Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/206

Այս էջը սրբագրման կարիք չունի

Վ, Հ․ Սուրենյանց մարին (1909)։ 1892-ից մասնակցել է նկարիչների մոսկովյան, Լեոնարդո դա Վինչիի անվ․, Կուինջիի անվ․ ընկերու– թյունների, նաև պատմ․ նկարիչների (վեր– ջինիս վարչության անդամ էր) ցուցահան– դեսներին։ Մտերիմ էր նկարիչներ Ի․ Ռե– պինի, Վ․ Պոլենովի, Ի․ Գրաբարի, Ա․ Գո– լովինի, քանդակագործներ Ա․ Մատվեևի, Ն․ Անդրեեի, ճարտարապետ Ա․ Շչուսեի և ուրիշ ճանաչված ռուս արվեստագետ– ների հետ։ 1894-ին «Լքյալը» նկարով մասնակցել է Պերեդվիժնիկների ընկե– րության (անդամ էր 1910-ից) 22-րդ ցու– ցահանդեսին։ Այս նկարը նորություն էր հայկ․ կերպարվեստում, առաջին անգամ հայ մշակույթ էր թափանցում ժամանակի եվրոպ․ արվեստի որոշ տարրեր պարու– նակող գեղանկարչական լեզու, որին զու– գորդված էին հեղինակի նուրբ գունազ– գացողությունը, պատկերն ստեղծելու ան– հատական ըմբռնումները։ Անօթեան հա– յուհին մարմնավորում էր մի ամբողջ ժո– ղովրդի անհանգիստ, լարված վիճակը սեփական հողի վրա։ Այդ նկարով և հե– տագա ստեղծագործություններով («Ոտ– նահարված սրբություն», 1895, «Հռիփսի– մեի վանքը էջմիածնի մոտ», 1897, «Մկըր– տիչ Խրիմյան», 1906 են) արտացոլվել է նկարչի վերընթաց ուղին, շեշտվել նրա գեղագիտական տեսակետը՝ «նկարը պետք է արտահայտի կյանքն այնպես, ինչպես որ նա երեում է մեր աչքին»։ Ս․ արդեն ձևավորված ու ինքնատիպ արվես– տագետ էր։ Նա 1897–98-ին ճանապար– հորդեց Ֆրանսիայում, Իսպանիայում և վերադարձավ խոր տպավորություններով, գեղարվեստական հրաշալի էտյուդներով։ «Մզկիթի բակը Ալհամբրայում» («Ալհամբ– րա») փոքրիկ կտավը խտացնում է նրա հմուտ վարպետությունը, օտար ճարտ․ հուշարձանը գնահատող արվեստագետի անմիջականությունը։ 1890-ական թթ․ Ս–ի կտավներն առանձնանում են իբրե Հա– յաստանի պատմությունն ու ներկան ար– տացոլող կերտվածքներ, XIX դ․ հայ ազգ․ գեղարվեստական–գաղափարական մտա– ծելակերպն արմատավորող ու ամրապըն– դող կոմպոզիցիաներ։ Ուշագրավ է հատ– կապես «Շամիրամը Արա Գեղեցիկի դիա– կի մոտ» նկարը (1899, ցուցադրվել է Պե– րեդվիժնիկների 27-րդ ցուցահանդեսում, Մոսկվա Պետեր բուրգ, վերատպվել նույն ցուցահանդեսի կատալոգում)։ Դիմելով հին հայկ․ առասպելին4 Ս․ ուշագրավ եղա– նակով (հայոց արքան սպանված է, սա– կայն մեծ և հզոր տերության համար շա– րունակում է մնալ անպարտելի, անըմ– բըռնելի, գեղեցիկ) իր վերաբերմունքն է արտահայտել Արեմտահայաստանում տե– ղի ունեցող իրադարձությունների հան– դեպ։ 1900–10-ական թթ․ գործերով [«Կա– նանց ելքը Անիի եկեղեցուց» (1905), «Սա– լոմե» (1907), «Զաբել թագուհու վերա– դարձը գահին», «Ասպետ կինը» (երկուսն էլ՝ 1909), Ա․ Գ․ Իդելսոնի դիմանկարը, «Ֆիրդուսին կարդում է «Շահ–Նամեն» Մահմուդ Ղազնևիին» (երկուսն էլ՝ 1913)] Մ․հայ կերպարվեստը հարստացրել է բոլո– րովին նոր կողմերով, ժամանակի մշա– կույթի կենտրոնների (Մյունխեն, Բեռլին, Փարիզ, Մոսկվա, Պետերբուրգ) տեղա– շարժերին համահնչուն, ինքն իրենով չսահմանաՓակված արվեստի ազգ․ ըմ– բըռնումով։ Ե․ Թադևոսյանի, Մ․ Սարյա– նի, Փ․ Թերլեմեզյանի և ուրիշների հա– մագործակցությամբ Մ․ 1916-ին, Թիֆլի– սում հիմնադրել է Հայ արվեստագետնե– րի միությունը։ Ս–ի որոշ երկերում նկատելի է <մոդեռն> ոճի ազդեցությունը։ Նա հրապուրվել է այդ ոճի նկարիչների նախասիրություննե– րով․ պատմական թեմատիկա, այլաբա– նություն, զարդանախշի