Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/200

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

օգտագործվել է բուրժուազիան՝ ժող. զանգվածներին իր կողմը գրավելու նսյատակով: Ս-յան բովանդակությունը տարբեր հասարակարգերում տարբեր է և որոշում է պետ. իշխանության սոցիալ-դասակաարգային էությամբ: Սոցիալիստ. պետության Ս-յան հիմքը ժողովրդի լիիշխանությունն է: Ս. առաջին հերթին իրականացվում է պետության ֆունկցիաներն իրագործելիս, սակայն ամիջականորեն դրսևորվում է պետության իրավունքների համակարգում: Հատկապես պետության իրավազորության շնորհիվ է իրագործվում պետ. իշխանությունը, հետևաբար և Ս.: Հասարակության ներսում իրավակարգի, պաշտոնական անձանց, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիներին իրավուքներին սահմանումը բնորրշում է պետ . իշխանության գերագույն ղեկավարությունը, նրա վճռորոշ դերը ամեն մի այլ իշխանության գերագույն ղեկավարությունը, նրա վճռորոշ դերը ամեն մի այլ իշխանազոր (օրինակ, ընտանեական, ներկոլեկտիվային են) հարաբերությունների նկատմամբ: Պետ. իշխանության Ս. պետության ներսում սերտորեն աոնչում է նրա արտաքին անկախության հետ: Ս-յան շնորհիվ պետությունը արտաքին հարաբերություններում վարում է անկախ քաղաքականություն, որտեղ նա միջազգային իրավունքի ինքուրույն սուբյեկտ է:

ՍՍՀՄ արտաքին քաղաքականության հիմքը պետություների սուվերեն իրավահիմքը պետությունների սուվերեն իրավահավասարությունն ապահովելու սկզբունքն է, անկախ նրանց սոցիալ-քաղ. կարագից, տնտ. զարգացման մակարդակից, տերիտորիայի չափերից բնակչության թվից և այլ պայմաններից: Այն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում, որպես ժամանակներից միջնազգային իրավուքնի հանրաճանաչ սկզբունք:

ՍՈՒՎՈՐՈՎ Ալեքսանդր Վասիլիչ (1729 կամ 1730, Մոսկվա-1800, Պետերբուրգ, թաղված է Ալեքսանդր-Նևսկի մայրաքաղաքում)ռուս զորավար և ռազմ. տեսաբան, գեներալիսիմուս (1799), Ռիմնիկյան կոմս (1789), Իտալիական իշխան (1799): Հոր՝ գեն. Վասիլի Իվանովիչ Սուվորովի (1705-75, որը Պետրոս I-ի զինակիցներից էր ) ղեկավարությամբ Ս. մանկուց սովորել է հրետանային գործ, ռազմ. պատմության,օտար լեզուներ, ֆիզիկապես կոփել ի ծնե թույլ օրգանիզմը: 1742-ին գրանցվել է զինվոր Սեմյոնովյան գնդում, որտեղ 1748-ին սկսվել է ծառայությունը որպես կապրալ: 1754-ին դարձել է սպա: 1756-58-ին ծառայել է Ռազմ. կոլեգիայում: Մասնակցել է Յոթնամյա պատերազմին (1756-63): 1762-ին ստացել է գնդապետի կոչում, նշանակվել Աստրախանի հետևակային գնդի, իսկ 1763-ին՝ Սուզդալյան հետևակային գնդի(մինչև 1769-ը) հրամանատար: 1764-65-ին կազմել և գործողության մեջ է դրել, այսպես կոչված, «Գնդային սահմանադրում» հատուկ հրահանգը զինվ. կարգուկանոնի, սպաների և զինվորների ուսուցանման կանոններին ու դաստիրակության մասին: 1770-ին դարձել է գեն-մայոր: 1768-1772-ին Ս. մասնակցել է լեհ. կոնֆեդերատների (համադաշնակիցներ)դեմ պատերազմին, իր հաղթանակներով աչքի է ընկել 1768-74-ի ռուս-թուրք.պատերազմում (Տուրտուկայ, 1773 և Կոզլուջա, 1774):1774-ին օգոստոսին Եկատերինա II Կայսրուհու հրամանով իր զորքով ուղարկվել է ճնշելու Ե. Ի. Պուգաչովի գլխավորված գյուղացիական պատերազմը, սակայն մինչև տեղ հասնելը ապստամբությունը ճնշվել էր: Ս. արդեն գերված Պուգաչովային ուղեկցել է Սիմբիրսկ:1778-79-ին և 1782-84-ին եղել է զորքերի հրամանատար Կուբանում և Ղրիմում, որտեղ հաջողությամբ է լուծել Ռուսաստանի հվ. սահմանների անվտանգության ապահովման խնդիրը: Ղրիմից գաղթեցրել է քրիստոնյա բնակչությանը. հույներին՝ Ազովի ծովափ, հայերին՝ Դոն, Ռոստովի մոտ: 1780-ին Գ. Ա. Պոտյոմկինի հանձնարարությամբ մասնակցել է Հ. Լազարյանի և Հ. Արղությանի հետ վարվող բանակցություններին, նշանավել Աստրախանի զորամիրավորման հրամանտար, որը պետք է իրականցներ Հայաստանի ազատագրումը:1786-ին Ս. դարձել է գեն.-անշեֆ: 1787-1791-ի ռուս-թուրք պատերազմում գլխավորվել է 30 հզ-անոց կորպուս, Կինբուռնի մոտ (1787-ի հոկտեմբեր ) ջախջախել թուրք. դեսանտայիններին: 1788-ին մասնակցել է Օչակով ամրոցի պաշարամանը, որտեղ վիրավորվել է (ամբողջ ռազմ. գորգունեության ընթացքում 6 անգամ ծանր վիրավորվել է):1789-ին եղել է դիվիզյաի հրամանատար Մոլդավիրայում, ջախջախել է թուրք. զորքերը Ֆոկշանիի (1789-ի հուլիս ) և Ռիմնիկի(1789-ի սեպտեմբերի) մոտ: 1790-ին հերոսական գրոհով գրավել է (ղեկավարում էր 30 հզ-անոց կորպուս ) Իզմայիլի հզոր ամրոցը: 1791-1794-ին եղել է տարբեր միավորումների հրամանատար Ֆինլանդիայում և Ռուսաստանի հվ-ում: 1794-ի օգոստոսին գլխավորվել է Լեհ. ապստամբությունը ճնշող զորքերը: Եկատերինան II Ս-ին շնորհելով գեն. -Ֆելդմարշալի կոչում՝ 1795-ի հոկտեմբերի ետ է կանչել Լեհաստանից: 1796-ին նշանակվել է հվ-ի գործերի հրամանտար: Այդ ժամանակ Ս. գրել է (Հաղթելու գիտությունը) նշանաոր երկը,որը ընդհանրացնում է ռուս. և այլ բանակների ռազմ. փորձը և ուղղված էր Պավել I-ի պրուսակներից փոխառնված նոր կանոնադրության դեմ: Ս. քննադատության և կայսեր հրամանը (կիրառել նոր կանոնադրությունը) չկատարելու պատճառով հեռացվել է բանակից (1797-ի փետրվար) և աքսորել Նովգորդի նահանգի Կոնչանսկոյե իր կալվածքը: Երկրորդ հակաֆրանս. կոալիցիայի կազմորման կապակցությամբ դաշնակիցներին խնղրանքով Պավել I Ս-ին ետ է կանչել ասորիք և 1799-ի փետրվարին նշանակվել Իտալիա ուղարկվող ռուս. զորքերի հրամանատար: 1779-ի ապրիլի-օգոստոսին ռուս.-ավստր. դաշնակից զորքերը Ս-ի գլխավորությամբ Ֆրանսիայի վրա՝ Գրենբոլ-Լիոն-Փարիզ ուղղությամբ: Բայց ծրագիրը խափանեցին դաշնակիցները: Ս-ին հրամանվեց ռուս. զորքերով անցնել Շվեյցարիա: 1799-ի օգոստ. 31 (սեպտ. 11) սկսվեց ռազմ. պատմության մեջ աննախադեպ հերոսական Շվեյցարական արշավանքը: Ռուս զորքերը Ս֊ի հրամանատարությամբ հաղթահարելով բացառիկ դժվարություններ՝ դուրս եկան շրջպատումից։ 1799֊ի հոկտեմբերի Պավել I խզեց դաշինքը Ավստրալիայի հետ և ետ կանչեց Ս֊ին։ Ս․ նորից ենթարկվեց շնորհազրկման «բարձրագույն կանոնադրությունը » խախտելու համար։ Դաժան անարդարությունը վհատեցրեց զորավարին և արագացրեց նրա վախճանը։

Ս․ պատմության մեջ մտել է որպես տաղանդավոր զորավար (մղել է 60֊ից ավելի հաղթական ճակատամարտ)և ռազմ․ մտածող։ Եղելէ XVIII դ․ ամենակրթված ռազմ․ գործիչներից։ Նա հարստացրել է ռազմ․ գործի բոլոր բնագավառները նոր եզրահանգումներով ու դրություներով։ Առաջ անցնելով իր ժամանակներից մշակել և կիրառել է զինված պայքար մղելու առավել կատարյալ ձևեր ու միջոցներ։ Նրա քաղ․ իդեալը «լուսավորյալ միապետությունն » էր, միաժամանակ դատապարտել է ինքնակալներին (Եկատերինա II, Պավել I ) « բռնատիրությունը », քննադատել է ռուս․ պալատական բարքերը, Պավել I֊ի ներմուծած պրուս․ ռազմ․ կարգը։ Ս֊ի հայրենասիրությունը հիմնված էր հայրենիքին ծառայելու գաղափարի , ռուս զինվորի բարձր ենթակաների ու աշակերտների (Մ․ Կուտուզով, Պ․ Բագրատիոն, Մ․ Պլատով, Մ․ Միլորադովիչև ուրիշներ ) ռազմ․ տաղանդի նկատմամբ խոր հավատի վրա։ Ս․ մարդասեր էր խաղաղ բնակչության ու գերիների նկատմամբ։

Ս֊ի ստրատեգիան հարձակողական էր, աչքի էր ընկնում բացառիկ ակտիվությամբ և վճռականությամբ։ Ռազմ․ գործողությունների գլխ․ նպատակներ է հակառակորդի լիովին ջախջախումը բաց դաշտային ճակատամարտերում։ Ս․ մեծ նշանակություն է տվել կարևորագույն ուղղություններում ուժերի և միջոցների կետրոնացմանը, կատարելագործել է զորասյուների տակտիկան՝ զուգակցելով նրանց գործողությունների հետ։ Սուվորովյան տակտիկան հմինած էր իրադրության մանրազնին հաշվարկի, արագության, գործողությունների հանկարծակիության վրա։ Դոգմատիզմի և շաբլոնի թշնամին է։

Ս․ ստեղծվել է զորքերի ուսուցման ու դաստիրարակման առաջավոր համակարգ, որի հիմքում ընկած էր հաղթանակի գործում մարդու նկատմամբ հավատի վչռական գործոնը։ Ս․ մշտական հոգատարություն է ցուցաբերել զինվորների հադեպ, նրանց հետ կիսել արշավի բոլոր դժվարությունները։ Վայելել է բանակի սերն վստահությունը։