Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/193

Այս էջը սրբագրման կարիք չունի

Ս․ եղել է ճանաչված հասարակական գործիչ, հայ բարեգործական և թատերա– կան ընկերությունների երախտավորնե– րից մեկը, Ներսիսյան դպրոցի հոգաբար– ձու, Թիֆլիսի պատվավոր քաղաքացի։ Մտերիմ է եղել Ռ․ Պատկանյանի, Ա․ Ծե– րեթելու, Ա․ Օստրովսկու հետ։ Վերջինս ցանկացել է «Պեպո»-ն բեմադրել Մոսկվա– յում, բայց մահը խանգարել է իրագործե– լու պյդ մտադրությունը։ Հետագայում «Պեպո»-ն ռուս, է թարգմանել Վ․ Տերյանը, Մ․ Գորկին խմբագրել է այն և գետեղել «Հայ գրականության ժողովածու»-ում։ Ս․ նամակագրական կապեր է ունեցել Վ․ Հյուգոյի, Վ․ Մարդուի, Ա․ Դյումա–որ– դու հետ։ Ս–ի ստեղծագործությունները բեմադրվել են հայ, ռուս, վրաց․ և այլ բեմերում։ Վրաց․ թարգմանությունները կատարել է ինքը, դրանք բացառիկ ըն– դունելություն են գտել հանդիսականի կողմից։ Ս․ ստեղծել է իր՝ սունդուկյանա– կան թատրոնը, որտեղ Փայլել են բեմի շատ նշանավոր վարպետներ (Դ․ Չմշկյան, Ս․ Ամրիկյան, Գ․ Ավետյան, 0․ Գուլազ– յան, Ա․ Ավետիսյան և ուրիշներ)։ Նա եղել է նաև իր պիեսների բեմադրության խըս– տապահանշ ռեժիսորը։ Նրա երկերը վե– րածվել են կինոնկարների («Պեպո», 1935, «Խաթաբալա», 1971)։ Ս–ի ստեղծագործու– թյունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրկ–յան հետագա զարգացման վրա։ Հ․ Թումանյանը նրան որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու» դրել է Սայաթ–Նովայի կողքին։ 1888-ին նշվել է Ս–ի գրական–թատերա– կան գործունեության 25-ամյակը, 1901-ին՝ «Պեպոյի» բեմադրության 30 տարին։ 1976-ին մեծ շուքով կատարվեց թատերա– գրի ծննդյան 150-ամյա հոբելյանը։ Ս–ի անունով է կոչվել Երևանի պետ․ ակադե– միական թատրոնը, կան նաև նրա անունը կրող դպրոցներ, փողոցներ։ Ս–ի անվ․ թատրոնի այգում կանգնեց– ված են Ս–ի և Պեպոյի արձանները (քանդ․ Ա․ Հարությունյան, Գ․ Սհարոնյան)։ Երկ․ Երկ․ լիակա․ ժող․, [Միհատորյակ], ե․, 1934։ Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1–4, Ե․, 1951–61։ Երկ․ ժող․, հ․ 1–3, Ե․, 1973 – 75։ Пьесы, М-, 1949; Избр․, М․, 1953․ Գրկ․ Գ յ ու լ ի–Ք և խ յ ա ն Հ․, Գաբրիել Սունդուկյան, Ե․, 1944։ Ա բ ո վ Գ․, Գաբրիել Սունդուկյան, Ե․, 1953։ Հարություն– յան Ս․, Գաբրիել Սունդուկյան, Ե․, 1Э60։ Թերզիբաշյան Վ․, Հայ դրամատուր– գիայի պատմություն, գիրք 2, Ե․, 1964։ ժամա– նակակիցները Գաբրիել Սունդուկյանի մասին, Ե․, 1976։ Կարապետյան Տ․ Ա․, Գաբ– րիել Սունդուկյանը և Վրաստանը, Ե․, 1976։ Սա րգսյան Դ․, Հայ մեծ դրամատուրգը, Ե․, 1976։ Դաբոիել Սունդուկյան։ 1825–1912․ Կենսամատենագիտական ցանկ, Ե․, 1976։ Ասմարյան Լ․, Գաբրիել Սունդուկյան, կյանքը և ստեղծագործությունը, Ե․, 1980։ Ջրբաշյան է․, Գաբրիել Սունդուկյանի միակ պատմվածքը, «ՊԲՀ», 1981, № 4։ Լ․ Ասմարյան

ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆ Աշ– խատանքային կարմիր դրո– շի շքանշանակիր, պետա– կան, ակադեմիական, ՀՍՍՀ ժողկոմխորհի որոշմամբ հիմնադրվել է 1921-ի օգոստ․ 16-ին, Առաշին պետթատ– րոն անունով բացվել 1922-ի հունվ․ 25-ին, Երևանում՝ Սունդուկյանի «Պեպո» կա– տակերգության ներկայացումով։ Առաշին պետթատրոնի ստեղծագործական կազմի հիմքն է դարձել Թիֆլիսի Շահումյանի անվ․ «Որոնումների թատրոնը», որը 1921-ին Երևանում ունեցած հյուրախաղե– րով ցույց էր տվել նորաստեղծ Սովետա– կան Հայաստանի Առաշին պետթատրոնը դառնալու տվյալներ։ Թատրոնը բացվել է Շահումյանի անվ․ բանվ․ ակումբի շեն– քում (այժմ՝ «Արմենիա» հյուրանոցի տե– ղում), ուր գործել է մինչև 1938-ը, ապա տեղափոխվել Կոմունարների (այժմ՝ 26 կոմիսարների անվ․) այգու նորակառույց շենքը։ Առաշին պետթատրոնի գեղարվես– տական ղեկավար է նշանակվել ռեժիսոր Լ․ Քալանթարը։ Թատրոնի ստեղծագոր– ծական կազմը համալրվել է բեմ․ կյանքի մեծ փորձ ունեցող, ինչպես և տակավին սակավափորձ դերասաններով․ Հասմիկ, Վ․ Փափազյան, Օ․ Գուլազյան, Գ․ Ավետ– յան, Ա․ Ոսկանյան, Վ․ Վաղարշյան, Հ, Ներսիսյան, Մ․ Զանան, Ա․ Ավետիս– յան, Մ․ Գարագաշ, Հ․ Խաչանյան,Մ․ Ման– վելյան, Բ․ Մուրադյան, Գ․ Զանիբեկյան, Գ․ Գաբրիելյան և ուրիշներ։ 1925-ին ԱՄՆ–ից վերադարձած Հ․ Աբելյանը հան– դես է եկել Առաշին պետթատրոնում, բայց չի մտել նրա կազմի մեշ։ 1920-ական թթ․ թատրոնի ստեղծագոր– ծական դիմագիծը որոշել են այդ դերա– սանները, ընտրված խաղացանկը, Լ, Քա– լանթարի և Ա․ Բուրջալյանի բեմադրական արվեստը, որ կրել է ժամանակաշրջանի «ձախ» թատրոնի ազդեցությունը։ Խաղա– ցանկում գերակշռել են հին, սեփականա– տիրական աշխարհը դատապարտող դա– սական երկերը (Շիլլերի «Ավազակներ», Հեյերմանսի «Հույսի» կործանումը», եր– կուսն Էլ՛ 1922, Գոգոլի «Ռեիզոր», 1923, Մոլիերի «Տարտյուֆ», 1924, Պարոնյանի «Պաղտասար աղբար», Մունդուկյանի «Խաթաբալա», երկուսն Էլ՝ 1927, Ա․ Օստ– րովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1929) և հեղափոխությանն ու սոցիալիստ, շի– նարարությանը նվիրված պիեսները (Տրենյովի «Լյուբով Ցարովայա», Շչեգլո– վի «Բուք», երկուսն Էլ՝ 1927, Իվանովի «Զրահագնացք 14–69», 1928, Գլեբովի «Ինգա», 1929, Ցանովսկու «Ցասում», Վա– ղարշյանի «Օղակում», երկուսն Էլ՝ 1930, Պոգոդինի «Տեմպ», 1931)։ 1924-ին թատ– րոնը հյուրախաղերով հանդես է եկել Իրա– նում, 1930-ին՝ մասնակցել ՄՄՀՄ ժողո– վուրդների մոսկովյան օլիմպիադային և ունեցել աչքի ընկնող հաջողություն։ 1932-ին թատրոնը պարգևատրվել է Կար– միր դրոշի շքանշանով, 1937-ին՝ կոչվել Գ․ Սունդուկյանի անունով։ Գործունեության երկրորդ փուլում (1932–41), թատեր․ արտահայտչակա– նության հանդուգն որոնումներից հետո, թատրոնը ենթարկվել է որոշ սահմանա– փակումների՝ բեմադրական արվեստը դարձել է ավելի զուսպ, խաղացանկը ակ– ներևորեն թեքվել դասական պիեսների կողմը։ Այդ շրջանի լավագույն ներկայա– ցումներից են՝ Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» (1933), Շեքսպիրի «Օթելլո» (1934, երկուսն Էլ՝ ռեժ․ Ա․ Գուլակյան), Գորկու «Եգոր Բուլը– չովը և ուրիշները» (1933, ռեժ․ Բ․ Զախա– վա), Շիրվանզադեի «Պատվի համար» (1939, ռեժ․ Վ․ Աճեմյան)։ Այս շրջանում, ինչպես և հետագայում որոշ տարիներ, թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր Ա․ Գուլակյանը, որն իր կնիքն է դրել թատրոնի դիմագծի վրա՝ ռեալիստական ճշմարտացի արվեստի սկզբունքներով և ստեղծագործական կարգապահության խստիվ պահանջներով։ 1941-ին թատրոնը հանդես է եկել Մոսկվայի Փոքր թատրո– նում իր լավագույն ներկայացումներով և բարձր գնահատվել հատկապես դերասա– նական արվեստի առումով։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին (1941–45) թատրոնն իր խաղա– ցանկում մեծ տեղ է տվել հայրենասիրա– կան երկերին՝ Ն․ Զարյանի «Վրեժ» (1941), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (1942, եր– կուսն Էլ՝ ռեժ․ Վ․ Աճեմյան), «ԳևորգՄարզ– պետունի» (ըստ Մուրացանի, 1941), Մի– մոնովի «Ռուս մարդիկ» (1942, երկուսն Էլ՝ ռեժ․ Վ․ Վարդանյան) ևն։ Դասական խա– ղացանկում աչքի են ընկել Շեքսպիրի «Համլետ» (1942, ռեժ․ Ա․ Բուրշալյան), Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք» (1943, ռեժ․ Վ․ Վար– դանյան), Վրթ․ Փափազյանի «ժայռ» (1944, ռեժ․ Վ․ Աճեմյան) պիեսների բե– մադրությունները։ 1944-ին Երևանում կա– յացել է համամիութենական շեքսպիրյան կոնֆերանս, ուր քննության առարկա են դարձել նաև «Համլետ» և «Օթելլո» ներ– կայացումները։ Տեսարան Կոռնեյչու– կի «Ռազմաճակատ» պիեսի ներկայացու– մից (1942), ռեժ․ Վ․ Աճեմյան