շարունակում է գրոհել բանվոր դասակարգի նվաճումների վրա: Ս. ա-յան շարժումը պաշտպանում են Արհմիությունների համաշխարհային Ֆեդերացիան, առանձին երկրների կոմունիստական և բանվ. կուսակցությունները: Կապիտալիստական երկրներում, որպես կանոն, կիրառվում է Ս. ա-յան երեք համակարգ՝ սոցիալ ապահովագրություն, պետ. օժանդակությունը և «համակողմանի» ապահովություն: Պետ. օժանդակությունը վճարում է բացառապես պետ. բյուջեից և հատկացվում է միայն այն ընտանիքներին, որոնք հատուկ ստուգումից հետո ճանաչվում են գոյություն միջոցներ չունեցողներ: «համակողմանի» համակարգը կենսաթոշային համակարգում գերակշռող է և բնորոշ Շվեդիային, Ֆինլանդիային, Նորվեգիային, Կանադային, իսլանդիային: Կենսաթոշակի իրավունք են ստանում բոլոր կենսաթոշակային տարիքի հասածները, հաշմանդամներն ու կերակրողին կորցնողները: Կենսաթոշակը տրվում է որոշակի հաստատուն գումարով: Վճարման միջոցները գոյանում են բոլոր քաղաքացիներից հատուկ հարկ գանձելու (16-18 տարեկանից սկսած) եղանակով: Բուրժ. բոլոր երկրներում կենսաթոշակային տարիքը 5-10 տարով ավելի է, քան ՍՍՀՄ-ում, վճարող կենսաթոշակիև նպաստների տոկոսն ավելի ցածր, քան այն գումարը որ աշխատողներն իրենց աշխատավարձից կորցրել են դրանց իրավունքն ստանալու համար: Ընդ որում բուրժ. երկրներում բացակայում է աշխատավարձի 100%-ի չափով նպաստ ստանալու ՍՍՀՄ-ում լայնորեն կիրառվող իրավունք:
Սոցիալական գործողություն. սոցիալ. պրոբլեմների և հակասությունների լուծման եղանակ, որը պայմանավորված է հասարակության հիմնական սոցիալ. ուժերի փոխհարաբերությամբ (տես Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտ. երկ. հ.1, 1972, էջ 719 ): Ս. գ. հետևանք է հասարակական շարժումների, որոնք կարող են լինել տարերային կամ կազմակերպված, չկանխատեսված կամ պլանավորված են: Ս. գ. լուծում տնտ., քաղ. և այլ պրոբլեմներ, արտահայտում է տարբեր դասակարգերի և սոցիալ. խավերի շահերը իրագործվում է ռեֆորմի կամ հեղափոխության ձևով: Ս. գ. սոցիոլոգիական առումով հասարակական շարժման տարերայնության և գիտակցականության, նպատակի և միջոցի, ցանկալի և անցանկալի հետևանքների փոխհարաբերությունն է: Անձնավորության Ս.գ. որպես հասարակայնորեն նշանակալի արարքների ամբողջություն, քննում են հոգեբանությունը սոցիալ. հոգեբանությունը, բարոյագիտությունը, քրեագիտությունը կառավարման սոցիալեգիան են: Բուրժ. սոցիալոգիայում տարածում գտած «Ս. գ-յան տեսության» կողմնակիցները (Մ. Վեբեր, Թ Պարսոնս և ուրիշներ) գեների դերը և թերագնահատում Ս. գ-յան սոցիալ-տնտ. և քաղ. գործոններն ու հետևանքները՝ հանգելով սոցիոլոգիական ճանաչողության հոգեբանականացմանը:
Սոցիալական դարվինզմ, գաղափարական հոսանք XIX դ. վերջի-XX դ. սկզբի բուրժ. հասարակագիտության մեջ, որը հասարակական կյանքը բացատրում էր գոյության պայքարի և բնական ընտրության կենսբ. օրենքներով: Ս. դ. Չ. Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի որոշ դրույթներ կենսաբանությունից անհիմն կերպով փոխադրում է սոցիոլոգիա՝ հասարակական օրինաչափությունները հանգեցնելով կենսաբանականին: Սոցիալ. բախումները դիտում է հակամարտ սոցիալ. հարաբերություներից դուրս և հայտարարում «բնական», հավերժ ու անլուծելի: Ս. դ-ի նախակարապետը Թ. Ռ. Մալթուսն է, իսկ անմիջական հիմնադիրը՝ Հ. Սպենսերը: Ուսմունքին հետևել են գաղափարական և քաղ. տարբեր կողմնորոշում ունեցող սոցիոլոգներ: Առավել հետադիմական թևի ներկայացուցիչները (Հ. Ս. Չեմբեռլեն, Ժ. Վ. դը Լապուժ, Օ. Ամմոն, ռասայալանության հետևորդները և ուրիշներ) գոյության պայքարի սկզբունքները անմիջականորեն սարածել են սոցիալ. խմբերի, ժողովուրդների, պետությունների, հարաբերությունների վրա՝ ձգտելով գաղափարական հիմնավորում տալ բուրժուազիայի դասակարգային տիրապետությանը, ռազմականցման և զավթողամոլության քաղականությանը: Ս. դ. որոշ իմաստով հիմնավորել է կենսաբանակի և սոցիալականի կապը, ընդգծել հասարակական զարգացման հակասականությունը, հիմք դրել սովորույթների և սոցիալ. ներմաների սոցիոլոգիական ուսումնասիրությանը են:
