Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/209

Այս էջը սրբագրման կարիք չունի

առաջացել են քաղ․ կուսակցություններ։ 1954-ին Ս․ ստացել է ներքին գործերի ինք– նավարություն, 1975-ի նոյեմբերին հըռ– չակվել անկախ պետություն, դեկտեմբե– րին դարձել ՄԱԿ–ի անդամ։ 1980-ին զինվ․ հեղաշրջմամբ իշխանությունն անցել է Ազգ․ զինվ․ խորհրդին (ԱԶԽ)։ 1980-ի մարտին ստեղծվել է քաղաքացիական կառավարություն։ 1980-ի օգոստոսին նոր հեղաշրջմամբ դադարեցվել է սահմանա– դրության գործադրումը, պառլամենտի և քաղ․ կուսակցությունների գործունեու– թյունը, մտցվել արտակարգ դրություն։ 1982-ի փետրվ․ 5-ից իշխանությունը վերս– տին ԱԶԽ–ի ձեռքում է։ Ս–ի և ՍՍՀՄ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1975-ին․ 1981-ին կնքվել է մշակութային և գիտատեխ․ համագործակցության համա– ձայնագիր։ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ 1980-ի օգոստոսի պետ․ հեղաշրջումից հետո քաղ․ կուսակ– ցությունների գործունեությունը դադա– րեցված է։ Խոշորագույն արհմիութենա– կան միավորումներն են՝ Բանվոր– ների համընդհանուր մի ու– թյունը, Առաջադիմական բանվորական կազմակեր– պ ու թ յ ու ն ը և այլ կազմակերպություն– ներ։ Տնտեսությունը։ Ս–ում համեմատաբար զարգացած է հանքարդյունահանող արդ– յունաբերությունը։ 1981-ին արդյունահան– վել է 4006 հզ․ ա բոքսիտ (3-րդ տեղը կապիտալիստական աշխարհում), արտա– դրվել՝ 41,3 հզ․ ա ալյումին, 1400 հզ․ ա կավահող։ Բոքսիտների հիմնական հան– քավայրերը գտնվում են Կոթիկա և Սուրինամ գետերի հովիտներում։ Բոք– սիտների մոտ 90%-ը արտահանվում է ԱՄՆ։ Շահագործվում են նաև ոսկու հան– Բրնձի դաշտերում քավայրերը։ Մշակող արդյունաբերու– թյունը ներկայացվում է ալյումինի ար– տադրությամբ, գյուղաանտ․ հումքի վե– րամշակմամբ (հիմնականում շաքարի ար– տադրություն, 12 հզ․ ա, 1979), անտառսս– հատմամբ, փայտամշակմամբ։ 1977-ին արտադրվել է 1,4 մլրդ կվա՚ժ էլեկտրա– էներգիա։ Մշակվող հողատարածությունները (կե– սից ավելին ոռոգովի) կազմում են տա– րածքի մոտ 1%-ը։ Հիմնականում մշակում են բրինձ, շաքարեղեգ, ․բանան, ցիտրու– սայիններ, կոկոսյան ընկույզ, բանջարե– ղեն։ Կան անասնապահական ոչ մեծ տնտեսություններ։ Զբաղվում են արժե– քավոր փայտանյութի մթերմամբ, ծովա– խեցգետնի որսով և ձկնորսությամբ։ Ավտոճանապարհների երկարությունը 2,5 հզ․ կմ է (1977), երկաթուղիները՝ մոտ 200 կմ։ Հիմնականում արտահանում է կավահող, բոքսիտներ, ալյումին, բրինձ, ցիտրուսայիններ, անտառանյութ, ներ– մուծում՝ պարեն, վառելանյութ, սարքա– վորում, քսայուղեր, հումք և կիսաֆաբրի– կատներ։ Առևտրական հիմնական գործ– ընկերներն են ԱՄՆ–ը, Նիդերլանդները, Տրինիդադ և Տոբագոն, ԳՖՀ, Մեծ Բրի– աանիան, ճապոնիան։ Դրամական միավորը սուրինամյան գուլդենն է։ 1,78 սուրինամյան գուլդենը == 1 ամե– րիկյան դոլարի (1983)։ Բժշկասանիտարական վիճակը և առող– ջապահությունը։ 1980-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 27,8, մահացությունը՝ 7,9։ Գերակշռում են մակաբուծական և վա– րակիչ հիվանդությունները, սիրտ–անո– թային համակարգի և մարսողության օր– գանների հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները։ 1975-ին Մ–ում եղել է 16 հիվանդանոցային հիմնարկու– թյուն՝ 2,3 հզ․ մահճակալով (1000 բնակ– չին՝ 5,9 մահճակալ), որից 9-ը (1,7 հզ․ մահճակալով) պետ․ են։ Աշխատել են 194 բժիշկ (2,0 հզ․ բնակչին 1 բժիշկ), 18 ատամնաբույժ, 15 դեղագործ, 73 մանկա– բարձ, 480 բուժքույր։ Բժիշկներ է պատ– րաստում համալսարանի բժշկ․ ֆակուլ– տետը։ Լուսավորությունը։ Նախադպրոցա– կան հիմնարկները (գլխավորապես մաս– նավոր) 4–6 տարեկանների համար են, 6-ամյա պարտադիր դպրոցները՝ 6–12 տարեկանների։ Մանկավարժներ են պատ– րաստում մեկ մանկավարժ․, 2 ուսուցչա– կան ինստ–ները, Մուրինամի համալսա– րանը (հիմն, է 1968-ին, գտնվում է Պարա– մարիբոյում)։ Ունի բժշկ․ և իրավաբանա– կան ֆակուլտետ։ Պարամարիբոյում է գտնվում Մ–ի Մշակույթի կենտրոնը (հիմն․ 1947-ին, գրադարանն ունի 20,8 հզ․ գիրք) և թանգարանը (հիմն, է 1954-ին)։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը։ Խոշորագույն պար– բերական հրատարակություններ են․ «Դե վարե տեյդ» («De Ware Tijd», 1957-ից), «Դե Վեստ» (<De West», 1909-ից) օրաթեր– թերը, «Օմհոոգ» («Omhoog», 1955-ից), I «Օնզե տեյդ» («Onze Tijd», 1955-ից) շա– բաթաթերթերը։ 1965-ին Պարամարիբո– յում հիսնվել են կառավարական առևտր․ «Մտիհխտինգ Ռադիոոմրուպ Մուրինամե» և հեռուստատեսային «Մուրինամսե Տե– լևիզի սսփհսփնգ» ծառայությունները։ Հաղորդումները տրվում են հոլանդ․, հին– դի լեզուներով, անգլերենի տեղական բարբառով։ Մտեղծվել է մամուլի ազգ․ ինֆորմացիոն «Ինֆորմա» գործակալու– թյունը։ Գրականությունը։ Զարգացել է սուրի– նամերեն (անգլերենի տեղական բարբառ) և նիդերլանդերեն։ Մուրինամերեն առա– ջին ստեղծագործությունները Հ․ Մհաու– տենի (XVIII դ․), 6ո․ Քինգի (XIX դ․) բանաստեղծություններն են, ինչպես նաև անանուն բանաստեղծություններ։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին սուրինամերենը արգելված էր, մոտ կես դար գրկ․ զարգա– նում էր միայն նիդերլանդերենով։ Ա․ Հել– մանը (ծն․ 1903) հանդես է եկել «Հարավ– հարավ–արևմուտք» (1926), «Խաղաղ պլան– տացիա» (1931) վեպերով և կարճ պատմը– վածքներով։ Ա․ դե Կոմը (1898–1945) պոեզիա է ներմուծել հակագաղութատի– րական թեման («Ես եկել եմ կռվելու», հրտ․ 1969)։ 1940-ական թթ․ շարժում է սկսվել սուրինամերենի վերածնման հա– մար։ Ազգ․ ինքնագիտակցության արթնաց– ման գործում նշանակալի դեր է խաղացել լուսավորիչ Ի․ Ա․ Գ․ Կունդերսը (ծն․ 1896), որը հրատարակել է «Ֆուտուբոյ» («Foetoe-boi», 1946–56) հասարակական, քաղ․ և գրական–գեղարվեստական առա– ջին հանդեսը։ Մ–ի նոր գրկ–յան առաջին ստեղծագործությունը Տրեֆոսայի (Խ․ Ֆ․ Զիլա, ծն․ 1916) «Նախերգ» (1957) բանաս– տեղծությունների ժողովա՛ծուն է։ Պոե– զիան, որ առավելապես զարգանում է սուրինամերեն, հատկանշվում է սոցիալ․ խնդիրների նկատմամբ ունեցած ուշա– դրությամբ (Ա․ Աանգոդարե, ծն․ 1935, Կ․ Վեռլոգեն, ծն* 1932, Ռ․ Դոբրու, ծն․ 1935)։ Արձակը ստեղծվում է գլխավորա– պես նիդերլանդերեն։ Բ․ վյանենը (ծն․ 1934) և Լ․ վան Մյուլիրը ցույց են տվել երիտասարդ մարդու պայքարը՝ կյանքում իր տեղը գտնելու համար։ Լ․ Գ․ Ֆեռիրը (ծն․ 1940), Ռիտա Ռամանը և Դոբրուն ար– տացոլել են սուրինամցիների պայքարը անկախության համար։ Գրկ․ Современная вест-индская новелла, М․, 1975; Herskovits М․, J․ and Нег- skovits F․, Suriname Folk-lore, N․ Y․, 1936; Krioro dron, an Anthology of Creole Literature in Suriname, N․ Y․, 1971․

ՍՈՒՐՒԱԹ, Սոլխատ, Uwtupfr Կրիմ քաղաքի հին անվանումը (մինչև XIV դ․)։ Ս․ Խաչ եկեղեցու գմբեթը Միջնադարում՝ ղրիմահայության հիմնա– կան բնակավայրերից։

ՍՈՒՐՒՄԹՅԱՆ (Թումանյան) Հարություն Մանուկի [5(17)․5․1882,Մտարի Կրիմ(Սուր– խաթ)–9․4․1938], հայ սովետական գրա– կանագետ, քննադատ, հրապարակախոս, թարգմանիչ, մշակութային և հասարակա– կան գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ 1895-ին ավարտել է ծննդավայրի ծխական դպրոցը։ Եղել է ձուլարանի բանվոր, ուսուցիչ, հաշվետար։ 1907-ին ընդունվել է Խարկովի համալսարանի իրավաբանա– կան ֆակ–ը։ Ուսումը կիսատ թողնելով՝