Ետպատերազմյան առաջին տասնամյա– կում (1945–55) թատրոնի ստեղծագործա– կան կարողությունների լավագույն դրսե– վորումներից են՝ Ա․ Օստրովսկու «Անօժի– տը» (1946, ռեժ․ Գ․ Զանիբեկյան), Գ․ Ցոր– յանի «Բարձունքներում» (1947, ռեժ․ Ա․ Դուլակյան), Ն․ Զարյանի «Փորձա– դաշտ» (1953, ռեժ․ Վ․ Աճեմյան), Լերմոն– տովի «Դիմակահանդես» (1949), Լ․ Տոլս– ւոոյի «Կենդանի դիակ» (1951, երկուսն էլ՝ ռեժ․ Ա․ Դուլակյան), Պարոն յանի «Պաղ– ւոասար աղբար» (1954), Շիրվանզադեի «Նամուս» (1955, երկուսն էլ՝ ռեժ․ Վ․ Աճեմ– յան) պիեսների բեմադրությունները։ «Դի– մակահանդես», «Կենդանի դիակ», «Պաղ– ւոասար աղբար» ներկայացումննրը լայն ասպարեզ են տվել Վ․ Վաղարշյանի, Հ․ Ներսիսյանի, Դ․ Զանիբեկյանի և Վ․ Փափազյանի մեծ տաղանդի ու հղկված վարպետության դրսևորմանը (Վ․ Փա– վւազյանը 1954-ից մտել էր թատրոնի կազ– մի մեջ երեսնամյա ընդմիջումից հետո, որի ընթացքում նա հյուրախաղերով պար– բերաբար հանդես էր եկել Երևանում)։ Թատրոնի պատմության այս փուլը նշա– նավորվել է նաև երիտասարդության ստեղծագործական հնարավորություննե– րի հաստատումով։ Դրա վկայությունը «Նամուս» պիեսի բեմադրությունն էր, որի մասնակիցների մեծ մասը՝ Մ․ Սիմոն– յանը, Ւ*․ Աբրահամյանը, Ա․ Սարգսյա– նը, Մ․ Մկրտչյանը, Հ․ Դալոյանը, Մ, Մու– րադյանը, Հ․ Հովհաննիսյանը, Լ․ Հով– հաննիսյանը, Ա․ Ւաստիկյանը, Շ․ Ղա– զարյանը և ուրիշներ, պետք է իրենց վրա առնեին թատրոնի հետագա տարիների խաղացանկը։ 1956-ին թատրոնն իր լավագույն բեմա– դրություններով մասնակցել է հայ ար– վեստի և գրականության մոսկովյան երկ– րորդ տասնօրյակին։ Նույն թվականին պարգևատրվել է Աշխատանքային կար– միր դրոշի շքանշանով։ 1953–77-ին թատ– րոնի գեղարվեստական ղեկավարը Վ․ Աճեմյանն էր, որի դավանանքը կյան– քի ու կենցաղի հավաստի պատկերման հիման վրա վառ թատերայնության հաս– նելու սկզբունքն էր։ Դրեթե չորս տաս– նամյակ, սկսած 1939-ից, այս թատրոնում ստեղծած բազմաթիվ բեմադրություննե– րով նա շատ տարիներ որոշել է թատրոնի գեղարվեստական նկարագիրը։ Իր գոր– ծունեության վերջին փուլում նրա ստեղ– ծած աչքի ընկնող աշխատանքներից են՝ «Դեպի ապագան» (ըստ Ե․ Չարենցի եր– կերի, 1960), Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (1961), Սուխովո–Կոբիլինի «Դատական գործ», Սունդուկյանի «Պեպո» (երկուսն էլ՝ 1966), Ա․ Պապայանի «Աշ– խարհն, այո, շուռ է եկել» (1967), Զ․Դար– յանի «Հանրապետության նախագահը» (1970)։ Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ թատրոնը մի քանի անգամ մեկնել է մեծ հյուրախաղերի՝ Մոսկվա (1960), Սիրիա և Լիբանան (1966), Բուլղարիա և Չեխոս– լովակիա (1976)։ 1960-ից թատրոնը դար– ձել է ակադեմիական։ 1962-ից թատրոնը հանդես էր գալիս Երևանի Ստանիսլավս– կու անվ․ ռուս, թատրոնի շենքում։ 1966-ից այն գործում է նորակառույց շենքում (ճարտ–ներ՝ Ռ․ Ալավերդյան, Ռ․ Բադալ– յան, Ս․ Բուրխաջյան, Գ․ Մնացականյան)։ Տեսարան Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի ներկայացումից (1961), ռեժ․ Վ․ Աճեմ– յան Տեսարան Ն․ Զարյանի «Արա Գեղեցիկ» պիեսի ներկայացումից (1965), ռեժ․ Վ․ Աճեմյան Տեսարան Արաքսմանյանի «60 տարի և երեք ժամ» պիեսի ներկայացումից (1966), ռեժ․ Հ․ Ղափլանյան Թատրոնի 1960-ական թթ․ գործունեու– թյան բնորոշ կողմը դերասանական տար– բեր սերունդների համագործակցությունն էր։ Գ․ Բորյանի «Կամրջի վրա» (1962, ռեժ․ Վ․ Աճեմյան), Արաքսմանյանի «60 տարի և երեք ժամ» (1966, ռեժ․ Հ․ Ղափ– լանյան), «Ապուշը» (ըստ Դոստոևսկու, 1967, ռեժ․ Ե․ Ղազանչյան), Միլլերի «Գինը» (1969, ռեժ․ Վ․ Մելիքսեթյան), Սարդուի և Մորոյի «Մադամ Ման–ժեն» (1972, ռեժ․ Կ․ Արզումանյան), Ա․ Օստ– րովսկու «Կատաղի փողեր» (1979, ռեժ․ Ն․ Ծատուրյան) պիեսների բեմադրու– թյուններում հանդես են եկել դերասանա– կան և՝ ավագ, և՝ նոր սերունդը, որին միացել են Լենինականի պետթատրոնից եկած Վ․ Վարդերեսյանը, Պատանի հան– դիսատեսի թատրոնից՝ է․ էլբակյանը։ Թատրոնում իր ստեղծագործ աշխատան– քով աչքի ընկնող տեղ է գրավել 1956-ին Թբիլիսիի հայկ․ թատրոնից տեղափոխ– ված Բ․ Ներսիսյանը։ 1977–79-ին թատրոնի գլխ․ ռեժիսորն էր Հ․ Ղափլանյանը, որն իր լավագույն աշխատանքներով՝ Զեյթունցյանի «Ավեր– ված քաղաքի առասպելը» (1975), Գ․ Հա– րությունյանի «խաչմերուկ» (1977), Շեքս– պիրի «Կորիոլան» (1978), իր խոսքն է ասել թատրոնի պատմության այս փու– լում՝ մղելով այն դեպի առավել ցայտուն թատեր․ ձևերի։ 1979 –83-ին, դերասանական գործու– նեությանը զուգընթաց, թատրոնի գլխ․ ռե– ժիսորն էր Խ․ Աբրահամյանը։ Նրա լավա– գույն բեմադրություններն են «Հացավան» (ըստ Ն․ Զարյանի, 1980), Պ․ Զեյթունցյա– նի «Անավարտ մենախոսություն» (1983) ներկայացումները։ Թատրոնի զարգացման տարբեր փուլե– րում իրենց ներդրումն են ունեցել նաև ռեժիսորներ՝ Տ․ Շամիրխանյանը, Զ․ Տա– տինցյանը, Կ․ Արզումանյանը, Գ․Մկըրտ– չյանը, Մ․ Մարինոսյանը, Ա․ Շատրինը, Հ․ Աշուղյանը և ուրիշներ, դերասաններ՝ Դ․ Մալյանը, Օ․ Բունիաթյանը, Ա․ Մա– միկոնյանը, Հ․ Ավագյանը, Թ․ Դիլաք– յանը, Վ․ Մտեփանյանը, Ա․ Քոչարյա– նը, Արծ․ Մանուկյանը, Դ․ Մկրտչյանը, Բ․ Մուրադյանը, Ա․ Մկրտումյանը, Թ․ Սարյանը, Լ․ Մսրլյանը, Գ․ իյաժակյանը, Ա․ Կոթիկյանը, Գ․ Հակոբյանը, Գ․Աֆ– րիկյանը, Հ․ Գարագաշը, Վ․ Մելքումյա– նը, Մ․ Պարոնիկյանը, Ա․ Զրաղացպանյա– նը, ժ․ էլոյանը, Ա․ Բագրատունին, բե– մանկարիչներ՝ Գ․ Շարբաբչյանը, Գ․ Երից– յանը, Ս․ Ալաջալյանը, Գ․ Յակուլովը, Մ․ Արուտչյանը, Ա․ Թարյանը, Ա․ Չիլին– գարյանը, Ս․ Արուտչյանը, Ա․ Սարգսյա– նը, Iv․ Եսայանը,Մ․ Սվախչյանը, Ս․ Արուա– չյանը, Ա․ Ստեփանյանը, Ա․ Գրիգորյանցը և ուրիշներ։ 1983-ից կոլեկտիվը ղեկա– վարում է թատրոնի դիրեկտոր Ե․ Ղա– զանչյանը, գլխավոր նկարիչն է Ս․ Արուտ– չյանը։ Թատրոնի ստեղծագործական կազմում են (1985)՝ ՍՍՀՄ ժող․ արտիստներ՝ К Աբրահամյանը, Ա․Ասրյանը, Մ․ Մկըրտ– չյանը, Բ, Ներսիսյանը, Ս․ Սարգսյանը, Մ․ Սիմոնյանը, ՀՍՍՀ ժող․ արտիստներ՝ Վ․ Աբաջյանը, Ս․ Ալավերդյանը, Գ․ Աշուղ– յանը, Գ․ Ասլանյանը, Ա․ Արազյանը, Հ․ Դալոյանը, Վ․ Եղշատյանը, է․ էլբակյանը, Ա․ իյոստիկյանը, Մ․ Կոստանյանը, Գ․ Հա– րությունյանը, Լ․ Հովհաննիսյանը, Հ․ Հով– հաննիսյանը, Մ․ Մուրադյանը, վ․ Վար– դերեսյանը, ՀՍՍՀ վաստ․ արտիստներ՝ ՍևԱդամյանը, Լ․ Առուշանյանը, ժ․ Ավե– տիսյանը, Ա․ Ավետիսյանը, Ա․ Եղյանը, Ա․ Թորգոմյանը, Մ․ Կարագյոզյանը,Հ․ Հայ– րապետյանը, Շ․ Ղազարյանը, Մ․ Մանուկ– յանը, Վ․ Միրիջանյանը, Ւ>․ Նազարե– թյանը, Գ․ Չեփչյանը, Լ․ Սալախյանը, Վ․ Քոչարյանը, դերասան–դերասանուհիներ՝ Ցու․ Ամիրյանը, Ռ․ Ղևոնդյանը, Ե․ Ման– վելյանը, Հ․ Մովսիսյանը, Կ․ Զանիբեկ– յանը և ուրիշներ, ռեժիսորներ՝ Ա․ էլ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/194
Այս էջը սրբագրման կարիք չունի