դատը։ «Վա– րինկի վեչերը», ինչպես «Պեպո»-ն, սո– ցիալ․ խնդիրներ արծարծող ստեղծագոր– ծություն է։ «Վարինկի վեչերը» համարվում է հայ արձակի գոհարներից մեկը։ Ստեղծագործության երրորդ շրջանում (1880-ական թթ․ վերջից մինչև կյանքի վերջը) Ս․ գրել է «Ամուսիններ» (1893, գրական լեզվով միակ գործը), «Բաղնըսի բոխչա» (1908), «Սեր և ազատություն» (1910), «Կտակ» (1934) պիեսները, ինչ– պես նաև թարգմանել է Մոլիերի «ժորժ Դանդեն» կատակերգությունը։ «Ամուսին– ները» պատկերում է անհավասար ամուս– նության հետևանքները, դնում ապահար– զանի հարցը, որ նորություն էր։ Պիեսն սկզբում արգելվել է գրաքննչության կող– մից, որովհետև հեղինակը մերկացնում էր ցարական պաշտոնյայի անբարոյականու– թյունը և այլ արատներ։ Դա ևս նորություն էր հայ դրամատուրգիայում։ 1872–1876-ին «Մշակ»-ում տպագրվել են Մ–ի ֆելիետոնները՝ «Համալի մաս– լահաթնիրը», իսկ 1882–86-ին, «Արձա– գանք»-ում՝ «Հադիդի մասլահաթնիրը»։ Դրանք հրապարակախոսական–երգիծա– կան բնույթ ունեն և շոշափում են հասա– րակական, սոցիալ․ և կենցաղային հար– ցեր։ Իր վերջին՝ «Իմ մահն ու թաղումը» (1911, «Մշակ», JSP 59) մասլահաթում Ս․ համերաշխության, եղբայրության և մար– դասիրության կոչ է անում Կովկասի ժո– ղովուրդներին։ Ս–ի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Նա գրել է Թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հաս– կանալի լինելու համար, օգտագործել ժող․ բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշ– խույժ մենախոսություններ ու երկխոսու– թյուններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/192
Այս էջը սրբագրման կարիք չունի