ընդգծված ոճա– վորում, ճարտ․ ինտերիերին համապատաս– խանող դեկորատիվ երւինագիր են։ Ս–ի արվեստում կան տարրեր, որոնք հիշեց– նում են հայ մանրանկարիչների գունա– պլաստիկական պարզությունը, իր ժամա– նակի որոշ եվրոպացի արվեստագետնե– րի գունային, գրաֆիկական հնարքների պայմանականությունը։ Մեծ է նրա դերը Վ․ Սուրենյանց․ «Շամիրամն Արա Գե ղեցիկի դիակի մոտ» (1899, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան) հայ․ գրաֆիկայի, հայկ․ և ռուս, գրքի նկարազարդման ասպարեզում։ Դեռևս 1899-ին Մոսկվայում «Կնեբել–Գրոսմանի» հրատարակչությունը Ս–ի ձևավորումով լույս է ընծայել Պուշկինի «Րախչիսարայի շատրվանը» պոեմը՝ բանասաեղծի ծնընդ– յան 100-ամյակի առթիվ։ XX դ․ գրաֆիկա– կան արվեստի բարձր մակարդակով են կատարված Օ․ Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տոնը» հեքիաթի (1909), հայկ․ ժող․, «Օձամանուկ և Արեահատ», «Մոխ– րոտը», «Գառնիկ ախպեր», «Իմաստուն օձը» (1906–1914) հեքիաթների Ս–ի պատ– կերազարդումները։ Խիստ հետաքրքրա– կան են «Հայ բանաստեղծ Սմբատ Շահ– Ազիզ» (ոուս․ 1905, Մոսկվա) գրքի, Մե– տեռլինկի «Կույրերը», «Այնտեղ ներ– սում», «Անկոչը» (երեքն էլ՝ 1904) պիես– ների, Լ․ Տոլստոյի «Հաջի Մուրադ» (1912), Ժ․ Ռոդենբախի (1904), Ս․ Լագեր– լյոֆի (1910) և այլ հեղինակների ստեղծա– գործությունների նկարազարդումները։ Հայկ․ նյութը ձևավորելիս լայնորեն օգտ– վել է հայկ․ մանրանկարչությունից։ Ս․ դարասկզբի ռուս, թատրոնի նշանա– վոր բեմանկարիչներից էր։ Պետերբուր– գի Մարիինյան թատրոնում ձևավորել է Ա․ Ռուբինշտեյնի «Դե» օպերան (1901), Վ․ Կոմիսարժեսկայայի թատրոնում՝ Հ․ Հեյբորգի «Աիրո ողբերգությունը» (1907), Մոսկվայի գեղարվեստական թատ– րոնում՝ Մ․ Մետեռլինկի «Կույրերը», «Այն– տեղ ներսում», «Անկոչը» մեկ գործողու– թյամբ պիեսները (1904), Ա․ Պ․ Չեխովի «ճայը» (1905) են։ Մոսկվայի Մ․ Գորկու անվ․ ակադեմիական գեղարվեստական թատրոնի թանգարանում պահպանվող «Կույրերի» մակետը, 1904-ի ռուս, մամու– լում եղած նյութերը վկայում են, որՄ․Մե– տեռլինկի երկը ձևավորվել է սիմվոլիկ և ռեալ ձևերի համադրումով։ «Մի քանի խոսք եվրոպական նկարչության մասին» («Արձագանք», 1883, if 40), «Հայոց ճար– տարապետության տեղը գեղարվեստի պատմության մեջ» («Վտակ», 1901), «Գե– ղարվեստի նորագույն հոսանքները և հայկական ճարտարապետությունը» («Մը– շակ», 1903, JSP 176) ուսումնասիրություն– ներովս․ ներկայանում է իբրե պատմա– բան, ազգագրագետ, ճարտարապետու– թյան և արվեստի տեսաբան։ «Հաղագս վերանորոգության տաճարի սբ․ էջմիա– ծնոյ» զեկուցագրում, «Դարձյալ էջմիա– ծնի վերաշինության մասին» («Մուրճ», JSC 88, երկուսն էլ՝ 1909), Ս․ մշակել է հա– յոց ճարտ․ կոթողները վերականգնելու առանձնահատուկ և արդիական նշանա– կություն ունեցող մեթոդներ։ Ս–ի շնոր– հիվ հայկ․ արվեստը շփվեց գեղանկար– չության եվրոպ․ հոսանքներին։ Նա խե– լամտորեն կողմնորոշվեց այդ հոսանք– ների ոլորտներում և հետևեց պլաստիկա– կան ձևի նորագույն արտահայտություն– ներին՝ չկորցնելով իր ագգ․ դեմքը։ Ս․ XIX դ․ վերջի հայ ամենանշանավոր բնա– նկարիչն էր («Հռիփսիմեի վանքը էջմիած– նի մոտ»), որ բնականից և պրոֆեսիոնալ բարձր մակարդակով նկարեց հայկ․ հողն ու ճարտ․ կոթողները։ Նա տիրապետել է ռուս․, անգիձ գերմ․, իտալ․, ֆրանս․, իսպան․, պարսկ․ և թուրք, լեզուներին, բնագրից թարգմանել Շեքսպիրի «Ոփչարդ