Սոցիալական դեր, սոցիալ. որևէ համակարգի շրջանակներում միւնույն դիրքը գրավող մարդկանց վարքագծի կայուն ձև: Ս. դ. արտահաըտում է մարդկանց վարքագծի սոցիալ-տիպական կողմերը: Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու ընկեր են: Ս. դ-ի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և Ս. դ-ի սոցիալական վարկով: Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալ ստատուսը, սերտորեն առնչված է Ս. դ-ի կատարման երակի հետ. այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է: Դերերի կատարումը մեծ ազդեսություն ունի անձնավորության ձևավորման վրա. սոցիալականացումը ընթանում է ամենից առաջ դերերի կատարման միջոցով: Ս. դ. կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում սարբերվում է կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության «Ես»-ի փոխազդեսության արդյունք է: Այս էական հանգամանքը ըստ արժանվույն հաշվի չի առնում բուրժ. սոցիոլոգիայում տարածված «դերերի տեսությունը», որը ռոբոտանման է ներկայացնում անձնավորության դերային վարքը: Մինչդեռ, թեև անձնավորությունն, իրոք, դրսևորում է իր կատարած դերերում, սակայն նրա էությունը չի հանգում դրանց. նա որոշակիորեն վերաբերվում է իր կատարած դերերին, ներայնացնում, իմաստավորում դրանք: Անձնավորության կատարած տարբեր Ս. դ-երի, ինչպես նաև նրա Ս. դ-ի միջև ծագող բախումները անձնավորությունը կարող է գիտակցոլ կամ չգիտակցել, դրա հետ կաշտվել կամ ոչ: Բախում կաչող է առաջանալ նաև տարբեր անձնավորություների կողմից միևնույն Ս. դ-ի բովանդակության տարբեր մեկանբանությունների հետևանքով:
Սոցիալական դպրոց բուրժուական քաղաքատնտեսության մեջ, գռեհիկ քաղաքատնտեսության ուղղություն, ըստ որի՝ տնտ. կատեգորիաների հիմքում ընկած հասարակական հարաբերությունները որոշվում են իրավունքով, բարոյականությամբ և հոգևոր այլ գործոններով: Առաջացել են XIX դ. վերջին XX դ. սկզբին: Հիմնելով սուբյեկտիվ իդեալիզմի փիլ-յան վրա՝ Ս. դ-ի ներկայացուցիչները (գերմ. Ռ. Շտամլեր, Ռ. Շտոլցման, Օ. Շտան, ա. Ամոն, Կ. Դիլ) արտադրությունը դիտում էին որպես զուտ. տեխ. պրոցես՝ զուրկ սոցիալ. բովանդակությունից: Տնտ. հարաբերությունները կտրում էին նյութական արտադրությունից և տնտ. երևույթները հակադրում սոցիալականին: Նրանք սահմանապակվում էին տնտ. հարաբերությունների արտաքին դրսևորման ձևերի վերլուծությամբ և ժխտում արտադրողական ուժերի զարգացման որոշիչ ազդեսությունը հասարակական կըանքի սոցիալ., քաղ. և հոգևոր պրոցեսների վրա: Արտադրության նպատակը չէին բխեցնում պատմականորեն ստեղծված արտադր. հարաբերությունների բնույթից, այլ համարում էին «արտաքին կարգավորման հետևանք» (Շտամլեր): Ս. դ. ձգտում էր մասսաների մոտ այն պատրանքը ստեղծել, իբր բուրժ. կառավառության կողմից «սոցիալ-իրավական կարգավորան» և«սոցիալական քաղաքականության» վարման ուղիով հնարավոր է «վերափոխել կապիտալիզմը»:Փաստորեն, սակայն, ուղղության առաջարկած միջոցառումները տանում էին դեպի մոնոպոլիստական կապիտալի իշխանության ուժեղացում: Այս դպրոցին համանման գաղափարներ զարգացրել են ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչներն ամեր. գրականության մեջ, ինչպես նաև ժամանակից ֆրանս. որոշ տնտեսագետներ(Ժ. Մարշալ):
Սոցիալական զարգացում, հասարակական հարաբերությունների, պրոցոսնորի և անձնավորության կատարելագործման բնութագիրը: Ս. գ. հենվում է գիտատեխ., տնտ. և արտադր. առաջադիմության վրա, սակայն չի հանգում դրանց: Ս. զ-ման ուղղակի բխեցումը գիտության տեխնիկայի, արտադրության զարգացման աստիճանից հատկապես բուրժ. ֆուտուրոլոգիային բնորոշ տեխնիցիստական-սցիենտիստական մոլորություն է: Ս. զ-ման ցուցանիշների համապարփակ համակարգ դեռ չի մշակված: Ս. զ-ման ցուցանիշները (օրինակ, աշխատանքից բավարարվածությունը) պետք է ընդգրկեն ոչ միայն անձնավորության սոցիալ. վիճակի օբյեկտիվ բնութագրերը, այլն վերջիններիս: