Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/210

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

1910-ին հաստատվել է Թիֆլիսում, որտեղ գրական ու մանկավարժական գործունեություն է ծավալել։Սովետական իշխանության տարիներին վարել է մի շարք պաշտոններ․ եղել է Հայաստանի լիազորներկայացուցիչը Վրաստանում, Արտասահմանի հետ մշակութային կապի Անդրկովկասյան կոմիտեի արտաքին գործերի ժողովրդական կոլիեգիայի անդամ։

Հրատարակվել է զրիմահայ բարբառով գրված արձակ պատումներ ու ոտանավորներ։ Հեզինակ է գրականագիտականգրաքննադատական հոդվածների և ուսումնասիրությունների [«Գրական քննադատությունը և հասարակական հարաբերությունների տեսակետը»], «Արյան մղձավանքի և ըմբոստության երգիչը», «Հովհաննես Թումանյանի տեղը մեր գրականության մեջ», «Ֆուտուրիզմը և հեղափոխության մեջ» (տես նրա «Գրականության հարցեր,» 1970)։

Ընդունել է ականավոր մարքսիստ Գ․ Պլեխանովի գեղագիտական հայացքները, այդ թվում՝ առանձին հակասական դրույթներ: Պաշտպանել է ռեալիստական դեմոկրատական առաջնադեմ գրականության դավանաբանությունը, պայքարել անկումային մոդեռնիստական գրական հոսանքների, «արվեստ արվեստի համար» սկզբունքի, բուրժուական-ազգայնամոլական գաղափարախոսության դեմ, լուսաբանել հայ պրոլետարական-հեղափոխական և սովետական գրականության ու գեղագիտության սկզբունքային հարցեր: Հիշատակելի են նրա «Երեք»-ի դեկլարացիան, «Խորհրդային Հայաստանի գրական քառամյակը», «Ճիշտ քննադատելու... պրոբլեմը» (նույն տեղում) և այլ հրապարակումներ: Ստեղծել է դպրոցական դասագրքեր, հայ գրականության քրեստոմատիաներ և հատընտիր հավաքաշուներ: Ս-ի գրչին են պատկանում մի շարք մենագրություններ («Գրական գոհարներ», 1922, «Հին հունական գրականություն», 1922, «Հետհոկտեմբերյան հայ գրականություն», 1929, «Հոմերոս, Շեքսպիր», 1935 են):

Սուրխանդարյա, գետ Ուզբ. ՍՍՀ-ում, Ամուդարյա գետի աջ վտակը:Կազմավորվում է Տուպալանգդարյա և Կարատագ գետերի միախառնումից: Երկայությունը 175 կմ է, ավազանը՝ 13,5 հզ. կմ²: Հորդանում է հուլիս-օգոստոսին: Տարեկան միջին ծախսը մոտ 66 մ³/վրկ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման համար: Ս-ի վրա է ՀԱրավ- Սուրխանդարյան ջրամբարը:

Սուրխանդարյան մարզ, Ուզբ. ՍՍՀ կազմում: Կազմավորվել է 1941-ի մարտի ւ-ին: ԳՏնվում է հանրապետության ծայր հվ. մասում: Մարզի հվ-ում Ամուդարյա գետով անցնում է Աֆղանստանի հետ ՍՍՀՄ-ի պետ. սահմանը: Տարածությունը 20,8 հզ. կմ² է, բն. 1020 հզ. (1983): Բաժանված է 11 վարչական շրջանի: Ունի 8 քաղաք, 3 քտա: Վարչական կենտրոնը՝ Թերմեզ: 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով:

Բնությունը: Ս. մ-ի կենտրոնական և հվ. մասերը հարթավայրային են, շրջապատված հս-ից և արմ-ից Հիսարյան լեռնաշղթայով (հվ. լանջի բարձրությունը՝ մինչև 4643 մ) ու դրա լեռնաճյուղերով, արլ-ից՝ Բաբատագ լեռնաշղթայով, հվ-ից՝ ԱՄուդարյանի հովտով: Կլիման հարթավայրային շրջանում ցամաքային է՝ տաք ձմեռներով, շոգ, չոր ու երկարատև ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը 2,8—3,6°C է, հուլիսինը՝ 28—32°C: Սարեկան տեղումները հարթավայրերում 130—360 մմ են, նախալեռներում և լեռներում՝ 445—650 մմ: Հվ, շրջանների համար բնորոշ են խորժակներն ու հվ-արմ. քամին (աֆզանցի): Անսառնամանիք օրերի թիվը 226—266 օր է: Գետերը (Սուրխանդարյան իր վտակներով, Շերաբադ են) օգտագործում են ոռոգման համար: Դրանց վրա կառուցված են ջրամբարներ (Հարավ- Սուրխանյան, Ուչկզըլի, Դեգրեսի), ջրանցքներ (Շերաբադի, ԱՄու Զնագի, Ջարկուրգանի), հիդրոհանգույցներ են: Հարթավայրում տարածված են բաց և տիպիկ և մուգ գորշ հողեր, ճմագորշ հողեր: Հարթավայրերում գերակշռում է էֆեմերային, լեռներում՝ էֆէմերային և հացազգի, բարձրլեռնային շրջաններում՝ ենթալպյան, փետրածոտատարախոտային բուսածածկույթը: Հանդիպում են ծառաթփուտներ: Կենդանական աշխարհը հարուստ չէ: Լեռներում տարածված են ջեյրանը, լեռնային այծը, կինճը, լուսանը, հայլը, շնագայլը, աղվեսը, քարակաքավը, ճնճուկները, գետերումէ բեղլուն, ծածանը, ձիաձուկը են: 1964-ին ստեղծվել է Արալ-Պայգամբարյան արգելավայրը:

Բնակիչները հիմնականում ուզբեկներ են, բնակվում են նաև տաջիկներ, ռուսներ, թաթարներ, թուրքմեններ և այլք: Միջին խտությունը 1 կմ² վչրա 49 մարդ է (1983): Խիտ են բնակեցված Սուրխանդարյա և Շերաբադ գետերի հովիտները: Քաղաքային բնակչությունը 19% է: Նշանավոր քաղաքներն են Թերմեզը, Դենսուն, Կումկուրգանը, Շերաբադը:

Տնտեսությունը: Ս. մ. ինդուստրիալագրային շրջան է: կան սննդի, թեթև արդյունաբերության, շինանյութերի և այլ ձեռնարկություններ, որոնց հիմնական մասը տեղաբաշխված է Թերմեզում և Դենաուում: Զարգանում է արդյունահատող արդյունաբերությունը (նավթ, գազ, քարածուխ, բազմամետաղներ են): Գյուղատնտեսության գլխավոր ճյուղերն են բամբակագործությունը, շերամապահությունը, խաղողագործությունը և արոտային անասնապահությունը: Գյուղատնտ. հողահանդակները 1,2 մլն հա են: Գերակշռում են տեխ. կուլտուրաների (հատկապես բամբակենու) ցանքատարածությունները: Մշակում են նաև հացահատիկ, բանջարաբոստանային կուլտուրաներ: Անասնապահության առաջատար ճյուղերն են ոչխարաբուծությունը (կարակուլյան ոչխարների գերակշռությամբ) և ձիաբուծությունը: 1982-ին Ս. մ-ում կար 138408 խոշոր, 733628 մանր եղջերավոր անասուն, 39651 խոզ, 5200 ձի են:

Երկաթուղիների երկարությունը 400 կմ է, ավտոճանապարհներինը՝ 1150 կմ (1982): Մարզի հվ-արմ. մասով անցնում է Մեծ Ուզբեկական ճանապարհը: Ամուդարյանի վրա (Թերմեզում) կա միջազգային գետային նավահանգիստ: 1981—82 ուս. տարում Ս. Մ-ում կար մեկ բուհ, 543 հանրակրթական դպրոց, 29 պրոֆտեխ. ուսումնարան, 14 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, միութենական բամբակագործական փարձարարական կայան, 576 նախադպրոցական հիմնարկ, 5 թանգարան, 3 թատրոն, 245 ակումբ, 357 կինոկայանք, 2 առողջարան: Մարզի 81 բուժ. հիմնարկներում աշխատում է 2060 բժիշկ: Հրատարակվում է մարզային 2 թերթ:

Սուրկով Ալեքսեը Ալեքսանդրավիչ [1(13). 10. 1899, գ. Սերեդնեո (այժմ՝ Յարոսլավի մարզի Ռիբինսկի շրջանում)— 14.6.1983, Մոսկվա], ռուս սովետական բանաստեղծ, հասարակական գործիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969):