Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/195

Այս էջը սրբագրման կարիք չունի

Տեսարան «Ապուշը» (ըաո Դոսաոևսկու) պիե– սի ներկայացումից (1967), ււեժ․ Ե․ Ղազանչ– յան Տեսարան Շեքսպիրի «Ջոն արքա» պիեսի ներ– կայացումից (1981), ոեժ․ Խ․ Աբրահամյան բակյանը, Ն․ Ծատուրյանը, Ե․ Ղազանչ– յանը։ Պատկերազարդումը տես 10-րդ հատո– րի 721-րդ էշից առաջ՝ ներդիրում, աղյու– սակ XXXII։ Հարությունյան P․, Սովետա– հայ թատրոնի տարեգրություն, գիրք 1–2, Ե․,․ 1961 – 69։ Տայ սովետական թատրոնի պատմություն, Ե․, 1967։ Հ ա ր ու թ յ ու ն– յ ա ն Ս․, Սովետահայ թատրոնը, Ե․, 1968։ Հախվերդյան Լ․, Սունդուկյանի ան– վան թատրոնը, Ե․, 1972։ Սունդուկյանի ան– վան թատրոն –50 (Ալբոմ), Ե․, 1972։ в ու– զովսկի Ցու․, Դարն ու կերպարը, Ե․, 1975։ Լ․ Հախվերդյան

ՍՈՒՆՆԻՆԵՐ (< արաբ, սուննա–գործելա– կերպ, սովորություն), մահմեդականու– թյան ուղղափառ ուղղության՝ սուննիզմի, հետևորդները։ Իսլամի բաժանումը Ս–ի և շիաների տեղի է ունեցել VII դ․, երբ Մահմեդ մարգարեի մահից հետո որոշ– վում էր նրա հաշորդին ընտրելու սկզբուն– քը։ Ի հակադրություն շիաների, որոնք պաշտպանում էին Մահմեդի փեսա Ալիի և նրա սերունդների իրավունքները, Ս․ ողշ կրոն, համայնքի համաձայնությամբ խալիֆ ընտրելու սկզբունքի կողմնակից– ներ էին։ Ս․ բացի Ղուրանից ընդունում են և սուննան՝ Մահմեդի գործունեության մասին բանավոր ավանդությունների (հա– դիսների) ժողովածուն, որով նրանց հա– մայնքը ղեկավարվում է առօրյայում։ Սուն– նիզմը վերածնունդ է ապրել XI դ․, երբ ալ Ղազալիի (1058 կամ 1059–1111) շնոր– հիվ այն միացել է սուֆիզմի հետ և վե– րածվել կրոնափիլ․ ուսմունքի։ XIV– XVIII դդ․ սուննիզմը դարձել է սխոլաս– տիկական համակարգ, որի քարացածու– թյունը փորձել են հաղթահարել Ջ․ ալ Աֆղանին (1839–97), Մ․ Աբդոն (1849– 1905) և ուրիշներ։ Նրանք մուսուլմանա– կան տեքստերին տալիս էին արդիական մեկնություններ՝ ձգտելով համապատաս– խանեցնել կապիտալիզմի դարաշրշանի առաշադրած գիտ․, տնտ․ և հասարակա– կան պահանջներին։ Մուսուլմանական արդիականացման հիման վրա է ծագել պանիս՛լամիզմը՝․ Մ․ ներկայումս էլ խաղում են կարևոր քաղ․ և գաղափարական դեր։ Մեծամաս– նություն են կազմում մուսուլմանական աշխարհում [բացի Իրանից, Հվ․ Իրաքից, Եմենի Արաբական Հանրապետությունից և ՍՍՀՄ որոշ շրջաններից (Ադրբեջան, Լեռնային Տաջիկստան)]։ Սուրբ քաղաք– ներն են Մեքքան և Մեդինան։ Դ․ Հովհաննիսյան

ՍՈՒՁԱՎՍ, (Suceava), քաղաք Հս–Արլ․ Ռումինիայում, Սիրետի վտակ Սուչավայի ափին։ Համանուն գավառի վարչ․ կենտ– րոնն է։ 78 հզ․ բն․ (1981)։ Ունի թղթի– ցելյուլոզի և փայտամշակման խոշոր կոմ– բինատներ, սննդի, մեքենաշինական, կաշվի–կոշկեղենի, տեքստիլ արդյունա– բերություն։ XIV–XVI դդ․ եղել ՀՄուդա– гԷական իշխանության մայրաքաղաքը։ Ս․ (հայկ․ աղբյուրներում՝ Չիչով, Սու– չով, Միչով, Սոչովա, Շեչով ևն) Մոլդո– վայի հայկ․ առաջին գաղթավայրերից է։ Ենթադրվում է, որ հայերը Մ–ում հաստատ– վել են XIII դ․։ Նրանք եկել են Անիից, Ղրիմից, ապա նաև Լեհաստանից և այլ վայրերից։ Իբրև Լվովի հայկ․ թեմին են– թակա համայնք, Մ․ առաջին անգամ հիշ– վում է 1388-ին, Թեոդորոս P Կիլիկեցու կաթողիկոսական կոնդակում։ Մոլդովա– յի իշխան Ալեքսանդր Բարեպաշտը 1401-ի հրովարտակով Մ–ում Մոլդովայի հայերի համար հաստատել է հոգևոր առաջնորդա– կան աթոռ, 1418-ին Լեհաստանից հրավի– րել 3 հզ․ հայ ընտանիք, որոնցից 700-ը հաստատվել են Ա–ում։ Հայկ․ համայնքն ունեցել է իր քաղաքային վարչությունը (քաղաքապեւո, 12 ծերերից բաղկացած խորհուրդ, գլխ․ դատավոր)։ XV – XVII դդ․ քաղաքապեւո են եղել Սերգիսը, Ծուռ Գթակը, Նորգոն, Խաչիկը, Թոա– դերը, Գրիգորը, Կյուրեղը։ Հայ ար– հեստավորներն ու վաճառականները ստեղծել են համքարություններ և եղբայ– րություններ, պատանիները՝ «Կտրիճվո– րաց եղբայրություն»։ Վերջինիս գործու– նեությունն ուղղված է եղել ազգ․ ավան– դույթների պահպանմանը, հայերեն ձե– ռագրերի հավաքմանը և նորոգմանը։ Ս–ում հայերի ստվարացման ապացույցն է մերձակա Արմենեշտ և Արենի հայկ․ գյուղերի գոյությունը XV դ․*․ Ենթադրվում է, որ նախապես հայկ․ են եղել նաև Մուշո– րիկա և Բարձիկ բնակավայրերը։ Հայ վաճառականները, օգտագործելով Մ–ի հարմար դիրքը, տարանցիկ առևտրով են զբաղվել Լեհաստանում, Արմ․ Ուկրաինա– յում, Ռուսաստանում։ XIV–XVII դդ․ այդ երկրներում մեծ պահանջարկ է ունեցել Մ–ի հայ կաշեգործների արտադրանքը։ Հայերն զբաղվել են նաև անասնաբու– ծությամբ։ Որոշ հայ վաճառականներ, ձեռք բերելով հողակտորներ, դարձել են կալվածատերեր, ստացել ազնվականա– կան կոչումներ։ Իշխան Շտեֆան Մեծի (1457–1504) բանակում եղել են մեծ թվով հայ զինվորականներ։ Իշխան Պետրու Ռարեշի երկրորդ կառավարման ժամա– նակ (1541/46) հայազգի Պետրու Վարդիկը դարձել է հետման (զորքերի ընդհանուր հրամանատար)։ 1672-ին Մ–ի հայերը մաս– նակցել են Դուկա իշխանի հարկային ծանր քաղաքականության դեմ համաժող․ շարժ– մանը, որի պարտությունից հետո ստիպ– ված հեռացել են Տրանսիլվանիա, այնտեղ հիմնադրել Գեռչան ու Եղիսաբեթուպո– էիսը։ Մակայն Մոլդովայի հետագա իշ– խանների՝ հայերի նկատմամբ վարած մեղմ քաղաքականության շնորհիվ Մ–ի հայկ․ գաղթավայրը կրկին ստվարացել է (1693-ին Մ–ում բնակվել է 3 հզ․ հայ)։ Մ–ի հայերը կառուցել են վանքեր, եկե– ղեցիներ, մատուռներ։ Հնագույնը՝ Մ–ի և Լվովի հայերի հոգևոր առաջնորդարան– վանատունը (կաՈուցված XIV դ․), քանդվել է XVI դ․ կեսին, բայց ավերակների մոտ շուտով բարձրացել է Մ․ Օգսենտ կամ Զամկա վանքը (բաղկացած է երեք շինու– թյունից և ներկայումս կանգուն է), որը մինչև 1686-ը եղել է Մոլդովայի հայերի հոգևոր կենտրոնը, ունեցել դպրոց և մատենադարան։ XV դ․ (գուցե և ավելի վաղ) կառուցվել են Մ․ Աստվածածին և Ա․ Իաւչ հայկ․ եկեղեցիները։ Վերջինս հե– տագայում վերականգնվել է և այժմ կան– գուն է։ Մ–ից 2 կմ հեռավորության վրա պահպանվել է նաև Հաճկատարի վանքը (1512), որն այժմ Արլ․ Եվրոպայի հայերի ուխտատեղին է։ Վերջինիս զանգը բեր– վել է Տաթևի վանքից և վրան ունի 1244-ի արձանագրություն։ Հավանաբար XVI դ․ է կառուցվել Մ․ Սիմեոն հայկ․ եկեղեցին։ XVII դ․ սկզբին կառուցված Ս․ Երրորդու– թյուն եկեղեցին XVIII դ․ քանդվել է, և դրա քարերով 1776-ին կառուցվել է Ս․ Հովհան– նես Մկրւոչի մատուռը (Մ․ Խաչ եկեղեցու կողքին)։ Բրունգուլյան (Պրունկուլ) հայկ․ նշանավոր տոհմի պատվին 1904-ին կա– ռուցվել է Մ․ Հարություն մատուռը։ Մ․ եղել է հայ գրչության կենտրոն։ Զամկայի, Հաճկատարի վանքերում, Մ․ Խաչ, Մ․ Սի– մեոն, Ս․ Երրորդություն եկեղեցիներում գրված ձեռագրերն այժմ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե– նադարանում, Բուխարեստի, Գեռլայի, Վենետիկի, Վիեննայի և այլ հավաքածու– ներում։ Մ–ում են գործել գրիչ և մանրա– նկարիչ Ղազար Բաբերդացին (Վալաքա– ցի), գրիչներ՝ Մարգիս դպիր Մելիտենցին, Մրապիոն Բաբերդացին, Աբրահամ Սե– չովցին (Պուղտանցի) և ուրիշներ, բանաս– տեղծներ Մինաս Թոխաթցին և Վրթանես Սռնկեցին։ Ռումին արվեստաբան Կ․ Նի– կՈլեսկուի կարծիքով, Ս–ի հայերի ազգ․ արվեստը ազդեցություն է թողել մոլդո– վականի վրա։ Բուկովինայի կազմում Ավստրիական կայսրությանը միացվելուց (1775) հետո